Կենտրոնական Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն թանկագին բարեկամներ: «Կենտրոնական Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:
Նախ թռուցիկ հայացք կնետենք անցած շաբաթվա մի շարք գլխավոր իրադարձություններին:
-Ռուսաստանի և Տաջիկստանի ՆԳ նախարարներն անցած շաբաթ հանդիպելով Մոսկվայում Դուշանբեում ԱՊՀ երկրների կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի համադրման գրասենյակ հիմնելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերեցին:
-Տաջիկստանի ԱԳ նախարար Սեռաջեդդին Ասլովն անցած շաբաթ Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 39-րդ տարեդարձի տոնակատարության ժամանակ, ասաց. «Դուշանբեն ձգտում է քաղաքական, տնտեսական ու հասարակական բնագավառներում Թեհրանի հետ հարաբերությունների ընդլայնմանը»: Տաջիկստանի ԱԳ նախարարը շնորհավորելով Իրանի կառավարությանն ու ժողովրդին և անդրադառնալով երկու երկրի ժողովուրդների լեզվական, մշակութային ընդհանրություններին, հավելեց. «Երկու բարեկամ ու եղբայր ժողովուրդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման առաջին օրերից Իրանին քաղաքական, տնտեսական, գիտական ու մշակութային ոլորտներում վստահելի ու անկեղծ գործընկեր է համարել»:
-ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սիմիրիկովը մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Աֆղանստանի հարևան երկրներում այդ կազմակերպության ռազմական ներկայության ընդլայնման մասին: Նա նաև նշեց. «Բացի այդ ՀԱՊԿ-ը հումանիտար օժանդակություններ է կատարում Աֆղանստանին»: Սիմիրիկովն անդրադառնալով այն կետին, որ այս կազմակերպությունը խաղարարար ուժեր է ստեղծել, ասաց. «2017 թվականին ՄԱԿ-ի ներկայացրած պահանջով խաղարարար ուժերի ջոկատը գտնվում է պատրաստ վիճակում և ընթացիկ տարում դրա կապակցությամբ անհրաժեշտ որոշումներ կընդունվեն»:
-Ուզբեկստանի ԱԳ նախարար Աբդոլազիզ Քամելովն անցած շաբաթ քաղաքական ու տնտեսական մի պատվիրակության ընկերակցությամբ Թեհրան ժամանեց և հանդիպում ու զրույց ունեցավ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ: Քամելովն Իրանից մեկնեց Հնդկաստան և Պակիստան և զրույց ունեցավ իր հնդիկ ու պակիստանցի պաշտոնակիցներ Սուշմա Սուառաջի և Խաջե Մոհամմեդ Ասեֆի հետ:
-Անցած շաբաթ Տաշկենդում Ուզբեկստանի ու Աֆղանստանի բարձրաստիճան պաշտոնատարների ներկայությամբ գումարվեց անվտանգության հարցով երկու երկրի համատեղ հանձնաժողովի առաջին նստաշրջանը: Այս նստաշրջանի ընթացքում երկու երկրի ներկայացուցիչները քննարկեցին ահաբեկչության ու ծայրահեղականության, զենքի ու թմրադեղերի անօրինական շրջանառության և հանցագործ բանդաների դեմ պայքարի բնագավառում Ուզբեկստանի ու Աֆղանստանի փոխհամագործակցությունները:
-Իրանի իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության տնօրենը, որ Իրանի մշակույթի շաբաթվա ծրագրերին մասնակցելու նպատակով մշակութային ու գեղարվեստական մի պատվիրակության ընկերակցությամբ Աշխաբադ էր ուղևորվել հանդիպում ու զրույց ունեցավ Թուրքմենստանի նախագահի մշակույթի ու ԶԼՄ-ների հարցերով տեղակալի հետ: Իրանի իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության տնօրեն Աբուզար Էբրահիմի Թորքամանն այս հանդիպման ժամանակ, որին մասնակցում էր նաև Թուրքմենստանի մշակույթի նախարար Աթագոլդի Շահմուրադովը, ընդգծելով այն կետը, որ Թուրքմենստանում մշակութային ծրագրեր կազմակերպելով Իրանը միայն ձգտում է մշակութային բնագավառում հարաբերությունների ընդլայնման և թույլ չի տա, որ քաղաքական ու տնտեսական հարցերն ազդեն մշակութային աշխատանքների վրա, մշակութային ծրագրերի կազմակերպման ուղղությամբ երկու երկրի համատեղ աշխատանքի առաջարկ ներկայացրեց:
-Ղրղզստանի նախագահն անցած շաբաթ այդ երկրի անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց. «Դժբախտաբար կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ պատասխանատու կառույցներն այդ բնագավառում գոհացուցիչ աշխատանք չեն տանում: Սակայն մենք հայտարարում ենք, որ ամբողջ հզորությամբ պայքարելու ենք երկրում կոռուպցիայի դեմ»: Նա ընդգծեց, որ կոռուպցիան վտանգավոր է երկրի ազգային ապահովության համար և կոռուպցիայի դեմ պայքարը համազոր է երկրի անկախության ու ինքնիշխանության պաշտպանությանը:
-Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունները հայտարարեցին այդ երկրում նախագահական վաղժամակետ ընտրությունները բոյկոտելու մասին: Դա ի տես այն բանի, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անցած շաբաթ նախագահական ընտրությունների թվականն առաջաձգելու մասին հրամանագիր ստորագրեց: Ընդդիմադիր կուսակցությունները նաև տեղեկացրել են, որ ընտրությունները բոյկոտելու կապակցությամբ պայմանավորվածություն են ձեռք բերել: Ադրբեջանի Ժողովրդային ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քարիմլին «Ֆրանս Պրես»-ի հետ զրույցում ասաց. «Ժողովրդային ճակատն ու Ազգային խորհուրդը որոշել են բոյկոտել նախագահական վաղժամկետ ընտրությունները քանի որ Ադրբեջանում ժողովրդավարական ու մրցակցային ընտրություններ կազմակերպելու պայմաններն առկա չեն և որևէ անկախ մամուլ գոյություն չունի»:
-----------------------
Իսկ այժմ բարեկամներ առավել մանրամասն կանդրադառնանք շաբաթվա մի քանի իրադարձություններին:
Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը հորդորում է լուրջ վերաբերել ԱՄՆ հետախուզական ծառայությունների հրապարակած զեկույցին, որում մասնավորապես ասվում է, թե Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է վերածվել ռազմական լայնածավալ գործողությունների:
-----------------------
Ուզբեկստանի ԱԳ նախարար Աբդոլազիզ Քամելովն անցած շաբաթ քաղաքական ու տնտեսական մի պատվիրակության ընկրերակցությամբ Թեհրան ժամանեց և հանդիպում ու զրույց ունեցավ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ: Իրանի և Ուզբեկստանի ԱԳ նախարարները Թեհրանում երկկողմ հարցերի շուրջ խորհրդակցելուց բացի տնտեսական ու առևտրական, մասնավորապես էներգետիկայի, տարանցման, երկաթգծային փոխադրության, հյուպատոսային ծառայությունների և տուրիզմի բնագավառներում համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրեցին:
Կողմերը նաև մտքերի փոխանակում կատարեցին երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարաբերությունների ընդլայնման տարբեր ուղիների շուրջ: Այս հանդիպման ժամանակ քննարկվեց երկու երկրի առևտրականների ու զբոսաշրջիկների օգտագործման համար ուղղակի և առավել շահավետ թռիչք հաստատելու հնարավորությունը և Իրանի ու Ուզբեկստանի միջև բանկային համագործակցությունների ամրապնդման հարցը: Դրան զուգահեռ երկու կողմերը նաև քննարկեցին տարածաշրջանային որոշ հարցեր, այդ թվում որպես ընդհանուր մի սպառնալիք հատկապես Աֆղանստանում ահաբեկչական որոշ խմբերի ակտիվությունը: Իրանն ու Ուզբեկստանը երկկողմ ու տարածաշրջանային համագործակցությունների նոր փուլ են թևակոխում: Ուզբեկստանի ԱԳ նախարարի այցը կարևորվում է այն տեսակետից, որ այդ երկիրը գտնվում է Կենտրոնական Ասիայի կենտրոնում և ռազմավարական ու գեոպոլետիկական տեսակետից մեծ կարևորություն ունի:
----------------------------
Իրանի իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության տնօրենը, որ Իրանի մշակույթի շաբաթվա ծրագրերին մասնակցելու նպատակով մշակութային ու գեղարվեստական մի պատվիրակության ընկերակցությամբ Աշխաբադ էր ուղևորվել հանդիպում ու զրույց ունեցավ Թուրքմենստանի նախագահի մշակույթի ու ԶԼՄ-ների հարցերով տեղակալ Բահար Գոլ Աբիդովայի հետ: Իրանի իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության տնօրեն Աբուզար Էբրահիմի Թորքամանն այս հանդիպման ժամանակ, որին մասնակցում էր նաև Թուրքմենստանի մշակույթի նախարար Աթագոլդի Շահմուրադովը, ընդգծելով այն կետը, որ Թուրքմենստանում մշակութային ծրագրեր կազմակերպելով Իրանը միայն ձգտում է մշակութային բնագավառում հարաբերությունների ընդլայնման և թույլ չի տա, որ քաղաքական ու տնտեսական հարցերն ազդեն մշակութային աշխատանքների վրա, մշակութային ծրագրերի կազմակերպման ուղղությամբ երկու երկրի համատեղ աշխատանքի առաջարկ ներկայացրեց:
Նաև Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի կապակցությամբ Աշխաբադում Իրանի դեսպանության դահլիճում դեսպանների, ռազմական կցորդների, արտասահմանցի դիվանագետների և Թուրքմենստանի քաղաքական, մշակութային, հասարակական ու համալսարանական հայտնի գործիչների մասնակցությամբ ընթրիքի հանդիսություն տեղի ունեցավ: Այս հանդիսության ժամանակ Թուրքմենստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մուրադովն Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի կապակցությամբ շնորհավորելով Իրանի ժողովրդին և կառավարությանն, ասաց. «ԻԻՀ-ն խաղաղության, կայունության ու անդորրի հաստատման հարցով միջազգային շրջանակներում ու ՄԱԿ-ում հանդես է եկել տարբեր նախաձեռնություններով և այդ ուղղությամբ գործնական մեծ քայլեր է վերցրել»:
Թուրքմենստանի ԱԳ նախարարը նաև անդրադառնալով միջազգային կազմակերպություններում ու շրջանակներում Աշխաբադի ու Թեհրանի սերտ համագործակցությանն, ասաց. «Թուրքմենստանը շարունակ պաշտպանել է Իրանի միջազգային ու տարածաշրջանային նախաձեռնությունները»:
Նա անդրադառնալով Աշխաբադ-Թեհրան համակողմանի հարաբերությունների ընդլայնման պոտենցիալներին գոհունակություն հայտնեց այն կապակցությամբ, որ Իրանն ամեն իր արտադրանքների և տեխնիկական ու ինժիներական ծառայությունների մասնավոր ցուցահանդես է կազմակերպում Թուրքմենստանում, դա համարելով տնտեսական համագործակցությունների ընդլայնման ուղղությամբ վերցված կարևոր քայլ: