Հոկտեմբեր 04, 2017 15:00 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք Իրանի անցած շաբաթվա տնտեսական գլխավոր իրադարձություններին, այդ թվում Իրան-Թուրքիա հարաբերություններին, Թեհրանի և Մասկատի կողմից տնտեսական հարաբերությունների կարևորմանը, Իրանի առաջիկա տարվա բյուջեի ուղղվածությանը, նաև ՀԳՀԾ-ին ու Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումներին:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն այս շաբաթ Մասկատ ու Դոհա այցելեց: Զարիֆը տարածաշրջանային այս այցի շրջանակներում, այդ երկու երկրի պաշտոնատարների հետ հանդիպման ժամանակ զրուցեց տարածաշրջանային զարգացումների, տարածաշրջանի ճգնաժամային իրավիճակի և տնտեսական տարբեր բնագավառների շուրջ: Զարիֆը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԻԻՀ-ի և Օմանի հարաբերությունները յուրահատուկ բնութագրելով, հավելեց. «Էներգետիկայի, տարանցման, ինչպես նաև քաղաքականության և տարածաշրջանային անվտանգության ու տարածաշրջանային երկխոսությունների ոլորտում երկու երկրի հարաբերությունները ընդլայնված են»:

Օմանում Իրանի դեսպան Մոհամմեդռեզա Նուռի Շահռուդին մատնանշելով, որ որոշված է օմանցիները «Սոուղ» նավահանգիստը մասնավոր կերպով Իրանին տրամադրեն, ասաց. «Մոտ ապագայում երկու երկրի միջև թռիչքների քանակը կավելանա, այնպես որ Մասկատի ուղղությամբ Բանդար Աբբասից իրականացված այս շաբաթվա թռիչքից բացի նաև Սպահանից դեպի Մասկատ իրականանալու »:

Իրանը տնտեսական ու առևտրական հարաբերությունների ուղղությամբ, ինչպես նաև նավթի, գազի ու զբոսաշրջության ոլորտներում արդյունավետ բանակցություններ է ունեցել Օմանի ու Կատարի հետ:

--------------------------

Իրանն ու Թուրքիան քաղաքական բնագավառներից բացի նաև վճռակամ են ընդլայնել տնտեսական հարաբերությունները: Այս կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի Թեհրան կատարելիք ուղևորության սեմին համապարփակ բանակցություններ են տեղի ունեցել:

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության տնօրեն Մոջթաբա Խոսրոթաջը և Թեհրանում Թուրքիայի դեսպան Ռեզա Հաքան Թեքինն անցած շաբաթ մտքերի փոխանակում կատարեցին երկու երկրի միջև առևտրական հարաբերությունների ճանապարհը հարթեցնելու, ինչպես նաև մոտ ապագայում Թուրքիայում Իրանի ցուցահանդեսի կազմակերպման ուղղությամբ ծրագրավորում կատարելու շուրջ:

Խոսրոթաջն ու Թեքինը նաև զրուցեցին բանկային ու մաքսային հարցերի, արտոնյալ սակագների և  Իրանի ու Թուրքիայի միջև փոխադրումների մասին:

Իրանի ու Թուրքիայի միջև առևտրաշրջանառության ծավալը 2017 թվականի առաջին հինգ ամիսներին գերազանցեց 4 միլիարդ 500 միլիոն դոլարի սահմանագիծը:

Միևնույն ժամանակ Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախկին նախարար Մոհամմեդռեզա Նեըմաթզադեն Անկարայում Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զիփեքչիի հետ վերջին հանդիպման ժամանակ ասել էր. «Երկու երկրի տնտեսական համագործակցությունների հեռանկարային նպատակին, այսինքն 30 միլիարդ դոլար առևտրաշրջանառության ծավալին հասնելու համար անհրաժեշտ է վերացնել ենթակառուցվածքային խնդիրները: Տրանսպորտային  խնդիրները և երկաթգծային ու ճանապարհային հարմար ենթակառուցվածքների բացակայությունը Իրանի ու Թուրքիայի միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացման ճամփին առկա գլխավոր արգելքներից են»:

Թուրքիայի էկոնոմիկայի նախարարն էլ ընդգծել է. «Արտոնյալ առևտրի համաձայնագրի կնքումն Իրանի ու Թուրքիայի միջև առևտրական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ կատարված ազդեցիկ քայլ է, որը հանգեցնելու է երկու երկրի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքմանը»:

Թեհրանն ու Անկարան միմյանց բացերը լրացնելով կարող են երկկողմ ու տարածաշրջանային տնտեսության ծաղկման ու ընդլայնման շրջագծում ազդեցիկ դերակատարություն ունենալ:

Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Մահմուդ Վաեզին Թեհրանում Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զիփեքչիի հետ հանդիպման ժամանակ մատնանշելով , որ Իրանի ու Թուրքիայի միջև առևտրաշրջանառության ծավալը հասնելու է տարեկան 30 միլիարդ դոլարի, նշեց, որ երկու երկրի տնտեսական միջպետական հանձնաժողովի 26-րդ նստաշրջանը հոկտեմբերին գումարվելու է Թեհրանում:

2015 թվականին երկու երկրի միջև ստորագրված արտոնյալ առևտրի մասին համաձայնագրի կետերն ուղղված են երկու երկրի միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը:

Իրանի արտաքին առևտրում Թուրքիան կարևոր տեղ է զբաղեցնում, այնպես որ մշտապես տեղ է գրավել դեպի Իրան արտահանումներ կատարող ու Իրանից ներկրում իրականացնող երկրների առաջին հնգյակում:

Միևնույն ժամանակ կարևորվում է ԷԿՕ-ի շրջանակներում երկու երկրի միջև առևտրական համագործակցությունը: Իրանը, Թուրքիան, Պակիստանը, Աֆղանստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Տաջիկստանն ու Ադրբեջանը Տնտեսական համագործակցությունների կազմակերպություն՝ ԷԿՕ-ի անդամ 10 երկրներն են:

-------------------------------

Իրանի առաջիկա տարվա բյուջեի ուղղվածությունն ու գլխավոր նպատակներն այս շաբաթ ներկայացվեցին 1397 թվականի բյուջեի շրջաբերականի տեսքով: Այս շրջաբերականը շատ կողմերից ընդհանուր եզրեր ունի 1396 թվականի շրջաբերականի հետ, այդուհանդերձ այդտեղ որոշ բարեփոխումներ են կատարվել: Մեր հաղորդման այս բաժնում կանդրադառնանք այդ շրջաբերականին:

Իրանի կառավարությունն այս շրջաբերականում իրանական 1397 թվականի բյուջեի առաքելությունը երկրի տնտեսության կայունության պահպանումը, չքավորության կրճատումը, ազգային արտադրության աճի գործընթացի խթանումը, մասնավոր ու կոոպերատիվների բաժինների հնարավորությունների  լայն օգտագործմամբ կայուն զբաղվածության ստեղծումը, երկրի տնտեսության պոտենցիալ հնարավորությունների ակտիվացումը, ապրանքի ու էներգիայի տարանցման բնագավառների վրա կենտրոնացումը, հանքերի ու հանքային արդյունաբերության, պետրոքիմիայի ու նավթին առնչվող արդյունաբերության վրա կենտրոնացումը և միջազգային ասպարեզում տնտեսական դիվանագիտության օգտագործումն է հայտարարվել:

Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին այս կապակցությամբ կատարած իր արտահայտություններում անգամներ մատնանշել է, որ կառավարության տնտեսական խոշոր ծրագրերը կենտրոնացած պիտի լինեն ներքին արտադրության հզորացման, արտասահմանի հետ առևտրական գործարքներում տեխնոլոգիայի փոխանցման, տնտեսությունը գիտահեն դարձնելու և հատկապես կոռուպցիայի և մաքսանենգության դեմ լուրջ պայքարի վրա և հասարակության խնդիրների այդ թվում երիտասարդության գործազրկության կարգավորումը պիտի կառավարության աշխատանքային գերակայություններից լինեն:

Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի ընդգծմամբ Իրանի առաջիկա տարվա բյուջեի ուղղվածությունը պիտի համապատասխանի տնտեսական աճին, աշխատատեղերի ստեղծմանն ու հասարակությունից չքավորության վերացմանը: Այս ուղղությամբ դիմադրողական տնտեսության կողմնորոշմամբ բազմաբնույթ ռազմավարություններ են մշակվել համակարգի պատասխանատուների կողմից: Այս պահին առևտրի ու տնտեսական համագործակցության ընդլայնման համար բազմաբնույթ առիթներ են ստեղծվել:

Այդուհանդերձ այս բնագավառներում հաջողությունը պայմանավորված է Իրանի տնտեսության ներքին հնարավորությունների օգտագործմամբ և արտասահմանի հետ տնտեսական հարաբերությունների ընդլայնմամբ:

Իրանի Կենտրոնական բանկի գլխավոր տնօրեն Վալիոլլահ Սեյֆն ասել է, որ այս պահին Իրանի տնտեսությունը ֆինանսավորելու համար մեծ պահանջարկ գոյություն ունի և շատ երկրներ ցանկանում են մասնակից դառնալ Իրանի տնտեսությանը:

Անցած շաբաթների ընթացքում Իրանի հետ արտասահմանյան բանկերի ֆինանսավորման մի քանի միլիարդ դոլարանոց պայմանագրերի հստակեցման ականատես էինք:

Կառավարության դիտանկյունից այդ պայմանագրերի կնքումը ոչ միայն հեշտացնելու է ներքին ներդրումների ֆինանսավորումը, այլև վկայում է կառավարության գործունեության և երկրի տնտեսության վստահություն ներշնչող հեռանկարի հանդեպ արտասահմանյան ֆինանսական հաստատությունների վստահության մասին՝ միևնույն ժամանակ կարգավորում է արտասահմանյան բանկերի հետ բանկային ու բրոկերային հարաբերությունները:

Փորձագետների համոզմամբ նկատի առնելով գոյություն ունեցող լարվածությունները և Իրանին մեկուսացնելու ուղղությամբ Թրամփի կառավարության ու նրա վարչակազմի ջանքերին ֆինանսավորում ապահովելու ուղղությամբ կառավարության արձանագրած հաջողությունը մեծ ու գնահատելի նվաճում է համարվում, սակայն այդ վարկերը պիտի օգտագործել խելացի և հաշվարկված կերպով, որպեսզի երկիրը արտաքին ծանր պարտքերի դիմաց չկանգնի:

Ի դեպ վերջին մեկ ամսվա ընթացքում ամերիկացի պաշտոնատարները մեծ փորձ են կատարել ներշնչելու այն գաղափարը, թե Իրանը հավատարիմ չէ ՀԳՀԾ-ի ոգուն: Այս կապակցությամբ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը բրիտանական «Ֆայնանշըլ Թայմզ» և «Գարդիան» օրաթերթերի հետ զրույցում կանխատեսում կատարելով այն մասին, որ ԱՄՆ նախագահն իր հոկտեմբեր ամսվա զեկույցում չի հաստատելու ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունն, ասաց. «ՀԳՀԾ-ն լուծարվելու դեպքում Իրանն այլևս որևէ պարտադրանք չի ունենալու հարգել միջուկային համաձայնության հստակեցված սահմանափակությունները»: