Հունվար 20, 2019 20:14 Asia/Yerevan

Բոլորներն էլ գիտեն , թե երկրների պատկերային ու իրական տպավորությունները տարբեր են լինում: Այդ տարբերությունը չափազանց մեծ է , երբ խոսքը Իրանի մասին է:

Կանանց վերաբերող հարցերն աշխարհում ամենաաղմկահարույցներից են: Սոցիոլոգները և ոլորտի գործիչներն ամենից շատ կարևորում են նրանց հասարակական ու քաղաքական գործունեությունը ՝մասնավորապես ընտրություններին մասնակցելու կանանց իրավունքները: Արդիական իմաստով, կանայք առաջին անգամ քվեարկելու իրավունք են ստացել 1881 թ.-ին: Նոր Զելանդիայում, Ավստրալիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Բրիտանիայում ու Ֆրանսիայում կանայք քվեարկելու իրավունք են ձեռք բերել համապատասխանաբար 1893, 1902 , 1917, 1920, 1928 և 1944 թվականներին: Իսկ ավելի ուշ 1945, 1971, 2006 և 2015 թվականներին , կանայք այդ իրավունքը ստացել են Իտալիայում, Շվեյցարիայում, Էմիրություններում ու Արաբիայում : Պատմական դառը կատակ է թվում այն, որ ժամանակակից աշխարհում մինչև երեք տարի առաջ որոշ երկրներում կանայք ընտրությունների մասնակցելու իրավունք չունեին: Նամանավանդ Աստվածային վերջին կրոն ՝ Իսլամի բնօրրան համարվող Արաբիայում , սրանից 15 դար առաջ, Մոհամմեդ մարգարեն նման իրավունք է կանանց համար վերապահել:

Աշխարհում կանանց դիրքի ու իրավունքների հարցի զգայնությունը որոշ պետությունների համար առիթ է ստեղծում քաղաքական շահերն ապահովելու նպատակով լրատվամիջոցների օգնությամբ բորբոքել միջազգային հանրության կրքերը: Այդ հարցում բացառություն չէր կազմում նաև Իրանը: 1978 թվականին իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, արևմտյան ԶԼՄ-ներում Իրանի դեմ քարոզչության մշտական առանցքը եղել է իրանցի կանանց իրավունքների հարցը: Արդյոք արևմտյան լրատվամիջոցների ներկայացրած պատկերը համապատասխանո՞ւմ է իրականությանը: Հարցին պատասխանելու համար և հաշվի առնելով հաղորդման սահմանափակ ժամանակը, փորձեցինք ներկայացնել այն մարդկանց հուշերը, որոնք առիթ են ունեցել շփվել իրանցի կանանց հետ :

 

 

Իրանցի կանանց ակտիվ ներկայությունը իսլամական հեղափոխության ժամանակ

 

Թունիսցի մտավորական Ֆաթիմա Բին Մահմուդը 2016 թվականին Իրան էր այցելել «Իրանի և արաբական աշխարհի մշակութային երկխոսության» համագումարին մասնակցելու նպատակով: Իր երկիր վերադառնալուց հետո, նա պատմել է իր տեսածի ու լսածի մասին .«Առ այսօր Իրանն ինձ համար առեղծված էր : Երբ մտածում էի այդ երկրի մասին, պատկերացնում էի ոչ-թափանցիկ տեսիլք, որից փորձում էի խույս տալ: Սա երևի սեկուլարիզմի նկատմամբ ունեցած նախապաշարումս է, որն ինձ մոտ բոլոր կրոնների նկատմամբ ատելություն էր առաջացնում: Դա ի հարկե Արևմուտքի մեդիայի և կինոյի թողած ազդեցությունն էր, քանի որ դրանք փորձում էին Իրանը «հակակին», «հակաարվեստ» ու «հակակյանք» մի երկիր ներկայացնել»:

«Իմ գործունեությունը ծավալվում էր Ալ-Զահրա համալսարանում: Արժանացա համալսարանի կին դեկանի ջերմ ընդունելությանը: Ծանոթացա մի քանի կին դասախոսների հետ և ի զարմանս ինձ, պարզվեց, որ նրանք բոլորը ֆիզիկայի, բիոլոգիայի և հումանիտար գիտությունների թեկնածուներ են: Համալսարանի դեկանին ասացի, որ ես համոզված էի, որ իրանցի կանայք դատապարտված են տանը մնալու: Չէի կարող ենթադրել, որ իրանցի կանայք կարող են համալսարան մտնել: Համալսարանի կին դեկան ասաց, որ իրանցի կանայք գրագետ են և նրանց մեծ մասը ստացել է բարձրագույն ուսում:

 

 

«Ալ-Զահրա» համալսարանի ուսանողուհիների ավարտական հանդեսը

 

 

«Ալ-Զահրա» համալսարանում ինձ զարմանք պատճառեց նաև շուրջ տասը հազար ուսանողուհիների ներկայությունը: Սա կանանց համալսարանն է: Ալ-Զահրա համալսարանն ունի տարբեր ֆակուլտետներ, հանրակացարաններ, ճաշարան, գրավոր ու աուդիո գրադարան, մարզադահլիճ, լողավազան , նաև արվեստի կենտրոններ:

Ֆրանսացի լրագրող Ժան Քլոդ Գինոն Իրան էր այցելել ֆրանսացի ընկերների հետ: «Իրանի մասին մեր կուրությունը» խորագրով հոդվածում նա գրել էր .«2015 թվականի ապրիլից մինչև 2016 թվականի ապրիլին Իրանում էի: Երկրորդ անգամ Իրան այցելեցի շուրջ 30 հայրենակիցներիս հետ: Այստեղ ստացա առաջին ցնցումը: Ցնցում բառը նույնիսկ չի կարող արտահայտել իմ այդ զգացողության ողջ էությունը: Մեր խմբի բոլոր անդամների հետ միասին հազարավոր կիլոմետր ճանապարհ անցանք ՝ Թեհրանից Շիրազ, ապա եղանք Քաշանում, Աբիանեում, Նաինում, Յազդում ու Արդաքանում: Երկար խորհելուց հետո համոզվեցինք, որ Իրանի մասին պատկերացումներն ընդհանրապես չէին համապատասխանում մեր նախապաշարումներին: Բոլոր ճամբորդները գիտեն, որ երկրների պատկերած ու իրական տեսած տպավորությունները ոչ միշտ են համապատասխանում իրար: Իսկ ինչ վերաբերում է Իրանին, ասենք, որ այդ երկիրը մեզ ներկայացրել էին բացարձակ սխալ կերպ: Այս դեպքում մեր կուրությունը լրատվական խաբեության արդյունք էր: Հաճախ Իրանը ներկայացվում է , որպես փակի տակ գտնվող, մութ ու խավար պայմաններում ապրող բնակչությամբ: Ինչպես օրինակ լինում է Սաուդյան Արաբիայի դեպքում: Իրանական իրողությունն ամբողջապես տարբեր է: Այստեղ մենք ականատես եղանք մի եզակի ու արտակարգ երևույթի : Դա Իրանի համալսարաններում կանանց ու աղջիկների ակտիվ ներկայությունն էր: Կանայք ու աղջիկներն Իրանում ուսանում են բժշկական, իրավաբանական ու այլ ճյուղերում:

 

Իրանցի կանանց ակտիվ հասարակական ներկայությունը 

 

Ֆրանսացի լրագրողնը գրում է .«Ճանապարհին բոլոր ֆրանսացիներին զարմացրել էր մեծ ու փոքր քաղաքների ժամանակակից լինելու փաստը : Մաքուր ու կոկիկ քաղաքները համապաստախանում էին եվրոպական չափանիշերին: Այս բոլորին ավելացնենք իրանցիների ջերմությունը, հյուրասիրությունը: Լրատվամիջոցների ու կինոյի փոխանցած ինֆորմացիան ու թողած տպավորության և սեփական աչքերով տեսած զարմանալի գեղեցկության միջև տարբերությունն այնքան մեծ էր, որ ակամա առաջանում էր մի հարց, որ այս կուրությունը ինչի՞ հետևանք էր»:  

 

Պիտակ