Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում
Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում չորս առանցքներում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա գլխավոր իրադարձություններին: Ընկերակցեք մեզ:
Մեր հաղորդման առաջին բաժնում թռուցիկ հայացք ենք նետելու Եվրոպայի տարածաշրջանի անցած շաբաթվա իրադարձություններին, որոնցից գլխավորներն էին Իսպանիայում, Ֆինլանդիայում, Գերմանիայում ու Ռուսաստանում ահաբեկչական հարձակումների նոր ալիքը, Մերկելի ընտրական ծախսերի հավելումը և ընտրարշավի ընթացքում անվտանգության հետ կապված հարցերի թեժացումը, Եվրոպայի սահմանները միգրանտների դիմաց փակելու կապակցությամբ Լեհաստանի որոշումը, ահաբեկչական հարձակումներից հետո Կատալոնիան Իսպանիայից անկախանալու պահանջի վրա այդ նահանգի ղեկավարության դրած շեշտը, «Բրէզիթ»-ից հետո ԵՄ-ի կապակցությամբ դրական տեսակետների ընդլայնումը, Ռումինիայի հետ ԱՄՆ-ի սպառազինական աննախընթաց առևտուրը, Թրամփի ցեղապաշտական դիրքորոշման հանդեպ Գերմանիայի բացասական կողմնորոշումը, Ռուսաստանի տնտեսությունից դոլարի կրճատման գործընթացի սկսվելը, Գերմանիայում բնակվող թուրքերի դեմ Թուրքիայի լրտեսական քայլերին ուղղված Մերկելի խիստ քննադատությունը, իրենց բանակների արդիականացման համար Սերբիայի ու Խորվատիայի մրցակցությունը, միջուկային մրցակցությանը վերջ տալու համար Գերմանիայի պահանջը, ցեղապաշտության հանդեպ Դոնալդ Թրամփի պաշտպանությունը դատապարտելուց Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հրաժարումը, ԵՄ-ի հետ առևտրական հարաբերությունների կապակցությամբ Բրիտանիայի նոր նախագիծը, չնայած լարվածություններին Գերմանիայից Թուրքիայի սպառազինական գնումների հավելումը, Ռուսաստանի դեմ արևմուտքի պատժամիջոցներն անօգուտ լինելու վրա Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնատարների դրած շեշտը, Բրիտանիայի Եվրոպայի ազատ առևտրի համաձայնագիր վերադառնալու հետ Նորվեգիայի հակառակությունը, Լեհաստանը Եվրոպայում ԱՄՆ-ի բանակի ծանրության կենտրոնը լինելու կապակցությամբ Պենտագոնի հայտարարությունը, Կոսովոյում քաղաքական փակուղու մասին արևմտյան հինգ երկրների զգուշացումը, Թրամփի քաղաքականությունների դիմաց հանձնվելու պատճառով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ուղղված Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խիստ քննադատությունը և փախստականների հարցի հանդեպ Եվրոպայի երկակի կողմնորոշմանն ուղղված Հունաստանի քննադատությունը:
------------------------------------
Անցած շաբաթվա կարևոր իրադարձություններից մեկը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի քաղաքականությունների հանդեպ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ավագ պաշտոնատարների կոշտ քննադատություններն էին: Այս շրջագծում Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը քննադատելով հատկապես ռազմական ոլորտում Թրամփի քայլերին հետևելու Գերմանիայի կանցլերի կողմնորոշումը, նրան և Գերմանիայի ղեկավարող կուսակցությանը Թրամփի ձեռքի խաղալիքը համարեց: Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ և Գերմանիայի կանցլերի պաշտոնին տիրանալու համար Մերկելի մրցակից Մարտին Շուլցը Մերկելին մեղադրեց Թրամփի միջոցով տաբուների փշրվելը մերժելու և նրա դիմաց զիջումների գնալու մեջ: Շուլցի ընդգծմամբ Դոնալդ Թրամփը կանոնակարգված կերպով փշրում է տաբուները և իրեն շրջապատել է այնպիսի խորհրդականներով, ովքեր բացարձակ ատելություն են սերմանում: Գերմանիայում ընտրարշավը շարունակվում է լարված մթնոլորտում և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության պաշտոնատարները Գերմանիայի կանցլերին և Քրիսոնեական միավորված կուսակցությունների միությանը քննադատում են ԱՄՆ-ի նախագահի միլիտարիստական քաղաքականությանը հետևելու և դրա դիմաց հանձնվելու պատճառով: Գաբրիելի ընդգծմամբ Քրիստոնյա դեմոկրատական և Քրիստոնյա սոցիալիստական կուսակցությունները ցանկանում են բյուջետային բոլոր աղբյուրներն օգտագործել սպառազինական քաղաքականությունների իրագործման ճամփին և կրճատել հասարակական բյուջեները: Գաբրիելի դիտանկյունից Գերմանիայի խորհրդարանական առաջիկա ընտրությունները նաև հանրաքվե է այն մասին, որ արդյոք Գերմանիան ցանկանում է խաղաղության ուժ մնալ, թե հետևում է Թրամփի սպառազինական մոլեգնությանը: Գերմանիայի այս ձախակողմյան կուսակցության դիտանկյունից Թրամփի ցանկություններին հետևելը միայն առավել ընդլայնելու է Գերմանիային ուղղված նրա պահանջները:
--------------------------
Անկարան քննադատել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, ով դեմ է ԵՄ-Թուրքիա մաքսային համաձայնագրի ընդարձակմանը: Թեմայի մասին առավել մանրամասնություններ է հաղորդում լրագրող Հրաչ Մելքումյանը:
-------------------------
Եվրոպայի անվտանգության հետ կապված հարցերը մեր հաղորդման երրորդ առանցքն են կազմում: Այս շրջագծում անցած շաբաթ եվրոպական երկրներ Իսպանիայում, Ֆինլանդիայում, Գերմանիայում ու Ռուսաստանում ահաբեկչական հարձակումների ալիքի ականատես եղանք, որի հետևանքով զոհվեցին ու վիրավորվեցին տասնյակ մարդիկ: Այս հարձակումները կարելի է ահաբեկչության երևույթի հանդեպ արևմուտքի երկակի քաղաքականության արդյունքն անխուսափելիորեն նրանց կողմը վերադառնալու վկայությունը համարել: Ահաբեկչական վերջին դեպքերն ապացուցեցին, որ միայն անվտանգության նախաձեռնությունների խստացմամբ հնարավոր չէ պայքարել ահաբեկչության դեմ, այլ եվրոպական ու ընդհանրապես արևմտյան պետությունները պիտի հրաժարվեն ահաբեկչության հանդեպ երկակի քաղաքականությունից: Արևմուտքը վերջին տարիներին համակողմանի հովանավորություն ցուցաբերելով Սիրիայում ահաբեկչական-թաքֆիրական խմբերի, այդ թվում ԻԼԻՊ-ի հանդեպ նրանց հզորացման ու գործունեության ընդլայնման ենթահող պատրաստեց, իսկ այսօր ԻԼԻՊ-ին կապված տարրերի եվրոպական երկրներ վերադառնալով, որոնց խոշոր մասը նույն այդ երկրների քաղաքացիներ են համարվում, վերջիններս առավելապես մահապարտական բնույթ կրող ահաբեկչական հարձակումներ են իրականացնում: Այս երևույթը կամ ահաբեկչական անհատական հարձակումները, որոնք հայտնի են «Միայնակ գայլ» անունով տարածում են գտնում Եվրոպայում: Ահաբեկչական այս տարրերն իրենք են որոշում կայացնում ահաբեկչական հարձակման ձևի ու ժամանակի շուրջ, իսկ գործողությունն իրականացվելուց հետո ԻԼԻՊ-ն ստանձնում է դրա պատասխանատվությունը: Այս շրջագծում ահաբեկչության հետ կապված հարցերի փորձագետները ՄԱԿ-ի ԱԽ-ին ներկայացված զեկույցում զգուշացրել են, որ ԻԼԻՊ ահաբեկչական խումբը ֆինանսական հնարավորությունների պատճառով դեռ ակտիվ է և կարող է ծանր հարվածներ հասցնել: Այսպիսով Սիրիայում ու Իրաքում ԻԼԻՊ-ին միացած եվրոպացի քաղաքացիների վերադարձով եվրոպացի պաշտոնատարներ առավել լրջությամբ են արտահայտվում ԻԼԻՊ-ի սպառնալիքների մասին և սա Եվրոպայի մայրցամաքում անվտանգության մակարդակն իջնելու իմաստով է: ԻԼԻՊ-ն ավելի վաղ հայտարարել է, որ իր որոշ տարրերին փախստականների անվան ներքո ահաբեկչական գործողության նպատակով Եվրոպա է գործուղել: Լոնդոնի Քինգզ համալսարանի անվտանգության հարցերի ուսումնասիրության դասախոս և փորձագետ Փեթեր Նյումանի ընդգծմամբ շուրջ հինգից վեց հազար եվրոպացի քաղաքացիներ ԻԼԻՊ-ին միանալու նպատակով Սիրիա կամ Իրաք են մեկնել: Ենթադրվում է, որ նրանց15 տոկոսը պիտի սպանված լինեն, իսկ 20-ից 25 տոկոսը արդեն վերադարձել են Եվրոպա:
Հաջորդ իրադարձությունը վերաբերում է արևելյան Եվրոպայում և հատկապես Լեհաստանում ու Ռումինիայում իր տարծաշրջանային դաշնակիցների ռազմական ու սպառազինական հզորացմանն ուղղված ԱՄՆ-ի բացահայտ քայլերին, ինչն իրականացվում է այդ երկու երկրներում զինուժի ու զինատեխնիկայի տեղակայմամբ և աննախընթաց ծավալով սպառազինության վաճառքի միջոցով: 2014 թվականին Ուկրաինայում ծագած ճգնաժամից հետո ամերիկացիները թափ են հաղորդել Եվրոպայի արևելքում և հատկապես Բալտյան ու Սև ծովերի տարածաշրջանում իրենց ռազմական ներկայության ընդլայնմանը: Դրան զուգահեռ նաև փորձ է կատարվել համատեղ զորավարժությունների, զորուժի ու զինատեխնիկայի հաստատման և սպառազինության վաճառքի միջոցով ընդլայնել տարածաշրջանի երկրների հետ ռազմական համագործակցությունը: Նկատի առնելով այն պարագան, որ այդ երկրներից շատերի ռազմական կառույցն ու սպառազինությունը պատկանում է սառը պատերազմի շրջանին, հետևաբար արևելյան Եվրոպայի կարևոր երկրներն այդ թվում Ռումինիան ու Լեհաստանը ռուսական սպառազինությունն արևմտյան զինատեխնիկայով փոխարինելու ծրագիր են իրականացնում:
----------------------------
Մեր հաղորդման չորրորդ և վերջին առանցքը հատկացված է Եվրոպայի անցած շաբթվա ֆինանսական ու տնտեսական իրադարձությունների քննարկմանը: Այս շրջագծում Ռուսաստանի էկոնոմիկայի նախարար Մաքսիմ Ուրաշկինը հայտարարեց, որ այդ երկրի կառավարությունը դոլարը տնտեսական շրջանառությունից կրճատելու ուղղությամբ անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել: Ռուսաստանի Կենտրոնական բանկի վիճակագրական տվյալները վկայում են, որ 2017 թվականի օգոստոսին Ռուսաստանի արտաքին պարտքի 60 տոկոսը դոլարով է եղել: Դա 2014 թվականից ի վեր ամենացածր տոկոսն է համարվում: Փորձագետների համոզմամբ արտաքին պատժամիջոցները և Ռուսաստանի Կենտրոնական բանկի մշակած քաղաքականությունները պատճառ են դարձել, որ ռուբլիով վարկի հատկացումը շատ ավելի գրավիչ լինի դոլարային վարկերից: Ռուսաստանի տնտեսական քաղաքականությունների խորհրդի կոմիտեի տեղակալ Վալերի Վասիլիևը դոլարի աստիճանաբար կրճատման մասին հավատացած է, որ Ռուսաստանը պիտի կրճատի իր առևտրաշրջանառության մեջ դոլարի օգտագործումը, սակայն դա պիտի իրականացվի աստիճանաբար, քանի որ ԱՄՆ-ի հանկարծակի քայլերը կարող են ծանր ծախսեր պարտադրել Ռուսաստանին: Իրականության մեջ Մոսկվայի վերջին քայլերը վկայում են, որ Ռուսաստանը ձգտում է կրճատել ԱՄՆ-ի վճարման համակարգերից իր կախվածությունն ու նաև առևտրաշրջանառության մեջ դոլարի օգտագործումը: