Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք Կասպից ծովի երկու ափերին գտնվող երկրների անցած շաբաթվա գլխավոր իրադարձություններին:
Մեր հաղորդման առաջին բաժնում թռուցիկ հայացք կնետենք այս տարածաշրջանի անցած շաբաթվա գլխավոր իրադարձություններին:
-ԻԻՀ ԱԳ նախարարը Բաքու կատարած ուղևորության ընթացքում հանդիպելով Ադրբեջանի նախագահին մտքերի փոխանակում կատարեց երկու երկրի միջև հարաբերությունների խորացման ու ընդլայնման և տարածաշրջանային հարցերի շուրջ:
ԻԻՀ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների 5-րդ եռակողմ նստաշրջանին մասնակցելու նպատակով Բաքու այցելած Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երեքշաբթի երեկոյան հանդիպում ու զրույց ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
-Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովն ասաց. «Տարբեր բնագավառներում կենսունակության պահպանումն ու զարգացումն առաջիկա տարվա ընթացքում այս կազմակերպության գլխավոր առաքելությունն է լինելու:
Նրա ընդգծմամբ հաջորդ և առաջիկա տարիների համար Շանհայի համագործակցության կազմակերպության ծրագրերն ակունք են առնում մինչև 2025 թվականը Շանհայի համագործակցության կազմակերպության զարգացման ռազմավարական նպատակներից:
Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարն անվտանգությունը, ահաբեկչության, անջատականության ու ծայրահեղականության դեմ պայքարը, համակողմանի զարգացումը, ինչպես նաև տնտեսական, մշակութային և հումանիտար աշխատանքների բարելավումն այս կազմակերպության գերակայություններից համարեց:
-Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մի զեկույցի ընթացքում տեղեկացրեց Աֆղանստանի հետ սահմանների ամրապնդման նպատակով մեծ քանակությամբ հակաօդային պաշտպանության ու հաղորդակցության սարքերի, տանկերի ու ուղղաթիռների Տաջիկստանի բանակին հանձնվելու մասին: Զինատեխնիկայի հանձնումն իրականացվել է Մոսկվայի ու Դուշանբեի միջև ռազմական ու տեխնիկական միջազգային համագործակցությունների, Տաջիկստանի զինված ուժերի արդիականացման ծրագրի իրագործման և ահաբեկչական սպառնալիքների դիմագրավման ու Աֆղանստանի հետ սահմանների ամրապնդման նպատակով այդ երկրի կարողությունների ընդլայնման շրջագծում:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահն անդրադարձել է Աֆղանստանում միջազգային ահաբեկչության աճի և նախկին խորհրդային հանրապետությունների, այդ թվում Տաջիկստանի, Ուզբեկստանի ու Թուրքմենստանի սահմանային տարածքներում ահաբեկչական խմբերի ներազդեցության ծավալման սպառնալիքի կապակցությամբ:
-Ղազախստանի ազգային տնտեսության նախարարությունը մի զեկույցում տեղեկացրեց այս տարվա առաջին 10 ամիսներում ԵԱՏՄ-ի անդամ երկրների հետ առևտրաշրջանառության ծավալը 28.1 տոկոս հավելում կրելու մասին: Նախնական տվյալների համաձայն ԵԱՏՄ անդամ երկրների հետ Աստանայի ֆինանսական շրջանառության արժեքը հունվարից հոկտեմբեր ամիսների կտրվածքում 13 միլիոն 971 հազար դոլար է եղել, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ 28.1 տոկոս աճ է արձանագրել:
Նույն ժամանակամիջոցում Ղազախստանից ԵԱՏՄ անդամ երկրներ կատարված արտահանումների արժեքը 4 միլիոն 154 հազար դոլարով կամ 32.1 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածին: Նույն ժամամակահատվածում ԵԱՏՄ-ի անդամ երկրներից Ղազախստանի ներկրումների արժեքը նախորդ տարվա համեմատությամբ 9 միլիոն 817 հազար դոլար կամ 26.5 տոկոս հավելում է արձանագրել:
-Ուզբեկստանի դատական կազմակերպությունն այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում այդ երկրի 1566 պաշտոնատարների կոռուպցիայի մեղադրանքով բերման է ենթարկել, որոնցից 1130 հոգուն մեղադրանք է առաջադրվել: Համաձայն այս զեկույցի հիշյալ կազմակերպության մոտ 1442 պաշտոնատարների դեմ 954 քրեական գործ է հարուցվել: Այս թիվը նախորդ տարվա համեմատությամբ 23 տոկոս, իսկ հարուցված գործերի թիվը 22 տոկոս նվազել է և դրանցից 77 տոկոսի դեպքում հասցված վնասը փոխարինվել է:
---------------------
Բարեկամներ այս բաժնում հանգամանորեն կանդրադառնանք շաբաթվա գլխավոր իրադարձություններին:
Fitch-ի հաջորդ տարվա գնահատականը Հայաստանի տնտեսությանը կարող է ավելի դրական լինել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով միջազգային վարկանիշային գործակալության գնահատականը, նշել է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։
«Fitch-ը վերանայել է տնտեսական աճի կանխատեսումը` հուլիսին տրված 3.4%-ից 4.3%-ի, ինչը համընկնում է կառավարության գնահատականին և միանգամայն կատարելի է։ Մյուս ցուցանիշը վերաբերում է պետական պարտքին»,-նշել է Ատոմ Մարգարյանը:
--------------------------
ԻԻՀ ԱԳ նախարարը Բաքու կատարած ուղևորության ընթացքում հանդիպելով Ադրբեջանի նախագահին մտքերի փոխանակում կատարեց երկու երկրի միջև հարաբերությունների խորացման ու ընդլայնման և տարածաշրջանային հարցերի շուրջ:
Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների 5-րդ նստաշրջանը գումարվեց Բաքվում, որի ընթացքում Զարիֆը, Մևլութ Չավուշօղլուի և Էլմար Մամեդյարովի հետ քննարկեցին տարածաշրջանային զարգացումներին ու հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր:
ԻԻՀ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների 5-րդ եռակողմ նստաշրջանին մասնակցելու նպատակով Բաքու այցելած Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երեքշաբթի երեկոյան հանդիպում ու զրույց ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակում կատարվեց ամենատարբեր հարցերի, այդ թվում տարանցման, տրանսպորտի, էներգետիկայի ու մաքսային ծառայությունների հետ կապված տարբեր հարցերի, տեխնիկական ու առևտրական ոլորտներում կողմերին հետաքրքրող թեմաների, քաղաքական ու տարածաշրջանային համագործակցությունների և տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը սատարելու ուղիների շուրջ: Երեք երկրի բարձրաստիճան դիվանագետների նախորդ հանդիպումների ժամանակ ընդգծվել է ահաբեկչության, վերազգային կազմակերպված հանցագործությունների ու թմրաբիզնեսի դեմ պայքարի ուղղությամբ համատեղ ջանքերի անհրաժեշտությունն ու կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերել ժողովուրդների միջև շփումների ընդլայնման ուղիներ որոնելու համար երեք երկրների հյուպատոսային հարցերով պաշտոնատարների մասնակցությամբ եռակողմ կոմիտե ձևավորել: Նաև էներգետիկայի ու առևտրի ոլորտներում համագործակցությունների ընդլայնումը և եռակողմ նախագծերի իրագործման միջոցով երեք երկրների միջև հարաբերությունների ամրապնդումը երեք երկրների ԱԳ նախարարների միջև ձեռք բերված համաձայնություններից են:
------------------------
Ռուսաստանի ԶՈՒ կենտրոնական շտաբի հրամանատարն ասաց. «Սիրիայում ԻԼԻՊ-ի կրած պարտությամբ ռուս և տաջիկ զինված ուժերը պիտի պատրաստ լինեն Կենտրոնական Ասիայում ցանկացած տեսակի զարգացման համար»:
Ռուսաստանի ԶՈՒ կենտրոնական շտաբի հրամանատար Ալեքսանդր Լափինը Տաջիկստանին զինատեխնիկայի հանձնման հանդիսության ժամանակ, անդրադառնալով Սիրիայում ԻԼԻՊ-ի կրած պարտության ու ռուս զորայինների վերադարձին , ասաց. «Այդուհանդերձ միջազգային ահաբեկչության դեմ պայքարն ավարտվելու մասին խոսելու համար դեռ վաղ է»: Ռուս զինվորական պաշտոնատարի ընդգծմամբ Սիրիայում պարտություն կրած ահաբեկիչներն ընդլայնում են Աֆղանստանում իրենց ներկայությունը և դա չի կարելի անտեսել: Նա միևնույն ժամանակ ընդգծեց իրենց սահմանները պաշտպանելու և տարածաշրջանում անվտանգության ապահովման ուղղությամբ երկու երկրի ընդհանուր առաքելությունը:
Անցած շաբաթ Տաջիկստանի ռազմաբազաներից մեկում Ռուսաստանի և Տաջիկստանի պաշտոնատարների ներկայությամբ տեղի ունեցավ Տաջիկստանի բանակին մեծ քանակությամբ զինատեխնիկայի հանձնման հանդիսությունը, որոնց մեջ են մտնում հակաօդային պաշտպանության ու հաղորդակցության սարքեր, նաև ռուսական տանկեր ու ուղղաթիռներ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մի ղզեկույցի ընթացքում տեղեկացրեց Աֆղանստանի հետ սահմանների ամրապնդման նպատակով մեծ քանակությամբ հակաօդային պաշտպանության ու հաղորդակցության սարքերի, տանկերի ու ուղղաթիռների Տաջիկստանի բանակին հանձնվելու մասին: Զինատեխնիկայի հանձնումն իրականացվել է Մոսկվայի ու Դուշանբեի միջև ռազմական ու տեխնիկական միջազգային համագործակցությունների, տաջիկստանի զինված ուժերի արդիականացման ծրագրի իրագործման և ահաբեկչական սպառնալիքների դիմագրավման ու Աֆղանստանի հետ սահմանների ամրապնդման նպատակով այդ երկրի կարողությունների ընդլայնման շրջագծում:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահն անդրադարձել է Աֆղանստանում միջազգային ահաբեկչության աճի և նախկին խորհրդային հանրապետությունների, այդ թվում Տաջիկստանի, Ուզբեկստանի ու Թուրքմենստանի սահմանային տարածքներում ահաբեկչական խմբերի ներազդեցության ծավալման սպառնալիքի կապակցությամբ: