Տնտեսական հանդես
Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է Իրանի անցած շաբաթվա տնտեսական կարևոր իրադարձություններին: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Իրանի առաջիկա տարվա բյուջեի ուղղվածությանը, Իրանի ու Ֆրանսիայի հարաբերություններին, Իրանի և Ուկրաինայի միջև համագործակցության նոր էջին, ինչպես նաև «Եվրոպական միություն-Հայաստան-Իրան գործարար համաժողով»-ին:
Իրանի նախագահի առաջին տեղակալը բացատրելով Իրանի առաջիկա տարվա բյուջեի ուղղվածությունն ընդգծեց. «Տնտեսական, աճը, աշխատատեղերի ստեղծումը և հասարակության միջից չքավորության վերացումն իրանական 1397 թվականի բյուջեի գերակայություններն են լինելու: Մեր հաղորդումը կսկսենք այդ մասին վերլուծական զրույցով:
Էսհաղ Ջահանգիրին երկուշաբթի երեկոյան տնտեսության խորհրդի նիստում ասաց. «Առաջիկա տարվա բյուջեում գերակայություն են ունենալու տնտեսական աճը, աշխատատեղերի ստեղծումը, արտադրության հովանավորումը և հասարակությունից չքավորության վերացումը»:
Ընդգծելով տնտեսական դիվանագիտության հանդեպ առավել ուշադրության անհրաժեշտությունը, Իրանի նախագահի առաջին տեղակալը հավելեց. «Մեծապատիվ առաջնորդն էլ հատուկ կերպով ընդգծում է այդ հարցը և ԻԻՀ նախագահն ու ԱԳ նախարարն էլ կենտրոնացած են դրա վրա, այնպես որ Իրանի ԱԳ նախարարը զբաղված է այդ նախարարության կառույցը տնտեսական դիվանագիտությանը համապատասխանեցնելու աշխատանքով:
Կարևորելով նավթի ու արտահանումների բաժինների վրա կենտրոնանալու անհրաժեշտությունը Ջահանգիրին ասաց,«Այս ծրագրերին զուգահեռ պիտի լուծել մի շարք ահռելի մարտահրավերներ, այդ թվում բանկային համակարգի, թոշակառության հիմնադրամի, ինչպես նաև էներգակիրների, շրջակա միջավայրի ու ջրի հետ կապված խնդիրները»:
Կառավարության նպատակն է նավթն օգտագործել, որպես տնտեսական շարժիչ ուժ, որպեսզի հնարավոր լինի արտարժութային եկամտի այս աղբյուրը նավթին վերածել կայուն հարստության: Փորձագետների համոզմամբ նկատի առնելով Իրանի հնարավորությունները, պոտենցիալներն ու ուշագրավ մարդուժն այս կարևոր նպատակն իրագործելի է:
Ներքին արտադրության հզորացումը, արտաքին գործարքներում տեխնոլոգիայի փոխադրումը և տնտեսական կարևոր ու զգայուն բաժինների գիտահեն դառնալը, հատկապես երկրում կոռուպցիայի ու մաքսանենգության դեմ լուրջ պայքարն այն հարցերից են որոնց իր արտահայտություններում անգամներ անդրադարձել է իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին: Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդը կառավարության շաբաթվա առիթով ԻԻՀ նախագահի և կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց, որ հասարակության հարցերի, այդ թվում երիտասարդության գործազրկության կարգավորումը, կառավարության աշխատանքային գերակայություններից են:
Տնտեսական ճգնաժամերը դիմագրավելու հարցում հաջողած երկրների փորձը վկայում է, որ այս բնագավառում այն երկիրն է ավելի հաջող լինում, որը կարողանում է թե իր սահմաններից ներս և թե այլ տնտեսությունների հետ գործարքներում օպտիմալ շահագործման հանձնել իր դիրքն ու հնարավորությունները:
Շատ երկրներ ծրագրավորում կատարելով, հիմնվելով ներքին ռեսուրսների վրա և երկարաժամկետ նախագծեր գործադրելով կարողացել են կարևոր դիրքեր զբաղեցնել համաշխարհային տնտեսության բնագավառում:
Այս կապակցությամբ դիմադրողական տնտեսության կողմնորոշմամբ համակարգի պատասխանատուների կողմից բազմատեսակ ռազմավարություններ են մշակվել: Այսօր առևտրի և տնտեսական համագործակցության ընդլայնման համար բազում հնարավորություններ են ստեղծվել:
Իրանի Կենտրոնական բանկի գլխավոր տնօրենն այս կապակցությամբ ասում է. «Իրանի տնտեսության ֆինանսավորման համար մեծ պահանջարկ գոյություն ունի և շատ երկրներ ցանկանում են մասնակից դառնալ Իրանի տնտեսությանը»:
Իրանի Կենտրոնական բանկի գլխավոր տնօրեն Վալիոլլահ Սեյֆն ասել է, որ արտասահմանյան ֆինանսավորման նոր պայմանագրերն ստորագրվելու են առաջիկա օրերի ու շաբաթների ընթացքում և այս նոր ռեսուրսների ներգրավմամբ Իրանում բիզնեսի նոր միջավայր է ստեղծվելու:
Նա ի դեպ, տեղեկացնելով այն մասին, որ արտասահմանյան խոշոր ներդրումներ են կատարվելու Իրանի տնտեսության մեջ, դա տնտեսության խոշոր նպատակների, ինչպես նաև դիմադրողական տնտեսության իրագործման ուղղությամբ կառավարության մեջ միատարրության ու համադրության արդյունքն է:
Իրանի Կենտրոնական բանկի գլխավոր տնօրենը մատնանշելով, որ դիմադրողական տնտեսությունը վերջին տարիներին իրանցի բոլոր պատասխանատուների ուշադրության կենտրոնում է եղել, ասաց. «Իրանի կառավարությունն ու իսլամական խորհրդարանը տարբեր քաղաքականություններ մշակելով ու գործադրելով նպատակ ունեն իրագործել դիմադրողական տնտեսության շրջագծում ուրվագծված նպատակները»:
Բանակցություններ կատարելու և բանկային ոլորտում համաձայնագիր ստորագրելու նպատակով Իրանի Կենտրոնական բանկի գլխավոր տնօրենի գլխավորած պատվիրակությունն անցած հինգշաբթի Պեկին այցելեց:
Սեյֆն ԻՌՆԱ-ի հետ զրույցի ժամանակ հայտարարեց, որ Չինաստանի բանկային պատասխանատուների հետ խոհրդակցությունների և բազմաթիվ նիստերի արդյունքում այդ երկիրը շուրջ 35 միլիարդ դոլար վարկ ու ֆինանսներ է հատկացրել Իրանի տնտեսությանը:
---------------------------
Անցած շաբաթ «Եվրոպան Հայաստանում էքսպո» բազմաոլորտային առեւտրի եւ ներդրման առաջին ցուցահանդեսին առընթեր «Երեւան Էքսպո» կենտրոնում իրանական, հայկական ու եվրոպական մի շարք պետական ու մասնավոր ընկերությունների տնօրենների ու պատասխանատուների ներկայությամբ կայացավ «Եվրոպական միություն-Հայաստան-Իրան գործարար համաժողով»-ը:
Համաժողովում Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրման փոխնախարար Ռոբերտ Հարությունյանը կարևորելով նման համաժողովների գումարման ուղղությամբ եռակողմ համագործակցությունն ընդգծեց Եվրոպական միության, Երևանի ու Թեհրանի միջև հարաբերությունների ընդլայնման նշանակությունը:
Իրանի ներդրման զարգացման կազմակերպության ներկայացուցիչ Ղահրամանին այս համաժողովի մասնակիցներին ծանոթացրեց Իրանում ներդրման հնարավորություններին:
Այս գործարար համաժողովի հետ միաժամանակ «Երեւան Էքսպո» կենտրոնում տեղի ունեցավ «Եվրոպան Հայաստանում էքսպո» բազմաոլորտային առեւտրի եւ ներդրման առաջին ցուցահանդեսը:
Իրանում 13 հազար կիլոմետր երկարությամբ ցամաքային ու երկաթգծային ճանապարհները, ինչպես նաև ԻԻՀ-ի հյուսիսային ու հարավային տարածքներում առևտրի ազատ գոտիների գոյությունը ասիացի արտահանողների համար բացառիկ հնարավորություն են ստեղծում: Առևտրական այս կապակցության մեջ Հայաստանն Իրանին ու ԵԱՏՄ-ին միացնող կամրջի դեր է կատարում:
Իրանն ու Հայաստանը վերջերս ազատ գոտիների միջև համագործակցության համաձայնագիր են ստորագրել և տնտեսական ազատ գոտիների միջոցով կարող են համագործակցել ԵԱՏՄ-ի անդամ երկրների հետ:
---------------------------------
Իրանի ու եվրոպական երկրների միջև հարաբերությունների ընդլայնման նպատակով անցած շաբաթ Իրանի առևտրի պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեիի գլխավորած տնտեսական ու առևտրական պատվիրակությունը մասնակցեց Կիևում Իրանի արտահանումային կարողություններին նվիրված երկրորդ ցուցահանդեսի բացման հանդիսությանը:
Այս այցի շրջանակներում Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի ու գյուղատնտեսության նախարար Ղոլամհոսեյն Շաֆեին Կիևում հանդիպեց Ուկրաինայի էներգետիկայի և քարածխի արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գալինա Քարփին:
Հանդիպման ժամանակ Իրանի առևտրի պալատի նախագահն ասաց. «Ուկրաինայի հետ ուղղակի համագործակցությունն ու Եվրոպայի տարածք մուտք գործելու համար այդ երկրի բացառիկ դիրքի օգտագործումն Իրանի օրակարգի մեջ է»:
Ուկրաինայի հետ Իրանի տնտեսական հարաբերությունների ընդլայնումը հարթելու է ԵՄ-ի անդամ երկրների շուկա մուտք գործելու Իրանի ճամփան: Այս շրջագծում Իրանի ու Ուկրաինայի առևտրի պալատները կարող են օգտվել ստեղծված առիթից:
-----------------------------
Բարեկամներ մեր հաղորդումը կավարտենք Իրանի ու Ֆրանսիայի հարաբերությունների մասին կարճ լուրով:
Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարար Մոհամմեդ Շարիաթմադարին երկուշաբթի օրը Թեհրանում հանդիպում ունեցավ ԵՄ-ի հարցերով Ֆրանսիայի կառավարության քարտուղար Ժան Բափթիստ Լեմոենի հետ: Հանդիպման ժամանակ Շարիաթմադարին անդրադառնալով ՀԳՀԾ-ի կապակցությամբ Ֆրանսիայի անկախ դիրքորոշումներին, ակնարկեց Իրանի նավթի, գազի ու արդյունաբերության տարբեր ոլորտներում ֆրանսիական ընկերությունների ներկայությանը և նշեց. «Ֆրանսիական ընկերություններից ինքնաթիռների գնումը և Իրանի օդանավակայանների ընդլայնման գործին ֆրանսիական ընկերությունների մասնակցությունն այս համագործակցության նմուշներից են»: