Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:
Հաղորդման առաջին բաժնում հպանցիկ հայացք կնետենք շաբաթվա կարևոր իրադարձություններին, սկսելով Հարավային Կովկասից:
-Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց ԼՂ-ի հակամարտության կարգավորման համար սեղմ բանակցություններ վարելու Բաքվի իշխանությունների պատրաստակամության մասին:
-ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով պաշտոնից ազատեց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին և Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պետ Գեորգի Կոտոյանին և նրանց փոխարեն ՀՀ ոստիկանության ու Ազգային անվտանգության ծառայության պետ նշանակեց Վլադիմիր Օսիպյանին և Արթուր Վանեցյանին:
-Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարեց, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի շուրջ մերձկասպյան երկրների միջև լիարժեք համաձայնություն գոյություն ունի:
Իսկ այժմ մի քանի լուրեր Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից:
Թուրքմենստանի քաղաքական ու տնտեսական բարձրաստիճան մի պատվիրակության Իրան կատարած այցից հետո Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը Աշխաբադ-Թեհրան անփոխարինելի, եղբայրական, բարի-դրացիական ու կառուցողական հարաբերությունների կապակցությամբ իր գոհունակությունը հայտնեց:
-Ուզբեկստանի ՆԳ նախարար Փուլադ Բաբաջանովը և Ղազախստանի ՆԳ նախարար Ռաշիդ Ալեմովը Սամարղանդ քաղաքում կայացած հանդիպման ժամանակ ընդգծեցին ահաբեկչության ու կազմակերպված հանցագործության դիմակայման բնագավառում երկու երկրի համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
-Ղրղզստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալը Բիշքեկում գումարված Չինաստանի ու Ղրղզստանի համատեղ ֆորումի նիստում ընդգծեց Ղրղզստանի արտաքին քաղաքականության մեջ Չինաստանի ռազմավարական դերակատարությունը:
---------------------
Հաղորդման այս բաժնում առավել հանգամանորեն կանդրադառնանք շաբաթվա կարևոր իրադարձություններին:
Իրան-ԵԱՏՄ ժամանակավոր` եռամյա համաձայնագիրը շահավետ է բոլոր այն երկրների տնտեսությունների համար, որոնք ներգրավված են պայմանագրում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։
------------------------
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեմ հանդես եկավ ԼՂ-ի խաղաղության բանակցություններում ԼՂ-ի ներկայացուցիչների ներգրավման կապակցությամբ ՀՀ վարչապետի առաջարկին:
Նա նկատելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող ԼՂ-ի հակամարտության կապակցությամբ Բաքվի սկզբունքային դիրքորոշումներում որևէ փոփոխություն չի մտցվել, ասաց. «Բաքուն պահանջում է, որ հայկական ուժերը հեռացվեն ԼՂ-ից ու մերձակա տարածքներից: Այս հակամարտությունը որևէ այլ լուծում չի կարող ունենալ, բացի այն որ պահպանվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:
Ադրբեջանի նախագահի արտահայտությունները պիտի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն ուղղված հակազդեցություն համարել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ ՀՀ ԱԺ-ի նիստում հայտարարեց. «ԼՂ-ի ներկայացուցիչները պիտի ներգրավվեն խաղաղության բանակցություններին»:
Փաշինյանի այս հայտարարությունն արժանացավ Բաքվի իշխանությունների արձագանքին: Այնպես որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարեց պատերազմի վերսկսման համար իր երկրի պատրաստակամության մասին, իսկ այդ երկրի ԱԳ նախարարը տեղեկացրեց ԼՂ-ի խաղաղության բանակցությունների վերսկսման պատրաստակամության մասին:
ԼՂ-ի խաղաղության բանակցությունների ԼՂ-ի ներկայացուցիչների հարցն ավելի վաղ ներկայացվել է Հայաստանի ժամանակի իշխանությունների կողմից, ինչը մերժվել է Բաքվի կողմից: Իրականության մեջ ԼՂ խաղաղության բանակցային գործընթացին ԼՂ-ի հայերի ներգրավվածությունը նորոություն չէ և 1992 թվականին ԵԱՀԿ Մինսկի ձևավորումից ի վեր օրակարգում է եղել: Չի կարելի կասկածել, որ մյուս թեմաների նման այս հարցի շուրջ բանակցություններն էլ անօգուտ են եղել: Ադրբեջանը շարունակ գերադասել է որպես ԼՂ-ի խաղաղության բանակցությունների գլխավոր կողմ մեկ սեղանի շուրջ նստել Հայաստանի ներկայացուցիչների հետ: Դա ի տես այն բանի, որ հայկական կողմն հակառակորդի հանդեպ իր դիրքերի հզորացման ու գերազանցության ապահովման նպատակով պահանջել է խաղաղության բանակցային գործընթացին ղարաբաղյան կողմի ներգրավվածությունը: Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնատարներն ակնկալում էին, որ Հայաստանում իշխանության ղեկը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը ԼՂ-ի բանակցությունների կապակցությամբ Սերժ Սարգսյանի համեմատությամբ առավել ճկուն դիրքորոշում կորդեգրի: Այս կապակցությամբ քաղաքագետ և լրագրող Մամիկոն Բաբայանը գրում է. «ՀՀ արտաքին քաղաքականությունը հիմնված է ներկա ստատուս քվոյի պահպանման վրա և պատրաստ չէ ընդունել այնպիսի առաջարկներ, որոնք ներառում են ազատագրված տարածքների վերադարձը: Հետևաբար չի կարելի առաջիկա վեց ամիսներից մինչև մեկ տարվա ընթացքում ԼՂ-ի կարգավորման ուղղությամբ որևէ առաջընթացի ակնկալիք չի կարելի ունենալ:
Իրականության մեջ պիտի ասել, որ տարածաշրջանի պետություններն ու ժողովուրդները, որոնք երեք տասնամյակ սպասել են ԼՂ-ի հակամարտության կարգավորման համար պարտավոր են դեռ ինչ-որ ժամանակ սպասել, որպեսզի Երևանի նոր իշխանությունները ԼՂ-ի հարցով հստակ որոշումներ կայացնեն:
-------------------------------
Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարեց, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի շուրջ մերձկասպյան երկրների միջև լիարժեք համաձայնություն գոյություն ունի:
Խալաֆ Խալաֆովը Բաքվում լրագրողների հետ զրույցի ժամանակ նաև հայտարարեց. «Կասպից ծովի իրավակարգի մասին կոնվենցիայի մշակումն ավարտին է հասել և մայիսի 20-ից հետո Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գումարվելու է մերձկասպյան հինգ երկրների աշխատանքային խմբի նիստը»:
Չնայած Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի հուսադրությանը պիտի ասել, որ չնայած մերձկասպյան երկրների բազմաթիվ նիստերին Կասպից ծովի նոր իրավակարգի շուրջ բանակցություններում որևէ առաջընթաց չկա: Այս կապակցությամբ նախկին ԽՍՀՄ-ում Իրանի վերջին և Ռուսաստանի Դաշնությունում առաջին դեսպան Նեմաթոլլահ Իզադին Թեհրանում տպագրվող «Էըթեմադ» օրաթերթի հետ զրույցում ընդգծեց. «Այս բանակցությունները բնականաբար հատկացված ժամանակին համապատասխան առաջընթաց չեն ունեցել: Մենք այս բանակցությունները սկսեցինք այն երկրների հետ, որոնք ընդհանրապես այդ կապակցությամբ պատրաստություն չունեին: Այդ երկրները նոր էին անկախացել Խորհրդային Միության համակարգից»:
Նախկին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մերձկասպյան երկրները քննարկում են Կասպից ծովի իրավական նոր կարգավիճակն ու նաև այս ծովին վերաբերող հարցերում բազմակողմ համագործակցությունները: Կասպից ծովին վերաբերող բոլոր հարցերը ներառող այդ ծովի նոր իրավակարգի մշակումը տարբեր մակարդակներում մերձկասպյան երկրների ներկայացուցիչների բանակցության գլխավոր թեման է համարվում և այս շրջագծում հիշյալ կոնվենցիայի մշակման կապակցությամբ աշխատանք է տանում հիշյալ հինգ երկրների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբը: Մինչ այսօր մերձկասպյան երկրների ղեկավարների մակարդակով 4, իսկ Կասպից ծովի նոր իրավակարգի մշակման աշխատանքային խմբի 49 նիստեր են գումարվել:
Տարբեր մակարդակներում մերձկասպյան երկրների նիստերի գումարումը նոր իրավակարգի մշակման հարցում համախոհության ձեռքբերման միջոցներից մեկն է: Այդ պատճառով էլ նախարարական խորհրդի մակարդակով մերձկասպյան նիստերի գումարումը Կասպից ծովի ափին գտնվող ու շահակից երկրների համար մեծ նշանակություն ունի: Հատկապես որ այս և նման նիստերի կայացրած որոշումներն առանց միջնորդի վերջնական հաստատման համար ներկայացվում են ղեկավարների նիստին:
Այդուհանդերձ դեռ հիշյալ բանակցությունների արդյունքում ակնկալված ցանկալի եզրակացությունը ձեռք չի բերվել:
Հիշեցնենք, որ Իրանը, Ռուսաստանն, Ադրբեջանը, Ղազախստանն ու Թուրքմենստանի մերձկասպյան հինգ երկրներն են: