Թավրիզը՝ իսլամ աշխարհի շողշողացող փիրուզը (4)
Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում գոյություն ունի 1950 գյուղ՝ 20 հազարից ավելի ընտանիքներով: Այդ գյուղերից շատերը պատմական ու բնական հրաշալիք են համարվում: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք այդ գյուղերից երեքի մասին:
Մաջարնեշին պատմական ու ավանդական գյուղն իր լեռնային բնությամբ գտնվում է Թավրիզից 60 կմ հեռավորության վրա: Մաջարնեշինն անցյալում կոչվել է Միրզանեշին: Այդ տարածքը հարուստ է պատմական կոթողներով ու զբոսաշրջային գրավչություններով:
Գետնախնձորը Մաջարնեշին գյուղի խորհրդանիշն է համարվում: Գյուղում շատ են ընկուզենիներն ու թավրիզյան ուռենիներն:
Գյուղացիները հիմնականում զբաղվում են հողագործությամբ، այգեգործությամբ، անասնապահությամբ եւ գորգագործությամբ: Բազում կանաչ արոտավայրերի، այդ թվում، Սոյուխ Բուլաղի ու Աղ Դառռեի գոյության շնորհիվ، շրջակա գյուղերի համեմատությամբ، այս գյուղում ավելի տարածված է անասնապահությունը: Դրա շնորհիվ، գյուղում կա առատ կաթնամթերք եւ ընտանիքների տնտեսական վիճակը բարվոք من:
Մաջարնեշինի առաջին բնակիչներն ապրում էին ժայռերում կառուցած տներում, որոնց տեղացիները փուշլար են անվանում: Այդ տները փորվել են ժայռերում և ունեն բազում որմնախորշեր, որտեղ պահում էին սննդամթերքը: Դրանք ունեն անցքեր, որոնք ծառայել են որպես պատուհան: Տների ապահովության համար մուտքը դժվարանցանելի է եղել:
Լեռնային ու ժայռոտ շրջանում գտնվելու պատօառով, Մաջարնեշին գյուղում բնակարանաշինությունը դժվար ու մեծածախս է: Իհարկե անցյալում փայտե առաստաղներով, քարապատ ու աղյուսապատ տներ էին կառուցվում: Շինանյութը ձեռք էին բերում շրջակայքից, որը հարդաշաղախի հետ ծեփելուց հետո, օգտագործում էին տան կառուցման համար: Գյուղում տների կառուցման համար հողը բերում էին մոտակա գյուղից: Այդ հողը խիստ կպչուն լինելու պատճառով, լայն կիրառում ուներ: Գյուղացիերն աղյուսե պատերը շինում էին հատուկ փայտե կաղապարներով և վերջում միանման դառնալու համար վրան պատում էին հարդաշաղախով: Տան ներսի պատերը ևս հատկապես նովրուզյան մաքրության օրերին, ջնարակում էին հարդաշաղախով:
Դառռե Լիղվանը գեղեցիկ հովիտ է Թավրիզի հարավ-արևելքում, Սահանդ լեռան ստորոտին: Այն Թավրիզի շրջակայքում գտնվող գեղատեսիլ վայրերից է: Լեռնային զովասուն կլիմայի և տաք ջրերի, անտառների, ծաղկավետ դաշտերի ու օրիգինալ բնության շնորհիվ տարածքը նաև կոչվում է «դրախտի հովիտ»:
Լիղվանն Արևելյան Ատրպատական նահանգի ամենաբազմաբնակիչ գյուղերից է: Այն ունի շուրջ ութ հազար բնակիչ: Այս գյուղում արտադրված ոչխարի պանիրը լայն ճանաչում ունի աշխարհում: Պատմաբաններն ու հետազոտողները նշում են, որ Լիղվան գյուղն ունի նախաիսլամական պատմություն: Լիղվանի տաք ջրերն առաջացել են Սահանդ լեռան հանգած հրաբխային մնացորդներից ու ստորգետյա փոփոխություններից և ընդհանուր առմամբ կազմում են մի քանի գետեր: Այդ գետերի կողքին նաև կան հանքային ջրերով հարուստ աղբյուրներ: Գետերի կողքին ամուր ու անսասան կանգնած են Սահանդ լեռնաշղթայի լեռները: Սահանդ լեռը կանաչավուն ակի պես փայլում է Իրանի լեռների միջև:
Դառռե Լիղվանի հովիտը Սեֆիդեխան գյուղի արևելքում է գտնվում: Լիղվան Չայի գետը, որն այդ հովտով անցնելով, գեղատեսիլ հանգստավայր է ստեղծել:
Գյուղը հարուստ է լեռներով, կոնաձև ու բրգաձև ժայռերով, ձեռակերտ անհամար ստորգետնյա քարաշեն թունելներով: Հին ժամանակներում Լիղվանի հաղթանդամ տղամարդիկ իրենց տների ներքևում տնակներ, թունելներ ու անձավներ էին փորում, որոնք լայն կիրառություն ունեին: Հնադարյան շրջաններում մարդիկ գողերից ու չարագործներից հեռու մնալու համար թաքնվում էին ապաստարաններում: Իսկ մեր օրերին այդ ստորգետնյա վայրերը ծառայում են որպես պահեստ՝ պանիրն այնտեղ պահելու համար, ոմանք էլ ոչխարներին են այդ տեղերում պահում: Ստորգետնյա քարակերտ այդ անձավներն ու թունելներն ամռանը զով, իսկ ձմռանը տաք են լինում:
Եթե ցանկանում եք տեսնել Իրանի զարմանահրաշ գյուղերից մեկը, այցելեք Թավրիզից հարավ-արևմուտք 62 կմ հեռավորության վրա գտնող Քանդովան գյուղը, որտեղ տները ժայռի մեջ են փորված: Գյուղն իր անվանումն ստացել է տները փեթակին նման լինելու պատճառով: Թուրքիայում գտնվող Կապադովկիայից ու ԱՄՆ-ի Դակութայից հետո, այս գյուղն աշխարհի երրորդ ժայռային գյուղն է համարվում: Քանդովանն իր նման գյուղերից տարբերվում է նրանով, որ գյուղում կյանքն աշխուժությամբ շարունակվում է և ավելի քան 120 ընտանիք այդ ժայռերում զբաղված է գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ ձեռարվեստի արտադրությամբ:
Սահանդ լեռան հրաբխային գործողությունների պատճառով, հազարավոր տարիների ընթացքում Քանդովանն առաջացել է նահանգի լավագույն կլիման ունեցող վայրում: Հրաբխային լավաները, դուրս ժայթքելով, կուտակվել են իրար վրա:
Այստեղ մարդը փորձել է բնական ժայռերը ծառայեցնել իրեն՝ որպես բնակատեղի: Սովորական ճարտարապետության ժամանակ տարբեր շինանյութերով կառուցում են հիմնական կառույցը , իսկ ժայռային ճաարտարապետության մեջ տները փորվում են ժայռի մեջ: Այս ճարտարապետության մեջ տեղ չունեն շինանյութերը և տարածքն առաջանում է ժայռը փորելով: Այդպիսով մարդը փորձել է տիրլ բնությանը:
Հակառակ ենթադրություններին, այդ քարքարոտ տներն ունեն սովորական բնակելի տների տարբեր մասերը, ինչպիսիք են հյուրասենյակը, ճաշասենյակը, խոհանոցը: Այստեղ կա սանհանգույց ու էլեկտրականությոըն: Տների պատերի հաստությունը շուրջ երկու մետր է , որի պատճառով ձմռանը տաք, իսկ ամռանը զով են լինում:
Հատկանշական է, որ ժայռերի բարձրությունը շուրջ 40 մետր է և այդ տները սովորաբար երկուսից չորս հարկ են լինում, սակայն ժայռային կառույց ունենալոը պատճառով, հարկերն իրարից անկախ են: Վերևի հարկերին հասանելիության համար, ժայռերի վրա փորվել են աստիճաններ: Սովորաբար ներքևի հարկը որպես ախոռ են օգտագործում, իսկ մյուս հարկերը՝ բնակվելու համար: Պատերի հաստ լինելու պատճառով, ներքևի հարկերում երդիկներ ստեղծելը դժվար է լինում:
Պատուհաններն ու երդիկները փայտյա ու ապակյա են լինում: Քանդովան գյուղն ունի մզկիթ, բաղնիք, դպրոց ու ջրաղաց: Գյուղի ջրահավաք ավազանը գտնվում է տներից դուրս և մի քանի ընտանիք միասին օգտվում են նույն ավազանից: Ջրատարների մեծ մասը ունեն մի շարք պահեստային տարածքներ, որոնց գտնվելու վայրը կախված է գետնի թեքությունից:
Թավրիզը 2018 թ իսլամ աշխարհի մայրաքաղաք ընտրեվլը պատեհ առիթ է արտասահմանցի զբոսաշրջիկների համար Իրանի այս հատվածի գրավչություններին առավել ծանոթանալու համար: Արեւելյան Ատրպատական նահանգը، հատկապես Թավրիզի ու իր շրջակա տարածքների լեռնային լինելու եւ ցուրտ կլիմա ունենալու բերումով، խորհուրդ է տրվում այս տարածք այցելել գարնանն ու ամռանը، (մարտ -حسابخانة ամիսներին):