Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է այս երկու տարածաշրջանների իրադարձությունների քննարկմանը: Հաղորդման առաջին բաժնում համառոտ ակնարկ կնետենք անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, որից հետո կանդրադառնանք ԼՂ-ի հակամարտության շուրջ վերջին զարգացումներին և ԱՊՀ-ի ահաբեկչության դեմ զորավարժությանը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն անցած շաբաթ տարածած հայտարարությամբ տեղեկացրեց Հայաստանի զինված ուժերի երկու ռազմական կենտրոնների ոչնչացման մասին: Շփման գծերում ադրբեջանական զինուժի ռազմական գործողությունը հաջորդեց այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի Բաքվի մերձակայքում գտնվող ռազմաբազա կատարած այցին, որի ընթացքում Ադրբեջանի նախագահը զինված ուժերի հրամանատարների հավաքում ասաց, որ հայկական երկրորդ պետության ստեղծումը բացառվում է և Բաքուն չի թույլատրի, որ Ադրբեջանի տարածքներում «հայկական երկրորդ մտացածին պետություն» ստեղծվի:
Անցած շաբաթ Ուզբեկստանի նախագահ Շոքաթ Միրզիայևը մի հրամանագրով կոռուպցիայի պատճառով աշխատանքից ազատեց փոխվարչապետ Ռոսթամ Ազիմովին:
Ուզբեկստանից մեկ այլ լուրի համաձայն այդ երկրի նախագահը նաև տեղեկացրեց, որ այդ երկրի այն քաղաքացիները ովքեր անդամակցում են ծայրահեղական խմբերին զրկվելու են քաղաքացիության իրավունքից:
Անցած շաբաթ Տաջիկստանում ավարտվեց ԱՊՀ երկրների «Դուշանբե-Անթիթեռոր 2017» ահաբեկչության դեմ ուղղված զորավարժությունը: Այս զորավարժության ընթացքում Մոսկվան առաջին անգամ Ռուսաստանի սահմաններից դուրս փորձարկեց իր «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգը:
----------------------------
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մի հաղորդագրությամբ տեղեկացրեց Հայաստանի զինված ուժերի ռազմական երկու կենտրոնների ոչնչացման մասին: Համաձայն այս հաղորդագրության, Ադրբեջանի հրետանու միջոցով ոչնչացվել են Հայաստանի զինված ուժերի դիտարկման մի կենտրոն և դրա հարակից կառույցները: Շփման գծերում ադրբեջանական զինուժի ռազմական գործողությունը հաջորդեց այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի Բաքվի մերձակայքում գտնվող ռազմաբազա կատարած այցին, որի ընթացքում Ադրբեջանի նախագահը զինված ուժերի հրամանատարների հավաքում ասաց, որ հայկական երկրորդ պետության ստեղծումն անթույլատրելի է և Բաքվուն չի թույլատրի, որ Ադրբեջանի տարածքներում «հայկական երկրորդ մտացածին պետություն» ստեղծվի: Նա նաև անդրադարձավ ԼՂ-ի իրավական կարգավիճակին և ասաց. «ԼՂ-ի իրավական կարգավիճակը կարող է որոշվել բացարձակապես Ադրբեջանի սահմաններում և սա ԼՂ-ի հակամարտության կարգավորման միայն լուծումն է»: Շփման գծերում ադրբեջանական զինուժի ռազմական գործողությունները հաջորդեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հաղորդագրությանը, որտեղ ԼՂ-ի հակամարտության կողմերին կոչ է արվել զսպվածություն ցուցաբերել: Մինսկի խմբի համանախագահները դատապարտելով Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումը, հակամարտության կողմերին հիշեցրել են, որ պատերազմի վերսկսման դեպքում ԵԱՀԿ-ն չի կարող հզոր միջամտություն ցուցաբերել: Նման պայմաններում շփման գծերում բախումներ ստեղծելու ուղղությամբ ադրբեջանական զինուժի ջանքը վկայում է այն մասին, որ Բաքուն ձգտում է վերադարձնել իր գրավված տարածքները: Անկասկած Բաքվի նման քայլերը կարող են կողմերի միջև պատերազմի վերսկսման պատճառ դառնալ: Դա ի տես այն բանի, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը նոր բախման տարողությունը չունի և ինչքան շուտ պիտի վերջ տրվի բախումներին:
1994 թվականի մայիս ամսին հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո այդ հրադադարը շարունակաբար խախտվել է կողմերից որևէ մեկի միջոցով: Մինսկի խմբի համանախագահները վերջին տարիներին իրենց անհասցե հայտարարություններում, որևէ նշում չէին կատարում հրադադարի խախտող կողմի մասին: Սակայն վերջին հաղորդագրության մեջ հստակ կերպով Ադրբեջանը մեղադրվել է հրադադարը չհարգելու մեջ: Դա ի տես այն բանի, որ Բաքվի իշխանությունները շարունակ հայտարարում են, թե Ադրբեջանի տարածքի ցանկացած կետում կարող են ռազմական գործողություն իրականացնել: Դա նշանակում է, որ Բաքվի իշխանությունների համոզմամբ Ադրբեջանի ներքին հարցերը չպիտի կարգավորվեն օտարների միջամտությամբ: Այլ խոսքով օտարներն իրավունք չունեն միջամտել Ադրբեջանի ներքին հարցերին: Անկասկած այն պայմաններում, երբ ԼՂ-ի հակամարտությունը դեռ շարունակվում է Բաքվի իշխանությունների նոր դիրքորոշումը կարող է սրել շփման գծերում լարվածությունը: Մինչդեռ դա ոչ միայն հակամարտության կողմերի, հատկապես Ադրբեջանի շահին չի կարող լինել, այլևս վնաս է պատճառելու տարածաշրջանի պետություններին ու ժողովուրդներին:
---------------
Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններում համաձայնեցված են ընդհանուր սկզբունքները, սակայն համաձայնեցված չեն մանր, բայց շատ կարևոր և զգայուն դետալները: Երեքշաբթի օրը Կալինինգրադի համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այս կապակցությամբ մանրամասնություններ է հաղորդում լրագրող Ազա Բաբայանը:
------------------
«Դուշանբե-Անտիթեռոր 2017» անվան ներքո ԱՊՀ երկրների ահաբեկչության դեմ ուղղված զորավարժությունն ավարտվեց Տաջիկստանում: Այս զորավարժության ընթացքում ենթադրյալ ահաբեկիչները հայտնվեցին «Օրագան» հրթիռային համակարգի համազարկի ներքո: Այս զորավարժության ընթացքում Մոսկվան առաջին անգամ Ռուսաստանի սահմաններից դուրս փորձարկեց «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգը: Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահ Սիմոմին Եթիմովն ասել է, որ ԱՊՀ-ի անդամ երկրների դեմ ուղղված ահաբեկիչների սպառնալիքների դեպքում Տաջիկստանը կարևոր ու կենսական նշանակություն ունեցող երկիր է համարվում: Նա միևնույն ժամանակ տեղեկացրել է Աֆղանստանի ներքին վիճակի և Աֆղանստանի հյուսիսային տարածքներում ԻԼԻՊ-ի նման ահաբեկչական խմբերի ակտիվացման շուրջ առկա մտահոգությունների մասին:
Վերջին տարիներին Դուշանբեի իշխանությունները շարունակ մտահոգություն են հայտնել Տաջիկստանի հետ սահմանակից Աֆղանստանի Կոնդուզ, Թոխար և Բեդախշան նահանգներում ծայրահեղական խմբերի համախմբման շուրջ: Դուշանբեի պաշտոնատարները մտահոգ են նրանից, որ հարևան երկրում անապահովությունը կարող է փոխանցվել Տաջիկստան: Այս մտահոգությունների կապակցությամբ պիտի ասել, որ աշխարհի տարբեր կողմերում, այդ թվում Սիրիայում ԻԼԻՊ-ի կրած իրարահաջորդ պարտություններին զուգահեռ Կենտրոնական Ասիայի ու Կովկասի տարածաշրջանի երկրները մտահոգ են այդ երկրում վահաբական խմբերի գործունեության ծավալման կապակցությամբ: Վերջին մի քանի տարիների ընթացքում Տաջիկստանի մզկիթների մուտքի դռան ոստիկանության մեծ թվով պաշտոնյաներ խուզարկում են աղոթարարներին, ինչը վերջին ամիսներին առավել խիստ տեսք է ստացել: Տաջիկստանի ոստիկանության ուժերի աշխատակիցները մինչև 18 տարեկան երիտասարդներին թույլ չեն տալիս մզկիթ մուտք գործել:
Անկասկած վերջին տարիներին կրոնական ու դավանական հարցերում Դուշանբեի իշխանությունների որդեգրած խիստ քայլերի պատճառով Տաջիկստանի մեծ թվով երիտասարդներ միացել են ծայրահեղական խմբերին: Այս կապակցությամբ Տաջիկստանի իշխանությունները խոստովանել են, որ այս պահին այդ երկրի ավելի քան 1000 քաղաքացիներ միացել են ԻԼԻՊ ահաբեկչական խմբին:
Տաջիկստանի գլխավոր դատախազը Դուշանբեում հրատարակվող մի օրաթերթի տված հարցազրույցում հայտարարել է. «Սալաֆիականության նպատակը ծայրահեղականության տարածումն է»: Յուսեֆ Ռահմանը «Ջոմհուրիեթ» օրաթերթին տված հարցազրույցում, հավելել է. «Այլ երկրներում, այդ թվում Սիրիայում ու Իրաքում զինված բախումներին մասնակցող Տաջիկստանի քաղաքացիների 85 տոկոսը արտագնա աշխատանքի համար Ռուսաստան մեկնած տաջիկներ են, որոնք սալաֆիների միջոցով ներգրավվել են ծայրահեղական խմբերում»:
Տաջիկստանի նախագահ Էմամալի Ռահմանն ավելի վաղ մտահոգություն հայտնելով տաջիկ երիտասարդների ծայրահեղական խմբերին հակվելու կապակցությամբ, այդ երկրի պաշտոնատարներին կոչ արեց այդ հարցի հանդեպ անտարբեր չլինել և ընդլայնել ծայրահեղական վտանգավոր դրսևորումների դեմ ջանքն ու պայքարը: Էմամալի Ռահմանը Տաջիկստանի Սողոդ նահանգի պաշտոնատարների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն հայտնելով Տաջիկստանի ու հատկապես այդ նահանգի երիտասարդության ծայրահեղական խմբերի կողմը հակվելու կապակցությամբ, անբավարար համարեց այդ ուղղությամբ պատասխանատուների ջանքերը և նրանց կոչ արեց նման վտանգավոր դրսևորումների դեմ ծրագրավորում կատարել ու ջանք գործադրել: Թեև պարզ է դարձել, որ ԻԼԻՊ ահաբեկչական խումբը համարվում է Վահաբական աղանդի ռազմական բազուկը և Սաուդյան թագավորությանը կապված վահաբականները փորձում են ուժեր ներգրավել Կենտրոնական Ասիայի ու Կովկասի երկրներում, այդուհանդերձ այդ երկրների ո հատկապես Տաջիկստանի իշխանությունները այնքան էլ չեն սահմանափակում վահաբականների աշխատանքը:
Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը ենթակա է ծայրահեղականությունից ակունք առնող ապահովական վտանգների, ինչին բավարար ուշադրություն չցուցաբերվելու դեպքում կարող է ապագայում անվտանգության հետ կապված առավել սպառնալիքների ծնունդ տալ: