Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:
Հաղորդման առաջին բաժնում թռուցիկ հայացք կնետենք շաբաթվա կարևոր իրադարձությունների խորագրերին՝ սկսելով Հարավային Կովկասից:
-ԵԽԽՎ-ն առկախեց Ադրբեջանի պատվիրակության նախագահ Սամադ Սեիդովի մանդատը նրան մեղադրելով Իլհամ Ալիևի կառավարության շահերն ապահովելու նպատակով վեհաժողովի որոշ անդամներին կաշառք առաջարկելու մեջ:
-Հայաստանում ժողովրդի բողոքի ակցիաները շարունակվելով տասնյակ ցուցարարներ մայրաքաղաք Երևանում համախմբվելով գլխավոր դատախազության մերձակայքում պահանջեցին ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը:
-Վրաստանի կառավարությունը մտադիր է Ռուսաստանի համագործակցությամբ գործադրման հանձնել Հայաստանի հետ այդ երկրի առևտրական միջանցքը, որն անցնելու է Աբխազիայի ու Հարավային Օսիայի ինքնավար հանրապետություններից: Այս նախագծի իրականացմամբ Ադրբեջանն անվտանգության հետ կապված լուրջ սպառնալիքի դիմաց կկանգնի:
Իսկ այժմ մի քանի լուրեր Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից:
-Մերձկասպյան հինգ երկրների ԱԳ փոխնախարարների մասնակցությամբ Ղազախստանի Աստանա քաղաքում գումարվեց Կասպից ծովի իրավակարգի կոնվենցիայի մշակման չորսօրյա նստաշրջանը:
-Տաջիկստանը պահանջեց այդ երկրում ռազմական աստիճանների անվանումները ռուսերենից փոխել պարսկերենի:
-Ուզբեկստանի նախագահը ճգնաժամային ու մտահոգիչ բնութագրեց իր երկրի տնտեսական վիճակը:
---------------------------
Բարեկամներ հաղորդման այս բաժնում առավել հանգամանորեն կանդրադառնանք Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի մի քանի կարևոր իրադարձություններին:
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը Ղարաբաղյան բանակցությունների և, մասնավորապես, Մադրիդյան սկզբունքների շուրջ։
------------------------------
Մերձկասպյան հինգ երկրների ԱԳ փոխնախարարների մասնակցությամբ Ղազախստանի Աստանա քաղաքում գումարվեց Կասպից ծովի իրավակարգի կոնվենցիայի մշակման չորսօրյա նստաշրջանը:
Այս չորսօրյա նստաշրջանում Կասպից ծովի իրավական կարգավիճակի կոնվենցիայի նախագծի մշակումից բացի քննարկվեցին Մերձկասպյան երկրների հինգերորդ գագաթնաժողովին վերաբերող փաստաթղթերը: Մերձկասպյան երկրները մինչ այսօր ղեկավարների մակարդակում՝ չորս, իսկ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մշակման աշխատանքային խմբի շրջանակներում 49 նիստեր են գումարել:
Այս կապակցությամբ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարեց, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի շուրջ մերձկասպյան երկրների միջև լիարժեք համաձայնություն գոյություն ունի և Կասպից ծովի իրավակարգի մասին կոնվենցիայի մշակումն ավարտին է հասել»:
Չնայած Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի հուսադրությանը պիտի ասել, որ չնայած մերձկասպյան երկրների բազմաթիվ նիստերին Կասպից ծովի նոր իրավակարգի շուրջ բանակցություններում որևէ առաջընթաց չկա: Այս կապակցությամբ նախկին ԽՍՀՄ-ում Իրանի վերջին և Ռուսաստանի Դաշնությունում առաջին դեսպան Նեմաթոլլահ Իզադին Թեհրանում տպագրվող «Էըթեմադ» օրաթերթի հետ զրույցում ընդգծեց. «Այս բանակցությունները բնականաբար հատկացված ժամանակին համապատասխան առաջընթաց չեն ունեցել: Մենք այս բանակցությունները սկսեցինք այն երկրների հետ, որոնք ընդհանրապես այդ կապակցությամբ պատրաստություն չունեին: Այդ երկրները նոր էին անկախացել Խորհրդային Միության համակարգից»:
Ամեն դեպքում Կասպից ծովի շուրջ բանակցությունների հանդեպ ազերի պաշտոնատարների հայտնած լավատեսությունը վկայում է այն իրականության մասին, որ ազերի պետայրերը Կասպից ծովի շուրջ բանակցությունների հուսադրիչ բնութագրելով ու դրան զուգահեռ շարունակելով այդ ծովից նավթի ու գազի արտահանումները, փորձում են ամենաշատ օգուտը քաղել:
Անցած տարիների ընթացքում, երբ ընթացքի մեջ են եղել Կասպից ծովի նոր իրավակարգի շուրջ բանակցությունները, Ադրբեջանի իշխանություններն առանց որևէ սահմանափակության զբաղված են եղել այդ ծովում նավթի ու գազի հայտնաբերման, արտահանման ու շահագործման աշխատանքներով: Թվում է այսօր էլ ազերի պաշտոնատարները ձգտում են օրինականություն փոխանցել անցած տարիների ընթացքում Կասպից ծովի պաշարների շահագործմանը: Դա ի տես այն բանի, որ հնարավոր է Կասպից ծովում նոր բաժանումները լինեն այնպես, որ Մերձկասպյան որոշ երկրների շահերը հակասեն մյուսների շահերին:
Ընդհանուր առմամբ ակնկալվում է, որ այս տարին Կասպից ծովի իրավակարգի շուրջ կայանալիք նստաշրջանների արդյունքում դրական ու կառուցողական պայմանավորվածություններ ձեռք բերվեն:
-------------------------
ԵԽԽՎ-ն առկախեց Ադրբեջանի պատվիրակության նախագահ Սամադ Սեիդովի մանդատը նրան մեղադրելով Իլհամ Ալիևի կառավարության շահերն ապահովելու նպատակով վեհաժողովի որոշ անդամներին կաշառք առաջարկելու մեջ:
ԵԽԽՎ քննչական խումբը վերջերս հետաքննություն անցկացնելով վեհաժողովի որոշ անդամների պարագային հանգեց այն եզրակացության, որ նրանք ազերի պաշտոնատարներից կաշառք ստանալով աշխատել են Ադրբեջանի իշխանությունների շահերի ուղղությամբ: ԵԽԽՎ քննչական խումբը նաև հայտնաբերեց, որ վեհաժողովի որոշ անդամներն Իլհամ Ալիևի կառավարությունից կաշառք ստանալով պաշտպանել են Բաքվի իշխանությունների դիրքորոշումները: Այս խումբը Սամադ Սեիդովին և ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության մի քանի անդամների կաշառք ստանալու մեղադրանք ներկայացնելով, նրանց դեմ պատիժներ սահմանեցին:
ԵԽԽՎ-ի որոշման համաձայն Սամադ Սեիդովը երկու տարվա ժամկետով զրկվել է այդ վեհաժողովում աշխատանք տանելուց և միայն կարող է ֆիզիկական ներկայություն ունենալ ԵԽԽՎ-ի նիստերում:
Արձագանքելով ընդունված վճռին Սեիդովը մամուլի ասուլիսի ժամանակ անհիմն համարեց իր դեմ ընդունված ԵԽԽՎ-ի պատիժը և դա ԵԽ-ում գործող երկակի ստանդարտների ապացույց համարեց:
Սա առաջին անգամ չէ, որ եվրոպական կառույցներն ազերի պաշտոնատարների դեմ վճիռներ են կայացնում: Այնպես որ կարելի է ասել, որ Բաքվի իշխանությունները ԵԽԽՎ-ին անդամակցելուց բացի այդ վեհաժողովում որևէ դրական քայլ չեն վերցրել: Այլ խոսքով Ադրբեջանը, որ 2001 թվականի հունվարին Հայաստանի հետ մրցակցելով ԵԽ-ի անդամ ընդունվեց շարունակ այդ խորհրդի ընդունած որոշումների դեմ է քայլ վերցրել: Օրինակ, մարդու իրավունքների, խոսքի ու մամուլի ազատության, քաղբանտարկյալների և կալանքի մեջ գտնվող իսլամամետների, բանտերում տիրող վիճակի, նաև հավատացյալների ու նրանց ընտանիքի անդամների վրա գործադրվող ճնշումների հարցը շարունակ կողմերի միջև տարաձայնության առարկա թեմաներից են եղել: Այս կապակցությամբ Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ մեկ քայլ չեն նահանջել: Գուցե այդ պատճառով է, որ անցած տարի ԵԽ-ում առաջ քաշվեց նույնիսկ Ադրբեջանի անդամակցությունը դադարեցնելու հարցը:
ԵԽ-ի առաքելության մեջ է մտնում նաև Եվրոպական մարդու իրավունքների հռչակագրի վերահսկումը և ընտրում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորներին ու օմբուդսմաններին և անդամ երկրները պարտավոր են պատասխանել նրանց զեկույցներին: Դա ի տես այն բանի, որ ազերի պաշտոնատարները կամ անպատասխան են թողել ԵԽ-ի զեկույցները և կամ խուսափել են դրանց տրամաբանական պատասխան ներկայացնելուց: Օրինակ ԵԽ գլխավոր քարտուղար Թուրբյուն Յագլանդն Ադրբեջանի արդարադատության նախարարությունից պահանջե: է ամենասեղմ ժամկետներում կատարել Իլղար Մոհամմեդովին ազատ արձակելու կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ընդունած վճիռը: Անցած մեկ տարվա ընթացքում ԵԽ գլխավոր քարտուղարը երկու նամակներ հղելով Իլհամ Ալիևի կառավարությանը ներկայացրել է Ռեալ շարժման առաջնորդի ազատ արձակման պահանջը: Սակայն Բաքուն ոչ միայն հրաժարվել է այդ դիմումին տրամաբանական պատասխան տալուց, այլև տրամաբանական լուծում գտնելու փոխարեն կրկին դիմել է «խավիարային դիվանագիտության» և կամ ԵԽ-ի մարդու իրավունքների զեկուցաբերներին կաշառք վճարելու հնարքին:
2013 թվականի ապրիլի 23-ին և 24-ին Ադրբեջանի Իսմայիլի քաղաքում տեղի ունեցած հակապետական ցույցերի ժամանակ ժողովրդին կոչեր հղելու պատճառով Իլղար Մոհամմեդովը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:
Նաև պիտի հիշատակել, այն պայմաններում, երբ եվրոպական կազմակերպությունները լրջորեն հետապնդում են Ադրբեջանում արևմտամետ քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը, ընդհանրապես անտեսում են այդ երկրում իսլամամետ ու կալանավորների ու շիա ակտիվիստների հարցը:
Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ ԵԽԽՎ-ում Սամադ Սեիդովի անդամակցության դադարեցումը կարող է ԵԽ-ում Իլհամ Ալիևի իշխանությունների դեմ բացասական փաստաթուղթ համարվել: