Տնտեսական հանդես
Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք Իրանի անցած շաբաթվա տնտեսական կարևոր իրադարձություններին, որոնց միջից առանձնացրել ենք Իրանի ու Վրաստանի տնտեսական համաժողովի գումարումը և Իրանի ու Իրաքի, ինչպես նաև Իրանի ու Հարավ-աֆրիկյան հանրապետության տնտեսական հարաբերությունները:
Թբիլիսին անցած շաբաթ հյուրընկալեց Իրանի ու Վրաստանի առևտրական համաժողովը:
Իրանում Վրաստանի դեսպան Յուսեբ Չախվաշվիլին այս համաժողովում Սև ծովին Վրաստանի հասանելիությունը իրանական բեռնվածքներն ու արտադրանքները ԵՄ արտահանելու հնարավորություն համարեց։ Նա ասաց. «Երկաթգծային փոխադրության բնագավառում էլ մինչ այսօր Վրաստանի երկաթգծի տնօրենները քանի այցեր են կատարել Իրան և Աստարա քաղաքում մեծ տերմինալ է կառուցվել»:
Իրանի հիմնական քաղաքականությունը Վրաստանի ուղղությամբ արտահանումների ծավալի մեծացումն է, իսկ Թեհրանի կառավարության գլխավոր նպատակներից է համարվում մասնավոր բաժնի համար ճանապարհ հարթելը:
Թբիլիսիում Թեհրանի դեսպան Սեյեդ Ջավադ Ղավամ Շիրազին այս համաժողովում անդրադառնալով Վրաստանի բերքառատ ու ջրառատ լինելուն, ընդգծեց. «Այս պատճառով գյուղատնտեսական բնագավառում աշխատանքի համար բազմաթիվ հնարավորություններ գոյություն ունեն և իրանցի գյուղատնտեսներն այդտեղ մեծ հաջողություններ են ունեցել»:
Թեհրանի ու Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները 1992 թվականին սկսվեցին պաշտոնական հաղորդագրության ստորագրմամբ: Հենց առաջին օրվանից տնտեսությունը ստվեր է գցել երկու երկրի հարաբերությունների վրա և փոխադրության, առևտրի, գազի էներգիայի ապահովման պես հարցերն ու նաև Սև ծովի, Կասպից ծովի և Պարսից ծոցի միջև կապի ստեղծման ուղղությամբ ջանքերը երկու երկրի միջև համագործակցության հաղորդագրության գլխավոր կետերից են եղել:
Իրանի ու Վրաստանի առևտրական հարաբերությունների քննարկման համաժողովի գումարումը նոր առիթ ստեղծեց, որպեսզի այդ կապակցությամբ մտքերի առավել փոխանակում կատարվի:
Հնդկաստանի ԱԳ նախկին նախարար Սալման Խուրշիդը մի հայտնի արտահայտություն ունի, որտեղ ասել է. «Միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության գլխավոր բաժինն առնչվում է պատմական պայմաններին, իսկ մի այլ գլխավոր բաժինն էլ ժողովրդի զգացմունքներին ու ընկալումներին»:
Երկրների միջև հարաբերություններում կարելի է բազմաթիվ օրինակներ գտնել, երբ երկու երկրները հիմք ընդունելով իրենց ժողովուրդների միջև կապերն ու մշակութային ընդհանրությունները, վերածվել են տնտեսական ու քաղաքական գործընկերների:
Իրանի և Կովկասի ու Միջին Ասիայի շատ երկրների հարաբերությունները նման հատկություն ունեն, այնպես որ դրանց հիմքում ընկած են թե պատմական կապերը և թե երկու ժողովուրդների միջև բարեկամությունն ու վստահությունը:
Դրա մի այլ օրինակն Իրանի ու Հայաստանի միջև հարաբերություններն են:
Իրանն ու Հայաստանն էլ ներդրման համար ընդլայնվող պոտենցիալներ ունեն: Այս պահին էներգիայի ու զբոսաշրջության բաժիններում ու նաև ազատ գոտիների ընդլայնման ուղղությամբ երկու երկրի տնտեսական ու առևտրական հարաբերություններում նոր հնարավորություններ են առաջացել և երկու երկրները նպատակ ունեն երկկողմ ու տարածաշրջանային հնարավորություններն օպտիմալ շահագործման հանձնել և համատեղ ներդրման համար նոր առիթներ ստեղծել:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Թեհրանում ունեցած վերջին հանդիպման ժամանակ ընդգծեց. «Երկու երկրները տնտեսական ու մշակութային տարբեր բաժիններում, ինչպես նաև փոխադրության, էներգիայի, զբոսաշրջության ու տարանցման բնագավառներում համագործակցության բազմաթիվ հնարավորություններ ունեն, որոնց ակտիվացումը կարող է երկու ժողովուրդների օգտին լինել»:
------------------------------
ԻԻՀ-ի կառավարության քաղաքականության մեջ հարևան երկրներն առևտրական ու տնտեսական գերակայություն ունեն և այդ երկրների հետ փոխադարձ գործակցության ուղղությամբ պիտի բազմաբնույթ ու անխզելի կապեր հաստատել:
Այս շրջագծում Իրաքը մեկն է այն երկրներից, որի հետ Իրանը մտադիր է ընդլայնել իր տնտեսական ու առևտրական հարաբերությունները:
«Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է այդ թեմային:
Իրաքի Նաջաֆ Աշրաֆ քաղաքն անցած շաբաթ հյուրընկալեց իրանական արտադրանքների մասնավոր ցուցահանդեսը:
Իրանական շուրջ 60 ընկերություններ հինգ օր շարունակ Նաջաֆում կազմակերպված ցուցահանդեսում ներկայացրեցին շինանյութերի, պոլիմերների, էլեկտրաէներգիայի, ծորակների, հագուստեղենի, տնային ու խոհանոցային կահկարասիների և սննդամթերքի բնագավառներում իրենց վերջին արտադրանքները:
Այս ցուցահանդեսի կազմակերպումը կրկին անգամ ապացուցեց, որ Իրանը հենց այնպես որ ահաբեկչության դեմ պատերազմում ռազմական ու պաշտպանական բնագավառներում կանգնած է Իրաքի կողքին, ազատագրված տարածքների վերակառուցման ու շինարարության, տնտեսական արտադրության ու առևտրական փոխանակումների ոլորտում էլ միայնակ չի թողնում Իրաքի ժողովրդին ու կառավարությանը:
Իրաքում ԻԻՀ դեսպան Իրաջ Մասջեդին այս ցուցահանդեսի բացման հանդիսության ժամանակ անդրադառնալով բարձրորակ արտադրանքներ ունեցող իրանական ընկերությունների մասնակցությանը հույս հայտնեց, որ այս ցուցահանդեսը կօգնի իրանական արտադրանքներն ավելի շատ Նաջաֆի բնակիչներին ծանոթացնելու գործին և առավել քան երբևէ կբարձրացնի երկու երկրի միջև տնտեսական համագործակցության մակարդակը:
Տնտեսության բնագավառում Իրանի հստակ քաղաքականությունը հարևան ու նաև տարածաշրջանի երկրների հետ առևտրական հարաբերությունների կարևորումն է: Այսօր տարբեր համաձայնագրերի ստորագրմամբ այս կապակցությամբ անհրաժեշտ հող է նախապատրաստվել և մասնավոր բաժնի գործարարներ կարող են օպտիմալ շահագործման ենթարկել այս առիթները:
Իրանի հարևան երկրների 400 միլիոն հոգանոց շուկան առևտրի և համատեղ ներդրումների համար բացառիկ առիթ է համարվում:
Իրաքի առևտրական կցորդ Շաքեր Ռազաղ Ալ-Դաըմին ասում է. «Իրանը 2016 թվականին Իրաք կատարվող արտահանումների տեսակետից գտնվում էր երրորդ տեղում, ինչն այսօր բարելավել է»:
Իրանի ու Իրաքի առևտրի համատեղ պալատի նախագահ Յահյա Ալ Էսղհաղը համոզված է, որ առաջիկա 15 տարիների ընթացքում Իրաքը լինելու է տարածաշրջանի ամենամեծ շուկան և տարեկան առնվազն 20 միլիարդ դոլար ներկրման կարիք ունենալով իրանական արտադրանքների համար լավ շուկա է համարվում:
ԻԻՀ-ն բոլոր փուլերում պաշտպանել է Իրաքի ժողովրդին ու կառավարությանը և այսօր էլ պատրաստ է այդ երկրի վերակառուցման բնագավառում առաջատար դիրք զբաղեցնել:
-----------------------------
Անցած շաբաթ Իրանի ու Եվրոպայի միջև առևտրական ու տնտեսական հարաբերությունների հետ կապված լուրեր հրապարակվեցին:
Իրանի կենտրոնական բանկի գլխավոր տնօրենն այս կապակցությամբ հայտարարեց, որ Ավստրիան, Դանիան, Իտալիան և որոշ այլ երկրներ շուտով 22 միլիարդ եվրո վարկային գծեր են բացելու Իրանի համար: Իրանի Կենտրոնական բանկի գլխավոր տնօրեն Վալիոլլահ Սեյֆը երեքշաբթի օրն Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հետ զրույցում այս մասին հայտարարելով, հավելեց. «Վարկային այդ գծերը հանգեցնելու են Իրանում ներդրմանը և արտադրության ու զբաղվածության ծավալի մեծացմանը»:
Սեյֆն ակնարկելով առանց արտարժույթի կարիք ունենալու փոխանակումների համար համատեղ հաշիվներ ստեղծելու ուղղությամբ այլ երկրների որոշ կենտրոնական բանկերի հետ Իրանի կենտրոնական բանկի յուրահատուկ կապերին, ասաց. «Այս համատեղ հաշվի օգնությամբ ապրանք արտահանող կամ ներկրող առևտրականը կարող է ռիալով աշխատել»:
Իրանի ներդրման և տնտեսական ու տեխնիկական օժանդակությունների կազմակերպությունն ու Հարավային Կորեայի «Էքզիմ բանկ»-ն էլ անցած շաբաթ 8 միլիարդ եվրո արժողությամբ վարկային պայմանագիր ստորագրեցին: Այս պայմանագրի համաձայն, Հարավային Կորեայի «Էքզիմ բանկ»-ը 8 միլիարդ եվրո ֆայնանս է հատկացնելու Իրանի նախագծերին:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ժողովրդի հետ իր հեռուստատեսային վերջին զրույցի ժամանակ ասաց. «Այն պայմաններում, երբ ԱՄՆ-ն շրջափակումներ է հաստատում, արտասահմանյան բանկերն Իրանի հետ համագործակցության պայմանագիր են ստորագրում»:
Նշելով, որ Իրանի դեմ համախոհություն առաջացնելու համար ԱՄՆ-ն հայտնվել է պատմական ամենածանր պայմաններում, ԻԻՀ նախագահն ընդգծեց. «Այսօր շրջափակումները չեն վերականգնվելու: Իրանի հանդեպ աշխարհի հայացքը փոխվել է: Կարող է պատահել, որ ամերիկացիներն այլ պատկերացում ունենան, սակայն որևէ դեպքում նախկին շրջափակումները չեն վերականգնվելու»:
-------------------------------------
Իրանը վճռակամ է համակողմանի հարաբերություններն ընդլայնել Աֆրիկայի մայրցամաքի երկրների և հատկապես Հարավաֆրիկյան Հանրապետության հետ:
Հարավաֆրիկյան Հանրապետության Ներկայացուցիչների խորհրդարանի նախագահ Բալեքա Էմբեթեն այս շաբաթ խորհրդարանական մի պատվիրակություն գլխավորելով Թեհրան ժամանեց, որպեսզի Իրանի հետ բանակցի երկկողմ հարաբերությունների և նոր համագործակցության շուրջ: նա ԻԻՀ նախագահի, խորհրդարանի նախագահի և այլ պաշտոնատարների հետ հանդիպումներում ընդգծեց բոլոր բնագավառներում Թեհրանի հետ հարաբերություններն ընդլայնելու Հարավաֆրիկյան Հանրապետության վճռակամությունը և ասաց, որ Իրանն ու Հարավաֆրիկյան Հանրապետությունը հանուն համաշխարհային խաղաղության ու բարեկամության ամրապնդման պիտի առավել քան երբևէ ամրապնդեն միջազգային շրջանակներում ու կազմակերպություններում իրենց համագործակցությունը: