Սեպտեմբեր 17, 2018 13:02 Asia/Yerevan

2018թ. իսլամ աշխարհի զբոսաշրության մայրաքաղաք է ընտրվել Իրանի Թավրիզ քաղաքը: Թավրիզին հաջողվեց ներկայանալ որպես Իրանի ամենաժամանակակից, ամենաառողջ,ամենագեղեցիկ ու ամենազարգացած քաղաքը:

Թավրիզը Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող արևելյան Ատրպատական նահանգի կենտրոնն է: Թավրիզը հյուսիսից, հարավից ու արեւելքից միանում է լեռներին, իսկ արևմուտքից Թավրիզի հարթավայրին և Աջիչայ գետի հովտին: Այս քաղաքից Թեհրան հեռավորությունը 599 կիլոմետր է:

Թավրիզի ներսից ու շրջակայքից անցնում են երկու գետեր: Թալխեռուդը կամ Աջի Չայը Թավրիզի հյուսիս-արևմուքից անցնող մշտական գետ է, իսկ Ղուրի Չայը Թավրիզի կենտրոնից անցնելով, քաղաքի հյուսիս-աևմուտքոմ միանում է Աջի Չայ գետին:

Թավրիզի կլիման ամռանը խիստ շոգ է լինում, իսկ ձմռանը խիստ ցուրտ: Ցրտաշունչ ձմեռներն ազդված են տարածքի լեռնային բարձր դիրքերից: Չնայած քաղաքի կլիման ամռանը չորային և շոգ է լինում, սակայն Սահանդ լեռանը մոտ լինելով և բազում այգիների գոյության շնորհիվ քաղաքում կլիման հաճելի է:

Հստակ տվյալներ չկան Թավրիզի նախապատմության մասին: Թկավրիզի մասին առաջին արձանագրությունը պատկանում է ասորի թագավոր Սարգեն երկրորդին:

2001-2011 թթ ընթացքում Թավրիզի շրջակայքում կատարված հայտնագործությունները վկայում են այն մասին, որ մթա առաջին և երկրորդ հազարմյակներում Թավրիզում քաղաքակրթություն է եղել: Պատմության ընթացքում մի քանի անգամ Թավրիզը մայրաքաղաք է դարձել: Ներկայիս Թավրիզ քաղաքը կառուցվել է Դավրեժի ավերակների վրա: Դավրեժը ժամանակին եղել է տարածաշրջանի ամենակարևոր առևտրային կենտրոններից մեկը և կապող կամուրջ է հանդիսացել Արևելքի ու Արևմուտքի միջև: Հայ Արշակունիների տիրապետության օրոք Դավրեժը մայրաքաղաք էր համարվում:

Հիջրայի երրորդ հարյուրամյակի առաջին կեսում, Թավրիզն ընդլայնվեց և Ատրպատականում մեծ նշանակություն ստացավ: Մթ. 858 թ.՝ հիջրայի 244 թ. Թավրիզում ծանր ու ավերիչ երկրաշարժից հետո, Մոթվաքել Աբբասինհրամայեց անհապաղ վերակառուցել քաղաքը: Աբումանսուր Ռավանդիի իշխանության օրոք Թավրիզը բարգավաճեց, սակայն 1043թ. Տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո քաղաքն ավերվեց: Երբ 1037թ. Իրանցի հանրահայտ փիլիսոփա, բանաստեղծ  Նասեր Խոսրոն այցելեց Թավրիզ, քաղաքի տարածքը 1400*1400 քայլ բնութագրեց, այնպես որ ենթադրվում է, որ քաղաքի մեծությունն այդ ժամանակ մեկ քառակուսի կիլոմետր է եղել:

«Ռահե Ալ-Սոդուր» գրքում ասված է, որ Թողրոլը խալիֆայի դստեր հետ իր հարսանիքը կատարել է Թավրիզի մոտակայքում: 1131թ. Սուլթան Մահմուդ Ղազնավիի մահից հետո, Սուլթանի որդու՝ Դավուդի և եղբոր՝ Մասուդի միջև քաշքշուկներ եղան քաղաքին տիրելու հարցով: Ի վերջո հաղթեց Դավուդը և Թավրիզը հռչակեց իր իշխանության նստավայր: Պատմական փաստերը վկայում են այն մասին, որ 14-րդ դարից հետո, Թավրիզը Ատրպատականի կենտրոն ճանաչվեց: 12-րդ դարում մոնղոլները երկու անգամ գրոհեցին Թավրիզի վրա և հատուցում ստանալով հռացել են քաղաքից: Սակայն ի վերջո 1230թ. Մոնղոլները իրենց տիրակալությունն են հաստատում Ատրպատականում և Թավրիզում:

Իլխանական իշխանության օրոք Թավրիզը ծաղկունքի շրջան ապրեց: Իլխանների երկրորդ արքա՝ Աբաղա Խանը Թավրիզը իր իշխանության մայրաքաղաք ճանաչեց և այդ տարածքից կառավարեց իր իշխանությունը Նեղոսից մինչև կենտրոնական Ասիա: Ղազան Խանի իշխանության օրոք Թավրիզում բարեփոխումներ տեղի ունեցան: Նրա օրոք կառուցվեցին օրինակելի քաղաքներ՝ Շանբ Ղազանն ու Ռոբբե Ռաշիդին: Վենետիկցի աշխարհաշրջիկ Մարկո Պոլոն 1275թ. Թավրիզ այցելելով  գրել է այդ քաղաքի բարգավաճ վիճակի մասին: Նա գրել է.

«Մեծ քաղաք գեղեցիկ այգիներով: Քաղաքն ունի հրաշալի դիրք: Տարբեր շրջաններից արտադրանքներ են բերվում այդ քաղաք: Լատին առևտրականները, հատկապես Ժնևից Թավրիզ են այցելում, որպեսզի գնեն տարբեր շրջաններից այդ քաղաք բերված արտադրանքները»:

Թիմուրների, Կարա Կոյունլուների և Սեֆյանների իշխանության սկզբնական շրջանում շարունակվեց Թավրիզի փառքի շրջանը: 1500թ. Սեֆյանների Իսմայիլ թագավորը գրավեց Թավրիզը և քաղաքը դարձրեց իր իշխանության մայրաքաղաքը: Քաղաքը մոտ լինելով Իրանի ու Օսմանիայի սահմանին խոցելի դարձավ: Այնպես որ օսմանցիները մի քանի անգամ գրավեցին Թավրիզը , և ի վերջո Սեֆյանների շահ Թահմասեբը մայրաքաղաքը Թավրիզից Ղազվին տեղափոխեց:

Թավրիզը Սեֆյանների օրոք

Ղաջարների օրոք Թավրիզը կրկին ուշադրության կենտրոնում հայտնվեց: Ղաջարների իշխանության շրջանում Թավրիզը գահաժառանգի նստավայրն էր համարվում: Իրան-Ռուսաստան պատերազմները սկսվելով, Թավրիզը ռուսների թիրախներից էր համարվում: Ռուոսները 1826 թ. գրավում են Թավրիզը: Իրանի ու ռուսների միջև խաղաղության պայմանագիր ստորագրվելով, քաղաքը կրկին հայտնվում է իրանցիների ձեռքում: Այնուհետև ժամանակի գահաժառանգ Աբբաս Միրզան բազում բարեփոխումներ է իրականացնում և արդիականացնում է քաղաքը: Նա վերակառուցում է Թավրիզը և փոստային ու ֆինանսական նոր համակարգ է ստեղծում քաղաքում:

Մետաքսի ճանապարհում լինելով, առևտրից բացի Թավրիզում տարածված էր արվեստն ու մշակույթը: Հարյուրամյակներ շարունակ, Թավրիզի տնտեսական բարգավաճման շնորհիվ, քաղաքում առաջադիմեցին քաղաքացիական ու հասարակական կառույցները: Հետևաբար Իրանում զարգացումները և նորագույն քաղաքակրթությունը սկսվել են Թավրիզից: Այդ ժամանակաշրջանում Թավրիզում տեղի ունեցան մտավոր շարժումներ, տնտեսական, սոցիալական ու տեխնիկական իրադարձություններ:

Այսօր Թավրիզի բնակչությունը խոսում է թուրքերեն և ազերի լեզուներով: Նախքան Թավրիզի բնակչության մոտ թուրքերեն  լեզվի տարածվելը, նրանք  խոսում էին ազերի լեզվով, որն Ատրպատականում տարածված էր մինչև հիջրայի 11-րդ դարը:Ազերին իրանական լեզուներից է և մոտ է Կասպից ծովի հարավային և թաթի բարբառներին:

Թավրիզում բնակվող էթնիկ կազմը ներառում է 96.5% թուրք (ազերի), 2.9% պարսկախոս և 0.6%  մյուս ազգերից: Թավրիզից անցած աշխարհաշրջիկների ու պատմաբանների գրությունների համաձայն, անցյալում տարբեր ցեղեր են ապրել Թավրիզում: Աղույունլուների օրոք Թավրիզ այցելած վենետիկցի աշխարհաշրջիկների ասածով, Թավրիզում ապրում էին իրանցիներ, թուրքմեններ, սեֆյանների կողմնակից ցեղեր և հայեր: Պորտուգալացի աշխարհաշրջիկ՝ Անտորիո Թանիերիրոն 1525թ. Շահ Թահմասեբի իշխանության օրոք, Թավրիզի ժողովրդի մասին գրել է.«Այս քաղաքում ապրում են սպիտակամորթ պարսկախոսներ և մի խումբ թուրքմեններ, որոնք բոլորն էլ գեղեցիկ են ու բարետես»:

Թավրիզի բնակչության մեծ մասը 12 իմամին հետևող շիա մուսուլմաններ են: Քաղաքում ապրում են նաև հայ և ասորի քրիստոնյաներ, զրադաշտականներ և փոքրաթիվ հրեաներ: Թավրիզի հայերը ամենամեծ կրոնական փոքրամասնությունն են համարվում: Նրանք Թավրիզ են գաղթել օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց Ցեղասպանության և առաջին աշխարհամարտի ժամանակներում: Թավրիզի հայերը Հայոց առաքելական եկեղեցու հետևորդ են:

2016թ. Թավրիզի բնակչությունը գերազանցում էր մեկ միլիոն 500 հազարը և Թեհրանից, Մաշհադից, Սպահանից, Քյարաջից ու Շիրազից հետո, Իրանի վեցերորդ մարդաշատ քաղաքն է: Մինչեւ Նասրեդին Շահ-ղաջարի թագավորության ավարտը Թավրիզը Իրանի ամենամարդաշատ քաղաքն էր համարվում: Տնտեսական, արդյունաբերական, վարչական և միջազգային հեղինակության շնորհիվ Թավրիզը Արեւմտյան Ատրպատականի ամենագրավիչ քաղաքն է հանդիսանում: Թավրիզից 24 կմ հեռավորության վրա գտնվող Սահանդ քաղաքը կառուցվել է Թավրիզի բնակչության արտահոսքը գրավելու նպատակով:

Թավրիզն անցյալում ութ դարպաս է ունեցել: Հետագային պատմական այդ դարպասների ուղղությամբ շուկաներ են կառուցվել՝ ժողովրդի մուտքը կենտրոնական շուկաներ կանխելու նպատակով: Հետզհետե այդ շուկաների մոտ բնակարաններ են կառուցվել, այդպիսով շուկաները միացել են իրար և նոր թաղամասեր են առաջացել:

Մեր օրերին չնայած Թավրիզի տարածմանը, քաղաքի այն հատվածը, որտեղ գտնվում են շուկաները քաղաքի կենտրոն է համարվում:

 

 

Պիտակ