Կենտրոնական Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք կասպից ծովի երկու ափերին տարածվող երկրների անցած շաբաթվա գլխավոր իրադարձություններին:
Հաղորդման առաջին բաժնում ամփոփ կերպով կանդրադառնանք այս տարածաշրջանի մի քանի գլխավոր իրադարձություններին:
-Ղրղզստանի վարչապետ Սափար Իսա Քաովն անցած շաբաթ Շվեյցարիայի Դավոսում Տնտեսության համաշխարհային ֆորումին առընթեր հանդիպելով համաշխարհային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ նրանց ներդրման ու համագործակցության առաջարկ ներկայացրեց:
Այս հանդիպումների ժամանակ Ղրղզստանի վարչապետը ներդրման ներգրավումը ներկայացնելով, որպես Բիշքեկի կառավարության գլխավոր նպատակներից մեկը հայտարարեց, որ դա հանգեցնելու է աշխատատեղերի ստեղծմանն ու Ղրղզստանի տնտեսական աճին:
-Ռուսական վերլուծական-լրատվական մի կայք անցած շաբաթ տեղեկացրեց ԱՄՆ-ի հատուկ բեռնվածքներն Աֆղանստան փոխադրելու համար Ղազախստանի պատրաստակամության մասին:
«CASP-GEO» ռուսական վերլուծական կայքը հայտարարեց, որ այս համաձայնությունը ձեռք է բերվել Ղազախստանի նախագահ Նուրսոլլթան Նազարբաևի ԱՄՆ կատարած այցի ժամանակ: Այդ ուղևորության ընթացքում Աստանայի ու Վաշինգտոնի իշխանությունները ստորագրեցին Ղազախստանի տարածքով երկաթգծային ու ցամաքային բեռնափոխադրման մասին համաձայնագրի լրացուցիչ արձանագրությունը, որի նպատակն էր Աֆղանստանի շարունակական հասանելիություն ունենալու և ռազմական աջակցություն ցուցաբերելու միջոցով պաշտպանել հարավային Ասիայում ԱՄՆ-ի ռազմավարությունը:
Այդ համաձայնագիրը Կասպից ծովում գտնվող Օկտավ և Քորիք նավահանգիստները նկատի է ունեցել, որպես դեպի Աֆղանստան ԱՄՆ-ի հատուկ բեռնվածքների երկաթգծային փոխադրման ուղղություն:
-Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն անցած շաբաթ հրապարակեց 2018-2020 թվականների ընթացքում ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարի պետական ծրագիրը: Ծրագրում հստակեցված է, որ վերջին չորս տարիների ընթացքում կանխվել է Սիրիայում ահաբեկչական խմբերին միանալու նպատակ ունեցող Ղազախստանի 440 քաղաքացիների ելքը: Այս նախագծում աշխարհազորայինների իրենց երկրներ վերադառնալը ներկայացվել է, որպես հիմնական վտանգ:
-Ուզբեկստանի հինգ քաղաքների ջեռուցման համակարգի արդիականացման նպատակով Համաշխարհային բանկը 140 միլիոն դոլար վարկ է հատկացնում այդ երկրին: Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ կենտրոնական ջեռուցման նոր համակարգեր են տեղադրվելու Անդիջան, Բուխարա, Չարչիղ և Սամարղանդ քաղաքներում և մայրաքաղաք Տաշկենդի «Սարղոլի»-ի տարածքում:
Վերջին տարիներին ջեռուցման կենտրոնական համակարգի և տաք ջրի որակն Ուզբեկստանում զգալի չափերով նվազել է և շատ ընտանիքներ իրենց տների ջերմությունն ապահովելու համար պարտավորվել են քարածխով աշխատով վառարաններից օգտվել:
- Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակը չորեքշաբթի օրը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում անդրադարձավ ԼՂ-ի ճգնաժամի կարգավորման համար Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ առաքելության ձևավորման հավանականությանը:
Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան պատասխանելով Սիրիայի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ արձանագրված հաջողությունները նկատի առնելով Ադրբեջանի ու Հայաստանի միջև ճգնաժամը կարգավորելու ուղղությամբ հիշյալ երեք երկրների դերակատարության հավանականության մասին հարցումին, ասաց. «Սիրիայում հակամարտությունը լիովին տարբերվում է ԼՂ-ից և ես հավատացած եմ, որ այդ երկու հակամարտություններն իրենց կառույցով որևէ նմանություն չունեն»:
Իրանը ելնելով բարի դրացիության քաղաքականությունից շարունակ ջանք է գործադրել, որպեսզի այդ երկու երկրի միջև տարածքային ու սահմանային տարաձայնությունները շտապ կերպով կարգավորվեն:
- Ադրբեջանի ԱԳ նախարարը, որ քաղաքական ու տնտեսական մի պատվիրակություն գլխավորելով Կասպից ծովի ափին գտնվող Թուրքմենբաշի քաղաքն էր ուղևորվել հանդիպում ու զրույց ունեցավ Թուրքմենստանի նախագահի հետ: Հանդիպման ժամանակ Էլմար Մամեդյարովն ու Թուրքմենստանի նախագահ Ղորբանղոլի Բերդի Մոհամմեդովը քննարկեցին Բաքվի ու Աշխաբադի միջև համագործակցությունների ներկա ընթացքն ու հեռանկարները և նախկին պայմանավորվածությունների գործադրման ընթացքի կապակցությամբ մտքերի փոխանակում կատարեցին:
---------------------------
Իսկ այժմ բարեկամներ առավել հանգամանորեն կանդրադառնանք մի քանի իրադարձությունների:
ՀՀ նախագահի պաշտոնում իշխող «Հանրապետական»-ի թեկնածու Արմեն Սարգսյանը համաձայն չէ հնչող գնահատականների հետ, թե նոր սահմանադրությամբ նախագահը որոշիչ դերակատարում չունի և այդ պաշտոնը արարողակարգային է: Այդ կապակցությամբ լսենք լրագրող Կարլեն Ասլանյանին:
----------------------------
Ռուսական վերլուծական-լրտավական մի կայք անցած շաբաթ տեղեկացրեց ԱՄՆ-ի հատուկ բեռնվածքներն Աֆղանստան փոխադրելու համար Ղազախստանի պատրաստակամության մասին: «CASP-GEO» ռուսական վերլուծական կայքը հայտարարեց, որ այս համաձայնությունը ձեռք է բերվել Ղազախստանի նախագահ Նուրսոլլթան Նազարբաևի ԱՄՆ կատարած այցի ժամանակ: Այդ ուղևորության ընթացքում Աստանայի ու Վաշինգտոնի իշխանությունները ստորագրեցին Ղազախստանի տարածքով երկաթգծային ու ցամաքային բեռնափոխադրման մասին համաձայնագրի լրացուցիչ արձանագրությունը, որի նպատակն էր Աֆղանստանի շարունակական հասանելիություն ունենալու և ռազմական աջակցություն ցուցաբերելու միջոցով պաշտպանել հարավային Ասիայում ԱՄՆ-ի ռազմավարությունը:Այդ համաձայնագիրը Կասպից ծովում գտնվող Օկտավ և Քորիք նավահանգիստները նկատի է ունեցել, որպես դեպի Աֆղանստան ԱՄՆ-ի հատուկ բեռնվածքների երկաթգծային փոխադրման ուղղություն: Այս համաձայնագրի ստորագրումը կարող է չափազանց վտանգավոր հետևանքներ ունենալ Կասպից ծովում:
2016 թվականի ապրիլի 26-ին Ղազախստանի նախագահը Ալմաթիում աշխարհի 30 երկրների, այդ թվում Աֆղանստանի հարևան երկրների ԱԳ նախարարների ու բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ գումարված «Ստամբուլյան գործընթաց» համաժողովում տեղեկացրեց Օկտավ նավահանգստի միջոցով ՆԱՏՕ-ի բեռնվածքները Կաբոլ փոխադրելու համար իր տրանսպորտային հնարավորություններն ընդլայնելու պատրաստակամության մասին:
Բացի այդ 2012 թվականի հունիսին այդ երկիրն ու ՆԱՏՕ-ն ոչ-ռազմական բնույթի բեռները Օկտավ նավահանգստի միջոցով Եվրոպայից Աֆղանստան և հակառակ ուղղությամբ փոխադրելու մասին համաձայնագիր ստորագրեցին:
Ռուսաստանի խիստ արձագանքի պատճառով ղազախական կողմն անցած 5 տարիների ընթացքում կամ հրաժարվել էր այդ ծրագիրն իրագործելուց և կամ էլ խուսափում էր դրա մասին բացահայտ կերպով հայտարարելուց:
Սակայն վերջին քանի օրերի ընթացքում Վաշինգտոնում լրացուցիչ արձանագրության ստորագրումը վկայում է այն մասին, որ դեպի Աֆղանստան բեռնափոխադրման բնագավառում Ղազախստանի ու ԱՄՆ-ի միջև համագործակցությունների ընդլայնման հարցը ոչ միայն կրկին օրակարգ է բերել, այլև դրական լուծում է տվել դրան:
Սա կարելի է Կասպից տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքական ու ռազմական ներազդեցության ընդլայնման ուղղությամբ վերցված մեկ քայլ համարել, որը ապագայում կարող է ազդել տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի վրա: Դա նաև կարող է թե Կասպիցում և թե Եվրասիական տարածաշրջանում Վաշինգտոնի գեոպոլետիկական դերակատարության ընդլայնման համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծել:
Դա ի տես այն բանի, որ քաղաքագետ և Ղազախստանի տնտեսական ու քաղաքական միջազգային ինստիտուտի գիտահետազոտող Ջոմա Բեյք Սարաբիկովի համոզմամբ ԱՄՆ-ի հետ Ղազախստանի հարաբերությունների ընդլայնումը որևէ հակասություն չունի Ռուսաստանի հետ համագործակցությանը, քանի որ Աստանան ցանկանում է ընդլայնել մեծ ու գեոպոլետիկական նշանակություն ունեցող ուժերի հետ համագործակցությունը:
«Անկախությանը հաջորդած արիների ընթացքում Ղազախստանը բազմավեկտոր քաղաքականություն է վարել և այդ մասին է վկայում ԱՄՆ նախագահի հետ Նազարբաևի վերջին հանդիպումը»,-հավելել է ղազախ փորձագետը:
---------------------
Ուզբեկստանի նախագահ Շոքաթ Միրզիյոևը ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ ընդգծեցին ռազմավարական բնույթի հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման անհրաժեշտությունը: Այս զրույցի ժամանակ ընդգծվեց որ Ուզբեկստանի պաշտոնատարների բարձրաստիճան պատվիրակության անցած ապրիլի 4-ից 5-ը Ռուսաստան կատարած ուղևորությունն ու նաև երկու երկրի պաշտոնատարների շարունակական շփումները խթանել են երկու երկրի միջև համակողմանի ու գործնական համագործակցությունների ընդլայնմանն ու ուշագրավ ազդեցություն են գործել տնտեսական ու առևտրական, ներդրումների, ֆինանսական, նաև տրանսպորտի ու կապի ոլորտում համագործակցությունների ամրապնդման գործում:
Հիշեցնենք, որ երկու երկրի միջև առևտրաշրջանառությունն անցած տարի 20 տոկոս հավելում կրելով գերազանցեց 4 միլիարդ 500 միլիոն դոլարի սահմանագիծը:
Երկու երկրի նախագահները նաև ընդգծեցին Ռուսաստանի և Ուզբեկստանի մարզերի միջև համագործակցությունների միջպետական պայմանագրի գործադրման շրջանակներում համագործակցությունների ընդլայնման նշանակությունը: