Ճանաչենք իսլամը (144)
Իմամ Ալիի ընդդիմադիրների ու թշնամիների մեջ չի կարելի գտնել նույնիսկ մեկ հավատացյալ ու գիտակից մարդու: Նրա ընդդիմադիրներն ու թշնամիները կամ այնպիսի անձինք էին, որոնք տեղյակ էին Իմամի ու նրա ուղու ճշմարիտ լինելու մասին, սակայն հետևում էին քաղաքական ու նյութական շահերին և կամ էլ Աստծու ճանապարհին զոհաբերություն կատարելու պատրաստ մարդիկ էին, որոնք լայն ճանաչողություն չունեին և կրոնական պատվազգացության ու հիմարության հետ շաղախված նեղմտությամբ էին մոտենում հասարակական ու քաղաքական հարցերին:
Թանկագին բարեկամներ «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի մեկ այլ համարում կրկին խոսելու ենք Իմամ Ալիի իշխանության շրջանի կարևոր իրադարձությունների մասին:
Եթե հիշում եք նախորդ հաղորդման ժամանակ անդրադարձանք Իմամ Ալիի ընդդիմադիր խմբերին ու նրանց հանդեպ Իմամի մոտեցմանը: Քանի որ Ալին հավատարիմ էր բարոյական սկզբունքներին, չէր անտեսում իր ընդդիմադիրներին: Քանի որ ընդդիմադիրներին անտեսելը նշանակում է աչքերը փակել հասարակության իրականությունների մի մասի վրա և անուշադրության մատնել նրանց մարդկային իրավունքները, որը հակասում է իսլամում մարդու իրավունքների սկզբունքներին: Այս հիման վրա Իմամ Ալին պաշտոնապես ընդունում էր ընդդիմադիրների մարդկային իրավունքները և մյուսների նման հարգում էր նաև նրանց քաղաքացիական իրավունքները:

Իմամ Ալիի ընդդիմադիրների ու թշնամիների մասին պիտի ասել, որ ընդհանուր առմամբ նրանք բաժանվում էին մի քանի խմբի: Նրանց մեկ մասը ճանաչում էր Իմամին ու նրա ճշմարիտ ուղին, սակայն ձգտում էր պաշտոնի և հետևում էր իր նյութական ու աշխարհիկ շահերին: Մյուս խումբը տգետ ու տրամաբանություն չունեցող մարդիկ էին, որոնք լայն ճանաչողություն չունեին Իմամի մասին և կրոնական պատվազգացության ու հիմարության հետ շաղախված նեղմտությամբ էին մոտենում հասարակական ու քաղաքական հարցերին: Այդուհանդերձ Ալին ընդդիմադիր հոսանքներին չէր զրկում ազատության իրավունքից: Բայց երբ նրանց առաջնորդելու համար նրա ջանքերն ապարդյուն էին լինում ու ընդդիմադիրները սուր էին ճոճում, նրանց ասում էր. «Դուք տրամաբանության լեզվով չեք կարող ուղղվել: Միակ բանը, որ կարող է ձեզ բարեփոխել սուրն ու բռնի ուժն է...»:
Անկասկած նա պատերազմը տիրակալության կամ ուժի ցուցադրման միջոց չէր համարում, այլ նրա համար պատերազմը թշնամու խափանիչ քայլերի առաջն առնելու վերջին միջոցն էր համարվում: Իր ընդդիմադիրների հանդեպ Իմամը նախ փորձում էր պարզ տրամաբանության լեզվով շփվել ու ճշմարտությունը պարզաբանել նրանց համար: Նույնիսկ երբ նրանք պատերազմի շեփոր էին հնչեցնում,Իմամն առաջինը չէր սկսում պատերազմը:
Բացի Թալահեի ու Զոբեյրի գլխավորությամբ ուխտադրուժներից, որոնց անդրադարձաք նախորդ հաղորդման ընթացքում, մեկ այլ խումբ էլ Մոավիեի գլխավորությամբ դեմ կանգնեց Ալիին: Սրանք չարագործներ ու տիրակալատենչներ էին, որոնք տիրապետում էին Շամի տարածքին: Իմամ Ալիի արդար իշխանությունը հաստատվելուց անմիջապես հետո սկսվեց չարագործ այս խմբի դեմ պայքարը: Իմամ Ալին իր իշխանության առաջին շրջանում ներկայացուցիչներ գործուղելով Շամ Մոավիեից պահանջեց ուխատկցել իր հետ և առաջին առիթով հեռանալ Շամից: Մոավիեն դրան հակառակեց, քանի որ դա լինելու էր Շամում նրա մի քանիամյա տիրապետության ավարտը: Հետևաբար ընտրեց թշնամության ու պատերազմի տարբերակը: Իմամ Ալին պարտադրված պատրաստվեց Մոավիեի դեմ պատերազմի համար: Այդուհանդերձ երբևէ չհրաժարվեց հարցը խաղաղ միջոցներով կարգավորելու ուղղությամբ ջանքերից:
Այս շրջագծում Իմամ Ալին մի քանի անգամ նամակ հղեց Մոավիեին ու ներկայացուցիչներ գործուղեց Շամ: Բայց Մոավիեն պատրաստ չէր հանձնվել ու հրաժարվել Շամի իշխանությունից: Նա պատասխանելով Ալիին գրեց. «Իմ և քո միջև սուրից բացի այլ բան չի կարող լինել»: Նրանից հետո երբ երկու բանակները կանգնեցին իրար դեմ Ալին իր զինակիցներին հրահանգեց առաջինը չսկսել պատերազմը:Այս պատերազմը պատմության մեջ հայտնի է «Սաֆեյնի պատերազմ» անունով: Պատերազմի սկզբում Ալիի զինակիցներին ուժասպառ անելու համար Մոավիեն նրանց զրկեց ջրից: Սակայն Ալիի զինակիցները նրա հրահանգով կայծակնային հարձակմամբ իրենց վերահսկողության տակ առան ջրին հասանելիություն ունենալու ճանապարհները: Այդուհանդերձ Իմամ Ալին նույնը չկատարեց Մոավիեի զորքի հետ ու նրանց չզրկեց ջրից: Այս պատերազմին ներկա էին ու թշնամու զորքի դեմ կռվում էին մարգարեի մի խումբ աջակիցներ, այդ թվում Ամար Յասերը: Ամարն այս պատերազմում նահատակվեց: Սաֆեյնի պատերազմում Իմամ Ալիի զորքի հրամանատարներից Մալեք Աշթարի անխնա հարձակումների շնորհիվ Իմամ Ալիի զորքն առաջանում է մինչև թշնամու դիրքերի խորքերը: Այդ պահին Մոավիեն գտնվելով պարտության սեմին փրկության համար նոր հնարք է գործադրում: Ամր Իբն Ասի ծրագրով ու Մոավիեի հրահանգով Շամի զորքը նիզակների ծայրին են առնում Ղուրանը և սկսում են կանչել. «Ով Իրաքի բնակիչներ, մեր ու ձեր միջև Աստծո գիրքը թող դատավոր լինի»:

Նրանից հետո երբ Ղուրանը բարձրանում է նիզակների ծայրերին, իրավիճակը սկսվում է փոխվել: Ալիի զորքի մի խումբ զինվորներ ասում են. «Հիմա երբ մեր միջև Ղուրանը դատավոր են նշանակում, այլևս պատերազմը վայել չի կարող լինել»: Իմամն այդ խոսքը մերժում և հայտարարում է, որ դա միայն խաբեություն ու խորամանկություն է, և նրանք ցանկանում են ձեզ կասեցնել: Սակայն այդ տգետ ու պարզամիտ խումբը ճնշման տակ է դնում Ալիին, որպեսզի ընդունի կողմերի միջև իրավարարությունը: Նրանք ներքին թուլության ու նաև թշնամու սադրանքների արդյունքում կորցրել էին իրենց գիտակցությունն ու աչալրջությունը և ասում էին, որ մենք Ղուրանի դեմ սուր չենք բարձրացնի: Այն պայմաններում, երբ Իմամի զորքը միայն մեկ քայլ տարածություն ուներ վերջնական հաղթանակից, նման անձանց ու նաև մյուս երկերեսանիների ու պատեհապաշտների ճնշումները Իմամ Ալիին պարտադրեցին դադարեցնել պատերազմը և ընդունել իրավարարությունը:
Որոշվեց կողմերը իրավարարության համար ներկայացուցիչներ նշանակեն: Չնայած նրան, որ Իմամ Ալին իրավարարության համար նկատի ուներ Աբդոլլահ Իբն Աբբասի կամ Մալեք Աշթարի նման անձանց, սակայն պարզամիտ ու խաբված մարդկանց պնդումներով իր ներկայացուցիչ է նշանակում Աբու Մուսա Աշըարիին: Մոավիեի կողմից էլ Ամր Իբն Ասը Շամի ներկայացուցիչ է նշանակվում:
Երկու իրավարարները մի առ ժամանակ բանակցելուց հետո որոշեցին խալիֆայությունից զրկել Ալիին ու Մոավիեին և խալիֆայի ընտրությունը վստահել խորհրդին: Նրանք ներկայացան բազմությանը, որպեսզի հայտարարեն իրավարարության արդյունքը: Նախ Աբու Մուսան խալիֆայությունից զրկեց Ալիին, սակայն խաբեբա ու խորամանկ Ամր Իբն Ասը հաստատեց Աբու Մուսայի կողմից Ալիի պաշտոնազրկումը և խալիֆա հայտարարեց Մոավիեին: Այսպիսով իրավարարությունն ավարտվեց միանշանակ անընդունելի արդյունքներով: Իրավարարությունից հետո երկու կողմի զորքերը հեռացան ու Մոավիեն փրկվեց անխուսափելի պարտությունից:
Ի դեպ Ալի զորքի միջից մի խումբ զորայիններ, որոնք դժգոհ էին մնացել իրավարարության արդյունքներից, լքեցին Ալիի ճամբարը և դիրքավորվեցին նրա դեմ: Նրանք հետագային ճանաչվեցին Խավարեջ անունով:

Այս խմբի պարզամիտ անդամները հենց նրանք էին, որոնք խաբվել էին պատերազմի ժամանակ Ղուրանները նիզակի ծայրերին բարձրացվելուց ու Իմամ Ալիին վրա ճնշում էին գործադրել, որպեսզի համաձայնի հրադադարին ու իրավարարությանը: Հիմա նույն այդ մարդիկ լիովին հակառակ դիրք էին ընդունել ու Ալիին մեղադրում էին, թե ինչո՞ւ է համաձայնել իրավարարությանն ու Մոավիեի հետ հաշտության դաշինքին: Նրանք իրավարարության արդյունքը ընդունելու պատճառով պախարակեցին ու հավատուրաց անվանեցին Իմամ Ալիին: Իմամը պարզ տրամաբանությամբ և հիմք ընդունելով Ղուրանի այաներն ու մարգարեի ավանդույթները պատասխանում էր նրանց գանգատներին: Սակայն Խավարեջը տգետ, մակերեսային ու հետադեմ մարդիկ էին և չէին ցանկանում լել Իմամ Ալիի իմաստուն ու տրամաբանական խոսքերը: Նրանք թեև արտաքուստ հարգում էին կրոնական կարգերը, այդ թվում աղոթքն ու ծոմապահությունը, սակայն զուրկ էին կրոնական գիտակցությունից ու աչալրջությունից:
Խավարեջի յուրահատկություններից մեկը նրանց բրտարարքներն էին: Նրանք իրենց բողոքներում չէին պահպանում հարգանքի ու քաղաքավարության սահմանները: Նրանք տարբեր միջոցներով իրենց հակառակությունն էին հայտնում Իմամին: Հանրության ներկայությամբ հայհոյում ու վիրավորում էին Իմամ Ալին: Նրանց գեշ քայլերից էին մզկիթում Իմամի առաջնորդությամբ աղոթքի խանգարումը, նրա ելույթների ժամանակ նրա դեմ կարգախոսներ վանկարկելը, հասարակության մեջ շշուկներ տարածելն ու նաև անմեղ մարդկանց ահաբեկելն ու սպանելը: Այդուհանդերձ Իմամ Ալին համբերատար էր Խավարեջի սխալ վերաբերմունքի հանդեպ և նրանց չէր զրկում իրենց քաղաքական ու հասարակական իրավունքներից: Խավարեջին առաջնորդելու համար Իմամը որևէ ջանք չխնայեց: Նա երբեմն Խավարեջի մոտ էր ուղարկում հայտնի ու ճանաչված անձանց, որպեսզի գուցե նրանք խոսքը լսելով հրաժարվեն իրենց նման քայլերից: Իմամ Ալին ինքն անձամբ գնում էր Խավարեջի ճամբարը, զրուցում էր նրանց հետ, հույս ունենալով որ կկարողանա նրանց դեպի ճշմարիտ ուղի առաջնորդել: Այդ զրույցների ժամանակ բազմաթիվ վիճարկումներ էին կատարվում, սակայն նրանց կարծր մտածողության պատճառով այդ զրույցներն այնքան էլ ազդեցիկ չէին:
Խավարեջի միջոցով ստեղծված վախի ու սարսափի մթնոլորտի պատճառով Իմամ Ալին որոշեց վերջ տալ նրանց սադրիչ քայլերին: Հետևաբար զորք գործուղեց Նահրավան, որտեղ դիրք էին ընդունել Խավարեջը: Նահրավան հասնելով կրկին առիթն օգտագործեց և կանգնելով երկու զորքի միջև իր հնչեղ արտահայտություններով փորձեց նրանց հրաժարեցնել ընտրած ճանապարհից: Նա իր զինակիցներից մեկի միջոցով նրանց երաշխիքներ տվեց, որպեսզի անվտանգ կերպով հեռանան պատերազմի դաշտից: Իմամի լուսաբանություններն ու նախաձեռնությունն այստեղ ազդեցիկ են լինում և Խավարեջի անդամների երկու երրորդը լքում են նրանց շարքերը: Մնացյալը հարձակվելով Ալիի զորքի վրա սկսում են պատերազմը: Իմամի զինակիցները քաջաբար կռվում են ոտնձգիչների դեմ և ծանր մարտ է տեղի ունենում: Պատերազմը, որ պատմության մեջ հայտնի է «Նահրավանի պատերազմ» անունով ավարտվում է Խավարեջի կտրուկ պարտությամբ: