Հոկտեմբեր 02, 2017 16:42 Asia/Yerevan
  • Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (150)

Այս հաղորդման ընթացքում կշարունակենք նախորդ շաբաթներում սկսած մեր զրույցը լուսնային հիջրեթի 10-րդ և 11-րդ դարերի իրանցի բանաստեղծ ու բառարանագիր Թաղիեդդին Օհադի Բալիանիի մասին:

Ողջույն թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք իրանցի պանծալի դեմքերի ծանոթացմանը նվիրված մեր զրուցաշարի հերթական համարը: Այս հաղորդման ընթացքում կշարունակենք նախորդ շաբաթներում սկսած մեր զրույցը  լուսնային հիջրեթի 10-րդ և 11-րդ դարերի բանաստեղծ և բառարանագիր Թաղիեդդին Օհադի Բալիանիի  մասին:

---------------------------

Ասացինք, որ Թաղիեդդին Մոհամմեդ Օհադի Դաղաղի Բալիանի Քազերունին ծնվել է լուսնային հիջրեթի 973 թվականի մոհառամ ամսվա 3-ին՝ Սպահանում: Բալիանի հայտնի գերդաստանի բոլոր անդամները միստիկ շեյխեր են եղել: Օհադին տարրական ուսումն ստանում է Սպահանում և իր հոր վախճանումից հետո Շահ Թահմասբի միջոցով ազնվական ընտանիքի երեխաների համար հիմնադրված որբանոցում աշակերտում է ժամանակի հայտնի ուսուցիչների: Նա մինչև 12 տարեկան սերտում է ժամանակի տարածված գիտությունները, այդ թվում արաբերեն լեզվի քերականությունը, տրամաբանությունը,  մաթեմատիկան ու Ղուրանը, այնուհետև հակվում է դեպի  իմաստասիրություն ու բարոյագիտություն:  Նրա պատանեկության ու երիտասարդության տարիների որոշ մասն անց է կենում Յազդում ու Շիրազում օրվա մեծ ուսուցիչներին աշակերտելով: Այդ տարիներին էլ նա մուտք է գործում միստիցիզմի ու սուֆիզմի բնագավառները: Շիրազում ու Սպահանում մասնակցում է բանաստեղծական հավաքույթների և հիացմունք է պատճառում բոլորին: Օհադին ուզբեկների դեմ Շահ Աբբասի տարած հաղթանակի տոնակատարության ժամանակ ընթերցած քառյակով ստանում է «Շահ Փասանդ» կոչումը: Այդ տարիների ընթացքում Օհադին ճամփորդում է տարբեր քաղաքներ և չորս տարի մնում է Քյարբալա, Նաջաֆ, Քազեմեյն ու Բաղդադ քաղաքներում: Լուսնային հիջրեթի 1014 թվականի վերջերին իր բարեկամների հետ մեկնում է Հնդկաստան: Այդ ուղևորության ընթացքում մի խումբ պարսկագետների ու բանաստեղծների ընկերակցությամբ Շիրազի, Քերմանի ու Ղանդահարի ճանապարհով մեկնում է Լահուր: Օհադին մի քանի տարի շրջագայում է Հնդկաստանի բազմաթիվ քաղաքներում: Նրա կյանքի վերջին տարիների և վախճանման վայրի մասին որևէ տեղեկություն գոյություն չունի: Այդուհանդերձ հստակ է, որ նա 1038-1039 թվականներին դեռ ողջ է եղել, քանի որ պահպանվել են այդ թվականներին գրված նրա բանաստեղծությունները:

Օհադիից հիշատակ են մնացել «Արաֆաթ-ալ-Աշեղին վա Արասաթ-ալ-Արեֆին», «Քյաբե-ե Էրֆան», «Ֆերդոս-ե Խիալ» և «Սորմե-ե Սոլեյմանի» գրքերն ու բանաստեղծությունների ժողովածուն:

Իրանցի բանաստեղծ ու բազմաշխատ հեղինակ Թաղիեդդին Օհադիի գլխավոր ստեղծագործությունը «Արաֆաթ-ալ-Աշեղին վա Արասաթ-ալ-Արեֆին»-ն է: Կենսագրությունների հավաքածու համարվող այս գիրքը մինչ այսօր երկու անգամ և երկու տարբեր խմբագրությամբ հրատարակվել է, իսկ դրա ձեռագիր օրինակը պահվում է «Մալաք»-ի ազգային գրադարանում: 8 հատորներից բաղկացած այս գիրքը պարսկերեն լեզվով գրված կենսագրականների ամենաստվարածավալ ու կարևոր հավաքածուն է, որը գրվել է լուսնային հիջրեթի 1022-ից 1024 թվականների ընթացքում:

«Արաֆաթ-ալ-Աշեղին վա Արասաթ-ալ-Արեֆին»-ը կենսագրականների ընդարձակ հավաքածու է, որտեղ ներկայացված են  պարսից գրականության վաղ շրջանի պարսկագիր ավելի քան 3400 բանաստեղծների կենսագրականներն ու բանաստեղծությունների ընտրանին:  «Արաֆաթ-ալ-Աշեղին վա Արասաթ-ալ-Արեֆին»-ը պարսկագիր բանաստեղծների կենսագրականների ամենաընդարձակ հավաքածուն է և ընդգրկելով մինչև  լուսնային 11-րդ դարն ապրած բանաստեղծներին, թե ծավալի և թե բովանդակության տեսակետից համարվում է պարսիկ բանաստեղծների ամենագլխավոր կենսագրականներից մեկը: «Արաֆաթ-ալ-Աշեղին վա Արասաթ-ալ-Արեֆին»-ի ոճը միատարր չէ և դրա տարբեր բաժիններում ոճային տարբերություններ են նկատվում: Նրա արձակը արհեստական ու բարդ է և հատկապես բանաստեղծներին նկարագրելիս ընդհանրապես չափածո արձակ է դառնում:

Թաղիեդդին Օհադիից հիշատակ մնացած արժեքավոր ստեղծագործություններից է «Սորմե-ե Սոլեյմանի» արժեքավոր բառարանը:

Լուսնային հիջրեթի 11-րդ դարում տարածված արձակի տեսակներից մեկը բառարանագրություն է: Այս տեսակը անհրաժեշտությունից ելնելով երևան եկավ լուսնային հիջրեթի 5-րդ դարից հետո և շարունակ տարածվեց: Իրականության մեջ այն կարիքը, որ լուսնային հինգերորդ դարում ունեին Ատրպատականի և Իրանի արևմտյան այլ տարածքների բանաստեղծներն ու գրողները, հետագա դարերում զգալի դարձավ նաև ոչ-պարսկախոս տարածքների գրողների կողմից:

Հնդկաստանը լուսնային 10-ից 11-րդ դարերից հետո համարվում է պարսից գրականության օրրաններից մեկը: Հազարավոր բանաստեղծներ ու գրողներ ի մի են հավաքվում, պատմություն են հեղինակում, բանաստեղծություն են հորինում ու ստեղծագործում են գիտության այլ բնագավառներում: Գրքերի ու բանաստեղծական հատորներում տեղ գտած որոշ եզրույթների ու արտահայտությունների հետ անծանոթ լինելու պատճառով գրականասերները կարիք էին զգում բառարանների, որոնք պիտի բավարարեին նրանց այդ կարիքը: Գուցե հնարավոր լինի 11-րդ դարն այդ կարիքի գագաթնակետը համարել:

Այդ ժամանակաշրջանում, թե Իրանում և թե Հնդկաստանում բազմաթիվ բառարաններ գրվեցին, որոնցից գլխավորներն են համարվում «Ֆարհանգ Ջահանգիրի»-ն, «Մաջմա-ալ-Ֆարս Սարվարի»-ն, «Ֆարհանգ Ռաշիդի»-ն, «Ֆարհանգ Ջաըֆարի»-ն, «Սորեմե Սոլեյմանի»-ն և ամենակարևորը՝ «Բորհանե Ղաթե»-ն:

Բառարանագրության կարևոր ճյուղերից մեկը պարսկերեն-պարսկերեն բառարանն է, որ գտնվում է երկլեզու կամ բազմալեզու բառարանների կողքին: Այս ստեղծագործությունների ընդհանուր յուրահատկությունը եզրույթների նշման ժամանակ թույլ տրված բազմաթիվ սխալներն են, որոնք բնավ չեն նվազեցնում դրանց արժեքը: Սկզբում բառարանագիրների միայն ընդօրինակում էին «Լողաթ-ե Ֆորս Ասադի»-ին և նրանց աշխատանքը մեծ մասամբ դրա արտագրություն էր, որը կատարվում էր ժամանակի ընթացքում խեղաթյուրված ձեռագրերի վրայից, որոնք իրարից շատ են տարբերվում և դրանց մեջ զարմանալի հավելումներ ու կրճատումներ են կատարվել:

Ժամանակի ընթացքում «Լողաթ-ե Ֆորս Ասադի»-ի ընդօրինակմամբ տարբեր բառարաններ են գրվել: Այս բառարաններում թույլ տրված սխալները նախորդների սխալները կրկնելուց բացի նաև վերաբերում է որոշ եզրույթների արձանագրման ձևին: Կամ եզրույթը մոլորեցնում է հեղինակին և կամ էլ  բանաստեղծական մի երկտողում եզրույթի համար նշված բացատրությունը սխալ է:

Ժամանակի ընթացքում եզրույթների թիվը հավելում կրելով բառարաններն ընդհանրապես բաժանվեցին երկու խմբի: Դրանցից մեկը նրանք էին, որտեղ եզրույթների համար որպես նմուշ բանաստեղծական երկտողեր էին նշվում, իսկ երկրորդ խումբն այն բառարաններն էին, որոնք բավարարվում էին եզրույթներն ու դրանց տարբեր իմաստները հիշատակելով: Այս երկու խմբի միջից բնականաբար առաջին խմբի բառարանները, որտեղ բանաստեղծական երկտողեր էին հիշատակված ավելի հավաստի ու հարուստ էին: «Ֆարհանգ Ջահանգիրի»-ն, «Ֆարհանգ Ռաշիդի»-ն և «Մաջմա-ալ-Ֆարս Սարվարի»-ն այդ կարգի բառարաններից են: Երկրորդ խմբի բառարաններում հեղինակը հազվադեպ է քննարկումներ կատարում: Այդ կարգի բառարաններից են «Ֆարհանգ Ջաըֆարի»-ն, «Սորմե-ե Սոլեյմանի»-ն և «Բորհանե Ղաթե»-ն:

Առանց օրինակների բառարանների խմբագրումը շատ ավելի բարդ է նրանցից, որտեղ բանաստեղծական երկտողեր կան: Նման բառարաններում խմբագիրը հանդիպում է տարբեր տեսակի աղավաղումների ու կեղծ եզրույթների: Խմբագիրը պիտի դրանք ճանաչի ու ներկայացնի ընթերցողին և իր խոսքի համար հնարավորության դեպքում նախորդներից արձակ կամ չափածո մեջբերումներ կատարի:

Թաղիեդդին Օհադին «Սորմե-ե Սոլեյմանի»-ն գրել է լուսնային հիջրեթի 11-րդ դարի սկզբին: Գրքի նախաբանում ասում է, նրանից հետո երբ ընթերցել է տարբեր բառարաններ որոշել է պարսկերեն լեզվի բարդ ու անսովոր եզրույթների բառարան պատրաստել, որը լինի համառոտ և հեռու ավելորդաբանությունից:

«Սորմե-ե Սոլեյմանի»-ն պարսկերեն-պարսկերեն բառարան է, որտեղ եզրույթների համար բանաստեղծական մեջբերումներ չկան և միայն նշված են եզրույթների բացատրությունները: Եզրույթները դասավորված են առաջին և վերջին տառերի համաձայն և պարունակում է 32 տառ: Բառարանում ներկայացված է 5850 եզրույթի իմաստ: Դրանք պարսկերեն լեզվում շատ տարածում չունեցող եզրույթներ են, որոնք օգտագործվել են առաջին դարերի արձակ և չափածո գրվածքներում և հետագային մոռացության են տրվել: Այդտեղ նաև տեղ են գտել որոշ անձանց, վայրերի, գետերի, լեռների, քաղաքների ու բույսերի անուններ: Հեղինակը փորձել է ներկայացնել յուրաքանչյուր եզրույթի տարբեր իմաստներն ու նաև դրա տարբեր հոլովված ձևերը, դրան զուգահեռ նաև նշելով դրա  հոմանիշները:

«Սորմե-ե Սոլեյմանի» բառարանի մեջ բացի պարսկերեն եզրույթներից տեղ են գտել արաբերեն, հնդկերեն, թուրքերեն և հին հունարեն, ինչպես նաև որոշ չափով կեղծ եզրույթներ, որոնք բոլորն էլ Օհադիի համոզմամբ պարսկերեն են եղել: «Սորմե-եՍոլեյմանի»-ն համարվում է Մոհամմեդ Հոսեյն Էբն Խալաֆ Թաբրիզիի «Բորհանե Ղաթե» արժեքավոր բառարանի գլխավոր աղբյուրը: