Սեպտեմբեր 18, 2018 04:09 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

Շաբաթ՝  սեպտեմբերի 1-ին, մի խումբ արվեստագետների եւ մշակույթի ոլորտի պատասխանատուների ներկայությամբ Կինոյի թանգարանում կայացավ Բեքթաշ Աբթինի պատրաստած «1937 թվականի հոկտեմբերի 13-ը» ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմը ներկայացնում է իրանահայ անվանի երաժշտագետ և դիրիժոր մայետրո Լորիս Ճգնաւորյանի արկածալի ու արգասավոր կյանքի ուղին՝ միեւնույն ժամանակ վեր հանելով նրա ներքին անհատականությունը և հանդիսատեսին ծանոթացնում է նրա մտերմիկ դեմքին:

Այս ֆիլմը մինչեւ սեպտեմբերի 14-ը կարելի բացառապես դիտել www.hashure.com հասցեով հասանելի «Թամաշա» կայքում:

Քեյհան Քալհոր

 

Իրանցի երաժիշտ Քեյհան Քալհորը հաղթել է «Իսահակ Շտերն»-ի անվան գեղարվեստական փառատոնում:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Իսահակ Շտերնի հումանիտար արվեստի մրցանակին արժանացել է իրանցի երաժիշտ Քեյհան Քալհորըիր երաժշտական ստեղծագործությունների և մարդասիրական մոտեցման համար:

Իսահակ Շտերնի  երաժշտական միջազգային մրցույթը, Չայկովսկու և Քոինն Էլիզաբետի միջազգային երաժշտական մրցույթների կողքին, աշխարհի հեղինակավոր երաժշտական փառատոներից է համարվում:

Isaac Stern Human Spirit Award փառատոնը մեկնարկել է 2016 թ.-ին, որի նպատակն է գնահատել այն խմբերին կամ անհատներին, որոնք զգալի ներդրում են ունեցել երաժշտության միջոցով հումանիտար գործերում:

«Ափանդիս»

 

Իրանական «Ափանդիս» և «Վիլայիհա» ֆիլմերը շահեցին Թայվանում անցկացված Ասիա-Փասիֆիք կինոփառատոնի 58-րդ շրջանի երեք մրցանակները:

Համաձայն ԻՌՆԱ-ի հաղորդման, Ամիր Ալի Դանային «Ափանդիս» ֆիլմում դերակատարության համար շահեց լավագույն գլխավոր դերասանի, իսկ Սոռայա Ղասեմին «Վիլայիհա» ֆիլմում դերակատարության համար՝ լավագույն լրացուցիչ դերի դերասանուհու մրցանակները:

Ի դեպ, «Ափանդիս» ֆիլմի ռեժիսոր Հոսեյն Նամազին ստեղծարարության ու նորարարության համար շահեց Ասիա-Փասիֆիք կինոփառատոնի 58-րդ շրջանի ժյուրիի հատուկ մրցանակը:

Ասիա-Փասիֆիք կինոփառատոնն ամեն տարի անց է կացվում Ֆիլմի պրոդյուսերների միության միջազգային ֆեդերացիայի անդամ որևէ երկրում:

Փառատոնն անց է կացվում 1954 թվականից:

 

Իրանցի արվեստագետը Մարիամ Աստվածածնի մասին Ղուրանում գրված սուրայի գեղագրության պաստառը նվիրել է աշխարհի կաթոլիկների առաջնորդ Ֆրանցիսկոս Պապին:

ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, Ֆիլիպիններում կայացած Իրանի մշակույթային փառատոնի ընթացքում իրանցի արվեստագետ Ռաֆաաթ Մուսավին, Մարիամ Աստվածածնի մասին Ղուրանում գրված սուրայի ոսկեզոծ գեղագրության պաստառը նվիրել է աշխարհի կաթոլիկների առաջնորդ Ֆրանցիսկոս Պապին:

Ֆիլիպիններում կայացած Իրանի մշակույթային փառատոնին ներկա էին Մանիլայում Վատիկանի դեսպան Գաբրիել Քաչան, Ֆիլիպիններում ԻԻՀ դեսպան Մոհամեդ Թանհային, Ֆիլիպիններում «Ալ Մոստաֆա» միության ղեկավար Մոջթաբա Աքբարին և այլ պաշտոնատարներ:

Ֆիլիպիններում Իրանի մշակութային օրերը անցկացվեցին Մանիլայում Իրանի դեսպանատան մշակութային խորհրդատուի և Իրանի ու Ֆիլիպինների կանանց բարեկամության ասոցիացիայի աջակցությամբ:

Ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի տուն-թանգարան

 

Ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան 110-ամյակին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում օգոստոսի 31-ին բացվել է գրողի տուն-թանգարանը: «Ռենեսանս» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը գնել էր տունը 2015 թվականին, վերակառուցել որպես տուն-թանգարան և Սարոյանին պատկանող և առնչվող հնարավոր բոլոր նյութերը հավաքագրել այնտեղ:

Թանգարանի բացմանը ներկա են եղել Ֆրեզնոյի քաղաքային խորհրդի անդամ Էսմերալդա Սորիան, քաղաքապետ Լի Բրանդը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյան, «Ռենեսանս» հիմնադրամի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը և այլոք:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, The Fresno Bee-ն գրում է, որ նորարարական լուծումներով հարուստ թանգարանի մի հատվածում կարելի է տեսնել Սարոյանի հոլոգրամը, նրա գրասեղանն ու տունն այնպիսին, ինչպես եղել է գրողի կենդանության օրոք: Տան մյուս հատվածում Սարոյանի՝ երկար տարիների ընթացքում արված լուսանկարներն են, տեսանյութերը ու հարցազրույցները, նրա կողմից արված նկարները:

Թանգարանն այցելուների համար բաց կլինի երեքշաբթիից կիրակի: 

Տուն-թանգարանը ապրելու է ստեղծագործական բուռն կյանքով՝ հանդիսանալով մշակութային օջախ ոչ միայն համայն հայության, այլև ամբողջ աշխարհի համար: Այնտեղ կազմակերպվելու են գրական երեկոներ, փառատոններ և այլ մշակութային միջոցառումներ:

«Հակոբ Հովնաթանյան»

 

ԱՄՆ-ի Կոլորադոյի նահանագում անցկացվող ամենամյա «Թեյլլուրիդ» միջազգային կինոփառատոնում (օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը) կցուցադրվի Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» (1967թ․) 10-րոպեանոց կարճամետրաժ ֆիլմի վերականգնված տարբերակը:  Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեղեկատվության համաձայն, այս մասին ասել է բրիտանացի անկախ պրոդյուսեր, ծրագրի ղեկավար Դենիել Բըրդը։ Նրա խոսքերով, «Cinema Classics»-ի պատասխանտուները սիրով են համաձայնել ներկայացնելու 20-րդ դարի տաղանդավոր ռեժիսորներից մեկի՝ Ս․Փարաջանովի ոչ շատ հայտնի ֆիլմը «Թեյլլուրիդ»-ի լսարանին։

vimeo.com կայքի տեսանյութում ներկայացված են հատվածներ ֆիլմի նախնական, այսինքն, չվերկանգնված և վերակնգնված կադրերից։

«Հակոբ Հովնաթանյանը»  առաջին ֆիլմն է, որը վերականգնվել է «Համո Բեկնազարյան» ֆիլմերի վերականգնման նախագծի շրջանակներում։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Fixafilm ընկերության և KinoKlassika հիմնադրամի (Լոնդոն) կողմից իրականցվող հայկական ֆիլմերի վերականգնաման ծրագրով նախատեսվում է վերկանգնել Համո Բեկնազարյանի 10 ֆիլմերը, ինչպես նաև մի շարք հայկական դասական ֆիլմեր։

Դենիել Բըրդը նախագծի հետ կապված մի շարք կազմակերպչական և իրավաբանկան հարցեր ճշգրտելու և տեղում նյութի հետ ծանոթանլու նպատակով մի քանի անգամ եղել է Երևանում, և այցելել Մատենադրան։ Ոգեշնչված հայկական ձեռագրերի թանգարնում պահպանվող հարուստ նմուշներից անմիջապես ձեռնամուխ է եղել հայկական ֆիլմերի վերկանգնման նախագծի իրականցմանը։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը դեռևս հունիսին ֆիլմի ժապավենը տեղափոխել է Վարշավա, որտեղ և Fixafilm ընկերությունում անմիջապես սկսվել են ֆիլմի վերականգնման աշխատանքները։ Fixafilm-ի աշխատակիցները ֆիլմը վերկանգնելու ընթացքում մշտապես համագործակցել են հայ մասնագետների հետ։

«Հակոբ Հովնաթանյան» վավերագրական ֆիլմը նվիրված է 18-րդ դարի կեսերին Թիֆլիսում ապրած նկարչի ստեղծագործությանը, որը միջնադարից սերող հայկական հայտնի նկարչական տոհմի ամենանշանավոր ներկայացուցիչն է:

ԱՄՆ-ի Կոլորադոյի նահանագում անցկացվող ամենամյա «Թեյլլուրիդ» միջազգային կինոփառատոնի ծրագրի հիմնական մասը կազմում է նոր ֆիլմերի պրեմիերաները, որը փառատոնի ոչ պաշտոնական ավանդույթն է։ Փառատոնի որդեգրած հենց այս քաղաքականության արդյունքում էլ «Թեյլլուրիդ» անունը սերտորեն կապված է կինոյի ոլորտում նոր ֆիլմերի և նոր անունների բացահայտման հետ։

 

Հրապարակվել է գրականության ոլորտում այլընտրանքային Նոբելյան մրցանակի հավակնորդների կարճ ցուցակը: Այս մասին հայտնել է The Guardian-ը։

Ընդհանուր առմամբ, մրցանակին հավակնում էր 47 հեղինակ։ Ժյուրին անկախ հրատարակիչ Էնն Պոլսսոնի ղեկավարությամբ կազմել է կարճ ցուցակը։ Հավակնորդներից են՝ անգլիացի գրող Նիլ Գեյմանը, ճապոնացի գրող Հարուկի Մուրակամին, ֆրանսիացի գրող Մարիզ Կոնդեն և վիետնամական ծագում ունեցող կանադացի գրող Քիմ Տհուին։

Գրականության ոլորտում այլընտրանքային Նոբելյան մրցանակի հաղթողի անունը հայտնի կդառնա հոկտեմբերին։

Հիշեցնենք, որ Շվեդական ակադեմիան գրականության ոլորտում այս տարի Նոբելյան մրցանակ չի շնորհելու, բայց մշակույթի շվեդ մի խումբ  գործիչներ որոշել են, այնուամենայնիվ, մրցանակ շնորհել լավագույն գրողին։ Մրցանակի շնորհումը չեղյալ է հայտարարվել այս տարվա մայիսին ակադեմիայի անդամներից մեկի ամուսնու շուրջ ծագած վեճի պատճառով։ Ժանա-Կլոդա-Առնոյին մեղադրել են սեռական ոտնձգության և բռնաբարության մեջ։ Նոբելյան Ակադեմիան որոշել էր այս տարի չշնորհել  գրականության ոլորտում մրցանակ, մրցանակաբաշխությունը տեղափոխել հաջորդ տարի։

Հարյուր շվեդ դերասան, գրող, լրագրող և մշակույթի ոլորտի այլ գործիչներ ձևավորել էին Նոր ակադեմիա, որը կշնորհի գրականության ոլորտում մրցանակ աշնանը, երբ  պետք է հանձնեին նաև Նոբելյան մրցանակը։

 

Նիդեռլանդական Լակենգհալ թանգարանն արտասահմանում կայացած աճուրդում կարողացել է ձեռք բերել հոլանդացի գեղանկարիչ, համաշխարհային արվեստի և հոլանդական գեղանկարչության ոսկեդարի խոշոր ներկայացուցիչ Ռեմբրանդ վան Ռեյնի (1606-1669 թթ.)  անհայտ նկարը։ Նկարը ցուցադրվելու է  Լեյդենում՝  հայտնի նկարչի  հայրենիքում։

Չի հստակեցվում, թե որ աճուրդից է այն ձեռք բերվել, նաև չեն հայտնում, թե ինչ նկարի մասին է խոսքը, ինչպես են պարզել, որ այն պատկանում է  Ռեմբրանդի վրձնին։ Միայն հայտնի է, որ ներկա պահին նկարը վերականգնվում է, և հասարակությանը այն կներկայացվի 2019 թվականի նոյեմբերի 3-ի բացվող ցուցահանդեսում՝ նվիրված Ռեմբրանդի ստեղծագործության վաղ շրջանին։

«Առաջին հերթին մենք պետք է համոզվենք, որ ռեստավրացիան կավարտենք ժամանակին, և մենք ժամանակ կունենանք նկարի մանրամասն ուսումնասիրության  համար։ Այս փուլում մենք որևէ այլ բան չենք կարող ասել»,- թանգարանի համադրողը։

 

Այս մրցանակը հաստատ չէր ցանկանա ստանալ ոչ մի ճարտարապետ: Բի-Բի-Սի-ն գրում է, որ սեպտեմբերի 5-ին հանձնելու են Բրիտանիայի ամենատգեղ շենքերի մրցանակները: Մրցանակը, որը նաև կոչում են «չիբան», հնարել են Building Design ամսագրում: Նրանք առաջարկել են ընթերցողներին ընտրել վերջին մեկ տարում իրենց ամենաչսիրած շենքը:

Անվանումը կապված է արքայազն Չարլզի՝ 1984 թվականին արված արտահայտության հետ, երբ նա Լոնդոնի Ազգային պատկերասրահի շենքն անվանել էր «զազրելի չիբան սիրելի էլեգանտ ընկերոջ դեմքին»: Շորթ-լիստում 6 շինություն է հայտնվել: Հաղթողին կընտրի ժյուրին: