Հոկտեմբեր 17, 2017 20:07 Asia/Yerevan

Իրանցի փիլիսոփա, պատմագիր և մեկնաբան Մոհամմեդ Իբն Ջարիր Թաբարին ապրել է հիջրեթի 3-րդ դարում։ Նա բազմաթիվ աշխատությունների, այդ թվում Թաբարիի պատմությունը՝ «Թարիխ-ե Թաբարիի» և «Ջամե ալ-Բայան»-ի հեղինակն է։

Ողջույն թանկագին բարեկամներ: «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի այս թողարկման ընթացքում շարունակելով նախորդ հաղորդման թեման  խոսելու ենք իրանցի պատմագիր, մեկնաբան, իսլամական օրենսգետ և հադիսագետ Մոհամմեդ Իբն  Ջարիր  Թաբարիի մասին:

--- 

Ասացինք, որ պատմագիր և Ղուրանի մեծ մեկնաբան Աբու Ջաըֆար Մոհամմեդ Իբն Ջարիր Թաբարին ծնվել է լուսնային հիջրեթի 224 թվականին Իրանի հյուսիսային Ամոլ քաղաքում։ Թաբարին օժտված էր  անսահման ընդունակություններով։ Նա ծանոթանալով օրվա գիտություններին 12 տարեկան հասակում իր հոր խրախուսմամբ գիտություն վաստակելու համար սկսում է ճանապարհորդել: Ռեյը, Բաղդադը, Շամն ու Եգիպտոսն այն վայրերն են, որտեղ Թաբարին որոշ ժամանակ բնակվելով գիտություն է վաստակել՝ աշակերտելով փիլիսոփայության, իսլամական օրենսգիտության ու հադիսի ժամանակի ուսուցիչներին: Այնուհետև բնակություն է հաստատում Բաղդադում, որտեղ մնում է մինչև կյանքի ավարտը: Թաբարին Բաղդադում կատարելագործելով իսլամական օրենսգիտության, պատմության ու հադիսի բնագավառում իր գիտելիքները նաև աշակերտներ է դաստիարակում ու հեղինակում է արժեքավոր աշխատություններ, որոնցից են նրա պատմության գիրքն ու Ղուրանի մեկնաբանությունը: Աբու Ջաըֆար Մոհամմեդ Իբն Ջարիր Թաբարին վախճանվեց լուսնային 310 թվականի շավալ ամսվա 26-ին՝ Բաղդադում և մեկ օր անց նրա դիակն ամփոփվեց նրա տանը:

 

Մոհամմեդ Էբն Ջարիր Թաբարի

 

Աբու Ջաըֆար Մոհամմեդ Իբն Ջարիր Իբն Յազիդ Թաբարին իսլամական շրջանի անվանի պատմագիրներից է: Նրա հիմնական աշխատանքն իսլամական օրենսգիտության բնագավառում է և առավելապես ճանաչված է այդ ոլորտում, քանի որ Իբն Նադիմը «Ալ-Ֆեհրեսթ» գրքում նրան դասել է Մալեքի, Շաֆեիի ու Դավուդ Իբն Ալիի նման օրենսգետների շարքը, իսկ պատմության բաժնում նրա մասին որևէ հիշատակություն չի կատարել: Թաբարիի աշխատությունները որոնցից գլխավորները մեկնաբանության ու պատմության բնագավառում են վկայում են հադիսների հավաքագրման ուղղությամբ նրա կատարած մեծ աշխատանքի մասին: Նա այդ հադիսները հավաքագրել է իր երկար ճանապարհորդությունների ընթացքում և օգտվելով իր հզոր հիշողությունից դրանք արձանագրել է իր տարբեր գրքերում ու աշխատություններում:

Մոհամմեդ Իբն Ջարիր Թաբարիի գիտական կարևոր ստեղծագործություններից համարվող «Թահզիբ-ալ-Ասար» գրքում նա հադիսներ հավաքագրելուց բացի նաև վիճարկման է ենթարկում վկայությունները՝ երևան բերելով իր օրենսգիտական անկախությունն, այնպես որ շատ պարագաներում նրա տեսակետները համընկնում են շիաներին ու այդ պատճառով էլ ոմանք նրանք Ռաֆեզի են կոչել:

Թաբարին իր աշխատություններում նաև ուշադրություն է ցուցաբերել իր ապրած միջավայրում տարածված գիտական թեմաներին ու երբ նկատում է, որ ոմանք մերժում են Ղադիրի մասին հադիսն, այդ հադիսի վկայման մասին ընդարձակ աշխատություն է կատարում: Սուննի շատ պատմագիրներ ու մոհադեսներ, այդ թվում Զահաբին այդ գիրքը տեսել ու այն ստվարածավալ են բնութագրել:

Թաբարին ապրել է մի ժամանակաշրջանում, երբ իսլամական քաղաքակրթությունը անհրաժեշտ ու բավարար պատրաստվածություն ուներ իր ուժն ու էներգիան ցուցադրելու մարդկային պատմությանը: Այդ ժամանակաշրջանում հազարավոր մուսուլման մտավորականներ իսլամի տիրապետության ներքո գտնվող տարածքի տարբեր անկյուններում սերտում էին օրվա գիտության տարբեր ճյուղերը, ինչը հող նախապատրաստեց իսլամական քաղաքակրթության շքեղ դարաշրջանի առաջացման համար:

Այս գիտությունների միջից Հադիսի գիտությունն ամենագրավիչներից համարվելով իր հերթին հարստացրել էր օրենսգիտության, մեկնաբանության, կենսագրության ու պատմագրության ոլորտները՝ դառնալով կրոնական գիտությունների առանցքը: Բաղդադում, Քուֆեում, Բասրայում, Շամում, Եգիպտոսում, Ռեյում, Նեյշաբուրում ու շատ այլ վայրերում ակտիվ կրոնական կենտրոնները լեցուն էին մոհադեսներով, որոնք համարվում են կրոնական մշակույթի և իսլամի ու մուսուլմանների մտային ժառանգության պահպանները, ավելի շատ հադիսներ ու համապարփակ տեղեկություններ ձեռք բերելու համար շարունակ մի քաղաքից մյուսն էին ճամփորդում:

Օրենսգիտության ու մեկնաբանության բնագավառում տարբեր դպրոցները, որոնք միմյանցից առանձնացվում էին առավելապես աշխարհագրական տարածքների հիման վրա և ազդված էին ավելի վաղ շրջանի օրենսգետներից փորձում են տարածել իրենց գաղափարները և հադիսի ու օրենսգիտության բնագավառներում իրենց տեսակետները տարածելու նպատակով ծավալուն աշխատություններ էին կատարում: Ստեղծվեցին տասնյակ «Մոսնադ»-ներ, «Մոսանաֆ»-ներ, «Սոնան»-ներ ու «Սահիհ»-ներ և օրենսգիտական յուրաքանչյուր դպրոց փորձեց այդ բնագավառում առաջ անցնելով մյուսներից առավել հադիսներ տարածել, քարոզել իր նախնիների գաղափարներն ու հաստատել իր տեսակետները: Ի դեպ տարբեր դավանանքների ու դպրոցների միջև օրենսգիտության բնագավառում տեսակետների բախումը գիտական աշխատանքի ուղղությամբ ուշագրավ դերակատարություն էր ունենում և սահմանափակություններ ստեղծելով ու նաև օրենսգիտական ու գաղափարական տարբեր թեմաներ արծարծելով հետազոտության ու ուսումնասիրության համար յուրահատուկ մեթոդ էր թելադրում մտավորականներին: Իբն Նադիմն իր «Ալ-Ֆեհրեսթ»-ում հիշատակել է ավելի քան 130 գրքերի անուններ:

Մոհամմեդ Իբն Ջարիր Թաբարին բազմաթիվ աշխատություններ է կատարել, որոնց բոլորին հնարավոր չէ անդրադառնալ այս հաղորդման ընթացքում: Յաղութ Հոմավին «Մոաջեմ-օլ-Օդաբա» գրքում ներկայացրել է Թաբարիի ստեղծագործությունները: Թաբարի գրչին պատկանող ու նրա կողմից հիշատակված գրքերից են՝ «Ջամե-ալ-Բայան Ֆի Թասֆիր-ե Ղորան»-ը, «Ալ-Ֆասլ Բեյն-ալ-Ղարաե»-ն, «Թարիխ-ե Թաբարի»-ն, մարգարեի աջակիցների կյանքի մասին գրված «Զեյլ-ալ-Մազիլ»-ը, «Էխթելաֆ Օլամա-ալ-Ամսար Ֆի Ահքամ Շարաե-ալ-Էսլամ»-ը, որտեղ մանրամասնորեն քննարկվել են օրենսգետների տեսակետները և բազմաթիվ այլ աշխատություններ: Այդուհանդերձ դրանցից շատ քչերն են պահպանվել ու մեզ հասել: Բրուքելմանն ու Ֆուադ Սեզգինն իրենց աշխատություններում մանրամասն տեղեկություններ են փոխանցել Թաբարիից պահպանված ստեղծագործությունների և դրանց ձեռագիր օրինակների մասին:

«Թաֆսիր-ե Թաբարի»-ն («Ջամե-ալ-Բայան») անգլերեն լեզվով «Լայֆ Սթորի» գրադարանում 

 

Նրա բոլոր ստեղծագործությունների միջից չափազանց հայտնի են մեկնաբանության գիտությանը վերաբերող «Ջամե-ալ-Բայան»-ը և մյուսը՝ պատմության բնագավառում գրված «Թարիխ-ալ-ռոսոլ վա ալ-Օմամ ալ-մոլուք»-ը(Մարգարեների և թագավորների պատմությունը): «Թարիխ-ալ-ռոսոլ վա ալ-Օմամ ալ-մոլուք»-ը նաև հայտնի է «Թարիխ-ե Թաբարի» կամ «Թաբարիի պատմությունը» անվամբ բաղկացած է աշխարհի և իսլամի պատմության երկու գլուխներից, որն աշխարհի պատմությունը ներառում է արարչագործության շրջանից սկսած մինչև 302 թվականը: Աշխատության թվականը հստակ չէ, սակայն փաստերի ու Թաբարիի արտահայտությունների վկայությամբ կարելի է ասել, որ գրվել է Ղուրանի մեկնաբանությունից հետո՝ լուսնային 290 թվականին: Թաբարին իր կրոնական ու օրենսգիտական ենթահողի պատճառով պատմության գիրքը շարադրելիս բնականաբար ազդվել է կրոնական, քաղաքական նկատառումներից ու օրենսգիտական տեսակետներից: Թաբարիի պատմության գիրքը տեղեկությունների հարուստ գանձարան և աշխարհի ընդհանուր պատմության ամենահին աղբյուրներից է, այդուհանդերձ Թաբարիի կրոնական համոզումները պատճառ են դարձել, որ որոշ քննադատներ նրան մեղադրեն պատմությունը նկարագրելիս անկողմնակալ հայացք չունենալու մեջ: Թաբարին նաև ժամանակին հայտնի է եղել իր բանաստեղծական ու գրական ընդունակությամբ ու հենց գրական ճաշակն էլ պատճառ է դարձել, որ այդ աշխատությունը դիտվի որպես գրական գլուխ գործոց: Թաբարին պատմության գիրքը շարադրելիս նպատակ է ունեցել  ներկայացնել աշխարհի պատմությունը՝ արարչագործության շրջանից սկսած մինչև իր ապրած օրերը:

«Թարիխ-ե Թաբարի»