Սեպտեմբեր 20, 2017 15:30 Asia/Yerevan

Հոգեբույժ ՝ Արամ Հովսեփյանի մասնակցությամբ Աղբյուր boon.am

Հիսթերիան հոգեկան հիվանդություն է, որը պատկանում է նևրոզների խմբին: Բնորոշ է հոգեկան վնասվածքի ազդեցությունից թուլացած նյարդային համակարգ ունեցող անձանց և հանդիսանում է անձի հակազդեցությունը այն իրադրության հանդեպ, որը նա ի վիճակի չէ հաղթահարել:

Առաջացման հիմնական պատճառները հուզումներն ու ծանր ապրումներն են:

Հիվանդության երկարատև ընթացքի ժամանակ, երբ համապատասխան բուժում չի կիրառվում, հիվանդները դառնում են դյուրագրգիռ, եսասեր, նրանց արարքներում դրսևորվում են ցուցամոլություն, թատերականություն, ձգտում են ցանկացած գնով գրավել շրջապատի ուշադրությունը: Տրամադրությունը փոփոխական է:

Սովորաբար հիվանդները ղեկավարվում են ոչ թե տրամաբանությամբ, այլ հուզական ապրումներով: Այս բոլոր ախտանշանները վկայում են, որ հիվանդությունը դարձել է քրոնիկական: Հարկավոր է հիշել, որ այս դրսևորումները հիվանդի համար ծառայում են որպես յուրատեսակ պաշտպանական միջոց: Շրջապատողների կողմից հիվանդության ժխտումը, խորհուրդները կարող են հիվանդի վիճակը միայն վատացնել:

---------------------

Հիստերիայի առաջացման պատճառ կարող են դառնալ նաև անձի ֆիզիկական ապրումները, սոմատիկ հիվանդությունները, տրավմաները, անբարենպաստ ընտանիքը,:

Հիստերիան սովորաբար առաջանում է 15-25 տարեկանում և երկարատև ընթացք է ունենում, իսկ կյանքի անբարենպաստ պայմաններում ավելի է սրվում: Տարիքին զուգընթաց հիստերիկ գծերը սկսում են հարթվել: Տղամարդկանց մոտ հիստերիան ավելի սուր և ծանր ընթացք է ունենում: Հիստերիիկ նևրոզը կարող է դրսևորվել նաև մանկուց և արագ զարգանալ այն երեխաների մոտ, ովքեր մեծանում են փոքր` մեկ կամ երկու երեխա ունեցող և իրենց երեխաներին տիեզերքի կենտրոնը համարող ընտանիքներում:

այսպիսի անհատների մոտ դեռ պատանեկությունից կա համոզմունք, որ իրենք ունեն այնպիսի երևելի ընդունակություններ, առանձնահատուկ շնորհներ, տաղանդ, որպիսիք շրջապատում ոչ ոք չունի: Նրանք իրենց հասցեին հիացական հայացքներ ու գովեստներ են փնտրում ամենուր:

Նրանք սիրում են բարձրաձայնել, թե մտերիմ են այս կամ այն քաղաքական գործչի կամ արվեստագետի հետ (դա երբեմն զուտ երևակայություն է) կամ անդամ են գաղտնի խմբակցությունների, կարևոր կազմակերպությունների:

Հիստերիկ նոպա

Հիստերիայի ամենավառ դրսևորումը դա հիստերիկ նոպան է: Հիվանդի մոտ սկսվում է լաց գոռոցներով, հետո այն փոխվում է ծիծաղի, հիստերիկ հիվանդը պառկում է գետնին, ոտքերով և ձեռքերով հարվածում հատակին, մկանները ձգվում են, ընդունում է կորի տեսք` հիստերիկ դուգա: Նոպան տևում է 2-3րոպե և ավելին, եթե տարածքում շատ մարդ կա հավաքված: Հիստերիկ նոպային ժամանակ անպայման <<հանդիսատեսներ>> են հարակավոր, եթե նրանք չկան, ապա չկա նաև հիստերիկ դրսևորումներ:

Ախտաբանություն

Բժիշկներին դեռևս հնուց հայտնի է հիստերիկ ռեակցիայի յուրահատկությունը, որը բնորոշվում է հիվանդի համար հիվանդության ցանկալի լինելով:

Այնպիսի հիստերիկ ախտանիշներ, ինչպիսին են խլությունը, կուրությունը, համրությունը, ձեռքերի կամ ոտքերի կաթվածը, այսինքն` այն ախտանիշները, որոնք սահմանափակում են կյանքը լիովին վայելելու հնարավորությունը, հանդիսանում են ոչ բանական և հազվադեպ են հանդիպում: Հաճախ հանդիպում են ասթենիկ ախտանիշներ, դեպրեսիվ  վիճակներ, սիրտ-անոթային նոպաներ, քանի որ այս հիվանդության ախտանիշների` բոլորի համար հայտնի լինելը բավականին հեշտացնում է հիվանդության նմանակման գործը: Հիստերիկների  համար ավելի հեշտ և ցանակալի է ձեռք բերել թեթև վնասվածքներ, որը նրանց կազատի որոշ պարտականություններից:

Հիստերիկ ախտանիշների  առաջացման մեջ մեծ դեր է խաղում նաև ներշնչումը, բայց միայն ներշնչումը դեռևս հիստերիայի առաջացման նախանշան չէ: Հիստերայի համար բնորոշ է թատերական, ցուցադրական, դիտավորյալ վարքը: Հոգետրավմատիկ գրգռիչները, որոնք առաջացնում են հիստերիկ ախտանիշներ, կարող են լինել ոչ միայն ուժեղ, այլև երեկարատև:

Գիտնականները կարծում են, որ հիստերիայով հիավանդանլու հակում ունեն մշակութային անձինք, որոնք հակված են երազների, երևակայության, թատերականության, կեղծավորության, բոլորի ուշադրությունը իրենց վրա կենտրոնացնելու ձգտման:

Հիստերիկների հուզական կյանքը անկայուն  է: Նրանց զգացմունքները շատ մակերեսային են, կապվածությունը ոչ խորը: Հաճախ նրանք չեն հասնում հոգեկան հասունության` չնայած իրենց տարիքի: Նրանց պնդումները հակասական են, երևակայությունը` անիրականալի: Իրենց բացասկան գծերը`  անիրական լինելը, նրանք հմտորեն թաքցնում են:

Նրանք ցանկացած ժեստ, ցանկացած շարժում կատարում են հանդիսատեսի համար: Սկզբում նրանք ծիծաղեցնում են, հետաքրքիր են, բայց քիչ-քիչ սկսում են ձանձրացնել և նյարդայնացնել:

Հիստերիային բնորոշ են ախտանիշների բազմազանությունը, անկայունությունն ու փոփոխականությունը, և քանի որ նրանց ներշնչվածության մակարդակը բավականին բարձր է, նրանց մոտ մեկ ախտանիշը արագ կարող է փոխարինվել մյուսով` առաջացնելով այլ հակազդեցություն, որը հարմար է տվյալ պահին, տվյալ իրավիճակի համար: Շատ ուժեղ հուզական հակազդում կարող է առաջացնել բժշկի կամ այլ անձնաց խոսքը, իսկ նրանց հորինելու և երևակայելու հակվածությունը այդ հակազդմանը ավելի վառ երանգ է հաղորդում:

Հիստերիկ ցավերը  շատ դժվար է տարրանջատել ֆիզիկական ցավերից: Եթե հիվանդին ներշնչեք, որ հիմա շատ ուժեղ ցավազրկող եք տալու, և դրա փոխարեն նրան սովորական գունավոր ջուր տաք, ապա նրա ցավերը կվերանան: Այս միջոցով կարող ես տարրանջատել հիստերիկ ցավերը իրական ֆիզիկական ցավերից:

Հիստերիան դա հիվանդություն է, և հիստերիկներին պետք է վերաբերել որպես հիվանդի: