Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (144)
Այսօր կշարունակենք նախորդ հաղորդումներում սկսած մեր զրույցը լուսնային հիջրեթի 10-րդ դարի երկրորդ կեսի և 11 դարի սկզբի իրանցի բանաստեղծ Մոհամմեդ Հոսեյն Նազիրի Նեյշաբուրիի մասին:
Ողջույն թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք իրանցի պանծալի դեմքերի ծանոթացմանը նվիրված մեր զրուցաշարի հերթական համարը: Այս հաղորդման ընթացքում կշարունակենք մեր զրույցը լուսնային հիջրեթի 10-րդ դարի երկրորդ կեսի և 11 դարի սկզբի իրանցի բանաստեղծ Մոհամմեդ Հոսեյն Նազիրի Նեյշաբուրի մասին: Նա պարսից պոեզիայի յուրահատուկ ոճ ունեցող բանաստեղծներից է, ով խոր ազդեցություն է գործել իր ժամանակակից ու նաև հետագա սերնդի շատ բանաստեղծների վրա: Նազիրին այդ դարի ամենաժողովրդական բանաստեղծներից է և նրա երկտողներից շատերը առածի են վերածվել հանրության կողմից»:
-----------------
Ասացինք, որ Մոհամմեդ Հոսեյն Նազիրի Նեյշաբուրին ծնվել է լուսնային հիջրեթի 10-րդ դարի երկրորդ կեսին Նեյշաբուրում: Ծննդավայրում նա ծանոթանում է գրականությանն ու պոեզիային: Երիտասարդ տարիքում նրա բանաստեղծական համբավը հատում է Խոռասանի սահմանները: Երիտասարդ տարիքում իր բանաստեղծական ձիրքը փորձելու համար մեկնում է Քաշան և ապա Իրաք և բանաստեղծական վիճարկումների մասնակցելով առավել մեծ հռչակի է տիրանում ու ի վերջո իր համար հանգիստ ու անվտանգ կյանք ապահովելու նպատակով ուղևորվում է Հնդկաստան: Ագրա քաղաքում արժանանում է Թեյմուրյան Ջահանգիրի կառավարիչներից՝ Խաների Խան կոչումին արժանացած Աբդոլռահիմ Խանի ուշադրությանը: Խաների Խանը նրան ընդունում է իր արքունիքում: Նա որ նման առիթի էր սպասում սիրով ընդառաջում է հրավերը և համալրում է նրա մերձավորների շարքը: Գրականասեր այս կառավարչի արքունիքում Նազիրին բարձր դիրքերի է տիրանում և Խաների Խանին ու Ջահանգիր Շահին ներբողներ նվիրելու պատճառով առասպելական հարստություն է կուտակում: Նազիրին այդ հարստությունը չի կուտակում իրար վրա և ինքն էլ իր հերթին փոքրիկ արքունիք ստեղծելով իր համար այդտեղ իրար շուրջ է հավաքում տարբեր իրանցի գաղթական բանաստեղծների և հովանավորում է նրանց: Նազիրին լուսնային հիջրեթի 1021 թվականին վախճանվեց Գոջարաթում և նույն քաղաքում էլ հողին հանձնվեց:
Նախորդ հաղորդման ժամանակ անդրադարձանք Նազիրի Նեյշաբուրիի պոեզիայի որոշ յուրահատկություններին, այդ թվում լեզվի առողջությանը, կենդանի խոսակցական լեզվի օգտագործմանը և բանաստեղծության անկեղծությանն ու սահունությանը:
Նազիրի Նեյշաբուրիի պոեզիայի յուրահատկություններից մեկը մարդկային կյանքի զգացական ամենաանհատական, իրական ու անկեղծ պահերի նկարագրությունն է: Պարսից սիրային քնարական պոեզիան ունի գլխավոր մի յուրահատկություն: Նման բանաստեղծություններում սերն ամփոփվում է սիրո ընդհանուր ու համաշխարհային օրենքներով և չի ներկայացնում իրական, անհատական ու անկեղծ սիրո հոգեհույզ պահերը: Սիրային դասական բանաստեղծություններում սիրահարը անհատականություն չունի և ոչ թե իրական սիրահար այլ սիրով տարվածի խորհրդանիշ է համարվում: Նրա ապրումներն էլ իրական, անհատական ու դրա արդյունքում նաև հոգեհարազատ չեն, այլ նկարագրում են ընդհանուր ապրումներ ու հույզեր: Հետևաբար նման սերը մեր շրջապատում ու իրական աշխարհում տեղի չի ունենում, այլ խորհրդանշական սեր է, որ պիտի իրականություն դառնա և կամ էլ իրականացվում է իրական ու երկրային աշխարհից բացի խորհրդանշական մի այլ աշխարհում: Նման սիրո օրինակին հանդիպում ենք Էրաղի ոճում, որտեղ սերն ու միստիցիզմը շաղախվում են իրար և սիրեցյալը վերածվում է խորհրդանշական ու իդեալական էակի և սիրահարի հետ նրա ապրումներն էլ խորհրդանշական, ընդհանուր, համապարփակ և իրական աշխարհից անջատ են: Սակայն Սաադին և Ամիր Խոսրո Դեհլավին փշրում են այս շրջանակը և փորձում են նկարագրել անհատական ու իրական պահերն ու զգացական կյանքի անկեղծությունը:
Այս կարգի սիրո կատարյալ նմուշին հանդիպում են «Վողու» ոճի բանաստեղծություններում, որի անունն էլ առնված է սիրո իրական պահերը նկարագրելուց: Նազիրին էլ ազդված լինելով «Վողու» ոճից փորձում է նկարագրել մարդկային զգացական կյանքի իրական, անհատական ու անկեղծ պահերը և այս պահերը երբ շաղախվում են Նազիրիին յուրահատուկ խոսքի եռմամբ, անկեղծությամբ ու սահունությամբ, ծնունդ են տալիս հրաշալի մի բաղադրության: Այս զուգակցման արդյունքն այնպիսի բանաստեղծություններ են, որտեղ ցանկացած ընթերցող կարող է գտնել իր կյանքի որոշ պահերը: Դա Նազիրիի պոեզիայում թաքնված գաղտնիքներից է, որը հմայում ու գերում է ընթերցողին:
Քո անարդարությունից սիրո խոսքը մոռացվեց,
Գեղեցկության գրքից բարության բաժինը կորցվեց:
Բողոքի պահին նրա հայացքն այնպես հուզեց ինձ
Որ լեզվիս ծայրին եղած խոսքը հազար անգամ մոռացվեց:
Երբ կիրքը երես թեքեց ինձանից, ամեն ինչ իր հունի մեջ դրվեց
Երբ ուրախությունն իր դուռը փակեց իմ դիմաց, երկնքի բանալին կորցվեց:
Եթե մեկը Նազիրիի մասին հարցնի նրան ասեք
Թակարդն է ընկել այն հավքը, որ գիշերն իր բնից չքվեց:
Նազիրիի հաղթաթուղթը համարվող և նրա առանձնահատկությունը համարվող յուրահատկությունը զգացմունքները շոշափելի դարձնելն է այնպես, որ զգացական ամենախոր ու անհատական պահերը, որոնք հնարավոր չէ կիսել ուրիշների հետ, Նազիրիի այդ հնարքի միջոցով շոշափելի են դառնում: Նազիրին կարող է կիսել լիովին անհատական պահերը և ընթերցողն էլ կարող է մասնակից դառնալ այդ պահերին: Նազիրին իմաստի ու զգացմունքների մարմնավորման վարպետ է: Պատկերացրեք, որ ցանկանում ենք խոսել զայրացած մի մարդու մասին: Կարող ենք ասել, որ նա չափազանց բարկացած է, կարող ենք ասել, որ նրա հոնքերը կիտել է, կամ բռունցքը սեղմել է, կամ աչքերն արյունոտել են և կամ կրծում է շուրթերը: Առաջին դեպքում միայն զայրույթի մասին ենք արտահայտվում, իսկ երկրորդ դեպքում խաղում զայրույթի հետ: Ինչպե՞ս: Իրականության մեջ զայրույթը, որ զգացմունք է համարվում կապում են պատկերային, տեսանելի ու շոշափել տարրերի հետ: Զգացմունքները վերացական հասկացություն են, որոնց հնարավոր չէ կիսել, սակայն պատկերը տեսանելի ու շոշափելի է, հետևաբար հնարավոր է դրանց կիսել ուրիշների հետ: Եթե փորձենք նկարագրել զայրույթի, սիրո, զգացմունքի, սպասումի և հույզի նման վերացական հասկացությունները նվազեցնելու ենք դրանց ուրիշների հետ կիսելու և ուրիշներին դրանց մասնակից դարձնելու հնարավորությունը, սակայն եթե նրանց պատկերենք և դրանք կապենք տեսանելի և շոշափելի տարրերի հետ բարձրացնում ենք ընթերցողի կողմից դրանց ընկալման հնարավորությունը: Այսպիսով ընթերցողը առավելագույն չափով դրան ընկալելու հնարավորություն ունի և մասնակից է դառնում հեղինակի զգացմունքներին ու ապրումներին:
Ալամե Շեբլի Նոըմանին և այլ գրաքննադատներ Նազիրի Նեյշաբուրիի մյուս հաղթաթուղթն ու նրա պոեզիայի գլխավոր յուրահատկությունը զգացմունքների շոշափելիությունն են համարում: Նազիրիի բանաստեղծության գլխավոր թեման մարդկության անհատական և իրական զգացմունքներն են, սակայն նրա եզակի հնարքը, որը նման ծավալով չի կարելի նկատել որևէ այլ բանաստեղծի մոտ, զգացմունքների հենց այդ շոշափելիությունն է: Նազիրիի պոեզիայում ծփացող զգացմունքները անհատական ու չափազանց մասնավոր լինելով հանդերձ ուրիշների հետ կիսվելու հնարավորություն ունեն և ընթերցողը դրանք լիովին ընկալում և մասնակից է դառնում դրանց:
Էրաղի ոճը նպատակ ունի երևակայական ու ոչ-շոշափելի կերպով նկարագրել շոշափելի ու օբեյկտիվ երևույթները և այդ պատճառով էլ սիրո և զգացմունքի իրական, անկեղծ ու անհատական պահերը նկարագրելու փոխարեն ներկայացնում է սիրո համընդհանուր օրենքները: Ծաղիկն ու բլբուլը, թիթեռն ու մոմը, սիրահարն ու սիրեցյալը Էրաղի ոճում պատկերային ու շոշափելի արժեք չեն ներկայացնում, այլ միջոց են արտահայտելու սիրո ընդհանուր օրենքները: Ի դիմաց դրան, Խոռասանի ոճում շոշափելի ու պատկերային երևույթները ներկայացվում են շոշափելի ու պատկերային կերպով և ծաղիկն ու բլբուլը և թիթեռն ու մոմը հենց իրենք են և նկարագրվում են մանրամասնորեն:
Նազիրին ոչ հետևում է Էրաղի ոճին և ոչ էլ հակված է Խոռասանի ոճին: Նազիրիի հնարքը դրանցից ոչ մեկը չէ: Նազիրին ոչ փորձում է վերացական դարձնել շոշափելի հարցերը և ոչ էլ շոշափելի կերպով ներկայացնել շոշափելի երևույթները: Նազիրին փորձում է նկարագրել ու շոշափելի դարձնել այն ինչը, որ հիմնականում պատկերային չէ, այսինքն սիրո հետ կապված հույզերը և զգացական պահերը: Այդպիսով շոշափելի է դարձնում մարդկային զգացական ամենաներքին ու անհատական իրադարձությունները և դրանք կիսում ընթերցողի հետ: Հասկացություններն ու զգացմունքները շոշափելի դարձնելը Նազիրիի պոեզիայի եզակի յուրահատկություններից է և եթե Նազիրին կարողանում է արտահայտվել մարդկային ամենաանհատական ու անկեղծ զգացմունքների մասի և մարդկությանը մասնակից դարձնել դրանց, դա նրա հնարքի գաղտնիքն է: