Տնտեսական հանդես
Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարում կխոսենք Իրան-Չինաստան հարաբերությունների ու դրանց հեռանկարի, Իրան-Հայաստան հարաբերությունների ու նաև տարածաշրջանային առևտրի զարգացման ուղղությամբ Իրանի նավահանգիստների ռազմավարական նշանակության մասին:
ԱՄՆ-ն իր խափանիչ քայլերով, այդ թվում բանկային շրջափակումների վերացման ճանապարհին խափանարարություն կատարելով ու Իրանի հրթիռային կարողության շուրջ մտահոգության պատրվակով նոր շրջափակումներ գործադրելով ձգտում է ստվեր գցել ՀԳՀԾ-ից հետո Իրանի տնտեսական շահերի վրա: Ի դեպ Չինաստանն ու ԵՄ-ն, որպես ՀԳՀԾ-ի մյուս կողմն այդ համաձայնության դեմ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունները պաշտպանելու մեջ որևէ շահ չեն տեսնում և դեմ են ՀԳՀԾ-ի կետերում ցանկացած փոփոխությանն ու ընդգծում են, որ բոլոր կողմերը պիտի գործադրեն ՀԳՀԾ-ի շրջագծում ստանձնած պարտավորությունները:
«Տնտեսական հանդես» հաղորդաշարի առաջին բաժնում կխոսենք ԱՄՆ-ի խափանարարություններով հանդերձ Իրանի ու Չինաստանի համագործակցության մասին:
Չինաստանի տնտեսական քաղաքականությունը հիմնված է «Մի գոտի-մի ճանապարհ» նախագծի վրա, որտեղ նախատեսված են նոր շուկաների հասանելիության, միջազգային համագործակցությունների ընդլայնման, արտադրության մակարդակի բարձրացման և համաշխարհային առևտրի ու տնտեսության ձևավորման նպատակները:
Չինաստանն իր այս ռազմավարական գաղափարի շրջագծում Իրանի հետ իր հարաբերություններում թե շրջափակումների շրջանում և թե ՀԳՀԾ-ից հետո շարունակ վստահելի գործընկերոջ դիրքում ուշագրավ դերակատարություն է ունեցել: Այս շրջագծում Իրանի ու Չինաստանի հարաբերությունները չնայած համաշխարհային ու միջազգային բոլոր հարցերին շարունակ ամուր ու աճող են եղել: Չինաստանը այս պահին հիմնաշենային ոլորտներում Իրանի հետ լավ համագործակցություն ունի: 4 միլիարդ 800 միլիոն դոլար արժող Հարավային Փարսի 11-րդ բլոկի ընդլայնման մասին պայմանագրում Չինաստանի նավթի ազգային ընկերության 30 տոկոս մասնաբաժինը և Թեհրան-Մաշհադ երկաթգծի էլեկտրականացման նախագծի ֆինանսավորումը համագործակցության համար երկու երկրի կարևոր նախագծերից են:
Իրանի ու Չինաստանի առևտրի պալատի նախագահը համոզված է, որ Պեկինի հետ հարաբերությունների ընդլայնման հանդեպ Թեհրանի կողմնորոշումը երկարաժամկետ ու ռազմավարական է: Իրանի ու Չինաստանի առևտրի համատեղ պալատի նախագահ Ասադոլլահ Ասգարոլադին նախատեսել է, որ Թեհրան-Պեկին առևտրա-տնտեսական շրջանառության արժեքը 2017 թվականի ավարտին կհասնի 45 միլիարդ դոլարի:
Առաջիկա տասը տարիների համար երկու երկրները նպատակադրել են առևտրաշրջանառության ծավալը հասցնել տարեկան 60 միլիարդ դոլարի:
Այս պահին նավթը, գազն ու պետրոքիմիան Թեհրանից Պեկին արտահանվող գլխավոր արտադրանքներն են:
Անցած շաբաթ Իրանի արդյունաբերության զարգացման ու արդիականացման կազմակերպությունն ու Չինաստանի առևտրի պալատն Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարար Մոհամմեդ Շարիաթմադարիի և Չինաստանի մասնավոր բաժնի առևտրի պալատի նախագահ Վանգ Յանգի ներկայությամբ տնտեսական ու արդյունաբերական բնագավառներում համագործակցությունների ընդլայնման համար նոր համաձայնագիր ստորագրեցին:
Իհարկե այս ճանապարհին դեռ արգելքներ գոյություն ունեն: Իրանի ու Չինաստանի առևտրական, արտադրական ու տնտեսական պոտենցիալներից օգտվելու համար անհրաժեշտ է, որ ապահովվեն անհրաժեշտ ենթակառուցվածքները, այդ թվում երկու երկրի միջև բանկային հարաբերությունների համար դյուրություններ ստեղծվեն:
Իրանի կենտրոնական բանկի գլխավոր տնօրեն Վալիոլլահ Սեյֆն այս կապակցությամբ ընթացիկ շաբաթ Թեհրանում զրույց ունեցավ Չինաստանի խորհրդարանի նախագահի հետ:
Սեյֆն ընդգծեց, որ երկկողմ բանկային փոխանակումներում դյուրություններ ստեղծելու նպատակով Իրանը պատրաստ է արժութային պայմանագիր կքնել չինական կողմի հետ:
---------------------------
Երևանն Իրանի արտադրանքները եվրասիական երկրների 200 միլիոն հոգանոց շուկա արտահանելու կամուրջն է:
«Տնտեսական հանդես» հաղորդաշարի այս բաժնում կանդրադառնանք այս բնագավառում համագործակցություններին և Իրան-Հայաստան հարաբերությունների ընդլայնման նշանակությանը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անցած ամիս Երևանում ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ժամանակ, ասաց. «Իրանի հետ տնտեսական համագործակցությունների ընդլայնման ճանապարհին, որևէ արգելք գոյություն չունի և անհրաժեշտ է, որ նկատի առնելով երկու երկրների դարավոր բարեկամությունն ուրվագծվի Թեհրան-Երևան հարաբերությունների ապագա ուղին»:
2016 թվականի դեկտեմբերին ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի Հայաստան կատարած այցով, տնտեսական ու առևտրական տարբեր ծրագրերի իրականացմամբ և երկու երկրի առևտրաշրջանառության արժեքի ավելացմամբ, Իրան-Հայաստան հարաբերությունները նոր փուլ մտան:
Երկու երկրի պատասխանատուները վճռակամ են թափ հաղորդել համագործակցությունների ընդլայնման գործընթացին:
Այս շրջագծում ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հետ իր վերջին հանդիպման ժամանակ ընդգծեց մաքսային արգելքների վերացման և Իրանի ու Հայաստանի առևտրականների խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը:
Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը համոզված է, որ թեև Հայաստանի շուկան 3 միլիոն բնակչությամբ, այնքան էլ մեծ չի համարվում, սակայն Հայաստանի դիրքն այնպես է, որ կարող է Իրանին ներգրավել Եվրասիական 180 միլիոն հոգանոց շուկայում:
Այս պահին մեծ թափ են ստացել էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, տրանսպորտի բնագավառներում ու նաև տեխնոլոգիական ու գիտական ոլորտներում համագործակցությունն ու ազատ գոտիներում ներդրումները: Այս շրջագծում կարելի է հիշատակել Իրանի Արևելյան Ատրպատականի «Արաս» ազատ գոտու հարևանությամբ Հայաստանի Սյունիքի մարզում Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծումը:
Էներգետիկայի բնագավառում էլ այս տարվա առաջին ութ ամիսների վիճակագրական տվյալները վկայում են,որ օրական 250 միլիոն խորանարդ մետր գազ է արտահանվում Հայաստան: Իրանի Նորդուզի մաքսային անցակետից օրական մինչև մեկ միլիոն խորանարդ մեզ գազ է արտահանվում Հայաստան:
Իրանն ու Հայաստանը 2004 թվականին, 20 տարով գազի դիմաց էլեկտրաէներգիա ստանալու մասին պայմանագիր ստորագրեցին,որի համաձայն Իրանից արտահանված գազը սպառվում է Հայաստանի ՋԷԿ-երում և դրա դիմաց Իրանն էլեկտրաէներգիա է ստանում Հայաստանից: Յուրաքանչյուր խորանարդ մետր գազի դիմաց Իրանը Հայաստանից 3.2 կվ/ժամ էլեկտրաէներգիա է ստանում:
Այս համագործակցությունների ընթացքն ապացուցում է, որ Հայաստանի հետ հարաբերություններում մասամբ ի ցույց են դրվել առկա պոտենցիալները: Այսօր ձևավորվում է իրանցի և հայ առևտրականների գերագույն խորհրդի գաղափարը: Այս գաղափարների հզորացմամբ և առևտրական արգելքների վերացմամբ երկու երկրների հարաբերությունների համար լուսավոր հեռանկար կարելի է ուրվագծել:
-----------------------------
Իրանի Խոռամշահր և Օմանի Սոհար նավահանգիստների միջև նավարկության գիծը շահագործման է հանձնվելու դեկտեմբերի 30-ին:
Իրանի և Օմանի առևտրի համատեղ պալատի նախագահ Մոհսեն Զառաբին այս շաբաթ այդ մասին հայտնելով ասաց. «Իրանի Խոռամշահր և Օմանի Սոհար նավահանգիստների միջև նավարկության գծի շահագործմամբ առևտրականներն ու արտահանումային ապրանքներ արտադրողները կարող են իրենց առևտրական բեռնվածքները Խոռամշահրի նավահանգստի միջոցով առաքել Սոհար նավահանգիստ և Խոռամշահր փոխադրել պատվիրված ապրանքները»:
Նա ի դեպ տեղեկացրեց Իրանի հարավ-արևելյան Չաբահար նավահանգստի և Օմանի Սոհար նավահանգստի միջև մոտ ապագայում նավարկության գիծ հաստատվելու մասին:
Այս գծերի ընդլայնումն ի՞նչ նշանակություն կարող է ունենալ: Այդ թեման է շոշափում մեր հաղորդման հաջորդ զրույցը:
Սոհարը գտնվելով Օմանի ամենահյուսիսային կետում և համարվելով Օմանի ամենակարևոր առևտրական նավահանգիստը, Հնդկաստանի, Պակիստանի, Աֆրիկայի ու Օվկիանիայի համար կապի ու տարանցման կարևոր առանցք է համարվում:
2013 թվականին Իրանի ու Օմանի առևտրի համատեղ պալատի ստեղծմամբ, Իրանի ու Օմանի օրակարգում ներառվեցին Օմանի հետ առևտրի ընդլայնման ենթակառուցվածքների ամրապնդումը, բանկային հարաբերությունների հաստատումը, ընկերությունների գրանցման և վիզաների գործընթացի արագացումն ու նավարկության գծերի շահագործումը:
Այս նախագծերի գործադրմանը զուգահեռ Չաբահարն էլ լինելով Իրանի միակ օվկիանոսային նավահանգիստ ունի յուրահատուկ առավելություններ, որոնցից են աշխարհագրական ու տարանցիկային հարմար դիրքը, ինչն էլ իր կողմն է գրավել տարածաշրջանի շատ երկրների ու տնտեսական գործարարների ուշադրությունը: Ազատ ջրերին այս նավահանգիստների հասանելիությունը պատճառ է դարձել, որ կենտրոնական Ասիայի շատ երկրներ, Հնդկաստանը, Չինաստանը, Աֆղանստանը, Պակիստանը, Իրաքն ու եվրոպական երկրներ ցանկանան իրենց բեռնվածքներն այս նավահանգստով փոխադրեն:
Այս պահին այս նավահանգիստը 8.5 միլիոն տոննա թողունակությամբ գտնվում է առևտրական պոտենցիալների ընդլայնման փուլում: Չաբահար նավահանգստում ճանապարհային ու երկաթգծային նախագծերն են իրականացվում և առաջիկա երեք տարիների ընթացքում Չաբահարը երկաթգծի միջոցով միացվելու է Զահեդանին ու Իրանի երկաթգծերի ընդհանուր ցանցին: