Ապրիլ 21, 2018 10:15 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի կարևոր իրադարձություններին:

 Հաղորդման առաջին բաժնում հպանցիկ հայացք կնետենք շաբաթվա գլխավոր իրադարձություններին՝ սկսելով Հարավային Կովկասից:

-Չնայած Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ օրեր շարունակվող բողոքի հանրահավաքներին ու երթերին, ՀՀ ԱԺ-ն 77 կողմ և 17 դեմ ձայներով ՀՀ վարչապետ ընտրեց Սերժ Սարգսյանին:

- Ադրբեջանի Սահմանադրական դատարանն ապրիլի 18-ին հաստատեց այդ երկրի նախագահական 8-րդ շրջանի ընտրությունների արդյունքները և պաշտոնապես հայտարարեց Իլհամ Ալիևի հաղթանակի մասին:

Ադրբեջանի Սահմանադրական դատարանի դատավորները ապրիլի 18-ի երեկոյան Ֆարհադ Աբդոլլահովի նախագահությամբ գումարված նիստում քննարկելով այդ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական զեկույցը հաստատեցին ընտրությունների արդյունքները, որի համաձայն Ալիևը շահել է ժողովրդի ձայների 86,2 տոկոսը:

-Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ասել է, որ ՆԱՏՕ-ին Թբիլիսիի անդամակցության ուղղությամբ ջանքերն իրականացվում են Վրաստանի ժողովրդի ընտրության ու տեսակետի համաձայն:

Իսկ ինչ վերաբերում է Միջին Ասիայի տարածաշրջանին՝

-Ապրիլի 18-ին Տաջիկստանի մայրաքաղաքում գումարվեց Տնտեսական համագործակցության կազմակերպության (ԷԿՕ) անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի 23-րդ նստաշրջանը:

- Ղրղզստանի նախագահ Սուրենբայ Ջեյն Բեկովը հրամանագիր արձակելով նշանակեց այդ երկրի արդարադատության նախարարին ու նախագահի գրասենյակի պետին: Ղրղզստանի արդարադատության նախարարի նշանակումը կատարվել է նրանից հետո, երբ օրեր առաջ իր լիազորությունները վայր դրեց արդարադատության նախկին նախարար Օրան Ահմիդովը:

-Թուրքմենստանի նախագահը մի հրամանագիր արձակելով պաշտոնազրկեց այդ երկրի քաղաքական ու զինվորական մի խումբ պաշտոնատարների ու նրանց փոխարեն նոր անձանց նշանակեց:

--------------------

Իսկ այժմ բարեկամներ, հաղորդման այս բաժնում առավել մանրամասն հայացք կնետենք շաբաթվա գլխավոր իրադարձություններին:

Չնայած Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ օրեր շարունակվող բողոքի հանրահավաքներին ու երթերին, ՀՀ ԱԺ-ն 77 կողմ և 17 դեմ ձայներով ՀՀ վարչապետ ընտրեց Սերժ Սարգսյանին:

«Մերժիր Սերժին» կարգախոսով հանրահավաքները կարծես չկարողացան որևէ խախտում առաջացնել Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների կամքում:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում հայտարարել է, որ այդ գործողությունները երկար չեն շարունակվի, քանի որ ընդդիմության մեջ չկա ընդգծված լիդեր, ով կարող է լուրջ այլընտրանք դառնալ գործող իշխանություններին:

Երևանում ընթացող բողոքի հանրահավաքներն ու երթն առաջնորդում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ցուցարարները պահանջում են վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականը և ընդդիմադիր մյուս խմբերին կոչ են արել միանալ իրենց:

Խորհրդարանում մեծամասնություն համարվող ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում առաջադրել էր Սերժ Սարգսյանի թեկնածությունը, որին միացավ ՀՀԿ-ի գործընկեր ՀՅԴ-ն: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնը ցուցական բնույթ է կրում և 2015 թվականի սահմանադրական բարեփոխումներով նախագահի բոլոր լիազորությունները փոխանցվել են վարչապետին:

Այսպիսով կարելի է ակնկալել, որ այս շրջանում էլ իշխանությունը մնալու է Սերժ Սարգսյանի մենաշնորհը և Հայաստանում գործադրվելու են նրա նկատի ունեցած քաղաքականությունները: Սերժ Սարգսյանը խոր հավատք ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և համոզված է, որ այդ խմբի միջնորդական ջանքերի շրջանակներում հնարավոր է կարգավորել ԼՂ-ի հակամարտությունը:

Սերժ Սարգսյանը վարչապետ ընտրվելուց հետո խորհրդարանում հայտարարեց, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո նրա գերակայություններից են լինելու անվտանգության և բանակի հզորության ամրագրումն ու ԼՂ-ի հակամարտության կարգավորումը:

Դա ի տես այն բանի, որ նա իր նախագահության երկու շրջաններում չկարողացավ ԼՂ-ի հակամարտությանը վերջ տալու ուղղությամբ դրական քայլեր վերցնել:

Ըստ էության, կառավարման կարգի փոփոխությունը հնարավոր է համարել նոր հանրապետության մեկնարկ:

«Առաջին լրատվական»-ի վերլուծաբան Սարգիս Արծրունին անդրադառնալով այս թեմային գրում է. «Վաղն արթնանալու ենք միանգամայն այլ Հայաստանում` չնայած անվանապես իշխանության առաջին դեմքը, կարծես թե, չի փոխվում: Որպես կանոն, տարբեր երկրներում`, նոր պետություն կառուցելու խոստումներով հանդես են գալիս ընդդիմադիր ուժերը, սակայն Հայաստանում այնպես ստացվեց, որ համակարգային արմատական փոփոխությունները նախաձեռնվեցին իշխանության կողմից` իրական այլընտրանքի բացակայության, ընդդիմության քաղաքական և գաղափարական ամլության ֆոնին»:

«Սերժ Սարգսյանի վարչապետության առաջին շրջանը, մեծ հավանականությամբ, կլինի նրա նախագահական իշխանության իներցիոն շարունակությունը: Այս իմաստով` իշխանությունը գուցե նույնիսկ անձնակենտրոն լինի, մանավանդ, որ Սարգսյանի վարչապետության կամպանիան ուղեկցվում է նրա անփոխարինելիության մասին պնդումներով»,-գրում է վերլուծաբանը հավելելով, որ այնուամենայնիվ` խորհրդարանական համակարգն ունի իր առանձնահատկությունները և ենթադրում է իշխանության բազմակենտրոնություն և բազմաշերտություն: Սերժ Սարգսյանի վարչապետությունն ինչ-որ իմաստով անցումային մի ժամանակաշրջան է, որն ապահովելու է նախագահական համակարգից անցումը խորհրդարանականին: Պայմանական միջանկյալ փուլն, ըստ ամենայնի, կեզրափակվի 2022-ի ընտրական ցիկլով:

----------------------

Քաղաքագետ Հասմիկ Շափաղաթյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում խոսել է վերջին օրերին Երևանում ծավալված իրադարձությունների մասին ընդգծելով, որ «Մեր առաջ այս պահից արդեն նոր Սերժ Սարգսյան է»:

-----------------------

Ղրղզստանի նախագահ Սուրենբայ Ջեյն Բեկովը հրամանագիր արձակելով նշանակեց այդ երկրի արդարադատության նախարարին ու նախագահի գրասենյակի պետին: Ղրղզստանի արդարադատության նախարարի նշանակումը կատարվել է նրանից հետո, երբ օրեր առաջ իր լիազորությունները վայր դրեց արդարադատության նախկին նախարար Օրան Ահմիդովը:

Սուրենբայ Ջեյն Բեկովը հրամանագիր ստորագրելով այդ երկրի արդարադատության նոր նախարար նշանակեց Այնուր Աբդիլ Դաիվային: Ասվում է, որ այդ նշանակումը հաստատել է նաև  Ղրղզստանի խորհրդարանը: Անցած օրերի ընթացքում Ղրղզստանի նախագահն առանձին հրամանագրերով այդ երկրի գլխավոր դատախազի և փոխվարչապետի պաշտոններում նշանակեց Ինդիրե Ջալդոբայովաին ու Ասկար Բեյկ Շադիովին:

Վերջին երկու շաբաթների ընթացքում Ղրղզստանի նախագահը պաշտոնից հեռացրել է այդ երկրի պետական տարբեր կառույցների ղեկավարների: Ղրղզստանի անվտանգության կառույցների տեղակալների պաշտոնազրկումն առավելապես կախված է անվտանգության տարբեր բաժիններում հիշյալ անձանց դերակատարությունից: Շատ պարագաներում այդ տեղակալներն առավել լայն դերակատարություններ են ունեցել, մինչդեռ օրենքով կառույցի ղեկավարներն են պաշտոնապես պատասխանատու համարվում:

Ղրղզստանի սահմանադրության համաձայն նախագահը գլխավորում է Ղրղզստանի ազգային անվտանգության խորհուրդը: Այդ պատճառով Ջեյն Բեկովը կարիք ունի այն կարգի պետական պաշտոնատարների ովքեր իրենց պարտականությունները կկատարեն առանց նախկին նախագահ Ալմազ Բեյկ Աթամբայևի հետ խորհրդակցության: Այս շրջագծում Ղրղզստանի հարցերի փորձագետ Դմիտրի Առլովն ասում է. «Մի կողմից պետական կառույցներում տարածված կոռուպցիան և միևնույն ժամանակ պետական կառույցներում բարեփոխումներ մտցնելու Ղրղզստանի նախագահի ջանքերը պաշտոններում որոշ փոփոխությունների պատճառներից են եղել»:

«Սուրենբայ Ջեյն Բեկովը անվտանգության ու գործադիր կառույցներում փոփոխություններ է առաջացնում, որպեսզի հեշտությամբ կարողանա տիրապետել աշխատանքներին: Դա ի տես այն բանի, որ պաշտոնից հեռացված բոլոր պաշտոնատարները Ղրղզստանի նախկին նախագահի մերձավորներից են եղել և կարող էին լուրջ բարդություններ առաջացնել նոր նախագահի աշխատանքներում»: