Օգոստոս 29, 2018 13:46 Asia/Yerevan

Հոգեբան ՝ Անուշ Ալեքսանյանի մասնակցությամբ Աղբյուր ՝ boon.am

Հոգեթերապիան երեխաներին եւ դեռահասներին օգնում է տարբեր ձեւերով: Նրանք հուզական աջակցություն են ստանում, լուծում են մարդկանց հետ ունեցած իրենց հակասությունները, հասկանում են իրենց զգացմունքները եւ խնդիրները, իսկ հին խնդիրների համար լուծման նոր եղանակներ են գտնում: Հոգեթերապիայի նպատակները լինում են կոնկրետ (վարքի փոփոխություն, ընկերների հետ հարաբերությունների բարելավում) կամ ընդհանուր (անհանգստության նվազեցում, ինքնագնահատականի բարձրացում): Հոգեթերապիայի տեւողությունը կախված է խնդիրների բարդությունից: Հոգեթերապիայի մեջ հատուկ մասնագիտացված եւ հմտացած են մանկապատանեկան հոգեբույժները:

Մանկական հոգեթերապիան և նրա գործընթացի առանձնահատկությունները

Մեր իրականության մեջ ծնողները հիմնականում այն ժամանակ են դիմում մանկական հոգեբանի, երբ կա որոշակի անհասկանալի, անհարթ փոխհարաբերություններ սեփական երեխայի և նրա կողմից դրսևորվող վարքի միջև: Դիմելով մասնագետի՝ ծնողներն ակնկալում են երեխայի հետ տարվող աշխատանքից հետո ունենալ լուռ, հնազանդ և հանգիստ երեխա: Սակայն հարց է առաջանում. արդյո՞ք դա է առողջ երեխայի կերպարը:

Մանկական հոգեթերապիան նոր ճյուղ է, որը ժամանակի պահանջներին համընթաց զարգացում է ապրում և ակտիվ կիրառվում մեր օրերում:

արդյունավետ աշխատանք իրականացնելու համար անխուսափելիորեն կարևորվում էր ծնողի դերը: Առհասարակ, մանկական հոգեթերապիան համագործակցություն է ծնող-հոգեբան կոնտեքստում: Եվ քանի որ կա պատճառահետևանքային կապ, այն է՝ հոգեբանի յուրաքանչյուր աշխատանք երեխայի հետ, լինի դա կոգնիտիվ, վարքային, սոցիալ դերային, պետք է ամրապնդվի ծնողի կողմից առօրյայում: Աշխատանքը երբեք արդյունավետ չի լինի, եթե այդ աշխատանքը տարվի հոգեբանի սենյակում, իսկ տանը երեխային վերաբերվեն նույն խնդրի շեշտումով և ամրապնդմամբ՝ պատիժ, անվանարկում, զրկանք, և այլն: