Նոյեմբեր 13, 2017 12:36 Asia/Yerevan

Մեր այս հաղորդման ընթացքում ձեզ ծանոթացնելու ենք իրանցի փիլիսոփա, պատմագիր և մեկնաբան Մոհամմեդ Էբն Ջորեյր Թաբարիին:

Ողջույն թանկագին բարեկամներ: «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի այս համարում շարունակելով նախորդ հաղորդման թեման ձեզ կծանոթացնենք իրանցի պատմագիր, մեկնաբան, իսլամական օրենսգետ և հադիսագետ Մոհամմեդ Ջորեյր Թաբարիին:

Ասացինք, որ պատմագիր և Ղուրանի մեծ մեկնաբան Աբու Ջաըֆար Մոհամմեդ Էբն Ջորեյր Թաբարին ծնվել է լուսնային հիջրեթի 224 թվականին Իրանի հյուսիսային Ամոլ քաղաքում և նկատի առնելով իր անսահման ընդունակությունները շատ վաղ հասակում ծանոթանալով օրվա գիտություններին 12 տարեկան հասակում իր հոր խրախուսմամբ գիտություն վաստակելու համար սկսում է ճանապարհորդել: Ռեյը, Բաղդադը, Շամն ու Եգիպտոսն այն վայրերն են, որտեղ Թաբարին որոշ ժամանակ բնակվելով գիտություն է վաստակել՝ աշակերտելով փիլիսոփայության, իսլամական օրենսգիտության ու հանդիսի ժամանակի ուսուցիչներին: Այնուհետև բնակություն է հաստատում Բաղդադում, որտեղ մնում է մինչև կյանքի ավարտը: Թաբարին Բաղդադում կատարելագործելով իսլամական օրենսգիտության, պատմության ու հանդիսի բնագավառում իր գիտելիքները նաև աշակերտներ է դաստիարակում ու կատարում է արժեքավոր աշխատասիրություններ, որոնցից են նրա պատմության գիրքն ու Ղուրանի մեկնաբանությունը: Աբու Ջաըֆար Մոհամմեդ Էբն Ջորեյր Թաբարին վախճանվեց լուսնային 310 թվականի շավալ ամսվա 26-ին՝ Բաղդադում և մեկ օր անց նրա դիակն ամփոփվեց նրա տանը:

Մոհամմեդ Ջորեյր Թաբարի

 

Ինչպես ասացինք Թաբարիի գլխավոր ստեղծագործություններից մեկը Նրա «Թարիխ-օլ-Օմամ վալ-Ռասոլ վալ-Մոլուք»-ն է, որը հայտնի է «Թարիխ Թաբարի» կամ «Թաբարիի պատմությունը» անվամբ և բաղկացած է աշխարհի և իսլամի պատմության երկու բաժիններից: Աշխարհի պատմության բաժնի մասին հնարավոր չափով անդրադարձանք նախորդ հաղորդման ժամանակ: Թաբարին իր պատմության երկրորդ բաժինը շարադրել է ըստ ժամանակագրական կարգի: Այս բաժինը, պարունակում է իսլամի մեծարգո մարգարեի գաղթից մինչև լուսնային հիջրեթի 302 թվականն ընկած ժամանակաշրջանի իրադարձությունները: Թաբարին լուսնային յուրաքանչյուր տարում ներկայացրել է այն իրադարձությունները, որոնց ինքը կարևոր է համարել: Թաբարին այն դեպքերում, երբ իրադարձությունը երկարատև է եղել դրան ներկայացրել է տվյալ թվականների ներքո ու ապա հարմար վայրում մանրամասն անդրադարձել է դրան:

Թաբարին պատմական նկարագրությունների ժամանակ պատմական իրադարձությունը ներկայացնելուց հետո նշել է դրա գլխավոր աղբյուրը: Գլխավոր աղբյուրները տարբեր են: Դա երբեմն նրա կողմից վստահված շեյխն է ու երբեմն էլ իրադարձությանը վկա եղած կամ դրա մասին լավատեղյակ արդար վկայողն է: Որոշ դեպքերում աղբյուրը գիրք է, որը նա ընթերցել է ու դրանից մեջբերում է կատարում: Երբեմն նրա աղբյուրը մի խումբ անապատաբնակներ են ու երբեմն էլ այլ քաղաքներից ու երկրներից ժամանած անձինք, որոնց Թաբարին վստահում է:

Պատմության հատկապես երկրորդ բաժնի մշակման համար Թաբարի ընտրած մեթոդը մոհադեսների մեթոդն է: Այնպես որ ներկայացնում է պատմական իրադարձությունն ու ապա նշում է դրա աղբյուրը: Նա աղբյուրը նշելով առաջանում է մինչև այնտեղ, որ հասնում է գլխավոր աղբյուրին, որն ընդհանրապես իսլամի մեծարգո մարգարե Հազրաթ Մոհամմեդն է: Թաբարի պատմության հեղինակն իր աղբյուրներում որևէ միջամտություն չի կատարել ու նյութերը ներկայացրել է առանց նկատի առնելու դրան հավաստի կամ կասկածելի լինելը: Շատ պարագաներում Թաբարին որևէ կարծիք ու տեսակետ չի հայտնում ու այդ ընթացքին հետևում է գրքի խոշոր բաժնում: Թաբարին իր պատմության մեջ երբ հիշատակում է  գրքերը հաճախ նշում է գրքի անունը և կամ մեջբերում է կատարում գրքի հեղինակներից: Թաբարին լիարժեք ու իր տեսակի մեջ եզակի հավատարմությամբ ներկայացնում է ցանկացած իրադարձության մասին գոյություն ունեցող տարբեր վկայությունները, այդպիսով ուշագրավ ծառայություն մատուցելով ոչնչացման վտանգին մատնված իսլամական աղբյուրների պահպանմանը:

Թաբարին լինելով մոհադես իր ստեղծագործության հիմքը դրել է փաստաթղթերի վրա: Բանասերների համոզմամբ նա մշակել է «Հադիսի գիտության հիման վրա պատմության շարադրում» կոչվող նոր մեթոդ և նրա միջոցով իսլամական պատմագրություն է մուտք գործել իրադարձություններին ժամանակագրական կարգով հետևելու մեթոդը: Նա պատմական դեպքերը սկսում է փաստաթղթի մասին նշում կատարելով ու քանի որ նրա պատմագրության մեթոդում նկարագրությունը խիստ ուշադրության կենտրոնում է գտնվում ու նկարագրության ժամանակ գրքի անունը հիշատակելու կարիք չի զգում, հետևաբար վկայողի անունը փոխարինում է գրքի խորագրին: Թաբարին իր պատմության մեջ նաև փորձ է կատարում կատարելագործել իր Մեկնաբանությունը: Թաբարիի տեսակետից վկայության իրավացիությունը կախում ունի ունի արդարության, արձանագրման ու փաստաթղթի իսկության տեսակետից վկայողի հանդեպ գոյություն ունեցող վստահությունից: Թաբարին իր գրքում մանրակրկիտ ու հավատարմորեն հարգում է այդ մեթոդը: Թաբարին իր մեթոդում նույնիսկ հանդիպում է բազում վկայությունների, որոնք այնքան էլ տրամաբանական չեն թվում, սակայն երբևե դրանց բովանդակությունը չի քննարկում, քանի որ նրա համար փաստաթղթի իսկությունը բավարար է , նույնիսկ եթե դա տրամաբանության հետ հաշտ չլինի: Նման վկայությունների խոշոր մասը վերաբերում են մարգարեներին ու կրոնական թեմաներին մասն են կազմում: Այդտեղ ներկայացված են այնպիսի զարմանահրաշ իրադարձություններ, որոնք չեն կարող տեղավորվել մտքի սահմաններում:

Թաբարիի պատմությունը

 

Թաբարին իր պատմության նախաբանում իրադարձությունների նկարագրման իր մեթոդի մասին գրում է. «Նա ով ընթերցում է այս գիրքը պիտի իմանա, որ իմ հավաքագրածի հանդեպ իմ վստահությունը պայմանավորված է եղել նրանով, որ միայն շարադրող լինեմ: Այն ինչ շարադրել եմ, նկարագրել եմ, այլ ստեղծագործություններից մեջբերում եմ կատարել և կամ հղում եմ կատարել այլ վկայողների, միայն վկայակոչումներ են և դրանց մասին, բացառությամբ սակավաթիվ պարագաների, որևէ տեսակետ չեմ հայտնել։

Անցյալի դեպքերի ու ժամանակի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին տեղեկանալը, նրանց համար ովքեր դա չեն ընկալել կամ դրա ականատեսը չեն եղել հեշտությամբ հնարավոր չի դառնում, միթե այն որ դա կատարվի վկայակոչումների ու մեջբերումների միջոցով ու այդ ճամբին չպիտի տրամաբանության օգնությանը դիմել:

Իմ շարադրած գիրքը պատմում է անցյալում ապրած մարդկանց մասին և ընթերցողը կարող է կասկածել որոշ իրադարձությունների իրավացիության մասին ու դրանք ճշմարտությունից զուրկ համարելով չհավանել: Ընթերցողը պիտի իմանա, որ դրանք ես չեմ հորինել, այլ վկայությունների միջոցով հասել են մեզ: Մենք էլ դա գրքում ներկայացրել ենք ճիշտ այնպես ինչպես որ մեզ է փոխանցվել»:

Պատմության հանդեպ Թաբարիի հայացքն ու պատմության շարադրման մեթոդն ազդված է որպես իսլամագետ մոհադես նրա բանասիրական աշխատանքներից ու մշակույթից: Նա իր պատմությունը շարադրելիս հիմնվում է երկու հիմնական գաղափարների վրա, որոնցից մեկը մարգարեների աստվածային առաքելության ընդհանրությունը, իսկ մյուսը եղած փորձերի կապակցությամբ ջանք գործադրելն ու դրանք ժամանակին կապակցելն է:

Թաբարիի համոզմամբ իրադարձությունների արժեքը կախում ունի դրանց աղբյուրների հզորությունից: Ինչքան աղբյուրն ավելի մոտիկ է լինում իրադարձությանը դրա նշանակությունը մեծանում է: Այսպիսով մենք նրա տողերի միջից հանգում ենք պատմական այնպիսի նոր վկայությունների, որոնց միայն նրա գրքում կարելի է հանդիպել: Վկայությունները մեկը մյուսին փոխանցվելով տարբեր գործոնների, այդ թվում հիշողության, անձնական հակումների, մղումների ու այլ պատճառների ազդեցության ներքո որոշ փոփոխություններ են կրում: Հետևաբար դրանք քննարկելով հնարավոր չի լինում դրանց իրավացիության ու ճշգրտության մասին հստակ կարծիք հայտնել: Քանի որ անձնական տեսակետը չի կարող անթերի լինել, սխալներից զերծ մնալու համար նախընտրելի է բավարարվել միայն նրանց վկայություններով, ովքեր մեջբերում են կատարում վստահելի պատմագիրներից ու վկայությունների ճշմարտության պատասխանատվությունն էլ ուղղված է նրանց կողմը: Այդ պատճառով էլ Թաբարին շարունակ հրաժարվում է իր տեսակետը ներկայացնելուց և շատ հազվադեպ է պատահում, որ մի վկայությունը գերադասի մյուսից: Նա իր կողմից ընդունված վկայությունը հիշատակելուց հետո բացահայտ կերպով անկողմնակալ դիրք է ընդունում: Պատմության հանդեպ Թաբարիի հայացքը հիմնականում նախախնամությանն ուղղված հայացք է և նրա համոզմամբ պատմությունը ժողովուրդների փորձությունների շտեմարանն է համարվում:

Բանասերների համոզմամբ Թաբարիի պատմությունը մեծ առավելություններ ունի: Դրա յուրահատկություններից մեկը դրա շարադրման մեթոդն է: Քանի որ Թաբարին ցանկացել է իսլամի պատմության մասին բոլոր վկայություններն իրար կողքի բերել, այդպիսով մեծ ծառայություն է մատուցել իսլամի պատմությանը ու այդպիսով շատ փաստաթղթեր պահպանվել են: Նրա օգտագործած պատմական աղբյուրների ուշագրավ բաժինը հավաստի են: Առավելապես անդրադարձել է քաղաքական հարցերին, ոչ թե մշակույթին ու քաղաքակրթությանը: Թաբարին Իրանի պատմության մասին հիշատակումներ է կատարում, որոնց հնարավոր չե գտնել արաբերեն որևէ այլ հավաստի աղբյուրի մեջ: Թաբարի պատմությունն ուսումնասիրած անձանց մեծ մասի համոզմամբ նա պատմական իրադարձությունները նկարագրելիս անկողմնակալ է եղել: Թաբարին իր պատմության գրքում իր ապրած շրջանում տեղի ունեցած իրադարձություններին չի անդրադարձել: Նրա ստեղծագործությունները ուսումնասիրած անձանց կարծիքով դա այն պատճառով է, որ եթե այդ դեպքերը գրի առած լիներ, դրանք հետագային կարող էին ուրիշների միջոցով օգտագործվել ու դա ծառայելու էր իրադարձությունների աղավաղմանը: