Հունիս 21, 2017 01:33 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

Շահնամեի մանկական գրքի ռուսերեն թարգմանությունը արժանացել է Մոսկավայում կայացած 2016 թ.-ի գրքի փառատոնի լավագուն մրցանակին:

Շահնամեի մանկական գրքերի շարքից Մոհամեդ Ռեզա Յուսեֆիի հեղինակած գիրքը «Մշակութային երկխոսություն» բաժնի գրքի փառատոնի ընթացքում շահել է լավագույն մրցանակը: Գիրքը հրատարակվել է «Սադր» իսլամական հետազոտության կենտրոնի կողմից: Սա հարատարկչության 5-րդ պատվո դիպլոմն է: 

«Սադր» իսլամական հետազոտության և հրատարակչական կենտրոնը ավելի վաղ «Ղուրանի հետազոտություններ», «Քրիստոսը ղուրանում և հադիսներում», «Ղուրանի պատմությունները» և «Ղուրանի գիտությունները» անվան գրքերով շահել է 5 պատվո դիպլոմներ: 

Հունիսի 5-ին Մոսկվայի կարմիր հրապարակում տեղի է ունեցել 2016 թ.-ին հրատարակված լավագույն գրքի ներկայացման փառատոնը: 

«Շունչ»

 

Նարգես Աբյարի իրանական «Շունչ» ֆիլմն արժանացել է Ցյուրիխի կինոփառատոնի Հանդիսատեսի մրցանակին:

Ցյուրիխի կինոփառատոնը կայացել է հունիսի 1-ից 7-ը՝  Շվեյցարիայում: Նարգես Աբյարի իրանական «Շունչ» ֆիլմն արժանացել է կինոփառատոնի Հանդիսատեսի մրցանակին:

Փառատոնին նաև մեծարվել է Դարիուշ Մեհրջուին: Ցուցադրվել են «Լեյլա» և «Կով»  ֆիլմերը: Էկրանավորվել է նաև Սեյֆոլլահ Սամադյանի «76 րոպե և 15 վայրկյան» ֆիլմը:  Ի հիշատակ իրանցի կինոռեժիսոր ՝ Քիառոստամիի, ցուցադրվել է նրա վերջին ստեղծագործությունը ՝ «Ինձ տար տուն» ֆիլմը:

 

Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի ու զբոսաշրջության կազմակերպության զարգացման վարչության գլխավոր տնօրենի խոսքերով՝ իրանական 1395 թվականին Իրանի արտահանած ձեռարվեստի գործերի արժեքը կազմել է 250 միլիոն դոլար:

Երկուշաբթի օրը Թեհրանի «Գորգի թանգարանում» կայացած ձեռարվեստի վարպետների մեծարման և Իրանի ձեռարվեստի արտադրանքների բրենդավորման միջոցառման ժամանակ, Ալի Հաջի Շիրազին ասել է.«Անցյալ տարվա ընթացքում նման ծավալներով ձեռարվեստի գործերի արտահանելով, Իրանն արձանագրել է 36 և 116 տոկոսանոց աճ ՝ նախկին երկու տարիների համեմատությամբ»:

Ալի Հաջի Շիրազիի հավաստմամբ՝ Իրանի մշակութային ժառանգության կազմակերպության նպատակներից մեկն է՝ մինչև զարգացման վեցերորդ ծրագրի ավարտն Իրանի արժեքավոր ձեռարվեստի գործերի արտահանումների մեծացումը:

«Խոստովանություն»

 

«Ոսկե արմավենի» մրցանակի դափնեկիր դերասան Շահաբ Հոսեյնիի «Խոստովանություն» ներկայացումը շուտով հանդիսատեսի դատին է հանձնվելու Թեհրանի «Թաաթրէ Շահր»-ի գլխավոր դահլիճում: 

Դերասանի առաջին թատերական ստեղծագործությունն համարվում է «տեսություն», որը 1391 թվականի Ահմադ Սաաթչեանի հետ համատեղ աշխատանքի արդյունքն էր: 

Բրադ Միրմանի սցենարի հիման վրա ստեղծված ներկայացման պրոդյուսերն է Սոհեյլա Ամիրին: Ներկայացման դերասաններից են ինքը ռեժիսորը՝ Շահաբ Հոսեյնին, Ալի Նասիրեանը, նաև իրանահայ երիտասարդ դերասանուհի Թենի Ավագյանը ով վերջերս հանդես էր եկել Աֆրուզ Ֆորուզանդեի «Մաֆիա» ներկայացման մեջ: 

Ներկայացման պրեմիերան տեղի է ունենալու հուլիսի 21-ին: Այն շարունակվելու է մինչեւ օգոստոս ամիսը:

Հովհաննես Թումանյանի 150-ամյակ

 

Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առթիվ կստեղծվի գիտական, ստեղծագործական և կենսագրական հանրագիտարան։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր և տնօրեն Հովհաննես Այվազյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «2019 թվականին կլրանա հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը։ Արդեն իսկ սկսվել են պետական մակարդակով տարատեսակ միջոցառումների նախագծումներ՝ այդ հրաշալի հոբելյանը հավուր պատշաճի և մեծ շուքով նշելու համար։ Հանրագիտարան պատրաստելը ժամանակատար և աշխատատար գործընթաց է, և հենց այդ պատճառով մենք երկու տարի առաջ սկսել ենք բանաստեղծի կենսագրական հանրագիտարանի պատրաստման գործընթացը։ Հույս ունենք, որ բանաստեղծի 150-ամյակին մի լուրջ և բարձր մակարդակով հանրագիտարան կստեղծվի»,- ասաց Այվազյանը։ 
Նրա խոսքով՝ հանրագիտարանն իր տեսակի մեջ առաջինն է, որ պիտի նվիրվի հայ մտավորականության, հայ գրողի կյանքին և ստեղծագործություններին։ Այվազյանի կարծիքով, կան սիրողական մակարդակի փոքրիկ հանրագիտարաններ, որոնք նվիրված են այլ գրողների, բայց իրենց հրատարակչությունն առաջին անգամ է անդրադառնում։ 
«Ես կարծում եմ, որ այս հանրագիտարանը կունենա իր հրաշալի շարունակությունը՝ ի դեմս տարբեր գրողների կյանքին ու ստեղծագործությանը նվիրված հանրագիտարանային հրատարակությունների։ Այդ պատասխանատու գործն իրականացնելու համար մեզ պետք է համախմբել հանրապետությունում եղած այն մտավորականությանը, ովքեր զբաղվել և զբաղվում են Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններով, նրա հասարակական, ազգային և մնացած ոլորտների գործունեությամբ։ Այսօր մեր եղած ուժերով պետք է փորձենք առավելագույնն անել այդ հանրագիտարանը պատրաստելու համար»,- ասաց Հովհաննես Այվազյանը։ 

Յուսուֆ Քարշի կիսանդրին

 

Կանադայի մայրաքաղաք Օտտավայում բացվել է կանադահայ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի կիսանդրին:

Ինչպես տեղեկացնում է Horizon Weekly-ն, հուշարձանի բացումը տեղի է ունեցել Օտտավայի Համադաշնության պուրակում հունիսի 9-ին` հայ-կանադական դիվանագիտական համագործակցության 25-ամյակի և Կանադայի Համադաշնության 150-ամյակի կապակցությամբ:

Միջոցառումն անցկացվել է Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանի հովանու ներքո:

Կիսանդրին հանդիսանում է հայ ժողովրդի նվերը կանադացիներին` որպես երկու երկրի միջև ամուր բարեկամության հարատև խորհրդանիշ: Հուշարձանի բացմանը հաջորդել է պաշտոնական ընդունելությունը, որին մասնակցել են կանադացի պատգամավորներ, Սենատի նախագահ Ջորջ Ֆյուրին և կիսանդրու հեղինակ, կանադահայ քանդակագործ Մկրտիչ Տարագճեանը:

 

Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում հունիսի 16-ին Music of Armenia-ն կանցկացնի «Սայաթ-Նովա» փառատոնը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Սայթ-Նովա» փառատոնի կազմակերպիչ Հասմիկ Մովսիսյանը՝ ավելացնելով, որ փառատոնն արդեն 2-րդ անգամ է անցկացվում։ 

Հասմիկ Մովսիսյանը կարծում է, որ այս փառատոնը նոր շունչ է տալիս Սայաթ-Նովայի երաժշտական ժառանգությանն ու առհասարակ աշուղական մշակույթին:
«Այս տարի մի շարք աջակցողների օգնությամբ փառատոնը տեղի կունենա Թբիլիսիում: «Սայաթ-Նովա» փառատոնը նվիրված է Սայաթ –Նովայի երաժշտական ժառանգությանը և աշուղական մշակույթին: Ճանապարհորդելով ռեգիոնում ես հասկացա, որ հետաքրքրություն կա փառատոն անել Իրանում, Թուրքիայում, քանի որ Սայաթ-Նովայի տրուբադուր աշուղակական ոճը հոգեհարազատ է բոլորին»,- ասաց նա:

 «Կնքահայրը»

 

 «Կնքահայրը» ֆիլմը գլխավորում է բոլոր ժամանակների մեծագույն ֆիլմերի վարկանշային ցուցակը, որը կազմվել է 20 հազար կինոսերի շրջանում անցկացման հարցման արդյունքում: Ռիա Նովոստիի հաղորդմամբ, հարցումն իրականացրել է բրիտանական հայտնի Empire ամսագիրը: Կոռլեոնե մաֆիական ընտանիքի պատմության մասին պատմող ֆիլմը նկարահանվել է  1972 թվականին, ռեժիսորն է  Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան: Այն նկարահանվել է Մարիո Պյուզոյի համանուն վեպի հիման: 1972 թվականին «Օսկար» մրցանակաբաշխությունում տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել, մրցանակի է արժանացել նաև այլ անվանակարգերում: «Կնքահայրը» ունի նաև շարունակություն՝ «Կնքահայրը 2» (1974) և «Կնքահայրը 3» (1990)։

Բոլոր ժամանակների մեծագույն ֆիլմերի վարկանշային ցուցակի առաջին տասնյակում են նաև «Փախուստ Շոուշենից», «Քրեական ընթերցվածք», «Փառահեղ տղաները», «Ինդիանա Ջոնս.Կորուսյալ տապանը որոնելիս», «Ծնոտներ», «Մատանիների տիրակալը. Մատանու եղբայրություն» ֆիլմերը: 

 

Delta Airlines ավիաընկերությունը հրաժարվել է հովանավորել Ուիլյան Շեքսպիրի «Հուլիոս Կեսար» ողբերգության ժամանակակից մոտեցմամբ բեմադրությունը, քանի որ հին հռոմեացի քաղաքական գործիչը ներկայացման մեջ նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Ռիա Նովոստին, հղում անելով Ռոյթերսին, գրում է, որ Շեքսպիրի ողբերգության ժամանակակից մոտեցման բեմադրությունը Նյու Յորքում գործող Public Theater թատրոնինն է:

Հուլիոս Կեսարը բեմադրության մեջ ներկայացված է ուժեղ տղամարդ, բաց գույնի մասերով և գործնական կոստյումով, որին ամրացված է ամերիկյան դրոշի տեսքով նշան: Գլխավոր հերոսի կինը՝ Կալպուրնիան, խոսում է սլավոնական շեշտադրությամբ և կրում է դիզայներական հագուստ:

Գործակալության տեղեկատվության համաձայն, ավիաընկերությունը հայտարարել է, որ «թատրոնի գեղարվեստական ղեկավարությունն անցել է լավ ճաշակի սահմանը»:

Ավելի վաղ թատրոնի ներկայացուցիչները, հայտարարելով ներկայացման մասին, ասել էին, որ «երբեք չեն զգացել իրենց այսքան ժամանակակից» և բեմադրության մեջ Կեսարին նկարագրել էին որպես «ազդեցիկ, ազգային, համարձակ, բացարձակ իշխանություն ունեցող»:Թերրի Գիլիամ

Թերրի Գիլիամ

 

Բրիտանացի ռեժիսոր Թերրի Գիլիամը, ով 17 տարի աշխատում է  «Մարդը, ով սպանեց Դոն Կիխոտին» ֆիլմի վրա, վերջապես հայտարարել է նկարահանումների ավարտի մասին:  Նա շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր սպասել են իր աշխատանքին:
«Ներեք երկար լռության համար: 17 տարի անց մենք ավարտում ենք «Մարդը, ով սպանեց Դոն Կիխոտին» ֆիլմը: Շնորհակալություն խմբին և մեզ հավատացողներին: Կիխոտ՝ Vive»,- ասել է նա:

Թերրի Գիլիամի ֆիլմը ժամանակակից կինեմատոգրաֆիայի պատմության մեջ ամենաերկար նկարահանված կինոն է: Այս ֆիլմի առաջին տարբերակը սկսել են նկարահանել 2000 թվականին, բայց նկարահանող խմբի հետ մի քանի տհաճ միջադեպեր էին տեղի ունեցել, որոնց հիման վրա նկարահանվել էր «Լա-Մանչում կորածները» վավերագրական ֆիլմը:

Գիլիամը և իր թիմը վերադարձել են ֆիլմի նկարահանումներին 2016-ին:  Ռեժիսորը խոստովանել է, որ  նկարահանումների հենց առաջին օրը խումբը նոր խնդիրների է բախվել, բայց, չնայած դրանց, գործը հասցվել է ավարտին, և կինոսերները կարող  է դիտել ֆիլմը: