Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանների անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին:
Մեր հաղորդման առաջին բաժնում թռուցիկ հայացք ենք նետելու նախ հարավային Կովկասին և ապա Միջին Ասիայի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունների խորագրերին:
Ադրբեջանի վերաքննիչ ատյանը մերժեց իսլամական քաղբանտարկյալների դատապաշտպանների ներկայացրած փաստարկները և հաստատեց նրանց պարագային դատարանի ընդունած վճիռները:
Ի դեպ, ղեկավարող «Ենի Ազրբայջան» կուսակցությունից Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Սիավոշ Նովռուզովն ընդգծեց. «Ինչպես Իլհամ Ալիևն է ասել, Բաքվի համբերության բաժակը լցվել է և իր գրավված տարածքների ազատագրման համար չի սպասելու»:
Վրաստանից ստացված լուրի համաձայն այդ երկրի պաշտպանության նախարարը հայտարարեց. «Թբիլիսիի կառավարությունն իր պաշտպանական կարողությունների ամրապնդման համար մտադիր է առավել մեծ քանակությամբ զենք գնել ԱՄՆ-ից»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ուզբեկստանի մուսուլմանների վարչության և կրոնական հարցերով պետական կոմիտեի նախագահների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց կրոնական հարցերում երկու երկրի միջև համագործակցության և փորձի փոխանակման անհրաժեշտությունը:
Ղազախստանի ԱԳ նախարարությունը տեղեկացրեց այդ երկրի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների միջոցով պաշտպանական ոլորտում հնգամյա համագործակցության համաձայնագիր ստորագրվելու մասին:
Տաջիկստանի նախագահի աշխատակազմի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի առաջին տեղակալը հավակնեց, որ Տաջիկստանի իսլամական շարժում կուսակցության արտասահմանյան գործունեությունը սպառնում է այդ երկրի անվտանգությանը:
Չեխական ու սլովական ընկերություններ 10 ՀԷԿ-եր ու ՋԷԿ-եր են կառուցում Ղրղզստանում:
-----------------
Բարեկամներ մեր հաղորդման երկրորդ բաժնում կանդրադառնանք շաբաթվա մի քանի կարևոր իրադարձություններին:
«Ադրբեջանն այն պետությունը չէ, որին կարելի է զենք վաճառել»: Լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Ադրբեջանին ռուսական զենքի հերթական խմբաքանակի վաճառքի մասին հաղորդումներին, այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Այդ թեմային անդրադարձել է լրագրող Աստղիկ Բեդևյանը:
------------------
Ադրբեջանի վերաքննիչ ատյանը մերժեց իսլամական քաղբանտարկյալների դատապաշտպանների ներկայացրած փաստարկները և հաստատեց նրանց պարագային դատարանի ընդունած վճիռները: Ի հետևումն Ադրբեջանի մուսուլմանների միության շարժման ղեկավար Հաջ Թալե Բաղերզադեի, Ժողովրդային ճակատ կուսակցության փոխնախագահ Ֆուադ Ղահրամանլիի և 2015 թվականի նոյեմբերի 26-ին Նարդարանում տեղի ունեցած դեպքերի գործով մյուս մեղադրյալների վերաքննիչ ատյանին ներկայացված հայցն, անցած շաբաթ կայացավ հիշյալների դեմ արձակված դատավճիռների վերաքննման նիստը, որի ընթացքում վերաքննիչ դատարանի դատավորը մերժեց դատապաշտպանների կողմից ներկայացված փաստարկների մի մասը:
Հիշեցնենք, որ Բաքվի քրեական դատարանը քննելով այս կեղծ գործը Հաջի Թալե Բաղերզադեին և Աբբաս Հոսեյնովին՝ 20 տարվա, Ֆուադ Ղահրամանլիին՝ 19 տարվա, Ռասիմ Ջեբրայիլովին՝ 17 տարվա, իսկ մնացյալ մեղադրյալներին 10-ից մինչև 14.5 տարվա ազատազրկման է դատապարտել:
Դատարանի վճռի համաձայն Հաջ Թալե Բաղերզադեն և Աբբաս Հոսեյնովն իրենց ազատազրկման առաջին 7 տարիների ընթացքում զրկվում են որևէ տեսակի հանդիպում ունենալուց:
Վերաքննիչ ատյանում դատաքննության ուշագրավ կետերից մեկը Ադրբեջանի հայտնի հոգևորականի արտասանած խոսքերին էին: Ադրբեջանի մուսուլմանների միության շարժման առաջնորդ Հոջ. Հաջի Թալե Բաղերզադեն Բաքվի վերաքննիչ դատարանում, ասաց, ինքը դատվում է քրեական օրենսգրքի 21-րդ հոդվածով, որտեղ նշված հանցանքների համար ցմահ ազատազրկում է նախատեսված, սակայն հարց է ծագում, թե դատարանն ինչու է իրեն 20 տարվա ազատազրկման դատապարտել և Ալիևն այդ կապակցությամբ պիտի պատասխանատու լինի:
Նա հավելել է. «Եթե ես հանցանք եմ գործել և կազմակերպիչի դերում եմ եղել պիտի ցմահ ազատազրկման դատապարտվեի: Իսկ եթե նման հանցանք չեմ գործել, այսօր ինչո՞ւ եմ կանգնած դատարանի առջև»:
2015 թվականի նոյեմբերի 26-ին շուրջ 70 մարդ կալանավորվեց Նարդարանում, որոնցից 17-ը Հաջի Թալե Բաղերզադեի հետ միասին դատի տրվեցին: Հիշյալ անձինք ձերբակալվեցին Նարդարան գյուղում կազմակերպված շինծու գործողության ընթացքում: Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության նախկին բարձրաստիճան պատասխանատուների միջոցով և օտար երկրների անվտանգության ծառայությունների համագործակցությամբ կազմակերպված շինծու գործողության ընթացքում սպանվեցին երկու ոստիկաններ և գյուղի 4 բնակիչներ:
2015 թվականի նոյեմբերյան իրադարձությունների գործով կալանավորվածների դատաքննությունն այն պայմաններում է շարունակվում, երբ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության նախկին բոլոր պատասխանատուներ կալանավորված են մնում: Բաքվի իշխանությունները գերադասեցին լուծարել այդ երկրի ազգային անվտանգության նախարարությունը և դրա լիազորությունները փոխանցեցին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի վերահսկողության ներքո աշխատող պետական անվտանգության ծառայությանը: Նարդարանի 2015 թվականի նոյեմբերյան դառն իրադարձությունների ծրագրավորման ուղղությամբ օտար երկրների անվտանգության ծառայությունների մասնակցությունն առաջին անգամ բացահայտվեց Բաքվի ԶԼՄ-ների միջոցով: Այդ պատճառով էլ ակնկալվում էր, որ Ադրբեջանի անվտանգության ուժերի անդամների ձերբակալմանը զուգահեռ ազատ կարձակվեն իսլամական քաղբանտարկյալները:
--------------------------
Տաջիկստանի կառավարությունն այդ երկրի ընդդիմության գործունեությունն արգելելուն ուղղված ջանքերի շրջագծում նոր հավակնություններ է կատարել: Այս կապակցությամբ Տաջիկստանի նախագահի աշխատակազմի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահի առաջին տեղակալ Սեյֆոլլահ Սաֆարովն ասել է, որ Իսլամական շարժում կուսակցության արտասահմանյան գործունեությունը սպառնում է Տաջիկստանի անվտանգությանը: Տաջիկստանի կառավարության այդ պաշտոնատարը Դուշանբեում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հավելեց. «Իսլամական շարժում կուսակցության քաղաքական ցանկացած տեսակի գործունեությունն ու այլ խմբերի հետ միավորումը կարող է ազդեցություն գործել Տաջիկստանի հասարակական կարծիքի վրա»:
«Արտասահմանում գտնվող ընդդիմադիր ուժերի միավորումը հատկապես Իսլամական շարժում կուսակցության գլխավորությամբ սպառնալիք է Տաջիկստանի ազգային անվտանգության համար և Տաջիկստանի կառավարությունն ու ժողովուրդը պիտի զգույշ լինեն Տաջիկստանի քաղաքական կուսակցությունների քայլերի կապակցությամբ»:
Հիշեցնենք, որ 2015 թվականի սեպտեմբերին Տաջիկստանի պաշտպանության ժամանակի փոխնախարար գեներալ Աբդոլհալիմ Նազարզադեի ընդվզումից հետո, այդ իրադարձությանն ունեցած մասնակցության մեղադրանքով դադարեցրեց Իսլամական շարժում կուսակցության գործունեությունը և նրան ահաբեկչական կազմակերպություն անվանեց:
Ավելի վաղ այդ կուսակցության առաջնորդ Մոհիեդդին Քաբիրին Գերմանիայի «Դոյչե Վոլե»-ին տված հարցազրույցում մտահոգություն էր հայտնել այդ կուսակցության կալանավորված անդամների ու համակիրների դռնփակ դատավարության կապակցությամբ: Նրա ընդգծմամբ Տաջիկստանի իսլամական շարժում կուսակցության պատասխանատուներին ու անդամներին ահաբեկչական խմբավորումներ կազմակերպելու, ազգամիջյան տարաձայնություններ հրահրելու, իշխանափոխության կոչեր հնչեցնելու և ծայրահեղականության ուղղությամբ մեղադրանքներն են ուղղվել:
Տաջիկստանի հարցերով փորձագետներ Միջին Ասիայի և Կովկասի քաղաքական այրերի կողմից ընդդիմության դեմ ուղղված մեղադրանքներն անհիմն են ու կրկնված են համարում: Հատկապես որ Տաջիկստանի իսլամական շարժում կուսակցության դեմ ուղղված մեղադրանքները նաև հասցեագրվում են նախկին խորհրդային հանրապետությունների բոլոր իսլամական կուսակցություններին:
Ի դեպ, խաղաղության համաձայնագրի ստորագրման 20-ամյակի կապակցությամբ Տաջիկստանի ընդդիմադիրների համաժողովը հուլիսի 9-ին գումարվեց Գերմանիայի Դորտմոնդ քաղաքում: Այս համաժողով ընթացքում ելույթ ունեցան Իսլամական շարժում կուսակցության առաջնորդ Մոհիեդդին Քաբիրին, ինչպես նաև «24 խումբ»-ի և «Տաջիկստանի կառուցողական ուժերի միության» ներկայացուցիչները: Այս համաժողովում, որի մասնակիցների մեծամասնությունը Իսլամական շարժում կուսակցության անդամներից էին քաղաքական մյուս խմբերին կոչ արվեց միավորվել ու ակտիվանալ Տաջիկստանի կառավարության դեմ: