Հունվար 09, 2019 20:50 Asia/Yerevan
  • Իրանը` այլ տեսանկյունից(13)

Իրանն ունի առողջապահական ուժեղ համակարգ:

Աբդոլռահմանը և նրա կինը ՝ Այիշան տասը տարի է ամուսնացած են: Անպտղության բուժման ծառայություններից օգտվելու հեռանկարն իրաքցի զույգին Իրանի Յազդ քաղաք է բերել: 38-ամյա ամուսինը գտնում է , որ նրանց անպտղության պատճառը ՝ հարազատի հետ ամուսնությունն է: Նա ասել է.«Տարիներ շարունակ փորձել ենք բուժվել Իրաքում , սակայն անօգուտ: Հարազատներից մեկի խորհրդով որոշեցինք բուժումը շարունակել Յազդի պտղաբերության կենտրոնում : Ամիսներ եղել ենք կենտրոնի մասնագետների հսկողության տակ: Այսօր արդեն սպասում ենք մեր առաջնեկին, որն արհեստական բեղմնավորման արդյունք է»:

 

Յազդ քաղաքի պտղաբերության կենտրոնը

 

Պակիստանի Փինջաբի քաղաքացի Շահեդ Աբբասը որոշ ժամանակ է Մաշհադ քաղաքում է: Նա Իմամ Ռեզայի դամբարանի ուխտավոր է: Քաղաքում նա պատահաբար  ատամնացավ ունեցավ, որն էլ նրան ստիպեց դիմել համապատասխան կլինիկա : «Քանի դեռ չէի ծանոթացել Իրանում մատուցվող ստամատոլոգիական ծառայություններին, անտեղյակ էի այդ ոլորտում Իրանի ձեռքբերումների մասին: Ըստ իս պակիստանցիները կարող են Իրան այցելել ՝ բուժում ստանալու համար».-ասել է նա: Շահեդ Աբբասի կարծիքով, ստացած ծառայությունները բավական մատչելի են: Նա նույնպես համոզված է, որ այդ նվաճումների մասին պետք է իմանան նաև հարևան երկրներում:

Ադրբեջանի քաղաքացի Նաղմե Ջաբբարին ասել է, որ Իրանի հարևան երկրների բնակիչները վստահում են իրանցի բժիշկներին: «Դա ի հարկե գալիս է այդ երկրներում իրանցի բժիշկների գործունեության անցյալից: Իրանցի մի քանի բժիշկներ են աշխատում Ադրբեջանի բուժկենտրոններում».-ասել է Նաղմե Ջաբբարին:  

 

Իրանի առողջապահական գյուղակները հանդիսանում է բժշկական տուրիզմի դրախտը

 

 

Բժիշկների հմտությունը, արդիական տեխնոլոգիաների առկայությունը , բուժման փոքր ծախսեր և ի հարկե բարձրորակ բուժծառայություններ՝ ահա այն բոլոր առավելությունները, որոնք Իրանը դարձնում են հարևան երկրների բնակիչների բուժծառայություններ ստանալու նպատակակետը: «Իրանն ունի առողջապահական ուժեղ համակարգ».-այսպես է արտահայտվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության  նախկին ներկայացուցիչ ՝ Սամին Սադիղին ՝ 2017 թվականին Իրանում իր առաքելությունն ավարտելու  ժամանակ:

Վերջին տասնամյակներին բուժման ոլորտի գործիչների աշխատանքային փայլուն վկայականը ցույց է տալիս, որ Իրանը որպես առողջապահության ու բժշկական բևեռներից մեկը , դասվում է ոլորտի առաջատար երկրների շարքին: Իրանի բժշկական համակարգի տվյալների համաձայն, Իրանում աշխատում են ավելի քան մեկ միլիոն 300 հազար ընդհանուր բժիշկներ, մասնագետներ ու գերմասնագետներ, լաբորատորային ու դեղագործական ենթաբաժիններում: Կանխատեսվում է, որ ընդհանուր բժիշկների թվին տարեկան շուրջ 400-ն ավելանալու է: Դա այն դեպքում, երբ 10 հազար բժիշկներ ստանում են մասնագիտական կրթություն:

Իրանը համարվում է աշխարհի տասը առաջատար երկրներից մեկը, որտեղ արձանագրվել են բժշկագիտական տարբեր նվաճումներ : Ցողունային բջիջների ուսումնասիրման ու տեխնոլոգիայի զարգացման շնորհիվ բուժվում են քաղցկեղի տարբեր տեսակները, կատարվում են ոսկրածուծի փոխպատվաստում, տարբեր օրգանների բարդ վիրահատություններ, բուժվում են ողնաշարային խանգարումները:

Ոսկրածուծի փոխպատվաստման վիրահատությունների թվաքանակի առումով Իրանը համարվում է երկրորդ երկիրն աշխարհում ՝ Իտալիայից հետո: Անցյալ երեք տասնամյակներին,  Թեհրանի Շարիաթի հիվանդանոցում կատարվել է ավելի քան 5300 ցողունային բջիջների ու ոսկրածուծի փոխպատվաստում: Միջին հաշվով տարեկան 700 փոխպատվաստում է իրականացվում Իրանում:

Իրանում արտադրվել են 34 բիոտեխնոլոգիական դեղեր: Իրանցի դեղագետերը պատրաստում են արյան տարատեսակ հիվանդությունների դեղամիջոցը, նաև կրծքագեղձի քաղցկեղի բուժման հերսեպտին դեղատեսակը , մանկական մենինգիտի կանխարգելման հեմոֆիլոս պատվաստանյութը, անպտղության FSH դեղը, վահանաձև գեղձի խանգարումների բուժման PTH հորմոնային բաղադրությունը, նաև քիմիատերապիայից հետո արյան վերականգնման և ոսկրածուծի փոխպատվաստման GCSF կոչվող հավաքածուն, շագանակագեղձի քաղցկեղի բուժումից հետո կիրառվող հորմոնային դեղամիջոցը , նաև արյան խտության կարգավորման դեղատեսակները:

Արհեստավարժ բժիշկները համատեղ գործունեություն են ծավալում հարևան երկրների բժիշկների հետ: Դրա մեկնարկը եղել է Շիրազ քաղաքի լյարդի փոխպատվաստման կենտրոնի բժշկական պատվիրակության Պակիստան կատարած այցով: Սենդ նահանգի փոխպատվաստման օրոլոգիական բաժնի վարիչ ՝ Սեյյեդ Ադիբ Ալհասան Ռազավիի ասելով, Շիրազի լյարդի փոխպատվաստման կենտրոնը համարվում է տարածաշրջանում իր տեսակի լավագույններից մեկը: Իրանցի մասնագետների այցն իր երկիր , նա որակում է երկու երկրի միջև սերտ համագործակցության վառ օրինակը:

Իրանցի բժիշկնրը համագործակցում են տարբեր երկրների հետ

 

 

Իրանցի բժիշկները տարբեր ձևաչափերով համագործակցում են գիտական ու համալսարանական կենտրոնների, Կարմիր մահիկի, բժիշկներ առանց սահմանի կազմակերպության հետ: Համագործակցությունն  իրականացվում է փորձի ու գիտելիքների փոխանակման , նաև ուղղակի գործունեության տեսքով: Այստեղ կարելի է հիշել իրանցի բժիշկ մաշկաբան Դկտ. Էմադիին: Նա բազմիցս աֆրիկյան երկրներ է մեկնել ՝ Քենիայի, Գանայի ու Տանզանիայի բնակիչներին բուժօգնություն ցուցաբերելու համար: Բուրունդիի նախագահի հրավերն ընդունելով, իրանցի բժիշկն այդ երկիր է մեկնել : Նա ստանալու է ամսական 30 հազար դոլար՝ իր կեցության ու կողմնակի ծախսերի համար: Իրանցի մաշկաբանն  իր մասնագիտական փորձը փոխանցելու է մյուս գիտնականներին: «Ես իրանցի եմ  ՝ հին ու քաղաքակիրթ մի երկրի քաղաքացի: Բուրունդիում հիմնադրվող մաշկային հիվանդանոցի համար ընտրել եք Իմամ Ռեզայի անունը: Դա արդեն բավական է ինձ: Դրանով թե Ձեր ուշադրությունն եք ցուցաբերել իմ նկատմաբ և թե համարեք որ կատարել եք նաև ձեր նյութական վճարումները»,ասել է նա:

 

 

 

 

 

 

Պիտակ