Հուլիս 09, 2017 16:25 Asia/Yerevan

Մեր նախորդ մի քանի հաղորդման ընթացքում ձեզ ծանոթացրեցինք իրանցի պանծալի դեմքերից՝ Ղազալի Մաշհադիի հետ:

Թանկագին բարեկամներ կրկին ձեր հյուրն ենք իրանցի պանծալի դեմքերի ծանոթացմանը նվիրված հաղորդաշարի մեկ այլ համարով: Այս հաղորդման ընթացքում ևս կխոսենք   լուսնային հիջրեթի 10-րդ դարի արժանավոր բանաստեղծ Ղազալի Մաշհադիի մասին: Նա այն 700 բանաստեղծների շարքում  է եղել, ով Սեֆևյան շրջանում պոեզիայի համար տիրող անմխիթար պայմանների պատճառով միացավ Հնդկաստան մեկնողների քարավանին ,որտեղ էլ ապրեց  մինչև իր կյանքի վերջը:

--------------------------

Ղազալի Մաշհադին լուսնային 10-րդ դարում Սեֆևյան Շահ Թահմասբի պալատական մեծահամբավ բանաստեղծն էր, որ իրանցի մեծ թվով բանաստեղծների ու արվեստագետների հետ միասին Հնդկաստանում իրանական արվեստի ու պոեզիայի հանդեպ գոյություն ունեցող մեծ հետաքրքրության պատճառով գաղթեց այդ երկիր: Նրա կենսագրության մասին շատ տեղեկություններ գոյություն չունեն: Միայն կարելի է ասել, որ նա ծնվել է լուսնային հիջրեթի 930-ից 936 թվականների ընթացքում Մաշհադում և մանկության, ինչպես նաև ուսումնառության շրջանն անցկացրել  է ծննդավայրում: Բանաստեղծել սկսել է երիտասարդ տարիքից և բացի պոեզիայից ունեցել է նաև սուֆիական հակումներ: Իր բանաստեղծական ձիրքի պատճառով մի առ ժամանակ ծառայել է Շահ Թահմասբի պալատում ու որոշ ժամանակ անց, երբ դեռ գտնվում էր երիտասարդ տարիքում, Սեֆևյան արքունիքում տիրող պայմանների պատճառով մեկնում է Հնդկաստան ու մինչև կյանքի վերջը ապրում է այնտեղ: Ղազալի Մաշհադին վախճանվեց լուսնային 980 թվականի ռաջաբ ամսվա 27-ին Գոջարաթի Ահմադաբադում և Աքբար Շահի հրամանով նրա դին հողին հանձնվեց թագավորների ու շեյխերի դամբարանում:

Ղազալի Մաշհադիից հիշատակ են մնացել մի շարք ստեղծագործություններ, որոնց անդրադարձանք համառոտ կերպով:

Ղազալի Մաշհադին հմուտ բանաստեղծ է, ինչը նշմարելի է նրա բոլոր ստեղծագործություններում: Բանասերների համոզմամբ Ղազալի Մաշհադին ազդված է եղել Հաֆեզի հասարակական երգիծանքից ու այդ պատճառով էլ նրա պոեզիայի յուրահատկություններից մեկը հասարակական երգիծանքն է: Ղազալին երգիծանքը ծառայեցրել է իր մտքերն արտահայտելու և հասարակության բարոյական խնդիրները բարեկարգելու նպատակով: Ղազալի Մաշհադիի դիվանում բազմաթիվ կերպարներ քննադատության են արժանացել, որոնցից են ճգնավորը, շեյխը, քարոզիչը, սուֆին, գիտնականն ու ոստիկանը: Գրաքննադատներն այդ կերպարներին համարում են հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչը և նրանց ոչ թե կերպար այլ տիպար են համարում:

Դրանցից մեկը ճգնավորն է, որ Իրանի հասարակական պատմության ընթացքում զգալի ու շոշափելի ներկայություն ունի: Այդ տիպարը ներկայություն ունի Իրանի շատ երգիծաբանների ստեղծագործություններում ու արժանացել է քննադատության: Ղազալին էլ հետևելով Հաֆեզի օրինակին ճգնավորներին հասարակության մեջ ներկա մյուս խաբեբաներից ու անբարոյականներից ավելի շատ է քննադատության արժանացրել: Քանի որ ճգնավորը պիտի բարեպաշտ ու առաքինի լինի: Նրա իրական պարտականությունն ու նաև այն ինչ ինքն է հավակնում ճգնություն կատարելն ու աղոթքի միջոցով հավիտենական կյանքին ուշադրություն դարձնելն է ու մարդիկ էլ նույնն են ակնկալում նրանից: Սակայն պարսից պոեզիայում ճգնավոր ձևացող նման անձանցից այլ պատկեր է ներկայացվում: Ղազալին նրանց բարեփոխելու և առաջնորդելու նպատակով ըմբոստանում է նրանց դեմ ու երբեմն բացահայտ ու երբեմն էլ երգիծանքի քողի տակ բացականչում է նրանց խայտառակ արարքների մասին:

Ճգնավորը խորթ է իրական սիրուց ու այդ պատճառով էլ Ղազալին հավատացած է, որ հենց այդ պատճառով Աստված նրանց առաջնորդելու միջոցները չի տրամադրում: Նա ճգնավորին առաջարկում է սիրահարների շրջանակում սուտ հավակնությունները մոռանալ ու դրանք չկրկնել: Քանի որ սիրահարները հասել են այնպիսի աստիճանի, որ թե տեղյակ են ճգնավորի աշխարհիկ դիրքից և թե գիտակ են ճգնավորների միստիկական դիրքերի անարժեքությանն ու սուտ լինելուն:

Սիրահարների շրջանակում աստիճանների մասին մի խոսիր,

Քանի որ այստեղ ճգնավորի դիրքը բարձր չէ:

Ղազալիի դիտանկյունից ճգնավորը եսասեր է ու միայն ուրիշների թերություններն է նկատում: Ղազալին իսլամ կրոնի շատ մեծերի նման գոռոզությունն ու եսասիրությունը համարում է Բարու ճանապարհին հետևելու գլխավոր արգելքը, քանի որ ես-ի դեմ պայքարողներն ու այդ ուղու հետևորդները փորձում են բարեփոխել իրենց, սակայն ճգնավորի եսասիրությունն ի վերջո նրանց մոլորության հորն է նետում:

--------------------

Ղազալի Մաշհադիի ուշադրության կենտրոնում գտնվող տիպարներից մեկը, որին ճգնավորից հետո ամենամեծ ուշադրությունն է ցուցաբերվել ոստիկանն է: «Մոհթասաբ»-ի կամ ոստիկանի պարտականությունն է արգելել իսլամ կրոնի օրենքներին հակառակ արարքները և պատժել հարբեցողներին, սակայն նա ինքն էլ հարբեցող է  ու երբ գազազում է իր խաբեբա լինելուց ապաստանում է գինու գավաթին:

Ոստիկանը նկատողություն է անում սիրուց արբեցողներին,

Ու թե մենք արբեցած ենք, նա էլ այնքան զգաստ չէ:

Ղազալի Մաշհադին երգիծանքով նկարագրում է ոստիկանի կյանքի հակասությունները՝ այնպես որ պիտի լինի և այնպես որ կա: Ընդհանուր առմամբ Ղազալին այդպիսով փորձում է պատկերել հասարակական հակասությունները: Նրա գրիչն ու երգիծանքը ձևավորվում են հակասական բաղադրիչ տարրերից:

Ղազալիի կողմից երգիծանքի թեմա դարձած տիպարներից մեկն էլ քարոզիչն է: Խաբեբա ու ցուցամոլ մարդիկ, որոնք ապրում են կեղծավորությամբ ու իրենց ժողովրդի սրտցավն են ներկայացնում: Ղազալին երգիծանքի միջոցով բազմաթիվ անգամ անդրադարձել է նրանց կեղծավոր ու խաբեբա լինելուն:

Ղազալին իր որոշ բանաստեղծություններում իր խոսքն առավել ազդեցիկ դարձնելու համար իրեն է վերագրել որոշ քարոզիչների թերություններն ու գեշությունները: Սակայն իմաստուն ու նրբանկատ ընթերցողը հեշտությամբ կարող է կռահել նրա նպատակը, որ խաբեբաներն ու անբարոյականներն են: Ղազալին իր խոսքում օգտվել է երգիծանքից հույս ունենալով նոր կենսունակություն փոխանցել մեռած ու անոգի հասարակությանը:

Բացի հասարակության մեջ կերպարներին ու տիպարներին քննադատության ենթարկելուց Ղազալին նաև քննադատության է ենթարկել հասարակական ու կրոնական որոշ հարցեր: Դրանցից մեկն այն ուխտավորներին ուղղված քննադատությունն է, որոնք ցուցամոլ են: Հասարակության շատ խավեր ճիշտ պատկերացում ու ընկալում չունեն հաջի ուխտագնացության իմաստի ու փիլիսոփայության մասին, հետևաբար անցած դարերում շատ ուխտավորներ մեծ տառապանքներ էին կրում այդ հոգևոր ուղևորության ճանապարհին, սակայն խորապես նրանց մեջ որևէ բան չէր փոխվում: Այնպիսի բանաստեղծներ, որոնց ստեղծագործություններն արտացոլել են հասարակության իրականություններն ու նաև շաղախած են եղել երգիծանքով, այդ թվում Նասեր Խոսրովն ու Հաֆեզն անդրադարձել են այդ իրականությանը: Ղազալին էլ Քյաբեն համարել է սիրեցյալի տունը, որն ուխտավորը պիտի ըմբռնի:

Ընդհանուր առմամբ պիտի ասել, որ Ղազալիի երգիծանքը արժանավոր, հավասարակշռված ու բարոյական է: Նա երգիծական բանաստեղծություններից ոչ մեկում չի անտեսում բարոյական արժեքները և չի պախարակել, անարգել կամ հակառակել բարոյական հատկանիշներին: