Թավրիզը իսլամ աշխարհի շողշողուն փիրուզը ( 3 )
Թավրիզը պատմության, բնության, արվեստի և Իրանի ժողովրդի հերոսության խաչմերուկն է: Թավրիզը իր վաղեմի պատմությամբ ու հրաշալի բնությամբ գրավում է մեծ թվով զբոսաշրջիկների: Այս հաղորդման ընթացքում ավելի շատ ենք ծանոթանալու Իրանի այս տարածքի բնական գեղեցկություններին:
Արևելյան Ատրպատական նահանգը բնական բազում գրավչություններով, այդ թվում լեռներով, լճերով, անտառներով, ձորերով ու ընդարձակ դաշտերով, հանքային աղբյուրներով, քարանձավներով ու ջրվեժներով, ինչպես նաև պատմամշակութային գրավչություններով էկոտուրիզմի տարածման մեծ հնարավորություն ունի:
Եթե այցելեք Թավրիզ և հետաքրքրված լինեք ճանաչելու այդ շրջանի գեղատեսիլ բնությունը, բազում ընտրություններ ունեք և կարող էք տարվա բոլոր եղանակներում վայելել այդ տարածքի գրավչությունները:
Արասբարանը լեռնային շրջան է Արևելյան Ատրպատական նահանգում, որտեղ տարեկան այցելում են մեծ թվով զբոսաշրջիկներ: Անցյալում Արասբարանն ընդգրկում էր լայն տարածք՝ Արաքս գետից սկսած Ջուլֆայի շրջանից մինչև Մուղան և Սաբալանի, Սահանդի ու Բոզղուշի լեռներ, սակայն ներկայիս տարբեր պատճառներով, Արասբարանն սահմանափակվել է Քալիբար, Վարզաղան ու Ահար քաղաքների տարածքում: Արասբարան կարելի է այցելել տարբեր ճանապարհներով: Կարելի է ինքնաթիռով մեկնել Թավրիզ և հետո այնտեղից ավտոմեքենայով մեկնել Ահար:
Ավելի քան 70 հազար հեկտար տարածք ունեցող Արասբարանի անտառները և Կասպյանի անտառները աշխարհագրական առումով գտնվում են Հիրկանի շրջանում: Արասբարանի անտառները նմանում են Կասպյանի և Սևծովյան անտառներին, այն տարբերությամբ, որ Իրանի հյուսիսային շրջանների անտառներում աճում են հաճարենի ու լաստենի ծառերը, Սևծովյան ափամերձ շրջաններում սոճի, իսկ Արասբարանում աճում են բոխիի ռ կաղնիի ծառերը:
Արասբարանի անտառը տարածվել է Արաքս գետի հարավային մասում և որոշ ժամանակ առաջ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես կենսոլորտ, որը ոչ միայն գտնվում է Միջերկրական կլիմային ազդեցության տակ, այլև գտնվում է Կասպից ծովի եւ կովկասյան շրջանների կլիմայի շառավիղում և բարձրադիր լինելով ունի տարբեր կլիմա:
Արասբարանը հարուստ է բուսատեսակներով ու կենդանական աշխարհով և բուսական բզմազանության տեսանկյունից այդ տարաածքը գտնվում է Կասպյան, կովկասյան և Միջերկրական կլիմաների հանդիպակաց վայրում: Այս տարածքի հարավային մասերի մեծ մասը ծածկված է արոտավայրերով, իսկ հյուսիսային մասերում՝ 800-ից 220 մետր բարձրության վրա երևում է անտառը:
Արասբարանի շրջանում խիտ են լեռները և հենց այդ պատճառով էլ որոշ լեռներ կոչվել են Ղարադաղ: Թուրքերեն լեզվում ղարա բառի իմաստներից է խիտ լինելը:
Ներկայիս Արասբարանը ճանաչված է որպես ազգային պարկ, որտեղ մեծ է կենդանական բազմազանությունը: Փխրուն և օրիգնալ լինելու պատճառով 1971թվականին տարածքը հայտարարվել է արգելված, իսկ հետագային վերահսկվող գոտի: Այս տարածաշրջանում ապրում են 220 տեսակ թռչուններ, 38 տեսակ սողուններ, 5 տեսակ երկկենցաղներ, 48 եսակ կաթնասուններ և 22 տեսակի ձկներ:Արասբարանի անտառներում ապրող կաթնասուններից են այծը, վարազը, սրճագույն արջը, լուսանը և ընձառյուծը:
Այս տարածքի թռչուններից են սև կովկասյան հավը, փասիանը, կաքավը, տարբեր տեսակի գիշատիչ և ջրում ու ցամաքում ապրող թռչունները: Արասբարանի ազգային պարկում պահպանվում է ազնիվ եղջերուի ցեղը: Որոշ ժամանակ առաջ, Գոլեսթանի ազգային պարկից յոթ ազնիվ եղջերուներ են փոխադրվել այս պարկ:
Արասբարանը նաև բուսական բազմազանություն ունի: Այս տարածքում աճում են կաղնի, թխկի, ծորենի, աղտոր, վայրի նռան, վայրի խնձորի, վայրի տանձի ծառեր, հոնի և ազնվամորիի թփեր:
Այս անտառում աճում է ղարեղաթ միրգը, որը թթու համ ունի և դրա թուփը տարեկան 3-ից 4 կիլոգրամ պտուղ է տալիս: Արասբարանը հարուստ բուսականություն ունի: Ասվում է, թե Ատրպատականում ճանաչված 2400 բուսատեսակներից շուրջ 1400-ը աճում են Արասբարանի անտառներում:
Տեղաբնիկները Արասբարանիի անտառների շրջկայքում զբաղվում են անասնապահությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ, ձեռարվեստով և զբասաշրջության հե կապված աշխատանքով:
Թավրիզի գրավչություններից է բարձր լեռների և լեռնային տարածքների գոյությունը և ալպինիստների այս տարածքը մեկնելու ցանկությունը: Սահանդ լեռը գտնվում է Արևելյան Ատրպատական նահանգում: Մարաղայի հյուսիսում գտնվող Սահանդը էլբրուսյան լեռնաշղթայի լեռներից է 3710 մետր բարձրությամբ:
Սահանդի լեռը Իրանի լեռների հարս անունով է հայտնի: Կանաչապատ լանջերն ու հոսող աղբյուրները շոյում են յուրաքանչյուր այցելուի աչքն ու հոգին: Սահանդի լեռնաշղթայի ամենաբարձր լեռը Ջամն է և Սահանդն ու Ջամն այդ լեռնաշղթայի երկու լեռներն են: Այդ լեռից բխում է մի գետ, որը մեծ նշանակություն ունի տեղացիների համար և սուրբ է համարվում: Սահանդը առանձնահատուկ դիրք է զբաղեցնում ժողովրդի առասպելական համոզումներում: Որոշ գինականներ համոզված են, որ Սահանդի մասին գրված է Ավեստայում, որտեղ Զրադաշտը խոսել է ջրերի աստվածուհու հետ:
Սահանդի մեծ մասն ամբողջ տարին ձյունածածկ է: Իսկ լեռան լանջերը պատված են ծաղիկներով: Այս լեռը չփազանց գրավիչ է ներքին ու արտաքին զբոսաշրջիկների համար, հատկապես իր հազվագյուտ կակաչներով:
185 տեսակի բնիկ ու չվող թռչունների, կաթնասուների և տարբեր տեսակի բույսերի գոյության շնորհիվ Սահանդի ստորոտը վայրի բնության կարևոր բնակավայր է դարձել և այդ տեսարանները հետաքրքիր ու գրավիչ են զբոսաշրջիկների համար:
Արևելյան Ատրպատականն ու Մարաղայի շրջանն իրեց կանաչապատ լինելը Սահանդ լեռան են պարտական: Բազում աղբյուրների գոյությունը, որոնցից ամենահայտնին են՝ Ղորոխ Բուլաղը, Գումուշ Բուլաղին, Փարին և Գուրան Բուլաղին թարմություն են հաղորդել այդ տարածքի արոտավայրերին ու այգիներին:
Սահանդը նաև արոտավայր է և Արևելյան ու Արևմտյան Ատրպատական նահանգների աշիրեթները ամեն տարի ամառն անց են կացնում Սահանդ լեռան ստորոտում: Այդ լեռը բազում ծաղիկներ ունենալով, լավագույն վայրն է մեղվաբուծության համար և այդ տարածքի մեղրը շատ հայտնի է:
Սաստիկ ցուրտ ձմեռը և ձյունառատ լինելը արգելք են հանդիսանում ծառերի ու թփերի աճի համար, սակայն Սահանդի արոտավայրերում առատորեն աճում են միամյա բույսեր:
Ամեն տարի գարնանը և ամռան սկզբին մեծ թվով լեռնագնացներ են նվաճում Սահանդը:
Իրան և Թավրիզ այցելողը կարող է վայելել բնական գրավչություններից ևս մեկը, որի նմանը գոյություն ունի չինաստանի Գանսո նահանգում:15 միլիոն տարվա վաղեմություն ունեցող Ալադաղ Լար գունավոր սարերը ծիածանի նման կանգնած են Միանե-Զանջան ճանապարհին և Իրանի ամենատեսարժան տարածքներից է համարվում: Ալադաղ Լար սարերում ուր որ աչքն է թեքվում տարբեր գույներ են երևում: Այդ լեռները զբաղեցնում են շուրջ 70 քկմ տարածք և ձգվում են Զանջանից մինչև Միանե և Թավրիզից Ահար:
Երևի ձեզ համար էլ հարց է թե այդ լեռներն ինչու են գունավոր: Լեռան կազմավորման ժամանակ երկաթե նստվածքներով ավազանների գոյությունը կամ այլ կերպ ասած թթվածնի առատ գոյությունը և նստվածքների հետ խառնվելը այդ բլուրների գունավոր լինելու պատճառ են դարձել:
Այդ սարերի պղնձի, կանաչ, դեղին, կարմիր և սպիտակ գույները իրենց գեղեցկությամբ նույնիսկ նկարներում ոգևորում են մարդկանց:
Ամբողջ տարին կարող էք այցելել ծիածանի տեսք ունեցող այս գեղատեսիլ բլուրները: Իհարկե ցանկացած ժամանակ տարբեր տեսարան էք տեսնելու, որովհետև արևի տակ այդ լեռների գույնը փոխվում է: Աշնանն ու ձմռանը անձրևի ու ձյան տեղումների ժամանակ լրիվորեն տարբեր տեսարան էք դիտելու: