Տնտեսական հանդես
Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք անցած շաբաթվա տնտեսական կարևոր իրադարձություններին:
Այս օրերին խորհրդարանում թեժ քննարկումներ են ընթանում բյուջեի օրինագծի շուրջ և ամենաշատ քննարկված հարցերից մեկը բյուջեում արտարժույթի փոխարժեքի հստակեցումն է:
Խորհրդարանի պատգամավորները փորձում են կարգավորել երկրի տնտեսական պայմանները: Այս շրջագծում էկոնոմիկայի նախարար Քարբասիանի մասնակցությամբ նիստեր են գումարվել:
Բիզնես միջավայրին վերաբերող օրենքների գործադրումը, բանկային համակարգի խնդիրների կարգավորումը և արտարժույթի շուկայի կառավարումն այս օրերին խորհրդարանի պատգամավորների քննարկումներից են:
«Տնտեսական հանդես» հաղորդաշարի առաջին բաժնում հայացք ենք նետելու արտարժույթի փոխարժեքի վերահսկման հիմնաշենային դերակատարությանն ու նշանակությանը:
Իրանական ընթացիկ տարվա երկրորդ կեսին Կենտրոնական բանկի ինֆլյացիայի հետ կապված վիճակագրական տվյալները վկայում են, որ արտարժույթի փոխարժեքի հավասարակշռումը չկարողացավ ազդեցիկ լծակ դառնալ ներկրումների հարցում, այնպես որ ներկրված որոշ ապրանքների գները հավելում կրեցին:
Կենտրոնական բանկի զեկույցի համաձայն, ընդհանուր դասակարգման մեջ ընտանիքների սպառած ապրանքները կարելի է բաժանել առևտրի ընդունակ և առևտրի ոչ-ընդունակ խմբերի: Առևտրի ընդունակ ապրանքները նրանք են, որ կարող են վաճառվել իրենց արտադրված վայրից հեռու գտնվող վայրում: Արդյունաբերական ու գյուղատնտեսական արտադրանքների խոշոր մասն ու նաև ծառայությունների մի բաժինը տեղավորվում են առևտրի ընդունակ ապրանքների խմբում: Բնակարանն ու ծառայությունների որոշ խումբը տեղավորվում են առևտրի ընդունակություն չունեցող ապրանքների խմբում: Այս դասակարգման մեջ առևտրի ընդունակությամբ ապրանքներն արտահանման ու ներկրման հնարավորություն ունենալու պատճառով խոշոր չափերով ազդվում են արտարժույթի փոխարժեքի տատանումներից, արտասահմանյան շուկաներում տվյալ ապրանքի գնի փոփոխությունից ու որոշ չափերով փոխադրման ու փոխանակման հետ կապված ծախսերից:
Այդ պատճառով էլ, երբ առևտրական ապրանքների գները հավելում են կրում, քաղաքականություն մշակողները փորձում են խոշոր չափերով դոլար սրսկելով ցածր պահել շուկայում արտարժույթի փոխարժեքը: Դա պատճառ է դառնում, որ որոշ դադարից հետո առևտրի ընդունակ ապրանքների գները իջնեն, քանի որ արտարժույթի հավասարակշռված փոխարժեքը ցածր պահելով գործնականում ներկրումը շահավետ է դառնում ու հնարավոր է որոշ ժամանակահատվածի համար առևտրի ընդունակ ապրանքների գները ցածր պահել: Խնձորի, նարինջի, երկաթի ու որոշ սպառողական ապրանքների ներկրմամբ հնարավոր է ցածր պահել դրանց գները, սակայն որոշ ապրանքներ այդ թվում հողատարածքն ու բնակարանը հնարավոր չէ ներկրել և չի կարելի ներկրման միջոցով դրանց գները սանձել: Միևնույն ժամանակ նոր ներդրումներ չեն կատարվում այն արդյունաբերական բաժիններում, որտեղ գները սանձվել են և կապիտալը ուղղորդվում է դեպի հողատարածքն ու բնակարանը և արդյունաբերության բաժնում մրցակցության փոխարեն մրցակցությունը փոխադրվում է անշարժ գույքի բաժին:
Անցած տարիների ընթացքում տնտեսության մեջ կանխիկության չափերը մեծ տեմպերով աճել են:
«Դոնյա-ե Էղթեսադ» օրաթերթի ընդգծմամբ մինչև այնքան ժամանակ, երբ քաղաքականություն մշակողը կարողանա էժան դոլար սրսկելով արտարժույթի գները վերահսկել, այդ քաղաքականությունը արտասահմանյան արտադրանքների պահանջարկի մեծացման պատճառ կդառնա և առևտրի ընդունակ ապրանքների գները կվերահսկվեն, մինչդեռ առևտրի ընդունակություն չունեցող ապրանքների գները արժույթի ազդեցության ներքո հավելում են կրելու: Այս հարցը պատճառ կդառնա, որ ֆինանսական աղբյուրները առևտրի ընդունակ ապրանքներից ուղղորդվեն դեպի առևտրի ընդունակություն չունեցող ապրանքներ: Առևտրի ընդունակություն չունեցող ապրանքների գների հավելումն էլ արտարժույթի իրական գների մրցունակությունը վերացնելու է:
Իհարկե վերջին տարիներին աշխարհի շատ ազդեցիկ կենտրոնական բանկեր արժույթի ու արտարժույթի շրջանառության կրճատմամբ կարծր քաղաքականություններ են որդեգրել:
2007-ից 2009 թվականների ընթացքում տարբեր պետությունների ճգնաժամի մատնված տնտեսությունների փրկության համար գործադրված արժութային ընդլայնված քաղաքականությունը կամ արժույթի շրջանառության ընդլայնումը միլիարդավոր դոլարներով մեծացրեց կենտրոնական բանկերի հիմնադրամների հաշվեկշիռների ծավալը: Բակերը հարմար քաղաքականություն որդեգրելու նպատակով իջեցրեցին տոկոսադրույքները, որպեսզի վնասված ընկերությունները վերականգնման հնարավորություն ունենան: Տոկոսադրույքների կրճատմանը զուգահեռ կենտրոնական բանկերը պարտատոմսեր գնեցին և կապիտալ սրսկվեց շուկաներին: Այս երկու հիմնական լուծումների օգնությամբ գնալով մեղմացվեց աշխարհի տնտեսության վրա ստվեր գցած լճացումը: Այժմ կենտրոնական բանկերը որոշել են վերջ տալ ընդլայնված քաղաքականության շրջանին ու 2017 թվականի վերջերից կոշտ քաղաքականության ուղղությամբ քայլեր են վերցնելու:
Հիմա պիտի տեսնել, որ նկատի առնելով դիմադրողական տնտեսության խոշոր նպատակներն արդյոք Իրանի տնտեսության ծրագրավորողները կարող են պահպանելով հեղինակավոր արտարժույթների դիմաց ռիալի փոխարժեքը հավասարակշռություն ու կայունություն ստեղծել արժութային քաղաքականություններում ու ամենագլխավորը՝ տնտեսական աճը պահպանելով ու աշխատատեղեր ստեղծելով վերահսկել ինֆլյացիան:
----------------------------------
2017 թվականի վերջին օրերն անցկացվում են այն պայմաններում, երբ չնայած այս տարվա սկզբից անմշակ նավթի գների 15 տոկոս աճին, նավթի արդյունաբերությունը ներդրման աճի տեսակետից չի բարելավել: Զեկույցների համաձայն 2017 թվականի ընթացքում նավթի արդյունաբերության մեջ վերջին 8 տասնամյակների ամենաքիչ հայտնաբերումներն են իրականացվել՝ գերազանցելով 2016 թվականին արձանագրված մրցանիշը:
Մեր հաղորդման հաջորդ զրույցը հատկացված է այս թեմային:
Ամբողջ աշխարհում նավթի արդյունաբերության գործունեությունը վկայում է, որ ընթացիկ տարվա սկզբից աշխարհում առավելագույնը 7 միլիարդ բարել անմշակ նավթ է հայտնաբերել:
Պարզելու համար ընթացիկ տարում նավթի հայտնաբերման ծավալների կրճատումը պիտի հայացք նետել վերջին երեք տարիների տվյալներին: 2014 և 2015 թվականներին աշխարհում շուրջ 15 միլիարդ բարել անմշակ նավթ հայտնաբերվեց: Դա այն իմաստով է, որ այս տարվա ընթացքում հայտնաբերված նավթի ծավալը շուրջ երեք տարի առաջ հայտնաբերված նավթի ծավալի շուրջ կեսից էլ ավելի քիչ է ու մեծ տարածություն ունի 2012 թվականին հայտնաբերված 30 միլիարդ բարել անմշակ նավթի ծավալից:
Նավթի գների անկումը երրորդ անընդմեջ տարվա համար նավթի հայտնաբերման բնագավառում ներդրման նվազման գլխավոր պատճառներից է: Նավթային շատ ընկերություններ 2014 թվականին նավթի համաշխարհային շուկայում լճացում սկսվելուց հետո կրճատել են հայտնաբերման հետ կապված իրենց հատկացումները: Չնայած նրան, որ ՕՊԵԿ-ի ջանքերի շնորհիվ նավթի գներն այս տարվա սկզբից աճ արձանագրեցին, նավթային ընկերությունները դեռ չեն կարողացել իրենց ներդրումների ծավալները մոտեցնել մինչև 2014 թվականը գոյություն ունեցող չափերին:
Փորձագետներն այն համոզման են, որ չնայած նավթի գնի աճի կապակցությամբ այս տարվա ընթացքում արձանագրված հաջողության, դիմագրավումն ենք այն իրականությունը, որ աշխարհում անմշակ նավթի հայտնաբերման ծավալի կրճատումը առաջիկա տասը տարիների ընթացքում անմշակ նավթի առաջարկի բնագավառում լուրջ սպառնալիքներ է առաջացնելու: Այս պահին աշխարհում անմշակ նավթի հայտնաբերման բնագավառում ներդրումները երրորդ անընդմեջ տարվա համար կրճատվելով 2014-ից 217 թվականների ընթացքում ավելի քան 60 տոկոս անկում են ունեցել:
Անցած տարի, նրանից հետո, երբ նավթի գները երկու իրարահաջորդ տարիների համար խիստ անկում ապրելով հասան յուրաքանչյուր բարելի դիմաց շուրջ 30 դոլարի սահմաններին, ՕՊԵԿ-ի անդամ երկրները ոչ անդամ որոշ երկրների համագործակցությամբ կրճատեցին իրենց արտադրաչափերը:
Անցած տարի ձեռք բերված պայմանավորվածությունը 2008 թվականից ի վեր ՕՊԵԿ-ում կայացած ամենակարևոր համաձայնությունն էր: ՕՊԵԿ-ի անդամ և ոչ-անդամ բոլոր երկրների համագործակցությամբ իրականացված այս քայլը մասամբ կայունություն ստեղծելով նավթի գինը բարձրացրեց մինչև յուրաքանչյուր բարելի դիմաց շուրջ 55 դոլարի: Այս նախագծի համաձայն նավթ արտադրողներն իրենց օրական արտադրաչափը 1.8 միլիոն բարելով կրճատեցին: Այս նախագծի գործադրման ժամկետը երկարացվելով կրճատված արտադրաչափերը պահպանվելու են մինչև 2018 թվականի ավարտը:
----------------------
Իրանի ու Ադրբեջանի միջև տնտեսական ու առևտրական հարաբերություններն ընդլայնում են:
ԻԻՀ նախագահի գրասենյակի պետ Մահմուդ Վաեզին անցած շաբաթ ուղևորվեց Բաքու, որտեղ այդ երկրի էկոնոմիկայի նախարար Շահին Մուսթաֆաևի հետ հանդիպման ժամանակ զրուցեց երկկողմ համագործակցությունների ու հարաբերությունների ընդլայնման ուղիների շուրջ:
Վաեզին ընդգծելով համատեղ նախագծերի իրագործման անհրաժեշտությունն, ասաց. «Երկու երկրի պատասխանատուների ջանքերով Թեհրան-Բաքու հարաբերությունները պիտի առավել ընդլայնվեն»:
Իրանի նախագահի գրասենյակի պետը նաև ընդգծեց երկկողմ առևտրաշրջանառության համար ազգային արժույթի օգտագործման նշանակությունը: