Գեղարվեստական հաղորդում (63 )
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:
Խայամը առաջինն է եղել, ով ուսումնասիրել է մաթեմատիկական առաջին, երկրորդ և երրորդ կարգի հավասարությունները և դասակարգել է դրանք:
Իրանցի փիլիսոփա, մաթեմատիկոս, բանաստեղծ և Խայամ կեղծանվամբ հայտնի Հեքիմ Աբուլ Ֆաթհ իբն Իբրահիմ ալ Խայամին ծնվել է լուսնային հիջրեթի 439թ. Նիշապուր քաղաքում: Նա համագործակցել է Մալեքշահիի աստղադիտարանի դիտումների ու Ջալալի տոմարի բարեփոխման ժամանակ: Խայամն ունի բանաստեղծություններ պարսկերեն ու արաբերեն լեզուներով և ունի նաև երկլեզու գրքեր:
Ասում են դրախտ և հուրիներ են լինելու
Այնտեղ ընտիր գինի ու մեղր է լինելու
Թե մենք ընտրեցինք Սիրեկանն ու գինին, հոգ չէ
Քանի որ վերջին հանգրվանում էլ այդ է լինելու:
Չնայած որ Խայամի գիտական մակարդակը գերազանցում է գրականին և նա կոչվել է Հոջաթ-ոլ-Հաղ, սակայն նա համաշխարհային համբավ և ճանաչում է ձեռք երել իր գրչին պատկանող քառյակների շնորհիվ: Խայամի քառյակները թարգմանվել են գրեթե բոլոր կենդանի լեզուներով:
Խայամը կազմել է մեծ թվով գիտական ու գրական երկեր և մեծ դեր է ունեցել իրանական արվեստի ու մշակույթի զարգացման մեջ:
Իրանի պաշտոնական օրացույցում մայիսի 18-ը՝ օրդիբեհեշտ ամսվա 28-ը Խայամի մեծարման օրն էր:

Իրանցի հանրահայտ բանաստեղծ Ֆերդոսիի մեծարման օրը «Էյ Իրան» երգը գրանցվեց իրանական ազգային երգերի ցուցակում:
Իրանի նախագահի օգնական և Զբոսաշրջության, ձեռարվեստի ու մշակութային ճառանգության կազմակերպության ղեկավար Զահրա Ահմեդիփուրն ասել է.«Այս երգը Իրանի ազգային ստեղծագործությունների մատյանում գրանցվել է 1395 համարի ներքո»:
Երգի բանաստեղծությունը գրվել է լուսնային հիջրեթի 1323թ. Շահրիվար ամսին, երբ Բրիտանիայի և դաշնակիցների զինված ուժերը գտնվում էին Իրանում: Խսոքերի հեղինակն է Հոսեյն Գոլ Գոլաբը, իսկ երաժշտության հեղինակն է Ռուհոլլահ Խալեղին»: Երգի մեղեդին գրվել է Դաշթի դազգահի մեջ և առաջին կատարողը եղել է Ղոլամհոսեյն Բանանը:
Երգի յուրահատկություններից է այն, որ բոլոր բառերը պարսկերեն են և բացակայում են օտար բառերը:
Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, կարճ ժամանակ «Էյ Իրան» երգը եղել է Իրանի օրհներգը: Վերջին տարիների ընթացքում այս երգը երգվում է տարբեր արարողությունների ընթացքում:
Գառնու տաճարն ավելի ու ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում Իրանից: Մայիսի 20-ին նախագահ Սերժ Սարգսյանի՝ Գառնի եւ Գեղարդ այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Այս հուշարձանների շրջակայքը կբարեկարգվի Համաշխարհային բանկի 55 մլն դոլարի վարկային ծրագրով, որն ուղղված է Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը:
2017 թվականի սկզբից Գառնի 37%-ով ավելի շատ զբոսաշրջիկ է եկել՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Նախարարի խոսքով՝ ավելացել է իրանցի զբոսաշրջիկների թիվը: Նրանց համար ավելի դյուրին է դարձել Հայաստան այցելել, քանի որ 2016 թվականի օգոստոսից Հայաստանն ու Իրանը չեղարկել են վիզային ռեժիմը: Ավելացել է նաեւ Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը, Հայաստանը սկսել է հետաքրքրել նաեւ Չինաստանից զբոսաշրջիկներին:
Նախարարի կարծիքով՝ հարկավոր է հոգ տանել, որպեսզի զբոսաշրջիկներին Հայաստանի մշակույթի եւ պատմության մասին հավաստի վկայություններ փոխանցվեն: Ռուսալեզու ուղեկցորդների թիվը բավարար է, պարսկերենի պարագայում նույնպես առանձնակի դժվարություններ չկան, իսկ ահա չինարենի հարցում անելիք կա:

Կիպրոսում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 127-րդ նիստին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ստորագրել է Մշակութային սեփականության դեմ հանցանքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի կոնվենցիան։
ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ելույթ ունենալով ստորագրման արարողությանը` ԵԽ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել նոր կոնվենցիան առաջինը ստորագրող Հայաստանի, Կիպրոսի, Պորտուգալիայի, Հունաստանի, Սան-Մարինոյի և Մեքսիկայի պատրաստակամությունը` պայքարելու մշակութային արժեքների նկատմամբ հանցանքների դեմ։
Նորաստեղծ «Հայրեն» երգչախմբի և նվագախմբի առաջին համերգը կայանալու է մայիսի 27-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում: Համերգին հնչելու են ազգային նվագարաններ, ժողովրդական, ազգագրական, ռազմահայրենասիրական երգեր` մշակումներով, նաև Կոմիտաս:
Panorama.am-ի հետ զրույցում «Հայրեն»-ի հիմնադիր Վարդգես Աղասյանն ասաց, որ իրենք ներկայանում են նոր ոճով:
«Մեր երգացանկում ներառված են ազգագրական, ժողովրդական երգեր, ներկայացնում ենք ոչ թե այնպես, ինչ փոխանցվել են, այլ մշակումների են ենթարկվել: Չենք կիրառել ժամանակակից ինչ-որ տեխնիկա, ծրագիր, այլ պահել ենք հայկականը, ուղղակի մշակել ենք, դարձրել ավելի հարուստ»,- նշեց նա:
Մշակումները կատարել է կոմպոզիտոր Հայկ Գրիգորյանը: Վ. Աղասյանն ընդգծեց, որ մշակումներն արված են շատ գրագետ, առանց ավելորդ նորամուծությունների:
«Այսօր շատ ունենք ազգագրական, ժողովրդական երգչախմբեր, նվագախմբեր, բայց մեր ներկայացրած ոճը չկա, դրա համար տարբերվելու ենք»,- հավելեց հիմնադիրը:
Նվագախումբը կազմված է 12 երաժշտից՝ քանոնահարներ, դուդուկահարներ, դհոլահար, թառահար, շվիահար, ուդահար, դաշնակահար, երգչախումբը՝ 10 հոգուց: Խմբավարն է Քրիստինե Խաչիկյանը:
Վ. Աղասյանն ասաց, որ նվագախումբը, երգչախումբը կազմելու համար հայտարարություն էին տարածել, այնուհետև կազմակերպել էին լսումներ, ընտրել լավագույններին. «Բոլորը երաժշտական կրթություն ունեն, սովորել կամ դեռ սովորում են Երևանի Պետական կոնսերվատորիայում, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում, կամ Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում»:
Առաջին համերգից հետո «Հայրեն» երգչախումբը և նվագախումբը ելույթներ է ծրագրել նաև Հայաստանի տարբեր քաղաքներում:

Իր աշխատանքներն է մեկնարկել Կաննի հոբելեանական՝ 70-րդ միջազգային կինոփառատոնը:
Ինչպես տեղեկացնում են լրատւամիջոցները՝ այն հանդիսավոր կերպով բացել են իրանցի կրկնակի օսկարակիր ռեժիսոր Ասղար Ֆարհադին, ամերիկացի դերասան Վիլ Սմիթը եւ իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը, ով այս տարի գլխավորում է կինոփառատոնի ժյուրիի կազմը:
Ժյուրիի կազմում ընդգրկվել են նաեւ ամերիկացի դերասանուհի Ջեսիկա Չեսթեյնը, գերմանացի ռեժիսոր Մարեն Ադեն, չինացի դերասանուհի Ֆան Բինբինը, իտալացի ռեժիսոր Պաոլօ Սորենտինոն եւ ֆրանսիացի կոմպոզիտոր Գաբրիել Եարէդը:
Փառատոնի հանձնախումբն այս տարի ներկայացված շուրջ 2000 հայտերի միջից ընտրել է գլխավոր մրցոյթի համար 19 ֆիլմ : Պաշտոնական ծրագրում, ընդհանուր առմամբ, ներառվել է 49 կինոնկար:
Պաբլո Պիկասոյի «Կապույտ զգեստով նստած կինը» աշխատանքը Նյու-Յորքի աճուրդում վաճառվել է 45 միլիոն դոլարով, գրում են ռուսական լրատվամիջոցները։
Նկարը նա ստեղծել է 1939 թվականին, երբ 58 տարեկան է եղել:
Սա նկարչի ստեղծագործական ժառանգության նշանակալի աշխատանքներից մեկն է։ «Նստած կինը» վեց տարի առաջ վաճառվել էր 26 միլիոն դոլարով։
Ավելի վաղ Պաբլո Պիկասոյի «Նստած կինը» (1909 թ.) վաճառվել էր 63,4 դոլարով Լոնդոնի Sotheby's աճուրդի տանը։ Այսպիսով՝ այս նկարը դարձել է աճուրդներում վաճառված կուբիզմի ոճով ամենաթանկ աշխատանքը։

Christie's-ի աճուրդում վաճառվել է նկարիչ Ֆրենսիս Բեկոնի ստեղծագործություններից մեկը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
«Ջորջ Դայերի երեք էտյուդ» կտավը վաճառվել է 51.8 մլն դոլարով: Այն գնահատվել էր 50-70 մլն դոլար:
Աճուրդի ամենաթանկ իրը Սայ Թբոմբլիի «Լեդան եւ կարապը» նկարն է եղել: Այն վաճառվել է 52.9 մլն դոլարով: Աճուրդում վաճառվել են նաեւ Ժան-Միշել Բասկիայի եւ Էնդի Ուորհոլի ստեղծագործությունները:
Կազիմիր Մալևիչի գործերից մեկը՝ «Սուպրեմատիստական կոմպոզիցիա»-ն, որը ստեղծվել է 1915 թվականին, Նյու Յորքի Sotheby's աճուրդում վաճառվել է 21,2 մլն դոլարով:
Նկարը գնելու համար պայքարել է չորս հավանական գնորդ: Այս մասին տեղեկանում ենք Sotheby's-ի թվիթերյան էջից:
Նկարի արժեքը գնահատվում էր 12-18 մլն դոլար:

Հաքերները գողացել են Walt Disney ընկերության ֆիլմը, որը մոտ ժամանակներս պետք է էկրաններ դուրս գա, և այժմ սպառնում են հրապարակել այն համացանցում: Այս մասին հայտնում է Hollywood Reporter-ը՝ հղում անելով ընկության ղեկավար Ռոբերտ Այգերին:
Այգերի խոսքով՝ հաքերները դրա դիմաց Disney-ից «բիթքոիններով հսկայական գումար» են պահանջում: Պահանջված գումարը չստանալու դեպքում հաքերները սպառնում են սկզբից հրապարակել ֆիլմի հինգ րոպեանոց հատվածը, այնուհետև 20 րոպեանոց հատվածներ հրապարակել՝ մինչև իրենց ֆինանսական պահանջների բավարարումը:
Այգերը չի մանրամասնել՝ որ ֆիլմի մասին է խոսքը, սակայն հայտնի է, որ շուտով պետք է էկրաններ դուրս գա «Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» բլոկբաստերը: ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան սպասվում է արդեն հաջորդ շաբաթ՝ մայիսի 26-ին:
Նշվում է, որ Disney-ը հրաժարվել է վճարել գումարը: Գործի քննությանը միացել են դաշնային քննիչները: