Մարտ 14, 2018 12:00 Asia/Yerevan

Մանկական հոգեբան ՝ Բիայնա Իսաղուլյանի մասնակցությամբ

Ծնողի դեր ստանձնելը չափազանց մեծ պատասխանատվություն է ցանկացած տարիքում:

Երեխայի ծնունդը մեծ ուրախություն է պարգևում ծնողներին, բայցև նոր դժվարություններ է առաջ բերում։ Դուք նոր եք ծնող դարձել ու տեսնում եք, որ ձեր ժամանակի և ուժերի մեծ մասը ծախսում եք երեխային հոգ տանելու համար։ Քնի պակասը, էմոցիոնալ վիճակի փոփոխությունները կարող են լարվածություն առաջացնել ամուսնական կյանքում։ Դուք պետք է փոփոխություններ անեք ձեր կյանքում, որպեսզի կարողանաք հոգ տանել երեխայի մասին և միևնույն ժամանակ պահպանեք ձեր ամուսնական միությունը։

Իրենց հարաբերություններում ճգնաժամի հանդիպող մի շարք զույգեր որոշում են երեխա ունենալ՝ հույս ունենալով, որ դա կօգնի լուծել իրենց խնդիրները:

Մասնագետների խոսքով՝ երեխայի ծնունդը շատ բան է փոխում ամուսինների կյանքում, սակայն հատկապես որ ուղղությամբ՝ կախված է առաջին հերթին անձամբ ամուսիններից: Որոշ ընտանիքներում՝ որտեղ երեխաներին շատ են սիրում եւ գնահատում, երեխայի ծնունդը իսկապես օգնում է ամրապնդել ամուսնական կապերը եւ փոխում է կյանքը դեպի լավը: Իրենց երեխաներին սիրող եւ երեխայի դաստիարակությամբ միասին զբաղվող զույգերը ավելի հազվադեպ են բաժանվում, քան երեխա չունեցողները:

**************

Սակայն պետք չէ մոռանալ նաեւ, որ երեխաների ծնունդը բերում է նոր խնդիրներ, որոնք նախկինում ամուսինները չեն ունեցել: Այդ խնդիրները որոշ զույգերի կարող է ոչ թե ամրացնել, այլ ընդհակառակը բերել բաժանման: Հատկապես նման դեպքեր հանդիպում են այն զույգերի մոտ, որոնք հոգեպես պատրաստ չեն եղել երեխայի ծննդյանը եւ իրական պատկերացում չեն ունեցել, թե ինչ է իրենց սպասում:

Բացի դրանից, երեխայի ծնունդը կարող է խնդիրներ առաջացնել այն զույգերի մոտ, ովքեր պատրաստ չեն նոր դերերին. մինչեւ ծնունդը նրանք ընդամենը ամուսիններ էին, իսկ ծնունդից հետո դառնում են ծնողներ: Եթե մարդիկ դեռեւս պատրաստ չեն ծնողի դերին, դա կարող է բացասական ազդեցություն ունենալ նրանց հարաբերությունների վրա: Հոգեբանները նաեւ ընդգծում են, որ երեխայի դաստիարակության հետ կապված հարցերը նույնպես կարող են ստեղծել հավելյալ խնդիրներ եւ բերել բաժանման:

*****************

Այսպիսով՝ երեխայի ծնունդը որոշ դեպքերում իսկապես օգնում է ամրապնդել ընտանիքը, սակայն պետք չէ սպասել, որ երեխան կարող է լուծել բոլոր խնդիրները: Ավելի ցանկալի է խնդիրների լուծումը գտնել ինքնուրույն, այնուհետեւ համոզվել, որ երկուսդ էլ պատրաստ եք երեխայի ծննդյանը եւ միայն դրանից հետո զբաղվել այդ հարցով:

 

Հղիության ժամանակաշրջանում, անկախ հղիության լավ կամ վատ ընթացքից , զույգի կյանքում ու իրավիճակում, նաև կնոջ հոգեկանում տեղի են ունեն մի շարք փոփոխություններ, որոնց մասին տեղեկանալը նպաստում են դրանց դրական արձագանքին: Այդ փոփոխություններն անխուսափելի են, ինչպես հղիության ֆիզիկական , այլև հոգեբանական փոփոխությունները:

Կինը ծնող դառնալիս մի ակնհայտ առավելություն ունի. 9 ամիս ավել է ճանաչում իր երեխային: Հղիության լուրն իմանալուն պես նա արդեն սկսում է սիրել, փայփայել ու պաշտպանել…

 

Ինչպե՞ս պատրաստվել և ինչպե՞ս հաղթահարել առաջին հղիության ժամանակ առաջացող խնդիրները:

Կարևոր է , որ կինն այդ ժամանակ դրական սպասումներով լի լինի, հղիությունն ընդունի որպես մի նոր փոփոխություն, պատրաստ լինի ժամանակավորապես հրաժարվել հին ապրելաձևից, և կառուցի նորը, որը, չնայած դժվարություններին, կբերի անփոխարինելի դրական հույզեր և ապրումներ:

Փորձը ցույց է տալիս, որ այն հիվանդություննները, որոնք առաջ են գալիս երեխաների մոտ, կապված են հղիության ընթացքում կնոջ հոգեկան վիճակից, տրամադրվածությունից, ընդունած սննդակարգից, որը կարող է սթրեսի պատճառ դառնալ: երեխայի ծնունդը պայմանավորված է երեքի ցանկությամբ՝ մոր, հոր և երեխայի և, եթե որևէ մեկը պակասում է, երեխան կարող է ախտահարված ծնվել: Չպետք է մոռանալ, որ հղի կինը մեկուսի մայրը չէ: «Պտղի զարգացման առաջին պայմանը սերն է, եթե չլինի սերը, արատավոր երեխաներ կծնվեն: Հղիները պետք է խոսեն երեխաների հետ, հղիության ընթացքում դրականորեն տրամադրված լինեն շրջապատի և ընտանիքի հանդեպ: Խուսափեն սթրեսային իրավիճակներից»: Հղի կանայք առանձնակի ուշադրության և գուրգուրանքի կարիք ունեն: Հղիության շրջանում նրանք դառնում են ավելի հուզական, քան մինչհղիության շրջանում էին: վախից առաջացած խուճապը նույնպես կարող է ազդել երեխայի հոգեբանության վրա: «Հղիները պետք նախևառաջ ապահովության զգացողություն ունենան: Հղիության ընթացքում պետք է մշտապես խոսել երեխայի հետ, որովհետև հղիության շրջանում մեծ է խոսքի նշանակությունը: Հղիության ընթացքում պտղի հոգեբանության վրա դրական մեծ ազդեցություն է ունենում նաև հայրը: