Հոկտեմբեր 13, 2018 15:37 Asia/Yerevan

Այս հաղորդման ընթացքում կխոսենք արտասահմանցի զբոսաշրջիկների տեսանկյունից Իրանում ընտանիքի նկատմամբ ուշադրության ու ընտանեկան սիրո մասին:

Երբ բացվում էր դուռը, առաջին հյուրը ոտք էր դնում ութնակյունիներով պատված տարածք, որտեղ նստելու համար տեղեր էին նախատեսված: Հին տների միջանցքները ևս ունեին իրենց հետաքրիքր պատմությունը: Ոլոր-մոլոր միջանցքներ , որոնք նորամուտ հյուրերին թույլ չէին տալիս իմանալ բակում անցնող դեպքերի մասին: Բակն էլ իր հերթին տան բաբախող սիրտն էր, որը ոչ միայն տնային աշխատանքների համար նախատեսված վայր էր, այլև ջերմ անկյուն էր ընտանեկան ու ընկերական հավաքույթների համար: Ներքին սենյակները համարվում էին խաղաղություն ու անդորր պարգևող վայրեր: Այստեղ կարող էին մտնել միայն մտերիմները: Նույն կերպ էր նաև հին իրանցիների բնակարանների ճարտարապետական ոճը:

Իրանցի հին ճարտարապետները բնակարան էին համարում այն վայրը , որտեղ ոչ միայն հանգստանում էին, այլև հավաքվում էին հարազատներով ու բարեկամներով: Այսօր թեև ճարտարապետական ոճերը փոփոխվել են, սակայն հին ճարտարապետության օրինակները կարելի է տեսնել Իրանի մի քանի քաղաքներում ինչպես օրինակ Քաշանում և Յազդում: Քաղաքներ, որոնք պահպանել են իրենց հին տեսքը և մեծ թվով իրանցի ու արտասահմանցի զբոսաշրջիկներ այդ քաղաքներ են մեկնում: «Վահե»-ն Յազդ քաղաքի Ֆահադան թաղամասերի հին շրջաններից է: Վահե թաղամասը համարվում է աշխարհում ցեխե հազվագույտ հին շրջաններից մեկը: Վահեի հին փողոցներում շրջելով. Այցելուն զգում է հարյուրավոր տարիներ հետ է գնացել ժամանակի մեջ: Այդտեղ կան ոլոր-մոլոր փողոցներ, ցեխե տներ և գեղատեսիլ օդանցքներ:

 

«Պատշգամբի առջև ջրավազանի կողքին, դրված է թեյ պատրաստելու հարմարանքը , որտեղ վառվում է ածխի մի մեծ կտոր: Մի քանի արտասահմանցի զբոսաշրջիկներ մոխիրների միջից հանում են եփված գետնախնձորները և հյուրասիրում են Աքբարին: Նրանք ասես գտնվում են սեփական տանը: Հյուրերից մեկը դուրս է գալիս խոհանոցից և հարցնում որտեղ են դրված ափսեները»:

Աքբար Խանջանիի Բումեգերդյան բնակավայրն այդ հուշերից շատ է ունեցել: Վայրը Բումեգերդյան տասնյակ բնակավայրերից մեկն է , որոնք կրում են տասնամյակներ առաջ ապրող իրանցիների ճարտարապետության, մշակույթի ու կենսակերպի հետ կապված հուշերը: Աբբաս Բարզեգարի գյուղակն իրանական էթնիկ բնակավայրերի մյուս օրինակն է, որը համաշխարհային համբավ ունի : Գյուղակը գտնվում է Ֆարս նահանգի Բազմ գյուղում: Գյուղակի հուշամատյանում զբոսաշրջիկներն անգամներ թողել են այս գրությունը .«Այստեղ զգում էինք ինչպես մեր ընտանիքի կողքին»:

 

Մտերմիկ , ջերմ ու բարեկամական միջավայր կա ոչ միայն էթնիկ կենավայրերում: Բրիտանացի Ռեբեկա Լավի ասածով, դա զգալի է այն ժամանակ, երբ իրանցիները ձեզ հրավիրում են հյուրընկալվել իրենց տներում: «Իրանցիների հյուրասիրությունը գերազանց է : Եզակի ընդունելությամբ, նրանք փոխանցում են վստահության զգացումը: Այդ երկրում դժվար չէ գտնել հյուրընկալ ընտանիքի, որը ջերմությամբ կընդունի հյուրին: Նրանք ամբողջ հոգով ձեզ իրենց տուն են տանում և հյուրասիրում»:

Արդիականացումն Իրան մտնելով, փոխվեցին իրանցիների մշակութային ու հասարակական որոշ հատկությունները: Բնակչության թիվը և խոշոր քաղաքներ գաղթի հոսքը մեծանալով, փոքրացան տները: Փոխվեց ճարտարապետությունը:

Ռեբեկա Լավն Իրանում

 

Բրիտանացի զբոսաշրջիկ Ռեբեկա Լավն ասում է. «Այցիս հետաքրքիր մասերից մեկը Իրանում տների ինտերիերն էր, որոնք ի ցույց էին դնում նրանց հասարակական , կենցաղային ու տնտեսական առանձնահատկությունները: Գյուղական տներում չկային կահավորումներ: Անչափ գրավիչ էին իրանական ձեռագործ գորգերը: Չկար նաև մահճակալ: Քնելու համար հատակին էին փռվում նուրբ ներքնակներ: Գյուղական բաղնիսները չափազանց ընդարձակ էին ՝ մոտավորապես իմ լոնդոնյան հարկաբաժնի կեսը:  Քաղաքային տները սակայն տարբերվում էին: Նրանք իրենց տները կահավորում են ինչպես Արևմուտքում : Հատակը ծածկելու համար օգտվում են պարկետներից կամ այլ արհեստական նյութերից»:

Իրանցիները կարևորում են տունն ու օջախը, քանի որ մեծ հարգանք են տածում ընտանիքի նկատմամբ: Կանադացի զբոսաշրջիկն Իրանում ընտանիքի բարձր դիրքի մասին ասել է.«Իրանցիների համար կարևոր է ընտանիքը: Արևմուտքում բոլորն անկախ կյանքով են ապրում , իսկ լավագույն դեպքում շփումը լինում է միայն ծնողների հետ: Հնդկաստանում մարդիկ ապրում են տատիկների ու պապիկների հետ: Իսկ Իրանում այդ երկուսի միաձուլումն է: Նրանք թեև հարազատների հետ չեն ապրում, սակայն նրանց հետ ջերմ կապեր ունեն: Իրանում միայնակ ապրող մարդկանց թիվը չափազանց փոքր է»:

Չեխ զբոսաշրջիկ ՝ Վերոնիկան որոշ նրբություններ է նկատել իրանցիների մոտ: Նրա համոզմամբ, ընտանիքի նկատմամբ սերը չկա ոչ մի այլ երկրում: «Երևի հենց այդ պատճառով է, որ Իրանում մանկասայլակից շատ չեն օգտվում և նախընտրում են նորածիններին պահել գրկում»-ասում է նա: