Սեպտեմբեր 15, 2018 22:14 Asia/Yerevan

Իսլամական Համագործակցության Կազմակերպության (IOC) անդամ պետությունների զբոսաշրջության նախարարների 9-րդ կոնֆերանսում որոշում է կայացվում, որ ամեն տարի մեկ քաղաք ընտրվի որպես իսլամական պետությունների զբոսաշրջության մայրաքաղաք: Այդ իսկ պատճառով 2015թ. Ղոդս քաղաքը (Երուսաղեմ)ընտրվում է առանց քվերակության: 2016թ. քվեարկությամբ ընտրվում է Թուրքիայի Կոնիա քաղաքը, իսկ 2017թ.՝ Մեդինա քաղաքը:

2018թ. զբոսաշրության մայրաքաղաք է ընտրվել Իրանի Թավրիզ քաղաքը: Ուստի 26 մասից բաղկացած հաղորդաշարի շրջանակներում փորձելու ենք Ձեզ ծանոթացնել Իրանի այս տեսարժան պատմական քաղաքի հետ:

Ասիայի մայրցամաքում կան բազմաթիվ հինավուրց քաղաքներ և Թավրիզը այդ հնադարյան ու պատմական քաղաքներից մեկն է: Այս քաղաքի կենտրոնում և Կապույտ մզկիթի շրջակայքում հնադարյան հուշարձանների հայտնաբերումը պատճառ է դարձել, որ հնեաբանների ուշադրությունը կենտրոնանա Ատրպատականի այս շրջանի վրա և այս քաղաքը դասվի աշխարհի ամենահին քաղաքների դասին: Մինչև նշված հայտնաբերումները, ոչ այնքան շատ բան էր հայտնի Թավրիզի պատմության մասին և միակ բանը, որը վկայում էր հին ժամանակներում այս քաղաքի գոյության մասին, մթա 8-րդ դարի Ասորեստանի թագավոր Սարգոն Բ-ի արձանագրությունն էր: Սակայն Կապույտ մզկիթի հայտնաբերումները քողազերծեց մի  խորհրդավոր աշխարհ հետազոտողնների համար. Բրոնզի դարաշրջանին ու դրանից էլ վաղ ժամանակներին պատկանող հուշարձանների հայտնաբերմամբ մենք տեղեկանում ենք Թավրիզի ավելի քան 5000 տարվա հնության մասին:

Պատմությունը վկայում է, որ մինչև արիական ցեղերը մուտք կգործեն Իրան, Ատրպատականում ներկա են եղել պետություններ, ինչպիսիք են Ուրարտուն և Մանան: Այս կապակցությամբ Ռիչարդ Նիլսոն Ֆրայը (Richard Nelson Frye) «Իրանի պատմական ժառանգությունը» խորագրով իր հեղինակային գրքում գրել է. «Իրանի արևմուտքում և Ատրպատականում ժամանած մարերն ու այլ իրանական ցեղերը բախվեցին ոչ հնդեվրոպական լեզվով խոսացող տեղաբնիկների, այդ թվում ուրարտացիների, մանաների, խուռիների և այլոց հետ:»

Թավրիզը Իրանի երրորդ մեծագույն քաղաքն է և հատուկ դիրք է զբաղեցնում Իրանի պատմության, մշակույթի ու տնտեսության մեջ: Արևելյան Ատրպատական նահանգի հպարտանալի ու պատմական կենտրոնը վայրիվերումներով լի ժամանակներ է ապրել ու բազմապիսի իրադարձությունների ականատեսն է եղել: Կար մի ժամանակ, երբ Թավրիզը բարձր գագաթներով Սահանդի լեռների մոտակայքում գտնվող փոքրիկ մի գյուղ էր, և կար ժամանակ, երբ այն ընտրվել էր որպես Իրանի մայրաքաղաք: Պատմության ընթացքում հուժկու և ավերիչ երկրաշարժերի հետևանքով այս քաղաքը բազմաթիվ անգամ հողին է հավասարվել, սակայն այս երկրամասի խիզախ ու աշխատասեր կանանց ու տղամարդկանց ջանքերով կրկին փայլատակել է նախկինից ավելի շենացած վիճակում:

Ներկայումս Թավրիզի մեգապոլիսը Իրանի հյուսիս-արևմուտքում տնտեսական, որդյունաբերական, ռազմական ու հաղորդակցային բևեռ է և մեծ նշանակություն ունի Իրանի տարածքային ամբողջականության ու սահմանների պաշտպանության առումով: Քանի որ Թավրիզի ժողովուրդը միշտ առաջատար է եղել աշխարհի ժամանակակից հնարավորություններն ու տեխնիկաները Իրանում առաջինը գործի դնելու առումով, ուստի այն ստացել է նաև «առաջինների քաղաքը» անվանումը, որտեղ փորձ է արվել իր պատմական ու մշակութային ավանդույթների ու արմատների պահպանման զուգահեռ բարձրացնել քաղաքային կյանքի որակը:

Թավրիզում է առաջին անգամ 1816թ. հիմնադրվել պարսկերեն ու արաբերեն տառերով կապարե մեքենայով տպագրատունը Միրզա Զեյնոլաբեդին Թաբրիզիի կողմից, ով հայտնի է որպես Իրանի տպագրական արդյունաբերության հայրը: Օտար լեզվով գրքի թարգմանությունը առաջին անգամ կատարվել է 1819թ. Միրզա Մոհանդեսբաշ  Թաբրիզիի և Միրզա Աբդոլ-Լաթիֆ Թասուջի Թաբրիզիի կողմից՝ անգլերենից պարսկերեն: Առաջին մանկական արձակ ոճով գիրքը հրատարակվել է Թավրիզում Միրզա Աբդոլռահիմ Նաջարզադեհ Թաբրիզիի կողմից:

Գրադարաններն ու ընթերցասրահները համարվում են քաղաքների գիտամկշակութային կարևորագույն ռեսուրսներից մեկը և այս առումով ևս առաջինը պատկանում է Թավրիզ քաղաքին, որը ստեղծվել է 1921թ. Մոհամմադալի Թարբիաթի ջանքերով:

«Սոլի» կինոթատրոնը եղել է Իրանի առաջին կինոթատրոնը, որը Թավրիզում հիմնադրվել է կինոթատրոնը՝ Լոմիր եղբայրների կողմից հայտնագործելուց հետո 5 տարի անց: Ի դեպ մայրաքաղաքի առաջին կինոթատրոնը գործարկվել է 1926թ. ևս Թավրիզի քաղաքացի ոմն Ալի Վաքիլի անունով անձնավորության կողմից: Հարկ է նշել, որ մի քանի տարի անց առաջին Կինեմատոգրաֆիկ պարբերականը հրատարակվել է վերջինիս կողմից:

Թավրիզը առաջատար է եղել նաև Կատարողական արվեստների բնագավառում և կատարողական առաջին համարները բեմ են բարձրացել Նասերեդին Շահի օրոք Միրզա Աղա Թաբրիզիի կողմից:

Իրանում մանկական գրքերի հրատարակիչ, Բաղչեբան մականունով հայտնի Ջաբբար Ասգարզադեհը Թավրիզ քաղաքում հիմնադրել է խուլ-համրերի համար նախատեսված առաջին դպրոցը և խուլ երեխաների համար սովորելու հնարավորություն ստեղծեց: Աբոլղասեմ Ֆյուզաթը Թավրիզում հիմնադրել է «Մանուկների պարտեզ» կոչվող Իրանի առաջին մանկապարտեզը: Թավրիզ քաղաքը առաջատար է եղել նաև բարձրագույն կրթության առումով : Թավրիզ քաղաքում են հիմնադրվել գորգագործության, բուժքույրական ֆակուլտետները, որտեղ իրականացվել է բուժքույրական մասնագիտությամբ ասպիրանտուրայի աստիճանի ուսումը:

Մշակույթի, արվեստի ու կրթության ոլորտներից բացի, ուշադրության են արժանի Թավրիզի բնակչության ձեռքբերումներն ու առաջադիմությունները բժշկության բնագավառում: Օրինակ՝ թագավորի փոխանորդ Աբբաս ՄԻրզայի կողմից արտերկիր ուղղարկված առաջին ուսանողը եղել է Թավրիզի բնակիչներից մեկը: Թավրիզում են թարգմանվել, հեղինակվել ու հրատարակվել առաջին բժշկական գրքերը: Հարկ է նշել, որ Թավրիզ քաղաքում է առաջին անգամ իրականացվել ջրծաղիկի հիվանդության դեմ պատվաստումը:

 

Թավրիզ քաղաքի այս առանձնահատկությունները, ինչպես նաև պատմական ու ժամանակակից եզակի կառույցները, Ատրպատականի շլացուցիչ  բնությունը, նրա ժողովրդի մշակութային, էթնիկ ու ցեղային բնութագրերը, հուշանվերները, գորգերը, արհեստներն ու այլ առանձնահատկություններ, այս քաղաքն առանձնացնում են Իրանի մյուս քաղաքներից:

Իսլամական համագործակցության կազմակերպությունը 2015թվականից իրագործում է իսլամական երկրների զբոսաշրջության օրինակելի քաղաք նախագիծը: Հիշյալ նախագծում, ամեն տարի իսլամական երկրների քաղաքներից մեկը ներկայացվում է որպես «իսլամ աշխարհի զբոսաշրջության օրինակելի քաղաք»: Առաջին անգամ, 2015թ, Պաղեստի Ղոդս քաղաքը, 2016թ. Թուրքիայի Կոնիան և 2017թ. Սաուդյան Արաբիայի Մեդինա քաղաքը ընտրվեցին որպես «իսլամ աշխարհի զբոսաշրջության օրինակելի քաղաքներ»: իսկ 2018թ. Նիգերի հանրապետության մայրաքաղաք՝ Նիամեյում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների զբոսաշրջության նախարարների 9-րդ համագումարի փորձագիտական նիստում,  Իրանի Թավրիզ քաղաքն ընտրվեցժ որպես «իսլամ աշխարհի  մայրաքաղաք»: Նախքան այդ ընտրությունը հաշվի առնելով ընտրության չափանիշերը Թավրիզն ու Յազդ քաղաքներն էին քննարկվում, սակայն ընտրվեց Թավրիզը:

Բարեբախտաբար Թավրիզում այդ նպատակով աշխուժություն է առաջացել: Թավրիզի քաղաքապետարանի ջանքերով ու լրատվական գովազդով, ժողովուրդը տեղեկացվել է այդ ընտրության մասին և Թավրիզի  ժողովուրդը մեծ սիրով ընդառաջեց այդ ընտրությունը: Ակնկալվում է, որ զբոսաշրջիկները ևս կշարունակեն մեծ թափով Թավրիզ այցելությունը:

Ինչպես հայտնի է «Իսլամական աշխարհի զբոսաշրջության օրինակելի քաղաք» անվանումից, այս ընտրությունը կատարվել է պատմական, մշակութային ու կրոնական գործոնների հիման վրա:

Թավրիզը կարողացել է իրեն ներկայացնել որպես Իրանի ամենաժամանակակից, ամենագեղեցիկ ու ամենազարգացած քաղաքը:

Բնականաբար, օտարերկրյա զբոսաշրջիկները չեն մեկնում Թավրիզ, տեսնելու աշտարակները, առաջադեմ առևտրի կենտրոնները և այլն: Ակնհայտ է, որ պատմական, մշակութային, սոցիալական ու կրոնական հատկանիշներին ուշադրություն դարձնելը 2018 թ. Թավրիզի հաջողության ամենակարևոր գործոնն է հանդիսանում:

Թավրիզ 2018-ի լոգոն

Թավրիզ 2018 –ի լոգոն նախագծվել է տկն. Լեյլա Հոջբիի կողմից՝ ներշնչվելով պատմական վայրերից:  Այս լոգոյում «Մաղբարաթոլ Շոարա»-ն, «Ժամացույցի աշտարակը» և «Կապույտ մզկիթը» կարող են համապատասխանաբար մշակույթի, քաղաքակրթության ու կրոնի խորհրդանիշը լինել և Թավրիզ 2018-ի գլխավոր նպատակը հենց դա է: Թավրիզի լոգոյում փիրուզագույնը խորհրդանշում է իսլամ աշխարհը:  Թավրիզ2018-ի լոգոն պարզ է ու հզոր: Դիտողը առաջին հայացքից կապ է հաստատում այդ լոգոյի հետ և դա Թավրիզ 2018 լոգոյի գլխավոր առաքելությունն է:

Տուրիզմը եկամտի կարևորագույն աղբյուրներից մեկն է նավթի եկամուտներից կախվածությունից ազատվելու միջոց: Թավրիզ քաղաքի պատմությունը, մշակույթը և արվեստը ներկայացնելը և այդ քաղաքի կարևորությունը Իրանի մշակույթի բնագավառում, ինչպես նաեւ դրա կարևորությունը իսլամական աշխարհում, այն ոլորտներից մեկն է, որոնք կարող են խրախուսել զբոսաշրջիկներին այցելել Թավրիզ:

Թավրիզը որպես Իսլամական երկրների նկարչության մայրաքաղաք ընտրելը , Թավրիզի ընտրությունը `որպես Իսլամական քաղաքների ատլասի գրասենյակ և Թավրիզը որպես գորգի համաշխարհային մայրաքաղաք ընտրելը Թավրիզը որպես« 2018 թ. Իսլամական երկրների զբոսաշրջության մայրաքաղաք »ընտրելու արդյունավետ գործոններից  են համարվոմ:

Ընթացիկ տարում տարբեր ծրագրեր են նախատեսվել Թավրիզը ներկայացնելու համար: Այս հաղորդաշարի ընթացքում փորձելու ենք ձեզ ծանոթացնել իսլամական երկրների զբոսաշրջության մայրաքաղաքը :

Ընկերակցեք մեզ Թավրիզի տարբեր շրջաններում ուղևորության ընթացքում: