Հունիս 26, 2018 19:57 Asia/Yerevan

Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք քավարանի մասին:

Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում շարունակում ենք «Մաադ»-ի թեմայի քննարկումը: Նախորդ մի քանի հաղորդումների ժամանակ անդրադարձանք մահվան էությանն ու քննարկեցինք այս աշխարհին հրաժեշտ տալու հետ կապված մի շարք հարցեր: Այսօր խոսելու  ենք «Քավարան»-ի մասին:

------------------

Մահից հետո մարդը մուտք է գործում մեկ այլ աշխարհ: Մահից հետո նա միանգամից հավիտենականության չի միանում և մահվան ու հավիտենականության միջև ընկած տարածությունը կոչվում է «Քավարան»:

Հիշեցնենք, որ ահեղ դատաստանը որոշ ազդանշաններ է ունենալու: Այդ թվում այն, որ այդ ժամանակ աշխարհում խոշոր իրադարձություններ են տեղի ունենալու: Ահեղ դատաստանի սեմին Արեգակը խամրելու է, աստղերը մարելու և վայր են թափվելու և գոյության աշխարհի կարգը խանգարվելու է : Սակայն դա այսօր տեղի չի ունեցել և գոյության համակարգը շարունակվում է աշխատել նույն կարգով և մոլորակները, լուսինն ու երկիրը պտտվում են անցյալի նման:

Մարդը մահից հետո երկու աշխարհների միջով է անցնում: Առաջինը Քավարանն է և մյուսը հավիտենականությունը: Այսպիսով մարդիկ դեպի հավիտենականություն առաջնորդող ճանապարհին երեք տեսակ տարբեր կյանք են ճաշակում: Բնական կամ աշխարհիկ կյանքը, Քավարանի կյանքը և Հավիտենական կյանքը:

Աշխարհիկ ու քավարանային կյանքը երկուսն էլ ժամանակավոր բնույթ են կրում, բայց հավիտենական կյանքը , որ սկսվում է Ահեղ դատաստանի նշանները երևալով հավերժական է ու վերջ չունի:

«Բարզախ» կամ «Քավարան» եզրույթը երկու բանի միջև գտնվող արգելքի ու տարածության իմաստով է և «բարզախ» են կոչվում այն ամենն ինչ տարածություն են ստեղծում երկու բանի միջև: Այդ պատճառով էլ մահվան ու հավիտենականության միջև ընկած աշխարհը «Բարզախ» կամ Քավարան է կոչվում: Մեռելները մինչը Ահեղ դատաստանի օրը բնակվում են այս աշխարհում:

 

Ղուրանը «Մոըմենուն» սուրայում ակնարկ է կատարել «բարզախ»-ին: Այս սուրայի 99-րդ և 100-րդ այաներում կարդում ենք. «Մինչև այնքան ժամանակ երբ վրա է հասնում նրանցից մեկի մահը, ապա ասում է. «Իմ Արարիչ, ինձ վերադարձրու, գուցե ինձանից լավ ու բարի հիշատակ թողնեմ»: Նրան ասում են. «Երբեք»: Սա նրա արտասանած խոսքն է և նրանց քավարան է սպասում մինչև այն օրը, երբ հարություն կառնեն»:

Այս այան հստակ կերպով մահվան ու հավիտենականության միջև ընկած տարածությունը բարզախ կամ քավարան է անվանել: Մարդիկ այս աշխարհից կտրվելու պահին ու դրանից հետո տեղեկանում են իրենց վիճակի մասին ու գտնում են, որ արդյոք փրկվածների մեջ են, թե նրանց դժոխքն ու պատիժն են սպասում: Այս այաի համաձայն մահվան սեմին կանգնած հանցագործ ու մեղավոր մարդն անցյալում գործած ոճիրների պատճառով իր կատարած գործերի համար վտանգ է զգում ու զղջում է ապրում: Նա լիարժեք անկարողության պայմաններում Աստծուց խնդրում է աշխարհ վերադառնալ, որպեսզի գուցե հնարավորություն ունենա սրբագրել իր սխալները: Սակայն բացասական պատասխան է ստանում, քանի որ վերադարձի ճանապարհը փակ է և որևէ դեպքում աշխարհ վերադառնալու հնարավորություն չկա:

Հենց այնպես որ սաղմը ծնվելուց հետո հայտնվում է այնպիսի պայմաններում, որ հնարավորություն չունի մոր  արգանդն ու մինչ այս ունեցած կյանքը վերադառնալ, մահացած մարդու համար է այս աշխարհ վերադառնալու որևէ հնարավորություն գոյություն չունի:

Իրականությունն այն է, որ աստվածային օրենքներում որևէ թերություն կամ պակասություն գոյություն չունի և սա նրա իմաստնության պահանջն է, որ մարդը տարբեր փուլերում է զարգանում: Մարդու արարման համար պիտի նա հայտնվի մոր արգանդի նեղ ու մութ  աշխարհում, որպեսզի նախապատրաստվի այս աշխարհ մուտք գործելու համար: Հավիտենական աշխարհին հասնելու համար էլ մարդը պիտի կատարելագործման ուղի անցնի քավարանում և դա համարվում է հավիտենականություն  մուտք գործելու սկզբնակետը:

Տրամաբանական պատճառներն ու նաև Ղուրանի հստակ այաները վկայում են, որ մահվամբ ու մարդու մարմինը փտելով նրա հոգին շարունակում է գոյություն ունենալ: Հետևաբար նրանից հետո երբ մարմինը մահանում է ու կորցնում է իր կյանքը, հոգին մեկ այլ աշխարհում է շարունակում իր կյանքը: Նախորդ հաղորդումների ժամանակ անդրադարձան հոգու անկախ լինելու և գոյատևելու պատճառներին և ասացինք, որ մարդու մարմինը նյութեղեն է ու ենթարկվում է նյութական աշխարհի կանոններին: Հետևաբար տեսք, կշիռ ու ծավալ ունի և տեղավորվում է ժամանակի ու վայրի մեջ: Նաև բնական երևույթներն, այդ թվում ցուրտն ու ջերմությունը և հիվանդությունն ազդում են մարդու վրա: Մարմինը երիտասարդության ու ծերության շրջաններ է ունենում և ի վերջո մի օր դադարում է աշխատել ու մարդը մահանում է: Բայց հոգին անկախ ինքնություն ունի ու նյութեղեն չէ: Հետևաբար ֆիզիկական ախտերն ու ազդակները, այդ թվում ծերությունն ու ոչնչացումը, որոնք նյութեղեն արարածների յուրահատկություններից են, նրա վրա ազդեցիկ չեն: Այդ պատճառով էլ մահից հետո հոգին զերծ է մնում այս ախտից, այսինքն ծերանալուց ու ոչնչանալուց և շարունակում է գոյատևել:

Ղուրանն ընդգծում է, որ մարդու հոգին մահից հետո շարունակում է իր գոյությունը: Այդ պատճառով էլ Աստված Ղուրանում ողջույն է հղում այս աշխարհից հեռացած իր մարգարեներին: Օրինակ ասում է՝ «Ողջույն Աբրահամին» կամ «Ողջույն Մովսեսին ու Ահարոնին»:

Այս ողջույններն ակնարկում են այդ մեծ գործիչների հոգիներին և վկայում են այն մասին, որ այս աշխարհից մարդու կտրվելով նրա հոգին չի ոչնչանում, այլ կենդանի է մնում ու գոյատևում է:

Անկասկած մարդը մահից հետո մտնում է կյանքի մեկ այլ փուլը, որը շարունակվում է մինչև հավիտենականություն: Մահից հետո մարդը մի տեսակ քավարանային կյանք է ունենում: Այսինքն գիտակցում է և զգացմունքներ  ու երազանքն է ունենում: Քավարանային կյանքն իրականություն ունի և երևակայական կյանք չի համարվում: Իհարկե ամեն մարդ քավարանում համաձայն իր մտածողության, համոզումների և աշխարհում որդեգրած իր ընթացքի է հաճույք ու անդորր վայելում և կամ ցավ ու տառապանք կրում:

Քավարանի շրջանն ազնիվ ու ճշտապահ մարդկանց համար մարմնի վանդակից ազատվելու իմաստով է: Բարեգործներն ուրախ ու երջանիկ կյանքի են արժանի դառնում: Բայց Քավարանը չարագործների ու հանցագործների համար սարսափելի է և հագեցած է տանջանքներով ու դժբախտությամբ:

Թեև Քավարանի մասին մանրամասն տեղեկությունները բացակայում են, սակայն չպիտի մոռանալ, որ Ղուրանը հստակ կերպով ակնարկել է քավարանի գոյությանը: Ղուրանն անդրադարձել է Քավարանում երկու խմբի պատկանող մարդկանց կյանքին՝ երջանիկ մարդկանց և չարագործ ու հանցագործ մարդկանց: Այս կարգի այաներում հիշատակված է Քավարանում բարեգործների անդորրն ու հանգստավետությունը, իսկ չարագործների կրած ցավն ու տառապանքը:

Օրինակ Ղուրանում խոսվել է Քավարանում նահատակների հավերժական կյանքի, մասնավոր պարգևների, ուրախության և դրախտային բարիքները վայելելու մասին:

 

«Ալե Օմրան» սուրայի 169-րդ և 170-րդ այաներում ասված է. «Երբևէ մի ենթադրիր, որ նրանք ովքեր Աստծո ճանապարհին սպանվում են, մահացած են: Այլև նրանք կենդանի են ու ապրում են Արարչի մոտ և ուրախ են այն ինչի համար, որ Աստված է շնորհել նրանց և ուրախ են նրանց համար ովքեր հետևում են իրենց ու դեռ իրենց չեն միացել: Ոչ սարսափում են ու ոչ էլ մտահոգություն ունեն»: Այս այան Քավարանում Աստծո ճանապարհին նահատակվածների կյանքի մասին հակիրճ տեղեկություններ է փոխանցում: Պարզ է, որ եթե քավարանային կյանք չլիներ նրանց կենդանի լինելը, Արարչի մոտ օրապրուստ ստանալն ու ուրախ լինելն անիմաստ կլիներ:

«Բաղարա» սուրայի 154-րդ այաում ասված է. «Նրանց ովքեր նահատակվում են Աստծո ճանապարհին մեռած մի կոչեք, այլ նրանք կենդանի են, բայց դուք  դա չեք ըմբռնում»:

 

Ընդհակառակը որոշ այաներ տեղեկացնում են Քավարանում չարագործների ճակատագրի մասին: Այդ թվում Փարավոնի ու նրա մերձավորների նման ըմբոստ ու չարագործ մարդկանց մասին «Մոըմեն» սուրայի 46-րդ այաում ասված է. «Ամեն առավոտ ու գիշեր կրակ է տեղում նրանց վրա և երբ մեռելների հարության պահը հասնի, ասվելու է՝ Փարավոնի մերձավորներն ամենածանր պատժին արժանացրեք»:

Այս այան լավապես պարզաբանում է Քավարանում Փարավոնի մերձավորների վատ կացությունը: Այս այաում երկու տեսակ պատիժ է սահմանվել նրանց համար: Մեկը նախքան ահեղ դատաստանը և դա այն է, որը օրական երկու անգամ՝ առավոտյան ու գիշերը կրակ է տեղում նրանց վրա: Մյուսը՝ ահեղ դատաստանի օրվա պատիժն է, որ հրաման է արձակվում ամենածանր պատժին արժանի դարձնել նրանց:

Առաջին պատիժն ու տառապանքը վերաբերում է Քավարանին: Այս պատժի ժամանակ, որի ընթացքում չարագործները դժոխքի կրակի են մատնվում նրանց թե հոգին սասանում է և թե ազդվում է նրանց մարմինը: Այաների համաձայն Քավարանի պատիժն իրականացվում է առավոտյան ու գիշերը, քանի Քավարանն էլ այս աշխարհի նման առավոտ, գիշեր, շաբաթ ու տարի ունի: Բայց երկրորդ պատիժը հատուկ է հավիտենականությանը, որտեղ տառապանքը մշտական ու հավերժական է:

Իսլամի մեծ  մարգարեն ասել է. «Երբ ձեզանից մեկը մահանում է, ամեն առավոտ ու գիշեր նրան հիշեցնելու են իր դիրքը: Եթե դրախտային լինի նրա տեղը Դրախտում կլինի, ու եթե դժոխային՝ նրա տեղը լինելու է դժոխքում և նրան ասելու են՝ ահեղ դատաստանի օրը սա է լինելու քո տեղը և դա նրա հոգուն ուրախություն կամ ցավ կպատճառի»: