Ապրիլ 07, 2018 11:43 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:

Հաղորդման առաջին բաժնում հպանցիկ հայացք կնետենք անցած շաբաթվա  գլխավոր իրադարձություններին, սկսելով Հարավային Կովկասից:

-Չմիավորման շարժման ԱԳ նախարարների 18-րդ նստաշրջանը հանդես գալով եզրափակիչ հաղորդագրությամբ ավարտեց իր աշխատանքը: Չմիավորման շարժման անդամ երկրների ԱԳ նախարարների հերթական նստաշրջանին մասնակցեցին120 անդամ և 17 դիտորդ երկրների, նաև միջազգային 10 կառույցների 800 ներկայացուցիչներ: Բաքվի նստաշրջանի եզրափակիչ հաղորդագրության մեջ դատապարտվել են պաղեստինցիների դեմ ուղղված Սիոնիստական ռեժիմի թշնամական քայլերն, այդ թվում սիոնիստական քաղաքավանների ընդլայնումը, տների ու գույքի ավերումը և հազարավոր պաղեստինցի խաղաղ քաղաքացիների բերման ենթարկվելն ու կալանավորումը:

-Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մերձկասպյան երկրների միջև գոյություն ունեցող համախոհություն ու հարաբերությունների ընդլայնումն այս ծովային տարածքի իրավական վերջնական կարգավիճակի հարցի կարգավորման գլխավոր ազդակը համարեց: Իլհամ Ալիևը նաև ասաց. «Ադրբեջանն ու Մերձկասպյան մյուս երկրները Կասպից ծովի իրավական կարգավիճակի հստակեցման համար ճիշտ ընթացքի են հետևում:

-Ադրբեջանի ու Հնդկաստանի ԱԳ նախարարներն ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում երկու երկրների համագործակցության կապակցությամբ համաձայնագիր ստորագրեցին: Հնդկաստանի ԱԳ նախարար Սուշմա Սուարաջը Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ ասաց. «Հնդկաստանն ու Ադրբեջանն ահաբեկչության դեմ համաշխարհային պայքարի հարցում վճռակամ են»: «Նոր Դեհլին ցանկանում է բոլոր բնագավառներում ամրապնդել Բաքվի հետ հարաբերությունները»,-հավելեց նա:

Իսկ այժմ անցնենք Միջին Ասիայի տարածաշրջան:

-Ուզբեկստանի նախագահ Շոքաթ Միրզաևը ստորագրեց ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի բնագավառում Շանհայի համագործակցության կազմակերպության հետ համագործակցության համաձայնագիրը: Ծայրահեղականության դեմ պայքարի բնագավառում Շանհայի համագործակցության կազմակերպության հետ Ուզբեկստանի համագործակցության համաձայնագիրն անցած շաբաթ վավերացվեց այդ երկրի Սենատի 4-րդ նստաշրջանում: Կողմերն այդ համաձայնագիրը ստորագրել էին 2017 թվականի հունիսի 9-ին:

-Ղրղզստանի նախագահ Սուրենբայ Ջինբեկովը կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով արձակած հրամանագրով արգելեց պետական նվազուրդներին պաշտոնատարներին պատկանող ընկերությունների մասնակցությունը: Հրամանագիրը նպատակ ունի կանխել պետական կառույցներում կոռուպցիայի տարածումը: Մինչ այս նվազուրդներին կարող էին մասնակցել այն ընկերությունները, որոնց մեջ պետական պաշտոնատարների մասնաբաժինը չէր գերազանցում 20 տոկոսը:

-Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղոլի Բերդի Մոհամմեդովն ասաց. «Աշխաբադը հավատարիմ է անկողմնակալության սկզբունքին և այդ երկրի ռազմական հայեցակարգը միանշանակ պաշտպանական բնույթ է կրում: Նա Թուրքմենստանի պետական անվտանգության խորհրդի նիստում նաև ընդգծեց զինված ուժերի առավել ընդլայնման և այդ երկրի ռազմական ուժերի օպերատիվ պատրաստվածության անհրաժեշտությունը:

---------------------------

Իսկ այժմ թանկագին բարեկամներ առավել հանգամանորեն կանդրադառնանք տարածաշրջանի մի քանի կարևոր իրադարձություններին:

Հայաստանի ՊՆ-ը չի հերքում զենք գնելու համար ռուսական հնարավոր նոր վարկի մասին տեղեկությունը: Այդ կապակցությամբ մանրամասնություններ է հաղորդում լրագրող Ազա Բաբայանը:

-------------------------

Ադրբեջանի ու Հնդկաստանի ԱԳ նախարարներն ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում երկու երկրների համագործակցության կապակցությամբ համաձայնագիր ստորագրեցին: Հնդկաստանի ԱԳ նախարար Սուշմա Սուարաջը Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ ասաց. «Հնդկաստանն ու Ադրբեջանն ահաբեկչության դեմ համաշխարհային պայքարի հարցում վճռակամ են»: «Նոր Դեհլին ցանկանում է բոլոր բնագավառներում ամրապնդել Բաքվի հետ հարաբերությունները»,-հավելեց նա:

Հնդկաստանի ԱԳ նախարարը նաև ընդգծեց, որ իր երկիրը ենթակառուցվածքների ընդլայնման, առևտրի միջավայրի բարեփոխման, հմտությունների զարգացման ու տնտեսական ուսուցումների հարցում աջակցություն է ցուցաբերելու Ադրբեջանին:

Ավելի վաղ Հնդկաստանը Միջին Ասիայի հանրապետություններում, այդ թվում Ուզբեկստանում, Տաջիկստանում ու Ղրղզստանում ռազմական հզոր ներկայության ուղղությամբ մեծ ջանք է ի գործ դրել: Այս պահին Կենտրոնական Ասիայի հանրապետությունների հետ Հնդկաստանի ռազմական համագործակցությունը գտնվում է ընդունելի մակարդակում: Այնպես որ տարածաշրջանում մրցակցության բնագավառում Հնդկաստանը որևէ հարցում Չինաստանին չի զիջում: Այդուհանդերձ Հնդկաստանն այնքան էլ լայն հարաբերություններ չունի Հարավային Կովկասի հանրապետությունների, մասնավորապես Վրաստանի ու Ադրբեջանի հետ և այս տարածաշրջանում Հնդկաստանն ընդհանրապես ընդլայնում է Հայաստանի հետ իր հարաբերությունները:

Ավելի վաղ վերլուծաբաններ ընդգծում են Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև ընթացող մրցակցությունն ու անտեսում էին մյուսների դերակատարությունը: Այդուհանդերձ վերջին տասնամյակի ու հատկապես 11-սեպտեմբերյան իրադարձություններին և Աֆղանստան կատարած ԱՄՆ-ի ներխուժմանը հաջորդած զարգացումները պատճառ դարձան, որ այս ոլորտում ասպարեզ իջնեն նաև այլ դերակատարներ, այդ թվում Հնդկաստանը: Կենտրոնական Ասիայի հարցերի փորձագետ Աբբաս Քարդանն այս կապակցությամբ ասում է. «Հնդկաստանը, որպես միջազգային զարգացումներում համաշխարհային դերակատարության ձգտող երկիր որոշ ժամանակ է ինչ փորձում է դիրքեր ապահովել Կենտրոնական Ասիայում ու Հարավային Կովկասում և 2001 թվականի 11-սեպտեմբերյան դեպքերն այս ուղղությամբ հարմար առիթ ստեղծեցին Նոր Դեհլիի կառավարության համար»:

Հնդիկ քաղաքական այրերն ու վերլուծաբաններն էլ հավատացած են, որ իր ռազմավարական դիրքի, Հնդկաստանին մոտիկ լինելու ու նաև էներգիայի հարուստ պաշարների պատճառով Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը մեծ նշանակություն ունի: Հետևաբար Կենտրոնական Ասիայի ու Կովկասի տարածաշրջանի երկրների հետ ավանդական կապերի վերականգնումը դարձել է Հնդկաստանի կառավարության ռազմավարական գլխավոր գերակայություններից մեկը:

-------------------------------

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը ստորագրեց ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի բնագավառում Շանհայի համագործակցության կազմակերպության հետ համագործակցության համաձայնագիրը: Ծայրահեղականության դեմ պայքարի բնագավառում Շանհայի համագործակցության կազմակերպության հետ Ուզբեկստանի համագործակցության համաձայնագիրն անցած շաբաթ վավերացվեց այդ երկրի Սենատի 4-րդ նստաշրջանում: Կողմերն այդ համաձայնագիրը ստորագրել էին 2017 թվականի հունիսի 9-ին:

Աֆղանստանի հետ միացյալ սահմանը յուրահատուկ պայմաններ է ստեղծել Ուզբեկստանի համար: Իրականության մեջ Աֆղանստանում անհանդարտության գոյությունը և այս երկրում ընթացիկ անհանդարտությունները սրելու ուղղությամբ Ուզբեկստանում գոյություն ունեցող  պատրաստ հողը Ուզբեկստանին յուրահատուկ իրավիճակում են կանգնեցրել: Չքավորությունը, անգրագիտությունը, կրոնական ուսուցման բացն ու որոշ այլ հատկանիշներ պատճառ են դարձել, որ Ուզբեկստանի քաղաքացիների որոշ մասը իսլամ կրոնի ճշմարիտ ուղին շփոթեն տարածաշրջանում ահաբեկչական որոշ խմբերի հակաիսլամական քարոզչությունների հետ: Այս պատճառով էլ Տաշկենդում տիրող քաղաքական կամքն ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի ուղղությամբ առաջատար դիրք է զբաղեցրել:

Այս շրջագծում Կաբոլի համալսարանի դասախոս և քաղաքագետ Ալի Էղբալն անդրադառնալով Տաշկենդում գումարված «Աֆղանստանում անվտանգության ապահովումն ու տարածաշրջանային համագործակցությունները» խորագրով միջազգային նստաշրջանում հայտարարեց. «Տաշկենդի միջազգային նստաշրջանը տարածաշրջանի երկրների օժանդակությամբ խաղաղության տիրանալու և Աֆղանստանում ահաբեկչությունն արմատախիլ անելու բացառիկ առիթ է ստեղծել Աֆղանստանի ու Ուզբեկստանի համար»:

Նա նաև հավելել է. «Նման նստաշրջանները Աֆղանստանին առիթ են տալիս հանուն խաղաղության ու կայունության հաստատման և իրավիճակի բարելավման օգտագործել տարածաշրջանային հնարավորությունները»:

Նման պայմաններում այնպես է թվում, որ Ուզբեկստանի կառավարությունը ահաբեկչության ու ծայրահեղականության ոչնչացման հարցում վճռակամ է: Չնայած առկա բոլոր իրականություններին ու ներկայացված լուծումներին պիտի ասել, որ ահաբեկչության վերացման համար տարածաշրջանի երկրներն ու այդ թվում Ուզբեկստանը միայն մեկ լուծում ունեն և դա ներքին տնտեսական վիճակի բարելավումն ու իսլամի կրոնի ճշմարիտ ուսուցումների մասին քաղաքացիների իրազեկումն է: