Մի գավաթ անդորր - 95- Սպորտը և հոգեկան առողջությունը
Զարգացման հոգեբան ՝ Լանա Ֆալլահի մասնակցությամբ
Ֆիզիկական ակտիվություն, առողջ ապրելակերպի անհրաժեշտ մաս։
Ֆիզիկական ակտիվությունը կարևոր դեր է խաղում մարդու կյանքում, սակայն շատ քչերն են, որ կանոնավոր զբաղվում են սպորտով։ Առողջության համար ամենաարդյունավետը և օգտակարը բացօթյա վարժություններն են։
Կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը տարբեր հիվանդություններից խուսափելու ամենաարդյունավետ և մատչելի ձևն է, որը բարելավում է մարդու առողջական վիճակը տարբեր ձևերով՝
կարգավորում է սրտի զարկերի հաճախականությունը
նվազեցնում է սիրտ–անոթային համակարգի հիվանդությունների ռիսկը
ամրացնում է ոսկորները
պաշտպանում է օստեոպորոզից։ ոսկրապուտից
Ֆիզիկական ակտիվության բարենպաստ ազդեցությունը կարելի է տեսնել նաև հոգեբանական ոլորտում։ Մարզանքը նվազեցնում է վախերը, օգնում է հաղթահարելու դեպրեսիան, բարելավում է քնի որակը և ինքնազգացողության գնահատականը։ Ավելին, խմբով արվող ֆիզիկական վարժություններն օգնում են ինտեգրմանը։ Ֆիզիկական ակտիվությունը նաև առօրյա հոգսերից կտրվելու ձև է. այն թույլ է տալիս մոռանալ ամենօրյա սթրեսները։ Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նպաստում է ավելի լավ տրամադրություն ունենալուն, ինչն ազդում է ընկալումների վրա։
Երջանկությունը մեր օրգանիզմում հորմոնների անմիջական ազդեցությամբ կատարվող քիմիական ռեակցիա է:
Էնդորֆին
Գիտնականները պարզել են, որ մարզումների ժամանակ հիպոֆիզն ակտիվորեն էնդորֆին է մշակում: Մարզասրահ և լողավազան ակտիվ հաճախողների հարցման արդյունքում պարզ է դարձել, որ նրանց 85%-ը մարզումներից հետո մոռանում է վատ տրամադրության ու դեպրեսիայի մասին: Սկսեք քչից. առավոտյան վազքից: Իսկ երբ զգաք, որ ավելին կարող եք, ապա հաճախեք մարզադահլիճներ, ֆիթնես սրահներ, զբաղվեք արևելյան մարզաձևերով, ու կուտակված ագրեսիան անպայման ելք կգտնի: Լողավազանը կցրի ձեր հոգնածությունը և թուլանալու հրաշալի հնարավորություն կընձեռի: Մարզումների ողջ ընթացքում ձեր օրգանիզմը էնդորֆին կմշակի: Իսկ դա նշանակում է, որ աչքերի փայլն ու լավ տրամադրությունը երաշխավորված են:
Սերոտոնինը պատկանում է մարդու օրգանիզմի կենսաբանական ակտիվ նյութերի թվին, արտադրվում է գլխուղեղի կողմից և հանդիսանում է կենտրոնական նյարդային համակարգի ակտիվ գործունեության խթանիչ։ Այն արթնացնում ու պահում է մարդկանց մեջ ապրելու զգացումը, ինչպես նաև՝ ակտիվ կենսակերպ վարելու, ամբողջ եռանդով աշխատանքին նվիրվելու, շփվելու, սիրելու և այլ ձգտումները։
Կանանց մոտ սերոտոնինն ավելի քիչ է արտադրվում, քան՝ տղամարդկանց։ Այդ իսկ պատճառով էլ կանայք ավելի պասիվ են և ավելի քիչ ինքնավստահ։ Եվ հենց նույն պատճառով էլ կանայք ավելի հաճախ են տագնապում, տխրում, միայնակության զգացում ապրում, տանջվում մեղքի զգացողությունից և այլն։ Նույն պատճառով էլ աշնանային սեզոնային փոփոխությունների ազդեցությանն ավելի հակված են կանայք։
Ներքին որոշ օրգաններում առկա է սերոտոնին հորմոնը.աղիքներ, մկաններ, սիրտ-անոթային համակարգ ևն: Սակայն սերոտոնինի հսկայական քանակություն է կա ուղեղում ու հենց այդ հորմոնն է կարգավորում այն բջիջների աշխատանքը, որոնք պատասխանատու են մարդու տրամադրության, հիշողության, սոցիալական վարքի, աշխատունակության, ուշադրության կենտրոնացման համար: Եթե օրգանիզմը սերոտոնինի անբավարարություն ունի, ապա դա արտահայտվում է վատ տրամադրությամբ, տագնապայնության, ուժերի անկմամբ, ցրվածությամբ , դեպրեսիայով`
Ինչպես կարելի է բարձրացնել սերոտոնինի մակարդակն օրևգանիզմում
Սերոտոնինի մշակմանը նպաստում է ֆիզիկական ակտիվությունը. լողը, վազքը, ևն: Օրական ընդամենը 20 րոպե մարզանքը նույնպես բավարար է:
Ֆիզիկական ակտիվությունը կարելի է լրացնել լիարեք քնով: Թարմ օդը նույնպես նպաստում է այդ հորմոնի մակարդակի բարձրացմանը: Հաճախ շփվեք ընկերների ու բարեկամների հետ, զբաղվեք սիրած գործով, լսեք հաճելի երաժշտություն, ինքներդ ձեզ հաճախ հաճելի րոպեներ պարգևեք: Դա իսկապես էլ օգնում է:
Հետաքրքիր կապ գոյությունի ունի` օրգանիզմում սերոտոնինի մակարդակն ավելանում է եթե լավ տրամադրություն ու հաճելի ժամանակ է լինում ու հակառակը լավ տրամադրության դեպքում օրգանիզմում սերոտոնին է մշակվում: