Կենտրոնական Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն թանկագին բարեկամներ: «Կենտրոնական Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:
Նախ թռուցիկ հայացք կնետենք անցած շաբաթվա մի շարք գլխավոր իրադարձություններին:
Հայաստանում ԻԻՀ առևտրային կցորդն ասել է.«2017թ. ավելի քան 10 տոկոսով ավելացել է Իրան-Հայաստան առևտրափոխանակումների ծավալը»
Հմայակ Ավետիսյանն ասել է.«Անցյալ տարի Թեհրան-Երևան առևտրափոխանակումների ծավալը 263 միլիոն 500 հազար դոլար է կազմել, ինչը 2016թ. համեմատությամբ, շուրջ 10.3 տոկոս աճ է արձանագրել»:
Նշելով, որ 2017թ.դեպի Հայաստան Իրանի արտահանումները 179 միլիոն 300 հազար դոլար է եղել, Հմայակ Ավետիսյանն ասել է.«Նախորդ տարվա համեմատությամբ, Իրանից Հայաստան արտահանումների ծավալը 9.3 տոկոս աճ է արձանագրել»:
-----------
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը բարձր է գնահատել հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը՝ այդ համատեքստում ընդգծելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը: Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել Իրանի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում: Նա կարծիք է հայտնել, որ հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելու բոլոր փորձերը դատապարտելի են եւ ձախողված՝ որպես երկու մեծ կրոնների երկխոսության լավագույն օրինակ վկայակոչելով հայ-իրանական հարաբերությունները:
----------------
Ադրբեջանում Պակիստանի դեսպանն ընդգծելով ԼՂ-ի հակամարտության հարցում Բաքվի հանդեպ Իսլամաբադի հովանավորությունն, ասաց. «ԼՂ-ի հակամարտությունը մեզ համար Քաշմիրի հակամարտության չափ կարևոր է»:
Սաիդ Խան Մեհմենդը երկուշաբթի օրը Բաքվում Քաշմիրի հակամարտությանը նվիրված քննարկման նիստի ժամանակ հույս հայտնեց, որ միջազգային, մասնավորապես ՄԱԿ-ի ԱԽ-ի ջանքերի արդյունքում ինչքան շուտ կկարգավորվեն Քաշմիրի ու ԼՂ-ի հակամարտությունները:
Պակիստանն ի դեպ, աշխարհում միակ պետությունն է, որ պաշտոնապես չի ճանաչել Հայաստանի Հանրապետությունը:
-------
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիր երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակվել են 2018 թվականի ապրիլի 11-ին: 2018 թվականին լրանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնավարման ժամկետը: Նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային հոկտեմբերի 17-ին: Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության թեկնածուն կրկին գործող նախագահ Ալիևն էր: Թե որն է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու պատճառը, դեռևս հայտնի չէ: Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովին հանձնարարվել է ապահովել ընտրությունների անցկացումը՝ համաձայն Ընտրական օրենսգրքի:
-----
2017 թվականի ընթացքում Վրաստանի և ԵՄ-ի միջև ապրանքաշրջանառությունը մեծացել է ավելի քան 2 տոկոսով և գերազանցել 2.844 մլն դոլարը։ Այդ ցուցանիշը կազմել է Վրաստանի ընդանուր շրջանառության մոտ 27 տոկոսը։ Այս մասին հայտարարել է առաջին փոխվարչապետ, տնտեսական և կայուն զարգացման հարցերով նախարար Դմիտրի Կումսիշվիլին, ով Վրաստանի կառավարական պատվիրակության կազմում մասնակցում է Վրաստան-ԵՄ ասոցացման խորհրդի նիստին։ Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայնը»՝ հղում անելով Վրաստանի էկոնոմիկայի նախարարությանը։
Կումսիշվիլիի խոսքով՝ անհրաժեշտ է նշել, որ 2017 թվականին Վրաստանից ԵՄ արտահանումն աճել է 13 տոկոսով և անվանական արտահայտմամբ կազմել 647 մլն դոլար։ Զգալիորեն աճել է արդյունաբերական արտադրանքի արտահանումը։
----
Հարավային Օսիայի ԶՈւ առանձին ստորաբաժանումներ ներառվել են ՌԴ բանակի կազմի մեջ։ Համաձայնագրի վավերացման մասին համապատասխան օրենքը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է Կրեմլի մամլո ծառայությունը։
Համաձայնագիրը ստորագրվել էր մոտ 1 տարի առաջ՝ 2017 թվականի մարտի 31-ին, Ռուսաստանի և Հարավայի Օսիայի միջև դաշնակցության և ինտեգրման մասին պայմանագրի հիման վրա (2015-ի մարտի 18)։
Համաձայնագիրը կնքվել է 25 տարով, նախատեսված է ավտոմատ երկարացում։
-----------
Բարեկամներ այժմ առավել մարմանասն կանդրադառնանք շաբաթվա մի քանի կարևոր իրադարձություններին:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը բարձր է գնահատել հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը՝ այդ համատեքստում ընդգծելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը: Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել Իրանի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում: Նա կարծիք է հայտնել, որ հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելու բոլոր փորձերը դատապարտելի են եւ ձախողված՝ որպես երկու մեծ կրոնների երկխոսության լավագույն օրինակ վկայակոչելով հայ-իրանական հարաբերությունները: Խոսելով տարածաշրջանային համագործակցության մասին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է Իրանի՝ քրիստոնյա երկրների, այդ թվում Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները պահպանելու դիրքորոշումը՝ ի տարբերություն Թուրքիայի: Կողմերն անդրադարձել են նաեւ բազմոլորտ համագործակցությանը, մասնավորապես առեւտրատնտեսական կապերի խթանմանը: «Մենք շահագրգռված ենք Իրանի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների խորացմամբ: Թե ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը եւ թե ՀՀ-ԵՄ Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը երկկողմ հարաբերությունների լրացուցիչ հնարավորություն են»,ընդգծել է Էդուարդ Շարմազանովը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը երկկողմ տնտեսական օրակարգի հարցերը հանգամանալի քննարկելու նպատակով առաջարկել է ոլորտային հանձնաժողովների հանդիպումները դարձնել հաճախակի՝ տարբեր ձեւաչափերով կոնկրետ խնդիրները վեր հանելու նպատակով: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Մեղրիի ազատ տնտեսական գոտու ընձեռած հնարավորություններն արդյունավետ օգտագործելուն, ներդրումների խթանմանն օժանդակող օրենսդրության բարելավմանը եւ այլ հարցերի:
--------------------
Վրաստանի և Ռուսաստանի միջև դեռևս 2011 թվականին կնքված «Առևտրային միջանցքների» պայմանագրի վերակենդանացման նախաձեռնությունը շահավետ քայլ է նաև Հայաստանի համար։ Այս մասին հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը։
-----------------
Ղազաղստանի Ալամթի քաղաքում անցկացվել է ԵԱՏՄ-ին անդամակցող երկրների նիստը:
Ալմաթիի նիստի ավարտին մասնակիցները ստորագրել են փոխգործակցության 14 փաստաթուղթ: Նիստին մասնակցում էին ՌԴ-ի, Ղազաղստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Հայաստանի վարչապետները:
Փաստորեն, այդ խորհրդի կողմից Եվրասիական միության անդամների համար ընդունված որոշումները համարվում են պարտադիր: Այդ իսկ պատճառով Ալմաթիի նիստը մեծ նշանակություն ունի մասնակիցների ու տարածաշրջանի ժողովրուրդների համար: Ալմաթիում ստորագրված փաստաթղթերից մեկը արտադրվող ու արտահանվող ապրանքների համար մի մակդիր օգտագործելն է, ինչը վավերացվել է ԵԱՏՄ-ի անդամ երկրների վարչապետների կողմից՝ միության անդամ երկրներում ապրանքների շրջանառությունը առավել հսկելու համար: Միևնույն ժամանակ միջկառավարական տնտեսական և արդյունաբերական նախագծերի ֆինանասավորումն ու գործադրումը, անդամ երկրների թոշակառուների թոշակների վճարումը և այդ միության շրջանակներում առևտրական գործունեության պայմանները Ղազաղստանի նիստի ընթացքում ստորագրված մյուս փաստաթղթերից են համարվում: Ներկայումս ՌԴ-ն, Բելառուսը, Ղազաղստանը, Ղրղզստանը և Հայաստանը անդամակցում են ԵԱՏՄ-ին: Հատկանշական է, որ լրատվամիջոցներում լուրեր են տրածվում այն մասին, որ տարածաշրջանի մի շարք հզոր և բազմաբանկիչ երկրներ, այդ թվում Իրանը, Հնդկաստանն ու Պակիստանը ԵԱՏՄ-ին անդամակցելու ցանկություն են հայտնել: ԵԱՏՄ-ին այս երեք երկրների միանալու դեպքում, միության տարածությունն ու բնկաչության թիվը զգալի աճ կունենա:
Այս կապակցությամբ Կենտրոնական Ասիայի խնդիրների բարձրակարգ փորձագետ Վիկտոր Բարազովն ասել է.«Տաջիկստանի նման փոքր երկրների համար ԵԱՏՄ-ին միանալու կարևորագույն ձեռքբերումներից մեկն այն է, որ այդ երկրների բանվորները ազատորեն կարող են երթևեկել անդամ երկրներում և նրանք ազատված են այդ երկրներում աշխատանքի իրավունք ստանալու համար վճարումերից: Չնայած որ տաջիկ գաղթական բանվորները ապահովագրության, առողջապահական ու բժշկական ծառայությունների և թոշակառության ոլորտներում ՌԴ-ի, Բելառուսի և Ղազաղստանի քաղաքացիների հետ հավասար իրավունքներ են ունենալու»:
Ակնհայտ է, որ նոր անդամների միացմամբ, ԵԱՏՄ-ն համաշխարհային մասշտաբով կդառնա միջազգային ամենամեծ միությունը: ԵԱՏՄ-ի տնտեսական նոր որոշումներով միության տնտեսական ուժը նույնպես զգալի աճ է ունենալու: