Սեպտեմբեր 12, 2018 07:03 Asia/Yerevan

Եթե ցանկանում եք արտակարգ արձակուրդ անցկացնել Իրան ճամփորդեք:

Արտասահմանցի զբոսաշրջիկներն ինչպես են բնութագրում Իրանը:

 

«Գեղեցիկ...լիակատար..հինավուրց երկիր...վաղեմի պատմության տեր....հաճելի ժողովրդով իրապես գեղեցիկ երկիր....զարմանալի ու առեղծվածային տեսարժան երկիր....Եթե  ցանկանում եք արտակարգ արձակուրդ ունենալ ճամփորդեք Իրան»:

Զբոսաշրջության արդյունաբերության նպատակներից մեկն այն է, որ աշխարհի ժողովուրդները մոտենալով միմյանց առավել լավ ու արդարացի ճանաչողություն ձեռք բերեն միմյանց հանդեպ, սրբագրեն սխալները և կիսելով սեփական փորձը ժողովուրդներին միմյանց ծանոթացնող դեսպաններ լինել: Բլոգներում ու վիրտուալ էջերում ուղևորության հուշերի գրառումը կարելի է այդ կապակցությամբ միջոցներից մեկը համարվել: Օգեր Փնարն իտալացի զբոսաշրջիկ է, որ 2015 թվականի վերջին օրերին ճամփորդեց Իրան և վերադարձին իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Գնացեք Իրան: Գնացեք ու մոտիկից հանդիպեք այս առատաձեռն, ուշիմ ու հաճելի ժողովրդին: Գնացեք ու տեսեք, որ այս մարդիկ ու նրանց երկիրը որքան տարբեր են այն հիմար կարծրատիպերից որ տարիներ շարունակ ստեղծել են մեզ համար և մեր երևակայության մեջ դա ուռճացրել են»:

Իհարկե նաև պիտի անդրադառնալ այն կետին, որ Իրանի դեմ արևմուտքի ԶԼՄ-ների բացասական ու լայնամասշտաբ քարոզչության զուգահեռ, որոնք Իրան կատարվող ուղևորությունը դասել են արկածախնդրության ու վտանգավոր ուղևորությունների շարքը, Իրան այցելելու համար վիզա ստանալն էլ հեշտ չէր: Եթե փորձենք արդարացի մոտեցում ցուցաբերել հարցին պիտի խոստովանենք, որ մինչև մի քանի տարի առաջ Իրանի դեսպանատներն Իրանում օտարահպատակների ներկայության քաղաքական ու պատմական դառը փորձի պատճառով վիզաների հարցում այնքան էլ առատաձեռն չէին գտնվում:

Անվտանգությունն ու զբոսաշրջությունը սերտ աղերս ունեն: Անվտանգությունը, որպես ուղևորության ցուցանիշներից մեկը աշխարհի տարբեր կետերում զբոսաշրջիկների ներգրավման կամ որոշակի կետեր այցելելուց հրաժարվելու հարցում կարևոր դերակատարություն ունի: Ոմանք այն համոզման են, որ անվտանգությունը զբոսաշրջության չորս կարևոր հիմնասյուներից է, որոնք են բնակությունը, տրանսպորտը, անվտանգությունն ու սնունդը:

Ուղևորության ուղեցույց համարվող «Lonely Planet» գրքում դեպի Իրան ուղևորության մասին ասված է. «Իրանը չափազանց ապահով երկիր է այն աստիճանի, որ շատ զբոսաշրջիկներ դրա անվտանգությունը բնութագրելով ասել են «Իմ այցելած ամենաապահով երկիրը» և կամ ասել են թե Իրանում անվտանգությունը կարող է համեմատվել Եվրոպայի հետ»:

 

Շվեդացի ատլետիստ Քրիսթինա Փալթենը վերջին տարիներին Իրան ուղևորված ամենահետաքրքիր արտասահմանցի զբոսաշրջիկներից է: Մինչ այսօր որևէ արտասահմանցի զբոսաշրջիկ վազելով Իրանում շրջագայելու նպատակով այս երկիր չի ուղևորվել: 48 ժամ շարունակ թրեյդմիլի վրա վազելու գինեսյան մրցանիշը պատկանում է նրան: Քրիսթինան, որ երեք ամսվա վիզա ստանալով ուղևորվել էր Իրան, ասում է. «Ուզում էի աշխարհի հանդեպ ավելի մեծ չափով վստահություն ձեռք բերել ու մտածում էի թե ինչպես կարող եմ դրան նպաստել: Ես մի կին եմ ու ինձ համար այն հարցը գոյություն ուներ, որ եթե հագնեմ իմ ատլետի կոշիկներն ու վազեմ իսլամական մի երկրում, որտեղ գործում է շարիաթի  օրենքներն, ի՞նչ կարող է պատահել»:

 

Քրիսթինայի բարեկամներն ու հարազատները նրան հրաժարեցնում էին այդ քայլից, բայց նա սկսեց իր ուղևորությունը: Քրիսթինան իր ուղևորության մեկնարկին «Ալ-Ալամ» հեռուստակայանին տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե վազելու համար ինչո՞ւ է Իրանն ընտրել, ասաց. «Կարծում եմ Իրանը չափազանց գեղեցիկ երկիր է ու լսել եմ, որ բարեհամբույր ժողովուրդ ունի և իրանական կերակուրները չափազանց համեղ են: Կարծում եմ, որ այստեղ վազելու համար լավ պայմաններ գոյություն ունեն: Այս ուղևորությամբ ես ցանկանում եմ մարտահրավեր նետել Իրանի մասին իմ և ուրիշների մոտ գոյություն ունեցող կանխադատումներին»:

Քրիսթինան PALTEN.SE հասցեով հասանելի կայքում իր ընթերցողի հետ կիսել է տեսարժան վայրերի պատկերները: Նա որ Իրան կատարած ուղևորության ընթացքում ականատեսն է եղել ժողովրդի բարեկամական վերաբերմունքի, որը դրսևորվել է նվերներ տալու, նրան սնունդ առաջարկելու և նրան անվճար կերպով հանգստի ու քնելու վայր տրամադրելու տեսքով, ասում է. «Ես հավատացած եմ, որ մեզնից շատերը նախապաշարումներ ունեն: Ես ինքս էլ նախապաշարումներ ունեմ: Բայց երբ հանդիպում ենք իրար մեր նախապաշարումների համար որևէ պատճառ  գոյություն չունի: Ուզում եմ ասել, որ մենք բոլորս մարդ ենք: Բոլոր մարդիկ իրենց յուրահատուկ ոճով գեղեցիկ են»:

«Կրկին վերադառնալու ենք Իրան»: Սա ուղևորության ավարտին զբոսաշրջիկներից շատերի հայտնած փափագն է:

Ճապոնացի զբոսաշրջիկ Յասունորի Քամեվարի

 

Յասունորի Քամեվարին ճապոնացի զբոսաշրջիկ է, որ իրեն  Քամեն է ներկայացնում: Նա իր անվան մասին ասում է. «Ճապոնիայում էլ երբ ինքս ինձ ներկայացնում եմ, բոլորը զարմանում են: Քամեն ճապոներենում նշանակում է կրիա»: Նա մի առ ժամանակ առաջ ուղևորվեց Իրան և երեք ամիս մնաց այն երկրում, որտեղ իր իսկ վկայությամբ նույնիսկ այցելելու նպատակ չի ունեցել: Քամենը Իրանն այսպես է ներկայացնում. «Նախքան ուղևորությունս սկսելը չէի պատկերացնում, որ Իրան եմ մեկնելու: Կարծում էի, որ Իրանն անապահով է: Սա իմ ենթադրությունն էր, սակայն երեք տարի ճամփորդելով հանդիպել եմ Իրան այցելած բազմաթիվ զբոսաշրջիկների: Նրանք հետաքրքիր հուշեր էին պատմում ու ասում էին, որ Իրանը լավ ու հաճելի ժողովուրդ ունեցող երկիր է: Ինքս ինձ ասում էի, որ անպատճառ պիտի Իրան ուղևորվեմ: Իրան ուղևորվելով իմ տեսակետը փոխվեց: Իրանն իմ պատկերացրածից շատ ավելի մեծ է ու մշակութային բազմազանություն ունի: Այս մշակույթներից որոշները եզակի են: Բացի այդ Իրանը շատ ավելի զարգացած է նրանից ինչ պատկերացնում էի»:

Ճապոնացի զբոսաշրջիկ Յասունորի Քամեվարին Իրանը յուրահատուկ է համարում ու հավատացած է, որ պիտի կրկին վերադառնալ այնտեղ:

 

 

Պիտակ