Մայիս 13, 2018 15:59 Asia/Yerevan
  • Միջին Ասիայի և Կովկասի  իրադարձությունները

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք անցած շաբաթվա գլխավոր իրադարձություններին:

Հաղորդման առաջին բաժնում հայացք կնետենք շաբաթվա կարևոր իրադարձությունների գլխավոր խորագրերին՝ սկսելով Հարավային Կովկասից:

-ՀՀ ԱԺ-ն վարչապետի ընտրության համար գումարված երկրորդ նիստում ի վերջո վարչապետ ընտրեց այդ պաշտոնի համար առաջադրված միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին: Նա վարչապետ ընտրվեց 59 կողմ և 42 դեմ ձայներով:

-Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Հիքմաթ Հաջիևը քննադատելով ԼՂ-ի հակամարտության կապակցությամբ ՀՀ նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն, ասաց. «Բաքուն պաշտոնապես չի ճանաչում ԼՂ-ի ներկայացուցիչներին և միայն բանակցում է Երևանի իշխանությունների հետ»: Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո հայտարարեց, որ խաղաղության բանակցություններին ներգրավված պիտի լինի նաև ղարաբաղյան կողմը:

-Ադրբեջանի ազգային ժողովի իրավական հարցերի կոմիտեի նախագահ Թահեր Քարիմլին բողոքեց այդ երկրում անբարոյականության տարածման դեմ: Թահեր Քարիմլին Ադրբեջանի խորհրդարանում ելույթի ժամանակ քննադատելով Ադրբեջանում արաբ տուրիստների պահվածքի կապակցությամբ, ասաց. «Գումար վաստակելը լավ բան է, սակայն կան հարցեր, որոնք խորթ են մեր ժողովրդի ավանդույթներին ու մշակույթին»:

Իսկ այժմ մի քանի լուրեր Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից:

-Ղազախստանի նախագահական աշխատակազմի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տեղակալ Սանաթ Քուշքումբաևն ասաց. «Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնտեսական ու առևտրական զարգացման, նաև մշակութային մակարդակի բարձրացման ուղղությամբ ԻԻՀ-ն ազդեցիկ դերակատարություն է ունեցել»:

-Ուզբեկստանի Ակադեմիայի հետազոտական կենտրոնի դասախոս և այդ կենտրոնի արդի պատմության բաժնի տեղակալ Ռոշան Նազարովն ընդգծեց երկու երկրի միջև հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ Իրանի ու Ուզբեկստանի համալսարանական ու գիտական շրջանակների կարևոր դերակատարությունը:

-Տասնյակ հեկտար տարածությամբ Կասպից ծովի ափին գտնվող ամենամեծ նավահանգիստը Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղոլի Բերդի Մոհամմեդովի ներկայությամբ շահագործման հանձնվեց Թուրքմենբաշի քաղաքում: Թուրքմենբաշի միջազգային նոր նավահանգիստն օժտված է ցամաքային ու երկաթգծային բեռնավորման սարքավորումներով ու նավամատույցով և կարող է միաժամանակ սպասարկել 17 նավերի:

Մերձկասպյան երկրներն այն պայմաններում են տարբեր ոլորտներում աշխատանք ծավալում, երբ մինչ այսօր Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին համաձայնագիրը չի ստորագրվել Մերձկասպյան հինգ երկրների ղեկավարների կողմից:

----------------------

Հաղորդման այս բաժնում առավել հանգամանորեն կանդրադառնանք շաբաթվա գլխավոր իրադարձություններին:

Հայաստանում ծայր առած բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը 59  կողմ և 42 դեմ ձայներով ՀՀ վարչապետ ընտրվեց:

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում քվեարկությունից առաջ ելույթի ժամանակ Հայաստանի անցած մեկ ամսվա իրադարձությունները սիրո և համերաշխության հեղափոխություն անվանեց, իսկ քվեարկությունից հետո հայտարարեց, որ Հայաստանում կարևոր ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ծրագրավորում է կատարելու:

Նիկոլ Փաշինյանն այն պայմաններում ՀՀ վարչապետ ընտրվեց, երբ դրանից մեկ շաբաթ առաջ խորհրդարանը դեմ էր քվեարկել վարչապետության միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին: Իրականության մեջ ՀՀ ԱԺ-ն վարչապետի ընտրության համար գումարված երկրորդ նիստում իր համաձայնությունը տվեց նրա վարչապետությանը:

Փաշինյանը սպառնացել էր, որ եթե խորհրդարանը չհաստատի նրա վարչապետությունը քաղաքական ցունամի է սպասվում: Նա միևնույն ժամանակ իր համախոհներին կոչ է արել մինչև այնքան ժամանակ երբ իրենց նպատակին չեն հասել մնան Երևանի փողոցներում:

Նկատի առնելով Նիկոլ Փաշինյանի իշխանության հասնելու ընթացքը կարելի է ասել, որ անկախությանը հաջորդած տարիներին նա Հայաստանի միակ վարչապետն է, ով այդ պաշտոնին է ընտրվել ժողովրդային բողոքի ալիքի միջոցով: ԶԼՄ-ներին Փաշինյանի տված հարցազրույցներից պարզվում է, որ նա միայն մեկ հիմնական նպատակ է ունեցել՝ իշխանությունից հեռացնել Սերժ Սարգսյանին: Այս հայ քաղաքական գործչի ջանքերի արդյունքում Հայաստանի իշխանական կառույցից հեռացվեց ղարաբաղյան կոչված հայտնի շրջանակը, ով 1998 թվականից ի վեր իշխում էր Հայաստանում: Հիշեցնենք, որ 1998 թվականից այս կողմ Հայաստանը գլխավորած երկու նախագահներն էլ Ստեփանակերտում են ծնվել:    

Այդուհանդերձ չնայած հասարակական կարծիքի մոտ վայելած համակրանքին ու հովանավորության վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը լուրջ բարդություններ է ունենալու: Քանի որ թեև Սերժ Սարգսյանը հրաժարվել է վարչապետի պաշտոնից, սակայն շարունակում է գլխավորել Հայաստանի խորհրդարանում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն և պիտի տեսնել, թե Հայաստանում ուժի հավասարություններն ի՞նչքան ժամանակ Նիկոլ Փաշինյանին թույլ կտան մնալ երկրի քաղաքական և գործադիր իշխանության ղեկին:

Այս պահին Հայաստանի քաղաքագետների մոտ տարածված է երկու տեսակետ: Ոմանք ընդունում կողմ են վիճակին և ընդգծում են, որ դա պիտի շարունակվի, իսկ ոմանք էլ հավատացած են, որ Հայաստանը գնալով մեկուսացվելու և բարդությունների առջև է կանգնելու:  

Հայ մեկնաբան Սարգիս Արծրունին հավատացած է, որ Իրան-Ռուսաստան-Ադրբեջան երկաթգծերի միացմամբ և երեք երկրների ղեկավարների հանդիպումներով տարածաշրջանում Հայաստանի քաղաքական ու տնտեսական մեկուսացումը սրվում է:

Նրա ընդգծմամբ . «Ադրբեջանի իշխանությունները չեն թաքցնում այն իրողությունը, որ «Հյուսիս-հարավ» նախագիծը նրանց տեսակետից սոսկ տնտեսական նշանակություն չունի, այլ Հայաստանին դուրս է թողնում տարածաշրջանային նախագծերից և նման միջազգային նախագծերը հետզհետե զրոյացնելու են Հայաստանին ունեցած Իրանի կարիքը»:

----------------------

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն անակնկալ չէր, թեև շատ արագ տեղի ունեցավ: Այդ մասին հայտարարել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։

-----------------------

Ադրբեջանի ազգային ժողովի իրավական հարցերի կոմիտեի նախագահ Թահեր Քարիմլին բողոքեց այդ երկրում անբարոյականության տարածման դեմ: Ադրբեջանցի քաղաքական գործիչը խորհրդարանում ելույթի ժամանակ քննադատելով տուրիզմի բնագավառում Ադրբեջանի վարած քաղաքականությունը տհաճ բնութագրեց Ադրբեջանում արաբ տուրիստների պահվածքը և ասաց. «Գումար վաստակելը լավ բան է, սակայն կան հարցեր, որոնք խորթ են մեր ժողովրդի ավանդույթներին ու մշակույթին»: «Երբեմն ասվում է, որ իրավունքը վեր է կանգնած մեր ավանդույթներից ու մշակույթից, սակայն մեր օրենքի ու իրավունքի հիմքում ընկած են մեր ավանդույթները: Պիտի սահմանափակվի մերսման սրահների գործունեությունը և կամ դրանց վրա խիստ հսկողություն գործադրվի»,-հավելեց նա:

Թահեր Քարիմլին այն պայմաններում է քննադատել Ադրբեջանում անբարոյականության տարածումը, երբ շատ փորձագետներ Իլհամ Ալիևի իշխանությանն են այդ երկրում անբարոյականության տարածման գլխավոր ազդակը համարում: Բաքվի իշխանություններն իրենց մասնակցություն են բերում տարբեր տեսակի հակաիսլամական սադրանքների, այդ թվում պարի անորակ մրցությունների և այսպես կոչված քաղաքակիրթ երկրներում անցկացվող մերկ աղջիկների գեղեցկության մրցություններին:

Երկրորդելով Թահեր Քարիմլիի հնչեցրած քննադատությունները պիտի ընդգծել, որ Ադրբեջանում ներքին վիճակն անցանկալի է և դրա գլխավոր պատասխանատուն Իլհամ Ալիևի իշխանությունն է:

Օրինակ, գեղեցկության մրցությունների ընտրական փուլին մասնակցած աղջիկներից մելը տեղեկացնելով մրցության կազմակերպիչների անբարոյականության մասին ասել է. «Մրցության կազմակերպիչներն ինձանից 40 հազար մանեթ կաշառք ստացան, որպեսզի ինձ «Միս Ադրբեջան» հայտարարեն, սակայն ըստ երևույթին Բաքվի իշխանություններն այդ գումարի քանի անգամը վճարելով մրցության կազմակերպիչներին նրանցից պահանջել էին պատանի աղջիկների մոտ անբարոյականության մշակույթը տարածելու համար, ավելի մանկահասակ պատանու ընտրեն»:

Մշակութային այդ ներխուժման մեջ Իլհամ Ալիևն արևմուտքի ձեռքի խաղալիքն է: Եթե քննարկման թեմա դառնա Ադրբեջանում տիրող ներկա հասարակական ու մշակութային վիճակը կնկատվի, որ արևմուտքն ու մեծապետականությունն այդ շիա ու մուսուլման երկրում իրենց վարձկանների ու գործակալների միջոցով անբարոյականություն տարածելու համար օգտվում են բազմաթիվ բարդ մեթոդներից ու հնարքներից: