Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (143)
Մեր հաղորդման ընթացքում կշարունակենք մեր զրույցը լուսնային հիջրեթի 10-րդ դարի երկրորդ կեսի և 11 դարի սկզբի իրանցի բանաստեղծ Մոհամմեդ Հոսեյն Նազիրի Նեյշաբուրիի մասին:
Ողջույն թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք իրանցի պանծալի դեմքերի ծանոթացմանը նվիրված մեր զրուցաշարի հերթական համարը: Այս հաղորդման ընթացքում կշարունակենք մեր զրույցը լուսնային հիջրեթի 10-րդ դարի երկրորդ կեսի և 11 դարի սկզբի իրանցի բանաստեղծ Մոհամմեդ Հոսեյն Նազիրի Նեյշաբուրի մասին: Նա պարսից պոեզիայի յուրահատուկ ոճ ունեցող բանաստեղծներից է, ով խոր ազդեցություն է գործել իր ժամանակակից ու նաև հետագա սերնդի շատ բանաստեղծների վրա: Նազիրին այդ դարի ամենաժողովրդական բանաստեղծներից է և նրա երկտողներից շատերը առածի են վերածվել հանրության կողմից»:
-----------------
Ասացինք, որ Մոհամմեդ Հոսեյն Նազիրի Նեյշաբուրին ծնվել է լուսնային հիջրեթի 10-րդ դարի երկրորդ կեսին Նեյշաբուրում: Ծննդավայրում նա ծանոթացավ գրականությանն ու պոեզիային: Երիտասարդ տարիքում նրա բանաստեղծական համբավը հատում է Խոռասանի սահմանները: Երիտասարդ տարիքում իր բանաստեղծական ձիրքը փորձելու համար մեկնում է Քաշան և ապա Իրաք և բանաստեղծական վիճարկումների մասնակցելով առավել մեծ հռչակի է տիրանում ու ի վերջո իր համար հանգիստ ու ապահով կյանք ապահովելու նպատակով ուղևորվում է Հնդկաստան: Ագրա քաղաքում արժանանում է Թեյմուրյան Ջահանգիրի կառավարիչներից՝ Խաների Խան կոչումին արժանացած Աբդոլռահիմ Խանի ուշադրությանը: Խաների Խանը նրան ընդունում է իր արքունիքում: Նա որ նման առիթի էր սպասում սիրով ընդառաջում է հրավերը և համալրում է նրա մերձավորների շարքը: Գրականասեր այս կառավարիչի արքունիքում Նազիրին բարձր դիրքերի է տիրանում և Խաների Խանին ու Ջահանգիր Շահին ներբողներ նվիրելու պատճառով առասպելական հարստություն է կուտակում: Նազիրին այդ հարստությունը չի կուտակում իրար վրա և ինքն էլ իր հերթին փոքրիկ արքունիք ստեղծելով իր համար այդտեղ իրար շուրջ է հավաքում տարբեր իրանցի գաղթական բանաստեղծների և հովանավորում է նրանց: Նազիրին լուսնային հիջրեթի 1021 թվականին վախճանվեց Գոջարաթում և նույն քաղաքում էլ հողին հանձնվեց:
Նազիրի Նեյշաբուրիի պոեզիայի յուրահատկություններին անդրադարձանք նախորդ հաղորդման ժամանակ և ասացինք, որ նա Սեֆևյանների շրջանի պոեզիայի դրական հատկանիշները միաձուլում է պարսից պոեզիայի վաղ շրջանի ավանդույթներին և նոր ոճ է առաջացնում բանաստեղծության մեջ: Այդ պատճառով էլ նրան յուրահատուկ ոճ ունեցող բանաստեղծ և պարսից պոեզիայի մարգարե են անվանում և շատ բանաստեղծներ հայտնվել են նրա ազդեցության ներքո: Այս ազդեցությունն այն աստիճանի է, որ շատ գրաքննադատների համոզմամբ նրա ժամանակակից ու նաև հետագա սերունդների բանաստեղծությունների դիվաններում կարելի է նկատել Նազիրի Նեյշաբուրիի գազելների հետքը: Ժամանակակից ու նաև հետագա սերունդների մոտ Նազիրիի դիրքն այնպիսին է եղել,որ լուսնային հիջրեթի 11-րդ դարի իրանցի անվանի բանաստեղծ և Սեֆևյան շրջանի ամենամեծ գազելագիր Սաեբ Թաբրիզին Նազիրիին վեր է դասում իրենից ու Սեֆևյան շրջանի շատ այլ մեծ բանաստեղծներից և գրում է.
Նազիրիին նմանելու զուր երազանք ես փայփայում Սաեբ,
Օրֆիի խոսքն էլ նույնիսկ Նազիրիին չի գերազանցում:
Նազիրիի բանաստեղծությունների դիվանն ուսումնասիրելով այդտեղ կարելի է գտնել տարբեր յուրահատկություններ, որոնք պատճառ են դառնում նա գերազանցի ժամանակակից ու նաև հետագա սերունդների շատ բանաստեղծներին և նրան յուրահատուկ ոճի տեր են դարձնում:
Նազիրի Նեյշաբուրիի պոեզիայի գլխավոր յուրահատկությունը նրա խոսքի առողջ լինելն է: Հատկանիշ, որ շատ գրաքննադատների համոզմամբ Հաֆեզ Շիրազիից հետո չքացել էր պարսից պոեզիայից: Բաբաֆեղանին դա վերականգնեց և քանի որ խոսքի առողջությունը մոռացության էր տրվել, մի առ ժամանակ ցանկացած տարօրինակ բանաստեղծությանը «Ֆեղանիե» էին կոչում: Սեֆևյան շրջանի մի շարք այլ բանաստեղծներ այդ թվում Օմիդի Թեհրանին դրա վերականգման ուղղությամբ մեծ ջանք գործադրեցին և այդ պատճառով էլ ժամանակակից գրաքննադատներն ասում էին, որ Օմիդի Թեհրանին պատմական շրջանի բանաստեղծությունների ոճով է ստեղծագործում: Դա այն պատճառով էր, որ պարսից պոեզիայում խոսքի առողջությունը լուսնային հիջրեթի 9-րդ դարից հետո մոռացության էր տրվել և համարում էին որ դա պատկանում է պատմական ժամանակաշրջանին: Ի վերջո Նազիրի Նեյշաբուրին հիմնական կերպով վերադարձ է կատարում դեպի խոսքի առողջությունը, առանց այն որ նրա պոեզիան պատմական համարեն, քանի որ Նազիրիի պոեզիան քնարական անհրաժեշտությունների ու այդ թվում նորարարության և հին ավանդույթների բաղադրություն է:
Նազիրի Նեյշաբուրիի պոեզիայի մյուս յուրահատկությունը խոսակցական կենդանի լեզվի հանդեպ նրա դրական ու առողջ հակումն է: Սեֆևյան շրջանում շեշտը դրվում էր խոսակցական լեզվի վրա, սակայն այդ կապակցությամբ այնքան ծայրահեղականության էին գնում, որ դա վերածվում էր անորակության և լեզվի առողջությունը մոռացվում էր: Սակայն խոսակցական լեզվի հանդեպ Նազիրիի հակումը զուգակցված է խոսքի առողջությամբ: Այս առողջ ու հաշվված հակումը թե գազելներում և թե կասիդաներում ճկունություն, սահունություն ու արտակարգ անկեղծություն է հաղորդում Նազիրիի քնարական լեզվին: Այս ճկունությունը, սահունությունն ու հրաշալի անկեղծությունը յուրահատուկ է Նազիրիի: Նազիրիի բանաստեղծության մեջ այս անկեղծությունն ու սահունությունն այն աստիճանի է, որ որոշ գրաքննադատների համոզմամբ նման աստիճանի անկեղծության չի կարելի նույնիսկ հանդիպել խոսքի անվիճելի վարպետ Սաադիի գազելներում:
Վերջ չունի սրտի այն տոմարը
Որի խորագիրը քո ցանկությունն է:
Չի խավարում այն սիրտ-պալատը
Որին տիրանալու ճանապարհը քեզ դիտելն է:
Վիշտ չեմ պատճառի ես ոչ մի սրտի,
Չլինի թե հանկարծ դա քո հանգրվանը լինի:
Հնդիկ հայտնի գրականագետ Ալամե Շեբլի Նոմանին «Շեըր-ալ-աջամ» ստվարածավալ աշխատասիրության մեջ Սաադի Շիրազիի, Ամիր Խոսրո Դեհլավիի և Նազիրի Նեյշաբուրիի գլխավորած բանաստեղծների խմբի հաղթաթուղթը համարում է «Մոհավերե-բանդի» կոչվող յուրահատկությունը: «Մոհավերե-բանդի»-ն խոսակցական լեզվի կիրառությունն է, որը անկեղծություն, ճկունություն ու սահունություն է փոխանցում բանաստեղծական լեզվին և Ալամե Շեբլի Նոմանին հավատացած է, որ այդ խմբի բանաստեղծների պոեզիայում նկատվող արտակարգ մտերմությունը նույն այդ «Մոհավերե-բանդի»-ի պատճառով է: Ամիր Խոսրո Դեհլավիի բանաստեղծություններում նկատի առնելով նրա հնդիկ լինելու հանգամանքը «Մոհավերե-բանդի»-ն հանգեցրել է այնպիսի նախադասությունների ու արտահայտությունների օգտագործման, որոնք չեն պատկանում հասարակության մոտ տարածված պարկերեն լեզվին և ավելի շատ պատկանում են պարսկերեն լեզվի հնդկական բարբառին: Սակայն Սաադիի և Նազիրիի բանաստեղծություններում օգտագործվել են այնպիսի արտահայտություններ, նախադասություններ և եզրույթներ, որոնք տարածված են իրանցիների մոտ և այդ պատճառով էլ այս բանաստեղծների շատ երկտողեր ժողովրդի կողմից որպես առած են օգտագործվում:
Ալամե Շեբլի Նոմանին «Շեըր-ալ-աջամ» ստվարածավալ աշխատասիրության մեջ օգտագործում է «խոսքի եռում» արտահայտությունը: Ալամե Շեբլի Նոմանիի վերլուծության համաձայն որոշ բանաստեղծությունների ընթերցման ժամանակ այնպիսի զգացմունք ենք ունենում, որ այդ բանաստեղծությունը գրելու համար ուղեղն աշխատել է: Օրինակ Հաֆեզի կամ նրանից առաջ Խաղանիի ու Անվարիի բանաստեղծությունները: Այս կարգի բանաստեղծություններն ընթերցվելուց հետո ընկալվում են կամ ուղեղի միջոցով և կամ էլ ուղեղի ու հոգու համագործակցությամբ: Սակայն որոշ այլ բանաստեղծություններում նույնիսկ եթե ուղեղն էլ դրա հեղինակելու ժամանակ դերակատար եղած լինի, ուղեղի աշխատանքն այնքան էլ նկատելի չէ: Բանաստեղծությունն այնպես է հոսում ընթերցողի հոգու միջով, որ ասես շարունակ հոսող ու ջերմ գոյություն է: Դա զգացվում է Շամսի կամ Սաադիի գազելների ընթերցման ժամանակ: Նազիրիի պոեզիան խոսքի եռման պարզ օրինակ է ու երբ ընթերցում ենք նրա բանաստեղծություններն ու հատկապես գազելները, զգում է այդ ջերմ հոսքն ու եռումը:
«Վողու»-ի ոճի հետևորդ բանաստեղծները, որի յուրահատկություններին անդրադարձանք նախորդ հաղորդման ժամանակ, ընդհանրապես ձգտում են արձանագրել իրական, անհատական ու զգացական պահերը: Սակայն շատ դեպքերում նրա նկարագրությունը զուրկ է «խոսքի եռում»-ից և այսպես կոչված արհեստական է թվում և հոգեհարազատ չէ: Մի կողմից փորձում է խոսել հոսող ու ջերմ զգացմունքների մասին ու միևնույն ժամանակ նրա խոսքն ու արտահայտչաձևը զուրկ է անհրաժեշտ ջերմությունից: Կամ էլ ուղեղի օգնությամբ փորձ է կատարվում զգացական պահերը տեղավորել խոսքի կաղապարում: Երբեմն էլ խոսքի տկարությունն ու առողջ չլինելը խանգարում են խոսքի եռմանը: Սեֆևյան ժամանակաշրջանը պոեզիայի մյուս կեսում, այսինքն Հնդկական ոճում էլ քանի որ բանաստեղծության թեման երևակայությունն ու երազանքն է և անհրաժեշտ ուշադրությունը չի ցուցաբերվում արտաքին կողմին, հիմնականում բացակայում է քնարական ջերմությունն ու խոսքի եռումը ու եթե Հնդկական ոճի ժառանգության մեջ նման ջերմության տեր բանաստեղծության էլ հանդիպենք, դա կարելի է բացառություն համարել: Ի դեպ միայն Նազիրին է, որ զգացական անհատական ու իրական պահերը լիարժեքորեն արձանագրել է ճկուն, հոսող, եռացող ու կիզիչ ջերմության խոսքի ուղեկցությամբ: