Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (142)
Մեր այս հաղորդման ընթացքում կշարունակենք նախորդ շաբաթ սկսած մեր զրույցը լուսնային հիջրեթի 10-րդ դարի երկրորդ կեսի և 11 դարի սկզբի իրանցի բանաստեղծ Մոհամմեդ Հոսեյն Նազիրի Նեյշաբուրիի մասին:
Ողջույն թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք իրանցի պանծալի դեմքերի ծանոթացմանը նվիրված մեր զրուցաշարի հերթական համարը: Այս հաղորդման ընթացքում կշարունակենք մեր զրույցը լուսնային հիջրեթի 10-րդ դարի երկրորդ կեսի և 11 դարի սկզբի իրանցի բանաստեղծ Մոհամմեդ Հոսեյն Նազիրի Նեյշաբուրի մասին: Նա պարսից պոեզիայի յուրահատուկ ոճ ունեցող բանաստեղծներից է, ով խոր ազդեցություն է գործել իր ժամանակակից ու նաև հետագա սերնդի շատ բանաստեղծների վրա: Նազիրին այդ դարի ամենաժողովրդական բանաստեղծներից է և նրա երկտողներից շատերը առածի են վերածվել հանրության կողմից»:
-----------------
Ասացինք, որ Մոհամմեդ Հոսեյն Նազիրի Նեյշաբուրին ծնվել է լուսնային հիջրեթի 10-րդ դարի երկրորդ կեսին Նեյշաբուրում: Ծննդավայրում նա ծանոթացավ գրականությանն ու պոեզիային: Երիտասարդ տարիքում նրա բանաստեղծական համբավը հատում է Խոռասանի սահմանները: Երիտասարդ տարիքում իր բանաստեղծական ձիրքը փորձելու համար մեկնում է Քաշան և ապա Իրաք և բանաստեղծական վիճարկումների մասնակցելով առավել մեծ հռչակի է տիրանում ու ի վերջո իր համար հանգիստ ու ապահով կյանք ապահովելու նպատակով ուղևորվում է Հնդկաստան: Ագրա քաղաքում արժանանում է Թեյմուրյան Ջահանգիրի կառավարիչներից՝ Խաների Խան կոչումին արժանացած Աբդոլռահիմ Խանի ուշադրությանը: Խաների Խանը նրան ընդունում է իր արքունիքում: Նա որ նման առիթի էր սպասում սիրով ընդառաջում է հրավերը և համալրում է նրա մերձավորների շարքը: Դաքանի կառավարիչ Խաների Խանն ինքն էլ պարսկերեն ու թուրքերեն լեզուներով բանաստեղծություններ էր գրում և նրա պալատը համարվում էր բանաստեղծների ու արվեստագետների ապաստարանը:
Գրականասեր այս կառավարիչի արքունիքում Նազիրին բարձր դիրքերի է տիրանում և Խաների Խանին ու Ջահանգիր Շահին ներբողներ նվիրելու պատճառով առասպելական հարստություն է կուտակում: Նազիրին այդ հարստությունը չի կուտակում իրար վրա և ինքն էլ իր հերթին փոքրիկ արքունիք ստեղծելով իր համար այդտեղ իրար շուրջ է հավաքում տարբեր իրանցի գաղթական բանաստեղծների և հովանավորում է նրանց: Իրանցի գաղթականների և հատկապես բանաստեղծների ու արվեստագետների հանդեպ Նազիրիի ցուցաբերած հովանավորությունն այն աստիճանի էր, որ նրան համարում էին Հնդկաստանի իրանցիների հայրն ու մայրը և Նազիրի բանաստեղծական ոճի զարմանալի կերպով տարածման գլխավոր պատճառներից մեկն էլ բանաստեղծների հանդեպ նրա ցուցաբերած հովանավորությունն էր: Բանաստեղծները Ջահանգիրին ու նրա կառավարիչներին գնահատելուն զուգահեռ նաև ներբողներ էին նվիրում Նազիրիին ու դրա դիմաց պարգևներ էին ստանում, իսկ նրանց պոեզիայի առանցքը բանաստեղծն էր ու նրանց ոճը պիտի դուր գար Նազիրիին: Որոշ բանասերներ դա համարում են Նազիրիի բանաստեղծական ոճի տարածման գլխավոր պատճառը: Նազիրին երկար տարիներ Հնդկաստանում բնակվելուց հետո ու այն պայմաններում, երբ Թեյմուրյան Ջահանգիրի և Խաների Խանի հովանավորությունների շնորհիվ մեծ հարստության ու կարողության էր տիրացել, լուսնային հիջրեթի 1021 թվականին վախճանվեց Գոջարաթում և նույն քաղաքում էլ հողին հանձնվեց: Նրա մահվան մասին գրել են, որ պարսկագիր բանաստեղծները նրա վախճանումից հետո որբացան:
Նազիրի Նեյշաբուրիին պիտի յուրահատուկ ոճ ունեցող հեղինակային բանաստեղծ համարել: Նա ստեղծագործել է բանաստեղծական տարբեր կաղապարներում ու բոլոր դեպքերում էլ հաջողել է: Նրա երևան գալու ժամանակաշրջանն առանձնացվում է մի քանի յուրահատկություններով: Նախ այն որ դա հատկապես պարսից պոեզիայում նորարարության շրջան է եղել: Պարսից պոեզիան շարունակ նորաոճ պոեզիա է համարվել, քանի որ դա գրականագետների մեծամասնության համոզմամբ մեկ ժամանակաշրջանից մյուսը թարմացվել է և մոռացության է տվել հինը: Պարսից պոեզիայի լճացման ու հետդարձի միակ ժամանակաշրջանը Սեֆևյանների անկումից մինչև ներկա ժամանակաշրջանի սկիզբն ընկած կտրվածքն է, երբ խռովահույզ պայմանների և իրանական հասարակության ընդհանուր անկման ֆոնին պոեզիան նույնպես հետդարձ է ապրում և վերադարձ է կատարում հին շրջաններ: Սակայն Նազիրիի ժամանակաշրջանում նորարարությունն այլ իմաստ է ներկայացրել: Լուսնային հիջրեթի 9-րդ դարից պարսից պոեզիայում ծայրահեղության հասնող հակում է նկատվում հանդեպ նորարարությանը, որը 10-րդ և 11-րդ դարերում հասնում է այն աստիճանի, որ բանաստեղծության բոլոր տարրերն ու յուրահատկությունները ծառայեցվում են նորարարությանը: Այս ժամանակաշրջանում պարսից պոեզիայում տարածում են գտնում նոր խոսք, նոր մեթոդ, նոր ոճ, հատուկ երևակայություն, թարմ խոսք և թարմ շունչ արտահայտությունները:
Թարմ խոսք ներկայացնելու հարցում ծայրահեղականությունն ու բանաստեղծական տարրերի զոհաբերումը ծնունդ են տալիս հնդկական ոճին, որտեղ բանաստեղծությունն ու բանաստեղծը բնական չափից ավելի են առաջ անցնում ընթերցողից և դրա արդյունքում խզվում է բանաստեղծի ու ընթերցողի միջև կապը: Այս իրականությունն էլ ժամանակին հնդկական ոճի անկման պատճառ դարձավ:
Նազիրի Նեյշաբուրին էլ թարմ խոսք ներկայացնելը դարձնում է իր բնաբանը, այն տարբերությամբ, որ թարմ խոսքը ոչ թե բանաստեղծական տարր է դառնում այլ ծառայում է բանաստեղծության վեհացմանը և թարմ խոսք ներկայացնելուն զուգահեռ նաև իր բանաստեղծության մեջ պահպանում է նախնիների զտված ավանդույթները: Նազիրիի ներկայացրած թարմ խոսքն այնպես է, որ երբևէ տարածություն չի ստեղծում նրա և ընթերցողի միջև: Բանաստեղծական զտված ավանդույթների պահպանման հանդեպ հավատարմությունը պատճառ դարձավ, որ Նազիրին առաջադեմ ու նորարար և միևնույն ժամանակ ամուր ու առողջ բանաստեղծություններ հեղինակող բանաստեղծ դառնա: Յուրահատկություն, որը ծայրահեղ նորարարության շրջանում մոռացության էր տվել:
Նազիրի Նեյշաբուրին մի տեսակ Բաբաֆեղանի Շիրազիի կրկնությունն է, քանի որ թե նրա բանաստեղծության մեջ մի տեսակ երկվություն գոյություն ունի և թե այն որ նրանք երկուսն էլ իրենց ժամանակակից ու նաև հետագա բանաստեղծների համար օրինակ են ծառայել, այնպես որ Նազիրի Նեյշաբուրիի գազելների ազդեցությունը պարզ կերպով նկատելի է թե նրա ժամանակակից և թե հետագա սերնդի բանաստեղծների մոտ, այն աստիճանի որ Իրանում հնդկական ոճի անկումից հետո բանաստեղծները սկսում են ընդօրինակել Նազիրի Նեյշաբուրիին ու հատկապես նրա այն բանաստեղծությունները, որոնք հետևում են «Վողու» ոճին:
«Վողու»-ն պարսից պոեզիայի ոճերից մեկն է, որ Իրանում տարածում է գտնում լուսնային հիջրեթի 9-րդ դարի վերջերից մինչև 11-րդ դարի սկիզբները՝ հայտնվելով իրաքյան ոճի ու Թեյմուրյանների ժամանակաշրջանի և հնդկական ոճի միջև: «Վողու» ոճին պատկանող բանաստեղծությունների յուրահատկությունը նրանց պարզության, բանաստեղծական չափազանցություններից հրաժարվելու, խոսակցական լեզվի կիրառման և երկու սիրահարների միջև տեղի ունեցող դեպքերի անպաճույճ նկարագրման մեջ է:
Լուսնային հիջրեթի 12-րդ դարի կենսագիր Աբդոլռազաղ Դանբալին գրում է, որ Մոշթաղ Էսֆահանիի նման բանաստեղծներ նպատակադրելով ազդարարել Հնդկական ոճի ավարտը, դիմում են Նազիրի Նեյշաբուրիին: Հետևաբար Աբդոլռազաղ Դանբալիի ու մյուս գրաքննադատների համոզմամբ Նազիրի Նեյշաբուրին «Վողու» ոճին հետևող բանաստեղծ է: Ժամանակակից բանասերների կարծիքով դա ճշմարտության կեսն է, իսկ մյուս կեսը համարվում է այն, որ Նազիրիի բանաստեղծական ժառանգությունը Բաբաֆեղանիի բանաստեղծական ժառանգության նման իր մեջ ինչ-որ երկվություն է պարունակում, որի մի ծայրը հասնում է Հնդկական, իսկ մյուսը՝ «Վողու» ոճին:
Նազիրի Նեյշաբուրին կրելով Սեֆևյանների և Հնդկաստանի Թեյմուրյանների շրջանի պոեզիայի բոլոր դրական յուրահատկությունները նաև ունի որոշ առանձնահատկություններ, որոնց շնորհիվ էլ յուրահատուկ ոճ ունեցող բանաստեղծ է համարվում: Նա միևնույն ժամանակ պահպանել է մինչև Սեֆևյան շրջանի պոեզիայի համեստությունն ու առողջությունը, ինչը Սեֆևյան շրջանում հետզհետե մոռացության էր տրվում:
Նազիրի Նեյշաբուրին իր այն կարգի բանաստեղծություններում, որոնք տեղավորվում են «Վողու»-ի ոճում, պարզ, անկեղծ ու ճկուն լեզվից է օգտվում: Նրա գազելներում ու կասիդաներում ակնհայտ են ճկունությունն ու լեզվի հոսքը: Նրա բանաստեղծական արտահայտչաոճը չափազանց պարզ է և բանաստեղծական տեխնիկան ոչ թե տիրապետում է այլ ներկայություն է այնքան՝ որքան պահանջում է բանաստեղծության իմաստն ու նպատակը:
Նազիրիի բանաստեղծությունը՝ գազել լինի դա, թե՝ կասիդա, հիշեցնում է Սաադի Շիրազիի բանաստեղծությունը և դա ի տես այն բանի, որ ինքը՝ Նազիրին հայտարարում է, որ հետևում է Հաֆեզ Շիրազիին:
Նազիրին իր բանաստեղծական մյուս կեսում այլ պատկերով է ներկայանում և այդ տարբերությունն այն աստիճանի է, որ ոմանք հիմք ընդունելով այդ բանաստեղծությունները նրան Հնդկական ոճին հետևող բանաստեղծ են համարում, մինչդեռ գրաքննադատների համոզմամբ նրա բանաստեղծությունների այդ բաժինը ուղղակիորեն Հնդկական ոճում չի տեղավորվում, այլ ներկայացնում են նոր ոճ, որն ինչ-որ տեղ կարող է հանգել Հնդկական ոճին: Նազիրին իր այդ կարգի բանաստեղծություններում զգացական կյանքի իրական, անհատական ու անկեղծ պահերը նկարագրելու փոխարեն, ինչը «Վողու» ոճի յուրահատկությունն է, նրբանկատության է դիմում և երևակայության է դիմում: Այդուհանդերձ Նազիրիի այդ բանաստեղծությունները չի կարելի Հնդկական ոճի համարել, քանի որ Նազիրիի մտքի թռիչքը հակառակ Հնդկական ոճի բանաստեղծներին երևակայության նպատակ չի հետապնդում: Նրա պոեզիան չի ծառայեցվում ծայրահեղական նորարարությանը և պահպանում է լեզվի ու արտահայտության առողջությունը: Մտքի թռիչքն ինքնանպատակ չէ, այլ հաճախ նկարագրում է նույն զգացական անհատական, իրական ու անկեղծ պահերը, որոնք հանգեցնում են «Վողու»աճին: Հետևաբար կարելի է ասել, որ Նազիրին իր այդ խմբի բանաստեղծություններում մտքի թռիչքի դիմելով հանդերձ հակված է մնում «Վողու» ոճին և չի կարելի հստակ կերպով նրան Հնդկական ոճի բանաստեղծ համարել: