Հուլիս 18, 2017 11:54 Asia/Yerevan

Այս հաղորդման ընթացքում ձեզ կծանոթացնենք լուսնային հիջրեթի 10-րդ դարի երկրորդ կեսի և 11 դարի սկզբի իրանցի բանաստեղծ Մոհամմեդ Հոսեյն Նազիրի Նեյշաբուրիի հետ:

Ողջույն թանկագին բարեկամներ: Իրանցի պանծալի դեմքերի ծանոթացմանը հատկացված մեր զրուցաշարի հերթական համարում դուք կծանոթանաք լուսնային հիջրեթի 10-րդ դարի երկրորդ կեսի և 11 դարի սկզբի իրանցի բանաստեղծ Մոհամմեդ Հոսեյն Նազիրի Նեյշաբուրիի հետ: Նա պարսից պոեզիայի յուրահատուկ ոճ ունեցող բանաստեղծներից է, ով խոր ազդեցություն է գործել իր ժամանակակից ու նաև հետագա սերունդի շատ բանաստեղծների վրա: Նազիրին այդ դարի ամենաժողովրդական բանաստեղծներից է և նրա երկտողներից շատերը առածի են վերածվել հանրության կողմից»:

-----------------

Պարսից պոեզիան հագեցած է այնպիսի անուններով, որոնք գրեթե նույն արժեքն են ներկայացնում և կամ միմյանցից քիչ տարածության վրա են գտնվում: Հազարավոր բանաստեղծներ ու մտածողներ ստեղծագործել ու գնացել են, բայց քանի որ մարդկությունը սահմանափակ հիշողություն ու ժամանակ ունի, այդ հազարավորների միջից միայն քանի անուններ է հիշում և ժամանակի ու հիշողությունները մեկ սերնդից մյուսին փոխանցվելու ընթացքում այդ անուններից որոշները խոշորացվում, իսկ մյուսներն էլ անտեսման ենթարկվելով մաքրվում են հիշողություններից: Եվ դա ի տես այն բանի, որ նրանց ստեղծագործությունների արժեքը որևէ բանով չի զիջում հիշատակվող անունների ստեղծագործություններին: Սա հարուստ մշակույթների անխուսափելի իրողությունն է: Հարուստ քաղաքակրթություն և վաղեմի մշակույթ չունեցող երկիրը, որն ի դեպ քիչ թվով պանծալի գործիչներ ու մտավորականներ ունի, անկասկած նրա ժողովուրդը ճանաչում է բոլոր մտավորականներին ու նրանց մեծարում է: Իրանի նման տարածքում, սակայն, քանի հազարամյա մշակույթի, ինչպես նաև Աբուռեյհան Բիրունիի, Ավեցինայի, Խառազմիի, Սաըդիի, Մոլավիի, Ռազիի, Ֆարաբիի, Հաֆեզի ու Խայամի նման դարաշրջան կերտող հազարավոր այլ մտավորականներ, գիտնականներ ու բանաստեղծներ ունենալով, բնական է, որ այդ մեծություններից որոշները կարող են հայտնվել մյուսների ստվերում: Նազիրի Նեյշաբուրին ստվերում մնացած այդ բանաստեղծներից է, որին պոեզիայի գիտակները տվել են պարսից պոեզիայի մարգարե կոչումը և նրան վայել է պարսից գազելի կանաչ փիրուզ անվանումը: Նա իր խոր ու անհերքելի հետքն է թողել իրեն ժամանակակից ու նաև հետագա սերնդի պոեզիայի ու հատկապես գազելի վրա: Նրան ժամանակակից կամ հետագա սերնդից հիշողությունների մեջ մնացած ընտրյալները որևէ գերազանցություն չունեն նրա հանդեպ և նրանից որոշները Սաեբ Թաբրիզիի նման նրա դիրքը շատ ավելի վեր են դասել իրենցից:

Իրանցի հանրահայտ գործիչների արձանները՝ ՄԱԿ-ում

 

Մոհամմեդ Հոսեյն Նազիրի Նեյշաբուրին լուսնային հիջրեթի 10-րդ դարի երկրորդ կեսին ծնվեց Նեյշաբուրում: Ծննդավայրում ծանոթացավ գրականությանն ու պոեզիային: Նազիրի Նեյշաբուրիի ու նրա ընտանիքի մյուս անդամների իսկական արհեստը վաճառականությունն էր: Նա փոքր տարիքից սկսում է բանաստեղծություններ գրել և ասվում է, որ երիտասարդ տարիքում ամբողջ Խոռասանում ճանաչված բանաստեղծ էր ու երբ որոշում է ուղևորության մեկնել նրա համբավը արդեն տարածվել էր ամենուր: Երիտասարդ տարիքում իր բանաստեղծության կարողությունները չափելու նպատակով մեկնում է Քաշան: Քաշանն այդ օրերին Սպահանի և Ղազվինի կողքին համարվում էր պարսից պոեզիայի երեք կարևոր կենտրոններից մեկը, որտեղ համախմբվել էին տարբեր ոճերի բանաստեղծները: Նազիրին Քաշանում մասնակցում է բանաստեղծական հավաքների ու չնայած իր երիտասարդ տարիքին ու սկսնակ լինելուն իր գազելներով հիացմունք է պատճառում բոլորին: Հատկապես իր այն գազելով, որին ի պատասխան բազմաթիվ այլ գազելներ են գրվել, սակայն դրանցից որևէ մեկը Նազիրիի գրած  գազելի նրբությունն ու անկեղծությունը չունի:

Երկնակամարը քո ակնարկների վարձկանն է,

Հարվածում է նրան, ում դու ես ցանկանում...

Վիշտ չեմ պատճառի ես որևէ սրտի,

Քանզի դա կարող է քո հանգրվանը լինել:

Այս գազելի երկտողերից շատերը հանրային տարածում են գտել:

Նազիրին երիտասարդ տարիքում գնում է Իրաք և բանաստեղծական վիճարկումներ է կատարում ժամանակակից բանաստեղծների հետ և ամեն օր ավելի մեծ ճանաչում է ձեռք բերում: Մեծ համբավի տիրացած լինելով նա հանգիստ անկյուն է որոնում, որպեսզի խաղաղ մտքով կարողանա ներկայացնել իր արվեստը: Այդ պատճառով էլ երբ լսում է Խաների Խան Աբդոլռահիմ Բեյրամի առատաձեռնության մասին, որոշում է մեկնել Հնդկաստան:

Լուսնային հիջրեթի 9-րդ դարում Իրանի արևելքում գտնվող Հարաթում Թեյմուրյան սուլթանները, իսկ արևմուտքում գտնվող Թավրիզում՝ Ակ-Կոյունլու սուլթանները պոեզիայի, երաժշտության, ճարտարապետության, գեղանկարչության ու գեղեցիկ արվեստների բնագավառում վերածննդի նման շարժում էին առաջացրել: Ակ-Կոյունլու սուլթանների ավանդույթը փոխանցվեց Սեֆևյան սուլթաններին, Հարաթի Թեյմուրյան սուլթանների վերածնունդը բաժին հասավ Հնդկաստանի Թեյմուրյաններին, որոնք հայտնի դարձան Բաբորիաններ, Մեծ Մոնղոլ և Հնդկաստանի Գուրքանյաններ անուններով: Այդ գերդաստանը Հնդկաստանում իրանական արվեստի ու գրականության համար այնպիսի դրախտ ստեղծեց, որի նմանը մինչ այդ ոչ եղել էր ու ոչ էլ դրանից հետո երբևէ կրկնվեց: Հնդկաստանի Թեյմուրյանները իրանական պիտակ ունեցող պոեզիան, արձակը, երաժշտությունը, գեղանկարչությունը նաև էմիրներին, դպիրներին ու նախարարներին բարձր վճարումներ կատարելով Հնդկաստան են բերում և ոչ միայն Հնդկաստանի Թեյմուրյանների անձնական արքունիքը, այլ նրանց նահանգապետներից շատերի պալատները չզիջելով Սեֆևյանների արքունիքում դարձել էին ամեն տեսակի իրանցիների ժամադրավայրը: Հնդկաստան մեկնելը և նույնիսկ թույլ կամ միջակ մի բանաստեղծության դիմաց առասպելական հարստության տիրանալը համարվում էր ցանկացած բանաստեղծի երազանքը: Այդ գաղափարը նաև անցավ Նազիրիի մտքով և նրան Քաշանից տարավ Հնդկաստան:

Ագրա քաղաքը, որի մերձակայքում է գտնվում «Թաջ Մահալ»-ն, այդ օրերին Հնդկաստանի մայրաքաղաքն էր և Խաների Խանը կենտրոնական իշխանության հետ իր ուխտակցությունը վերահաստատելու նպատակով իր զորքով Գոջարաթից այդտեղ էր եկել: Նազիրին Հնդկաստանում մուտք է գործում Խաների Խան կոչումն ստացած Աբդոլռահիմ Խանի արքունիքը: Այդտեղ առաջին անգամ առիթ է ունենում իր բանաստեղծությունը ներկայացնելու պոեզիայի սիրահար խանին և այդտեղից սկսվում է նրանց ծանոթությունը: Անկասկած այդ հանդիպումը մեծ նշանակություն ուներ երիտասարդ Նազիրիի համար: Նազիրին հայտնվել էր մի ուղղության վրա, որը կերտելու էր նրա ապագա ճակատագիրը: Երիտասարդ բանաստեղծը մի կասիդա է նվիրում Խաների Խանին: Ըստ երևույթին դա տեղի է ունեցել լուսնային հիջրեթի 992 թվականին: Իրանցի երիտասարդ բանաստեղծ Նազիրիի հորինած կասիդան արժանանում է Խաների Խանի ուշադրությանը և խանը նրան ծառայության է վերցնում իր մոտ: Նման առիթի սպասող երիտասարդ Նազիրին ընդունում է խանի հրավերը և մտնում է նրա մերձավորների շարքը:

Աբդոլռահիմ Խանի դամբարանը, որը գտնվում է Դեհլիի Նեզամեդդին Օլիայի համալիրում՝ Հոմայունի դամբարանի կողքին

 

Խաների Խան անունով հայտնի Միրզա Աբդոլռահիմ Խաների Խան բեն Բեյրամ Խանը քաջ, գրականագետ, առատաձեռն ու գրականասեր անձնավորություն էր և հատուկ համակրանք էր տածում հանդեպ իրանցի բանաստեղծներն ու արվեստագետները և նրանց խրախուսում էր: Նա գլխավորում էր Աքբար Շահի զորքը և պատերազմների ընթացքում բազմաթիվ սխրագործություններ է կատարում: Նրա մասին հիշատակել են, որ Գոջարաթի ճակատամարտում 5000 զինվորներով հաղթանակ է տանում թշնամու 50 հազար հոգանոց բանակի դիմաց: Դաքանի կառավարիչը համարվող Խաների Խանի արքունիքը բանաստեղծների ու գրողների ապաստարանն էր: Նրա մերձավորների շարքում են եղել Նազիրի Նեյշաբուրիի, Օրֆի Շիրազիի և Նոի Խաբուշանիի նման մեծ բանաստեղծներ և վայելել են նրա առատաձեռնությունը, ինչն ըստ երևույթին շարունակվել է մինչև Խաների Խանի վախճանումը: Հնդիկ հանրահայտ գրականագետ, մտավորական Ալամե Շեբլի Նոըմանին «Շեըր-ալ-աջամ» գրքում Հնդկաստանի թերակղզում պարսից պոեզիայի ու գրականության ծաղկումը պարտական է համարում Խաների Խանի հովանավորությանը և ընդգծում է, որ նրա շնորհիվ Հնդկաստանում լրջորեն սկիզբ է առնում պարսից պոեզիան: Նա գրում է. «Բանաստեղծության ու խոսքի ծաղկումը Խաների Խանով: Նա ինքը հմուտ ու վարպետ բանաստեղծ էր և թուրքերեն ու պարսկերեն լեզուներով բանաստեղծություններ էր գրում և ժամանակի շատ բանաստեղծներ ու գրողներ նրա արքունիքում պաշտոն ու աշխատանք ստացան»: