Մայիս 05, 2018 16:26 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասյի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանների վերջին իրադարձություններին:

Ինչպես միշտ հաղորդման սկզբում կանդրադառնանք շաբաթվա կարևոր իրադարձությունների գլխավոր կետերին սկսելով Հարավային Կովկասից:

-Հայաստանում «Իմ Քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԼՂ-ի հակամարտությունը պիտի կարգավորվի խաղաղ ճանապարհներով, սակայն եթե Ադրբեջանը սադրիչ քայլեր ձեռնարկի մենք մի կողմ դնելով մեր բոլոր ներքին խնդիրները պաշտպանելու ենք մեր հայրենիքը:

-Նիկոլ Փաշինյանը չկարողացավ վստահության ձայն ստանալ Հայաստանի խորհրդարանից: Անցած երեքշաբթի գումարված ՀՀ ԱԺ-ի նիստից հետո Փաշինյանը հավակնեց, որ Հայաստանի ղեկավարող կուսակցությունը պատերազմ է հայտարարել ժողովրդի դեմ և այլևս իշխանություն չունի:

-Վրաստանի վարչապետ Գեորգի Կիվիրիկաշվիլին «ՆԱՏՕ-Վրաստան հանրային դիվանագիտություն» համաժողովում ասաց. «ՆԱՏՕ-ին անդամակցելը Թբիլիսիի արտաքին քաղաքականության և անվտանգության գլխավոր գերակայություն է և արտահայտում է Վրաստանի քաղաքացիների կամքը»:

Իսկ ինչ վերաբերում է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին՝

-Աշխարհի 20 երկրների, այդ թվում Իրանի պատվիրակությունների մասնակցությամբ Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքի մերձակայքում գտնվող «Ավազե» տուրիստական գոտում գումարվեց «Մետաքսի մեծ ճանապարհը-դեպի առաջադիմության ու զարգացման սահմանները» խորագրով միջազգային համաժողովը:

-Ռուսաստանում Ղազախստանի դեսպանատունը մի հաղորդագրություն հրապարակելով բողոքեց Կասպից ծովի ափին գտնվող Ղազախստանի նավահանգիստներում ամերիկյան ռազմաբազաների ստեղծման կապակցությամբ որոշ ռուսական ԶԼՄ-ներում հրապարակված լուրերի դեմ:

- Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարեց, որ ԻԼԻՊ-ի ահաբեկիչների ներթափանցումը կանխելու նպատակով իր  երկիրն ընդլայնում է Տաջիկստանում ու Ղրղզստանում գտնվող իր ռազմաբազաները:

--------------------------

Իսկ այժմ բարեկամներ, առավել հանգամանորեն կանդրադառնանք շաբաթվա մի քանի կարևոր իրադարձություններին:

Հայաստանում «Իմ Քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԼՂ-ի հակամարտությունը պիտի կարգավորվի խաղաղ ճանապարհներով, սակայն եթե Ադրբեջանը սադրիչ քայլեր ձեռնարկի մենք մի կողմ դնելով մեր բոլոր ներքին խնդիրները պաշտպանելու ենք մեր հայրենիքը:

ՀՀ ԱԺ պատգամավոր և «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց. «ԼՂ-ի հարցը պիտի կարգավորվի բանակցության միջոցով: Դուք գիտեք, որ Ադրբեջանը քանի տարի է ինչ ագրեսիվ վերաբերմունք է ցուցաբերում ու բացասական մթնոլորտ է ստեղծում: Հայաստանն ամեն օր Ադրբեջանի կողմից հնչեցվող սպառնալիքներ է ստանում, օրինակ «Մենք պատրաստ են Հայաստանի հետ պատերազմի համար» կամ «Պատրաստ ենք գրավել Երևանը»: Արդյոք նման պայմաններում հնարավոր է բանակցություն սկսել»:

Կասկած չկա, որ վերջին տարիներին Բաքվի իշխանությունների կողմից հնչեցվող իրարահաջորդ սպառնալիքները սրել են թշնամի կողմերի միջև լարվածությունն ու բախումը: Միևնույն ժամանակ ԼՂ-ի հակամարտության կարգավորման ձգձգվելը պատճառ է դարձել, որ նոր սերնունդը անտեղյակ լինի այդ երկարատև հակամարտության հետ կապված ճշմարտություններից: Իրականության մեջ նոր սերունդը ԶԼՄ-ների միջոցով է ստանում հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապված վերջին տեղեկությունները: Նման պայմաններում Ադրբեջանի իշխանությունները տարածաշրջանի ու աշխարհի տարբեր երկրներից սպառազինություն գնելով փորձել են  այնպիսի տպավորություն ստեղծել որ իրենց հզորությամբ գերազանցում են տարածաշրջանի բոլոր երկրներին: Այդ պատճառով էլ շարունակ Հայաստանի դեմ սպառնալիքներ են հնչեցնում:

Դա ի տես այն բանի, որ ադրբեջանական կողմը ուշադրությամբ հետևում է հայաստանյան ներքաղաքական զարգացումներին: Այդ շրջագծում Բաքվի իշխանություններին մոտիկ կանգնած քաղաքական գործիչ և Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ղուդրաթ Հասանղուլիևը զգուշացնելով այն մասին, որ Հայաստանում ներքին լարվածությունները կարող են սրվել, հանդես է եկել նոր առաջարկով: Ազերի քաղաքական գործիչն ասել է. «Իլհամ Ալիևի կառավարությունը պիտի օգտվի Հայաստանում ստեղծված վիճակից և իր վերահսկողության տակ առնի ԼՂ-ի տարածքը»:

Ազերի պաշտոնատարների նման հայտարարությունները ոչ միայն չեն սատարել Հայաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը և կամ ԼՂ-ի տարածքում այդ երկրի իշխանության վերականգնմանը, այլև հակառակ արդյունք են ունեցել: Այդ սպառնալիքները հնչեցվում են այն պայմաններում, երբ Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը կամ մեկ հինգերորդը գտնվում է հայկական ուժերի գրավման տակ և ազերիների սպառազինությունը նրանց որևէ օգուտ չի բերել:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Հիքմաթ Հաջիևն ասել էր. «ԼՂ-ում հայկական ուժերի ներկայությունը տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության գլխավոր սպառնալիքն է համարվում և լարվածությանը վերջ տալու համար այդ ուժերը պիտի դուրս բերվեն հիշյալ տարածքներից»:

«Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության պատճառով մինչ այսօր ԼՂ-ի հակամարտության կարգավորման հարցում որևէ առաջընթաց չի արձանագրվել»,-հավելել է Հաջիևը:

Հավանաբար հենց այդ պատճառով էլ Հայաստանի վարչապետության պաշտոնի համար միակ թեկնածու Փաշինյանն ասել է. «Մենք լիարժեքորեն պաշտպանելու ենք ԼՂ-ն և վարչապետ ընտրվելու դեպքում իմ առաջին գործը կլինի ծանոթանալ շփման գծում տիրող իրավիճակին»:

Նա նաև հավելեց. «ԵԱՀԿ Մինսկի խումբը Բաքվի իշխանություններին պիտի հրաժարեցնի հարձակողական հռետորաբանությունից և նրան կոչ անի վերադառնալ բանակցային գործընթացին»:

--------------------------

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը ներկայացրել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական վիճակի հնարավոր զարգացումները։

----------------------

Աշխարհի 20 երկրների, այդ թվում Իրանի պատվիրակությունների մասնակցությամբ Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքի մերձակայքում գտնվող «Ավազե» տուրիստական գոտում գումարվեց «Մետաքսի մեծ ճանապարհը-դեպի առաջադիմության ու զարգացման սահմանները» խորագրով միջազգային համաժողովը:

Իրանի տրանսպորտի և քաղաքաշինության նախարար Աբաս Ախունդին գլխավորում էր այդ համաժողովին մասնակցող իրանական պատվիրակությանը: Թուրքմենստանի նախագահի հետ հանդիպումը, Թուրքմենբաշի միջազգային նոր նավահանգստի բացման հանդիսությանը, նաև Տնտեսական համագործակցությունների կազմակերպություն՝ ԷԿՕ-ի անդամ երկրների տրանսպորտի նախարարների նստաշրջանին մասնակցելը Ախունդիի և նրան ընկերակցող պատվիրակության «Ավազե» տուրիստական ազգային գոտի կատարած երկօրյա այցի շրջանակներում իրականացված ծրագրերից էին:

Թեհրանի ու Աշխաբադի պաշտոնատարների փոխայցելությունները և համատեղ նախագծերին ու ծրագրերին մասնակցությունն Իրանի ու Թուրքմենստանի միջև համագործակցությունների առավել ընդլայնման հող են նախապատրաստել: Այդ շրջագծում իրանական պատվիրակության ընթացիկ ուղևորությունը կարող է խթան հանդիսանալ երկու երկրի միջև համագործակցությունների սերտացմանը:

Իրանն ու Թուրքմենստանը ցամաքային սահմանից բացի Կասպից ծովում նույնպես համատեղ սահման ունեն:  Ցամաքային սահմանի գոյությունը պատճառ է դարձել, որ երկու երկրները բացի էներգետիկայի բնագավառում համագործակցությունից, նաև հատուկ ուշադրություն ցուցաբերեն առավել բարձր մակարդակում համագործակցություններին: Իրականության մեջ տրանսպորտի ու էներգետիկայի բնագավառներում համագործակցությունը երկկողմ համագործակցության ծավալների մեծացման ուղղությամբ երկու երկրի գերակայություններից են համարվում:

Թուրքմենստանի նախագահ Ղուրբաղոլի Բերդի Մոհամմեդովը «Մետաքսի մեծ ճանապարհը-դեպի առաջադիմության ու զարգացման սահմաններ» միջազգային համաժողովում ելույթի ժամանակ ասաց. «Այս համաժողովի նպատակն է վերականգնել Մետաքսի մեծ ճանապարհը, քննարկել տրանսպորտային միջանցքների ու համակարգերի, նաև բեռների տարածաշրջանային տարանցման հետ կապված քաղաքականություններն ու նաև Թուրքմենբաշի նոր նավահանգստի բացումը կատարել»:    

Թուրքմենստանի նախագահն ասաց. «Թուրքմենբաշի միջազգային նոր նավահանգիստը կառուցվել է 152 հեկտար մեծությամբ տարածքում և օժտված է միաժամանակ 17 բեռ և ուղևոր փոխադրող նավեր ընդունող տարբեր նավամատույցներով»:

Ակնկալվում է, որ իրանական պատվիրակության Աշխաբադ կատարած ուղևորության ավարտին երկու կողմերը բարեկամական ու եղբայրական համագործակցությունների ընդլայնման ուղղությամբ կրկին քայլեր կձեռնարկեն: