Տնտեսական հանդես
Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք Իրանի անցած շաբաթվա տնտեսական զարգացումներին ու համաշխարհային մասշտաբով տնտեսական հարցերի հետ դրանց առնչությանը:
Եկամուտների համեմատությամբ առօրյա ծախսերի կամ այլ կերպ ասած ընտանիքների կենցաղային զամբյուղի ծախսի ավելացումը մի առ ժամանակ է ինչ լրատվական շրջանակների ու նաև Իրանի տնտեսական հարցերի փորձագետների քննարկումների առանցքային թեմաներից է դարձել:
Իհարկե տնտեսությունն ու կենցաղային հարցերը միայն Իրանի խնդիրը չեն: Դա համաշխարհային ծավալներ ունի ու շատ երկրներ սկսած ԱՄՆ-ից մինչև Եվրոպա ու նավթային մեծ եկամուտներ ունեցող արաբական երկրները նման բարդություն են դիմագրավում:
Վերջին տարիներին աշխարհում տարբեր դրդապատճառներով անհանդարտություններ են ծագել ու տնտեսական հարցերն այդ անհանդարտությունների պատճառներից են եղել: ԱՄՆ-ում եկամուտների անհավասարությունն ու խտրականությունը, Միջին Արևելքում նավթային եկամուտների կրճատումն ու կենցաղային դժվարությունները և եվրոպական որոշ երկրներում բյուջեի դեֆիցիտը կրճատելու հարցում կառավարությունների ձախողումների շարունակվելը տնտեսական լճացման պատճառ են դարձել ու հանգեցրել են ժողովրդի դժգոհությանը:
Աշխարհում 2007 և 2008 թվականներին առաջացած տնտեսական լճացումն ու ֆինանսական ճգնաժամը բացահայտեց շատ երկրների տնտեսական համակարգերի թերությունները և ճգնաժամին հաջորդած տարիներին այդ թերությունների վերացման ուղղությամբ մեծ ջանքեր գործադրվեցին: Իհարկե դեռ եվրոպական որոշ երկրներ ֆինանսական խոշոր խնդիրներ են դիմագրավում ու կառավարությունները կոշտ քաղաքականությունների գործադրումը տնտեսական վատ պայմաններից ձերբազատվելու միջոցն են համարում:
Միջին Արևելքի որոշ երկրներում վերջին երեք տարիների ընթացքում նավթի գնի անկումը սրել է այդ երկրների տնտեսական կառույցի խնդիրները և ժողովրդի մոտ դժգոհության ու ծավալուն անհանդարտությունների պատճառ է դարձել:
2014 թվականին նավթի գների անկումից հետո Սաուդյան Արաբիայի ու Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունները հայտարարեցին շատ ապրանքների ու ծառայությունների պարագային հավելյալ արժեքի 5 տոկոսանոց հարկեր սահմանելու իրենց մտադրության մասին: Այս ծրագիրը գործադրման է հանձնվել ընթացիկ տարվա սկզբից:
Անցած շաբաթ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բեն Աբդոլազիզն այդ երկրի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանի հանձնարարությամբ ու տնտեսական որոշումների բացասական հետևանքները մեղմելու նպատակով հրամանագիր արձակեց, որի համաձայն այդ երկրի բոլոր զինծառայողներին ու հանրային բաժնի աշխատողներին 1000 սաուդական ռիալ (267 դոլար) դրամային օժանդակություն է վճարվելու:
Դա ի տես այն բանի, որ Աշխատանքի միջազգային կազմակերպության զեկույցի համաձայն 2017 թվականին այդ երկրի 15-ից 24 տարեկան քաղաքացիների շռջանում գործազրկությունը 32.6 տոկոս է եղել:
Անցած շաբաթ Թունիսն էլ 2018 թվականի բյուջեում որոշ ապրանքների այդ թվում հացի գնի թանկացման դեմ ի նշան բողոքի ցույցերի ականատես եղավ:
Թունիսի նախագահ Բաջի Ղաեդ Ալ-Սաբսին ասել է, որ թանկացումներն անհրաժեշտ են:
ԱՄՆ-ում էլ վերջին տարիներին հասարակական ու եկամտային անհավասարությունները մեծացել են: Չքավորության ու մարդու իրավունքների ոլորտներում ՄԱԿ-ի դիտորդ կառույցն անցած տարի ԱՄՆ-ի հասարակության մեջ տիրող իրավիճակի մասին մերկացնող զեկույց հրապարակեց, որտեղ Թրամփն ու ԱՄՆ-ի Կոնգրեսում Հանրապետական կուսակցության պատգամավորները մեղադրվել են ԱՄՆ-ն խիստ անհավասարության չեմպիոնի վերածելու ուղղությամբ ջանք գործադրելու մեջ: Խիստ չքավորության ու մարդու իրավունքների ոլորտներում ՄԱԿ-ի հատուկ զեկուցաբեր Ֆիլիպ Ալեսթոնն ԱՄՆ-ի տարբեր տարածքներ կատարած երկշաբաթյա պաշտոնական այցից հետո հրապարակած իր զեկույցում չքավորության վերացման բնագավառներում այդ երկրի կառավարության վերցրած քայլերի կապակցությամբ մտահոգիչ ճշմարտություններ է բացահայտել:
Ալեսթոնն իր զեկույցում գրում է. «Շատ պարագաներում տարբեր ոլորտներում ԱՄՆ-ի բացառիկությունն ընդունելի է, սակայն այսօր ԱՄՆ-ն գնալով բացառիկ է դառնում այնպիսի բնագավառներում, որոնք մտահոգություն են առաջացնում: Օրինակ չնայած նրան, որ անցած տարվա ընթացքում Եվրոգոտում տնտեսական ցուցանիշներից շատերը բարելավել են, այդուհանդերձ հարկային եկամուտների կրճատման բացը լրացնելու համար ԱՄՆ-ի բժշկական ու առողջապահության ծառայությունների ծրագրի չեղարկումն այդ երկրի մեծ թվով քաղաքացիների մահվան պատճառ կարող է դառնալ»:
Հարկերի նոր օրենքների գործադրմամբ, որտեղ կրճատվում են ընկերությունների ու անձանց հարկերը, կառավարության հանրային ծախսերը առաջիկա 10 տարվա ընթացքում 1500 միլիարդ դոլար հավելում են կրելու: Հանրապետականները մտադիր են այդ պարտքի մի մասը ծածկել նախորդ կառավարության օրոք գործադրման հանձնված բժշկական ու առողջապահական ծրագրերի սահմանափակմամբ:
Եվրոպայի հարավային երկրներում էլ տնտեսական պայմաններն այնքան հուսադրիչ չեն:
2010-ից 2012 թվականների ընթացքում, տնտեսական կոշտ քաղաքականությունների գործադրման ազդեցության ներքո ԵՄ-ի անդամ մի քանի երկրներում, այդ թվում Հունաստանում, Իտալիայում ու Իսպանիայում կառավարությունների գործունեությունը բնական վիճակին չի վերադարձել ու հատկապես տնտեսական կոշտ քաղաքականությունների գործադրումը դժգոհություն է պատճառել ժողովրդին:
Այդ պատճառով Իրանի վերջին իրադարձություններին ու տնտեսական հարցերի հետ դրա առնչությանն էլ պիտի նայել այլ դիտանկյունից:
Իհարկե կասկած չկա, որ կենցաղային խնդիրներն ու նաև տնտեսական անբարեկարգ վիճակի հանդեպ հասարակության տարբեր խավերի բողոքները պիտի լուրջ ընկալվեն ու դրանց կարգավորման ուղղությամբ քայլեր պիտի ձեռնարկվեն:
Իրանի տնտեսությունը կառուցվածքային խնդիրներ ունի, որոնց կարգավորումը պայմանավորված է դիմադրողական տնտեսության նպատակների իրագործմամբ ու հստակեցված ցուցանիշների նվաճմամբ, ինչը նշանակում է հզորացնել տնտեսական հիմքերը:
Վերջին տարիներին այս ուղղությամբ կարևոր քայլեր են ձեռնարկվել համակարգի գործակատարների ու տնտեսական ծրագրեր մշակողների կողմից, որոնց հիմքում ընկած են նավթին կախվածության կրճատումն ու որպես եկամտի գլխավոր աղբյուր անմշակ նավթի վաճառքի կրճատումը:
Իրանի մաքսային ծառայության զեկույցի համաձայն անցած 9-ն ամիսների ընթացքում Իրանի ոչ-նավթային արտահանումների ծավալները կազմել են 31 միլիարդ 640 միլիոն դոլար: Այդուհանդերձ տնտեսության ոլորտում հիմնական նպատակները դեռ իրագործված չեն:
Իրանի նախագահության աշխատակազմի ռազմավարական քննարկումների կենտրոնը «Իրանի ապագա հեռանկարները 96» խորագրով զեկույցում տնտեսական հարցերը դասել է երկրի գլխավոր հարցերի շարանում: Այս ուսումնասիրությունն տնտեսական բարեփոխումների իրագործումը, ջրի ճգնաժամն ու գործազրկությունն իրանական 1396 թվականին երկրի երեք գլխավոր հարցերն է համարել:
Տարիքային ու աշխարհագրական տարբեր խմբերի մտահոգությունների քննարկումն էլ պարզում է, որ տնտեսական մտահոգություններն իրանցի քաղաքացիների մտազբաղումների մեջ գլխավոր տեղ են զբաղեցնում:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կիրակի օրն Իրանի ոչ-նավթային ապրանքների խոշոր արտահանողների հետ հանդիպման ժամանակ Իրանի ժողովրդին ուղղված ամենամեծ ծառայություններից մեկն իսլամական Իրանի երիտասարդության համար պատվաբեր աշխատատեղերի ստեղծման ու արտադրության ուղղությամբ ջանք գործադրելը համարեց:
Իրանի նախագահն ընդգծեց առավել արտադրության ու աշխատատեղերի ստեղծման ու աշխարհին իրանական արտադրանքների ու բրենդների ներկայացման հանդեպ կառավարության հովանավորությունը։ «Իրանական արտահանված արտադրանքների հանդեպ վստահությունն անհրաժեշտ ու արժեքավոր քայլ է համարվում», նշեց նախագահ Ռոհանին:
Անկասկած նման քայլերն ու դրան զուգահեռ ազգային արտադրության ու ոչ-նավթային արտահանումների ընդլայնմանն ուղղված ջանքերը նվազեցնելու են Իրանի տնտեսության խոցելիությունը: Այդուհանդերձ այս ուղղությամբ շարժմանը թափ պիտի հաղորդվի ու զգալի պիտի լինի հասարակության բարեկեցության մակարդակի վրա դրա ազդեցությունը:
Իհարկե այս ուղղությամբ առաջընթացի դանդաղեցման հարցում դերակատար են եղել մի շարք գործոններ ու ոմանք էլ ուշադրության արժանի են դարձրել ներքին թերությունները, ծրագրավորման բացակայությունը, տնտեսական բաժիններում անգործունակությունը, կոռուպցիան և ֆինանսական ու արժութային հաստատությունների աշխատանքի վրա թույլ վերահսկողությունը: Ամենայնդեպս կարելի է ասել, որ այդ բոլոր գործոնները տարբեր տոկոսներով դերակատար են եղել տնտեսական խնդիրների առաջացման հարցում:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին մի քանի տարի առաջ համակարգի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ տնտեսական ու ժողովրդի կենցաղային հարցերը երկրի առաջնահերթ խնդիրներից համարելով, ասաց, որ դժվարությունների շրջանցման միջոցը դիմադրողական տնտեսության ուղղությամբ շարժվելն է և այս կապակցությամբ երկրի տնտեսական շարժումը «մենաշնորհային ու նավթային տնտեսություն»-ից պիտի փոխվի դեպի «ստեղծարար ու ժողովրդային տնտեսություն»: