Մարտ 14, 2016 07:30 Asia/Yerevan
  • Միջին Ասիան ու Կովկասն անցած շաբաթվա ընթացքում

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարը հատկացված այս տարածաշրջանի անցած շաբաթվա մի շարք կարևոր լուրերի քննարկմանը: Ընկերակցեք մեզ:

Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն անցած շաբաթ տեղեկացրեց Ռուսաստանի «Գազպրոմ» ընկերության հետ Թբիլիսիի համաձայնության մասին: 

Կախա Քալաձեն ընդգծել է, որ Ռուսաստանի «Գազպրոմ»-ի հետ Վրաստանի նախկին համաձայնագրի կետերը ներառված են նոր համաձայնության մեջ: Նա նշել է, որ Վրաստանի տարածքով Հայաստան արտահանվող ռուսական գազի 10 տոկոսը տարանցման դիմաց հատկացվելու է Թբիլիսիի կառավարությանը:

Վրաստանն իրեն անհրաժեշտ գազի խոշոր մասը գնում է Ադրբեջանից: Վրաստանին անհրաժեշտ գազի որոշ բաժինն է, ապահովվում է դեպի Հայաստան ռուսական գազի տարանցման դիմաց ստացած գազի միջոցով:

Ռուսաստանի և Վրաստանի նոր պայմանագրի ստորագրման հետ միաժամանակ Թբիլիսիի կառավարությունը նոր պայմանագիր ստորագրեց Ադրբեջանի հետ:

Համաձայն հրապարակված վերջին պաշտոնական լուրերի, Վրաստանն իր գազային կարիքներն ապահովելու է Ադրբեջանից ու Ռուսաստանից:

Վրաստանի տարածքով Ռուսաստանի գազի Հայաստան արտահանման հարցը վերջին մեկ ամսվա ընթացքում դարձել էր տարածաշրջանային ու միջազգային մամուլում քննարկվող գլխավոր թեմաներից մեկը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Կատարի էմիր Շեյխ Թամիմ Բեն Համդ Ալե Սանին Բաքվում կայացած հանդիպման ժամանակ ընդգծեցին երկկողմ հարաբերությունների ընդլայնումը:

Կողմերը նաև գոհունակություն հայտնեցին երկու երկրի քաղաքական հարաբերությունների ընդլայնման ընթացքի կապակցությամբ և ընդգծեցին կողմերի պոտենցիալների առավելագույն օգտագործման նշանակությունը:

Բաքվի և Դոհայի ղեկավարների ներկայությամբ կողմերը ստորագրեցին վիզաների հեշտացման, մաքսային ծառայությունների պաշտոնյաների վարժեցման, Ադրբեջանի և Կատարի տրանսպորտի նախարարությունների միջև համագործակցության, դատական համագործակցությունների, ինչպես նաև երկու երկրի տնտեսական միջպետական հանձնաժողովի ձևավորման և տեխնիկական ու առևտրական հարցերին առնչվող ութ փաստաթղթեր:

Միջին Արևելքի արաբական պետությունների հետ Բաքվի երկկողմ հարաբերությունների քննարկումն ապացուցում է, որ ուշադրության կենտրոնում է գտնվում փոխադարձ համագործակցությունների ուղղությամբ համատեղ ջանքերը:

-------------------------------

Թուրքմենստանի նախագահն անցած շաբաթ տեղեկացրեց նավթի ու գազի հարցերով իր տեղակալի կոռուպցիայի մասին և ասաց, որ նման անձանց հանդեպ ամենախիստ վերաբերմունքն է ցուցաբերվելու:

Ղուրբանղոլի Բերդի Մոհամմեդովն անցած շաբաթ այդ երկրի կառավարության նիստում ընդգծեց. «Մի առ ժամանակ առաջ Թուրքմենստանի վերաքննիչ կազմակերպությունն ու դատախազության կից կառույցները քննություններ անցկացրեցին Թուրքմենստանի նավթի ու գազի արդյունաբերության ենթակա կառույցներում ու հաստատություններում և բացահայտումներ կատարեցին գոյություն ունեցող կոռուպցիայի մասին»:

Նա ավելացրեց. «Հիշյալ կառույցների քննարկումների արդյունքում պարզվեց, որ նավթի ու գազի հարցերով Թուրքմենստանի նախագահի նախկին տեղակալ Բայմուրադ Խաջե Մոհամմեդովը մասնակից է այդ արդյունաբերության մեջ բացահայտված ֆինանսական ու վարչական կոռուպցիային և նա չարաշահելով իր լիազորությունները կաշառք է ստացել, նախագծեր է վստահել անպատասխանատու ընկերություններին և Թուրքմենստանի նավթի ու գազի արդյունաբերության մասին ներկայացրել է խեղաթյուրված զեկույց»:

Թուրքմենստանի նախագահն ավելացրեց. «Խաջե Մոհամմեդովը նախնական հետաքննությունների ընթացքում վերադարձրել է տարբեր անձանցից ստացած 1.5 միլիոն դոլար կաշառքը»: Թուրքմենստանի նախագահն այդ երկրի կառավարության նիստում նաև ընդգծեց, որ երկրում կտրուկ վերաբերմունք է ցուցաբերվելու վարչական ու ֆինանսական կոռուպցիայի հանդեպ և ցանկացած օրինախախտ պաշտոնյա համապատասխան իր զբաղեցրած պաշտոնի և դիրքի և համաձայն Թուրքմենստանի օրենքների պատժվելու է:

------------------------

«Ազատության ձայն»-ն անցած շաբաթ հղում կատարելով Տաջիկստանի նախագահ Իմամալի Ռահմանին հաղորդեց, որ անվտանգության հետ կապված ցանկացած սպառնալիք դիմակայելու և այդ թվում ծայրահեղական ու ահաբեկչական խմբերի դեմ պայքարի նպատակով հզորացվում է այդ երկրի բանակը:

Համաձայն այս հաղորդման, Տաջիկստանի նախագահը հայտարարել է, որ մոտ ապագայում բանակի զինվորների և սպաների թիվը բարձրացվելու է 20 հազար հոգու:

Դա ի տես այն բանի, որ այս լուրի հրապարակումից հետո Տաջիկստանի պաշտպանության նախարարության խոսնակը հերքեց այդ երկրի զինված ուժերի թվի բարձրացման մասին լուրը:

Այս պահին Տաջիկստանն ունի Կենտրոնական Ասիայի ամենաթույլ զինված ուժերից մեկը:

Այս պահին Տաջիկստանի զինված ուժերի թիվը 8800 հոգի է, որոնցից 7300-ը զինվորներ ու սպաներ, իսկ 1500-ը օդուժի անդամներ են:

Ի դեպ, ՄԱԿ-ի հատուկ զեկուցաբերն էլ Տաջիկստանում տիրող վիճակի մասին իր վերջին զեկույցում խիստ քննադատեց այդ երկրում խոսքի ազատության ու քաղբանտարկյալների վիճակը:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցաբեր Դեյվիդ Քեյն այդ զեկույցում ակնարկելով Տաջիկստանի հասարակության տարբեր խավերի հետ իր հանդիպումներին ասել է. «Տաջիկստանի պաշտոնատարները հանցագործության դեմ պայքարն ու երկրում անվտանգության հաստատումը պատրվակ են ծառայեցնում արմատախիլ անելու համար քաղաքական այլախոհներին»:

Նա մտահոգություն է հայտնել Տաջիկստանում մամուլի, քաղաքական ակտիվիստների և իրավապաշտպանների վրա պետական պաշտոնատարների միջոցով գործադրվող ճնշումների կապակցությամբ և ավելացրել է, որ այդ երկրի իշխանությունները փակելով ինտերնետային կայքերը սահմանափակել են տեղեկություններին ժողովրդի հասանելիությունը:

-----------------------------

Նրանից հետո երբ բեկանվեց Ռուսաստանի միջոցով Ղրզստանի էլեկտրակայանի կառուցման պայմանագիրը, որոշ լուրեր վկայում են Վաշինգտոն-Բիշկեկ քաղաքական ու անվտանգության ոլորտում համագործակցությունների վերսկսմանն ուղղությամբ ԱՄՆ-ի ակտիվացման մասին:

Ռուսական «Սթանրադար» պարբերաթերթը քննարկել է Կենտրոնական Ասիայի և այդ թվում նաև Ղրղզստանի հանդեպ ԱՄՆ-ի վարած նոր քաղաքականությունը: Տեղական ու արտասահմանյան փորձագետներ կասկածով են նայում Վաշինգտոնի քայլերին զուգահեռ Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի վարած քաղաքականություններին: Իրականությունն այն է, որ Բիշկեկն ու Վաշինգտոնը միջպետական նոր ծրագրեր են նախագծում և այս ուղղությամբ Ղրղզստանի նախագահ Ասիլ Բեյգ Ջան Բեյկովն այդ մասին ակնարկել է ամերիկացի ներկայացուցիչների ու դիվանագետների հետ հանդիպման ժամանակ:

Ղրղզստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններն անցած տարվա օգոստոսից բարդությունների հանդիպեցին: Դրա համար հիմք ծառայեց Ղրղզստանի իշխանությունների կողմից իրավապաշտպան Ազիմ Ջամ Ասկարովի կալանավորման հանդեպ ԱՄՆ-ի ներկայացուցչի հայտնած մտահոգությունը: Ազիմ Ջամ Ասկարովին 2010 թվականի ամռան արյունալի դեպքերին մասնակից լինելու մեղադրանք է առաջադրվել:

Փորձագետները հավատացած են, որ ԱՄՆ-ն քաղաքական ու հասարակական անկայունություն ստեղծելու համար օգտվելու է հարվածային ուժից, որը կարող է ձևավորվել Կենտրոնական Ասիայի քաղաքացիների միջոցով:

Այս ուղղությամբ ԱՄՆ-ն նվազագույնի է իջեցրել Կենտրոնական Ասիայի անվտանգության ապահովման ուղղությամբ իր ստանձնած պարտավորությունների մակարդակը: Դրա համար հիմք է ծառայել Աֆղանստանի պատերազմի կապակցությամբ Բարաք Օբամայի խոստովանությունը, որտեղ նա հայտարարեց, որ Շանհայի համագործակցությունների կազմակերպությունն ու ՀԱՊԿ-ը կարևոր ու աճող դերակատարություն ունեն անվտանգության ապահովման և ահաբեկչության ու ծայրահեղկանության սպառնալիքների տարածումը կանխելու ուղղությամբ:

----------------

Բարեկամներ ավարտվեց մեր հաղորդմանը հատկացված ժամանակը: Մինչ նոր հանդիպում եթերում մնացեք խաղաղությամբ: