Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի կարևոր իրադարձություններին:
Հաղորդման առաջին բաժնում հպանցիկ հայացք կնետենք անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, սկսելով Հարավային Կովկասից:
-Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այդ պաշտոնում վերընտրվելուց հետո իր առաջին արտասահմանյան ուղևորությունը կատարեց դեպի Թուրքիա: Այս այցի շրջանակներում Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների գլխավորությամբ գումարվեց երկու երկրի ռազմավարական համագործակցությունների գերագույն խորհրդի 7-րդ նստաշրջանը:
-ՀՀ վարչապետի գրասենյակը հայտարարեց, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարության հրաժարականը և ՀՀ վարչապետի պաշտոնակատար է նշանակվել առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը:
- ՀՀ պաշտպանության նախարարությունը մի հաղորդագրությամբ Ադրբեջանին զգուշացրեց այդ երկրի ներքին վիճակը չարաշահելով ԼՂ-ում նոր արկածախնդրությունների դիմելու կապակցությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ ասված է, որ ստացված հաղորդումների համաձայն Ադրբեջանի քաղաքական ու զինվորական պաշտոնատարները Հայաստանի վերջին զարգացումները դիտում են, որպես ԼՂ-ի դեմ սադրանքների դիմելու առիթ:
Իսկ այժմ մի քանի կարճ լուրեր Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից:
Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագահները համագործակցության 16 փաստաթղթեր ստորագրեցին: Ղուրբանղոլի Բերդի Մոհամմեդովն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշկենդում Շոքաթ Միրզիաևի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Ստորագրվել են տնտեսական, քաղաքական ու անվտանգության ոլորտներում երկկողմ համագործակցությունների փաստաթղթերը»:
-Ղազախստանի նախագահ Նուրսոլթան Նազարբաևը ծայրահեղականությանն ու ահաբեկչությանը դիմակայելու համար ընդգծեց հոգևորականների կրոնական ուսուցումների որակի բարձրացման անհրաժեշտությունը: Նազարբաևը 100 անուն գրքերի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց, որ իսլամի ու քրիստոնեության հոգևոր հայտնի գործիչներն ու բարձրաստիճան հոգևորականներն իրենց առաջնորդության որակի բարձրացման համար պիտի օգտվեն կրոնների պատմությունից:
-Ղրղզստանի նախագահի գրասենյակի նախկին պետ Մոհամմեդղալի Աբուլ Ղազիովն այդ երկրի վարչապետ նշանակվեց:
Խորհրդարանի և Ղրղզստանի նախագահ Սուրենբայ Ջինբեկովի հաստատումով Մոհամմեդղալի Աբուլ Ղազիովը վարչապետի պաշտոնում փոխարինեց Սափար Իսակովին:
------------------------
Իսկ այժմ բարեկամներ առավել մանրամասն կանդրադառնանք տարածաշրջանի մի քանի կարևոր իրադարձություններին:
Երկուշաբթի օրը ՀՀ վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Սերժ Սարգսյանի ղեկավարած կառավարության հրաժարականը:
11 օր շարունակված բողոքի ցույցերից հետո՝ երկուշաբթի օրը Սերժ Սարգսյանը հրաժարվեց ՀՀ վարչապետի պաշտոնից և հայտարարեց, որ այդ քայլին դիմել է ժողովրդի պահանջով: Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, ժամանակավոր վարչապետի պաշտոնը ստանձնել է նրա առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը:
Երկու շրջան Հայաստանի նախագահի պաշտոնը վարած Սերժ Սարգսյանն անցած երեքշաբթի օրն ընտրվեց երկրի վարչապետ, սակայն այդ որոշմանը հաջորդեցին ժողովրդական բողոքներ:
Վերջին 11 օրերի ընթացքում Հայաստանում բողոքի ցույցեր են անցկացվել Սերժ Սարգսյանի իշխանության շարունակական ներկայության դեմ:
Սերժ Սարգսյանը հրաժարականի նախօրեին հեռուստատեսությամբ ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ պատրաստ չէ ենթարկվել մի կուսակցության կամքին, որն ունի ժողովրդի միայն 8 տոկոսի ձայնը:
Սակայն դրանից մեկ օր անց տարածած հայտարարության մեջ ասաց. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի»:
Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը ծանր պահեր է ապրում, բայց Սարգսյանը դա չի կարողանում ըմբռնել:
Փորձագետների համոզմամբ երեք հիմնական պատճառներ Սերժ Սարգսյանին պարտադրեցին հրաժարական ներկայացնել, որոնք են սահմաններում գոյություն ունեցող հարցերը, պետական հեղաշրջման վտանգը և արտաքին միջամտությունները:
Տարածքային հարցերի շրջագծում կարելի է անդրադառնալ ԼՂ-ի հակամարտությունը շարունակվելուն ու Ադրբեջանի հավանական հարձակումներից Երևանի իշխանությունների մտավախությանը: 2016 թվականի ապրիլին Իլհամ Ալիևը հայ պաշտոնատարներին ապացուցեց, որ հավանական պատերազմն ինչ արդյունքներ կարող է ունենալ: Մի քանի օր տևած այդ պատերազմի ընթացքում Ադրբեջանը հետ գրավեց Հայաստանի վերահսկողության տակ գտնվող մի գյուղ: Նկատի ունենալով անցյալի փորձը հայ պաշտոնատարները խիստ մտահոգ են նրանից, որ պատերազմը վերսկսելու Բաքվի իշխանությունների քայլը կարող է կրկնվել:
Կենտրոնական Ասիայի ու Կովկասի հանրապետություններում իշխող բոլոր քաղաքական այրերը ձգտում են իրենց իշխանության վերարտադրմանը, հենց այդ պատճառով էլ նրանք ովքեր տիրանում են իշխանության, օրակարգ են մտցնում իշխանությունը ժառանգական դարձնելու հարցը: Թեև այդ հարցում Հայաստանը բացառություն է համարվում, սակայն չպիտի անտեսել հայ իշխանավորների մոտ նման մտայնության առկայությունը: Հենց այդ պատճառով էլ Հայաստանի ներքին խառը վիճակի պայմաններում պետական հարվածի հավանականությունը մեծ էր: Հատկապես որ Սերժ Սարգսյանի հրաժարականի հետ միաժամանակ բանակի որոշ ուժեր միացան բողոքող բազմության շարքերին:
Միևնույն ժամանակ վերջին իրադարձությունների կապակցությամբ ԵՄ-ի տարածած հայտարարությունը կարևոր կարելի է համարել:
Իրականության մեջ սա առաջին անգամ է, որ Հայաստանում փոքրամասնության խոսքն ու բողոքը տեղ է հասնում:
Հայաստանի վերջին զարգացումների կապակցությամբ ուշագրավ կետն այն է, որ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կառավարություն կազմելու ներուժ և խորհրդարանում բավարար քանակությամբ ձայներ չունի:
-------------------------
«Փաշինյանը երկխոսության դուռը չի փակում, բայց հոգեբանական ճնշում է գործադրում»: Նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
------------------------
Ղազախստանի նախագահ Նուրսոլթան Նազարբաևը ծայրահեղականությանն ու ահաբեկչությանը դիմակայելու համար ընդգծեց հոգևորականների կրոնական ուսուցումների որակի բարձրացման անհրաժեշտությունը: Նազարբաևը 100 անուն գրքերի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց, որ հոգևորականները պիտի կարողանան պատասխանել ծայրահեղականների բոլոր հարցումներին:
Պիտի ասել, որ Կենտրոնական Ասիայի հանրապետությունները վերջին տարիներին ծայրահեղականության ու ահաբեկչության հետ կապված ապահովական բազում մտահոգություններ են ունեցել: Դա ի տես այն բանի, որ ներկա պայմաններում այս տարածաշրջանում գտնվող հանրապետություններն, այդ թվում Ղազախստանը գտնվում են արտաքին խիստ ճնշման ներքո: Չինաստանի ու Հնդկաստանի նման հզոր պետություններ Կենտրոնական Ասիայի հանրապետությունների առաջնորդներից ակնկալում են ահաբեկչության ու ծայրահեղության դիմաց չլռել: Դա ի տես այն բանի, որ Աստանայի իշխանությունները հոգևոր ուսուցումների բացակայությունը ղազախ քաղաքացիների ծայրահեղական խմբերի հակվելու գլխավոր պատճառն են համարում: Օրինակ Ղազախստանի ՆԳ նախարարության պաշտոնատարներից համարվող կրոնական հարցերի փորձագետ Դոլաթ Աբրաևն ասել է. «Ժողովրդի ու հատկապես երիտասարդության մոտ կրոնական գիտելիքների թույլ մակարդակն ու չքավորությունը Ղազախստանի քաղաքացիների ծայրահեղականության կողմը հակվելու պատճառներից են համարվում»:
Այս ղազախ պաշտոնատարը մատնանշելով այն կետը, որ երիտասարդությունը հասարակական խնդիրների պատճառով է հակվում ծայրահեղականության կողմն, ասել է. «Ծայրահեղական խմբերի անդամների մեծ մասը 25-ից 35-ամյա գյուղացի երիտասարդներ են: Սրանք հասակ են նետել չքավոր հասարակություններում, դպրոց կամ համալսարան չեն հաճախել ու մինչև կալանավորվելը կայուն աշխատանք չեն ունեցել»:
Միևնույն ժամանակ տնտեսական վատ պայմանների հանդեպ Կենտրոնական Ասիայի պետությունների առաջնորդների անուշադրությունը պիտի ծայրահեղական խմբերի հանդեպ այդ երկրների երիտասարդության համեմատական հակման պատճառներից համարել: Նման երկրներում նկատի առնելով կրոնական ու հոգևոր կենտրոնների սահմանափակությունները, հասարակական ապականված մթնոլորտ է ձևավորվում և դա պատճառ է դառնում, որ երիտասարդները ներգրավվեն ծայրահեղական խմբերի, այդ թվում վահաբականության աղանդի ու դրա ռազմական բազուկը համարվող ԻԼԻՊ ահաբեկչական խմբի մեջ: