Արբաինին նվիրված համաշխարհային ամենամեծ հավաքը
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i100006-Արբաինին_նվիրված_համաշխարհային_ամենամեծ_հավաքը
Արբաինի ուխտագնացությունը բռնադատված մարդկանց հնչեղ ձանի դրսևորումն է: Ու հենց այդ պատճառով, աշխարհի չորս կողմերից մուսուլմանները սիրով մեկնում են այդ ուխտագնացությանը` Նաջաֆից մինչև Քարբալա:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հոկտեմբեր 29, 2018 03:42 Asia/Tehran

Արբաինի ուխտագնացությունը բռնադատված մարդկանց հնչեղ ձանի դրսևորումն է: Ու հենց այդ պատճառով, աշխարհի չորս կողմերից մուսուլմանները սիրով մեկնում են այդ ուխտագնացությանը` Նաջաֆից մինչև Քարբալա:

Ահա ի հայտ են եկել վեհության ամենգեղեցիկ դրսևորումները և աշխարհի բնակիչնեը խոնարհվում են այդ շքերղության առջև: Այժմ ճշմարտության և իմաստնության աշխարհը նորից լսում է Զեյնաբի խիզախ կանչը Արաբինում և նրա հետ միաժամանակ դեպի Հոսեյնն է գնում: Հոսեյնի թշնամիները նրան սպանեցին, որպեեսզի նրա անունը ջնջեն աշխարհի երեսից: Սակայն դա նրանց չհաջողվեց: Հոսեյնի երկրպագուների թիվը գնալով ավելանում է: Ինչպես ասվում է  Ղուրանի Սաֆ սուրայի 7-րդ այայում. "Նրանք ցանկանում  են իրենց բերանով մարել Աստծո լույսը, սակայն Աստված իր լույսը լրացնում է Չնայած անհավատները դա չեն հասկանում": Այժմ աշխարհի տարբեր կետերից Արբաինի համար ի մի եկած Հոսեյնի սիրահարների հավաքը զարմացրել է ողջ աշխարհին և  վկայում է, որ սերը դեպի Հոսեյնն անուրանալի է: Իմամ Հոսեյնի երկրպագուները ոչ միայն շիաներն ու սուննիներն են, այլ աշխարհի բոլոր ազատախոհ մարդիկ և այլ կրոնների հետևորդները, ովքեր մասնակցել են այս հավաքին:

 

 

Քարբալայի պատմությունը և այն կրակը, որ դարեր ի վեր բոլոր մարդկանց սիրտը գերել է տարբեր հավատալիքներով, չի կարելի պարզորեն մեկնաբանել: Իմամ Հոսեյնի հերոսությունն ավելի վեր էր կրոնական հասկացությունից, որովհետև կրոնական քայլը,  համընդհանուր բանականության վերածվելու համար, պետք է անցնի խոսքի ֆիլտրից և հասանելի դառնա նրանց համար, ովքեր գաղափար չունեն այդ արժեքներից: Սակայն Աշուրայի և Քարբալայի հերոսապատումը սերտ կապ ունի համամարդկային արժեքների հետ և աղերսվելով ազատամտության հետ, այլևս ոչ մի մեկնաբանության կարիք չունի: Այս հերոսապատման վեհությունն այնքան մեծ է, որ այն չունի սահման և չի ճանաչում ոչ մի լեզու կամ ազգություն: Հետևելով Հոսեյնի Արբաինի համաշխարհային հավաքին, յուրաքանչյուր մարդ, աշխարհի որ մասում էլ որ լինի, այնքան է ոգևորվում, որ ցանկանում է տեղափոխվել անտեղ` այդ վեհության գաղտնիքը հասկանալու համար:

 

Աստվածաբանության պրոֆեսոր Սեյեդ Մեհդի Ալ Մոդառռեսին, Haffington Post-ում տպագրված հոդվածում Արբաինի հավաքին մասնակցելու իր փորձի մասին ասում է. "Արբաինի օրը շատ աղմկոտ ու մարդաշատ է և միաժամանակ խաղաղությամբ լեցուն: Այնտեղ հավաքված են սևասզգեստ կանայք ու տղամարդիկ: Այստեղ երթևեկությունն այնքան խիտ է, որ շատ ուխտավոներ, Բասրեյից մինչև Քարբալա մոտ  426 միլ ճանապարհը ոտքով են քայլում` կիզիչ արևի տակ ու ոսկոր մաշեցնող գիշերներում":  Նրա կարծիքով, Արբաինի հանրահավաքը պետք է  գրանցել Գինեսի գրքում, քաի որ այն համարվում է  տարվա ամենամեծ հանրահավաքը, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից եկած մուսուլմաններ: Բոլորը` կամավոր, ծառայելով նույն նպատակին և անտեսելով բոլոր վտանգները:

اربعین: بزرگترین راهپیمایی و اجتماع سالانه

 

Արբաինը` տարվա ամենամեծ հանրահավաքը

 

Արբաինի ընթացքում մարդը քայլում է դեպի իր մաքուր էությունը: Իմամ Հոսեյնի ապստամբության մեջ ի հայտ եկան մարդկային ամենավեհ հատկությունները: Որտեղ կարելի է  գտնել մի պատերազմ, որում ջուր տան թշնամու ծարավ զորքին ու բուժեն նրանց ձիերին: Երբ Օմար Սադի զորքին հանդիպեց, Իմամ Հոսեյնը նրանց առջև բացեց ջուրը: Դա այն դեպքում, երբ թշնամին մի քանի օր թույլ չտվեց որ Իմամ Հոսեյնի հետևոդնեը, այդ թվում` նաև կանայք ու երեխաները, օգտվեն ջրից: Հարձակման գիշերը նա մարեց լույսերը և իր հետևորդներին կոչ արեց, որ նրանք, ովքեր ցանկանում են լքել իրեն, հեռանան, որովհետև թշնամու բանակը ցանկանում է  ոչնչցանել իրենց: Իմամն այդ ժամանակ դիմեց մարդկային խղճին և ազատության կոչ հնչեցրեց: Բնականաբար, մարդկությունը այս վեհությանը դրական պատասխան տվեց և մեծարելով այդ հերոսության հիշատակը, կազմակերպեց համախարհային հավաք: Դա այն դեպքում, երբ Արբաինը վերաբերում է  շիանեի կրոնական հարցերին: Սակայն սուննիները, քրիստոնյաները, զրադաշտները, եզդիները և այլ կրոնների հետևորդները մասնակցում են այս ուխտագնացությանը: Եվ դա այս ահանրահավաքի ամենակարևոր կողմն է: Դա կարող է նշանակել միայն այն, որ տարբեր կրոնների ու ազգերի ներկայացուցչները Հոսեյնին համարում են ազատության ու բարության համաշխարհային խորհրդանիշ: Այսօր Արբաինը վերածվել է մարդկային միասնության ու համագործակցության գործոնի: Արբաինի ժամանակ տարբեր շրջաններից տարբեր կրոնի, ազգության ու ճաշակի ներկայացուցիչները հավաքվում են և նրանց սրտերը միանում են իրար: Սա նաև կարևոր քայլ է` իսսլամական ինքնությունը վերականգնելու և ազգային, կրոնական ինքնությունը ժխտելու համար:

 

ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին այս կապակցությամբ ասել է. "Արբաինի ժամանակ միլիոնավոր մարդիկ կանգնում են իրար կողք-կողքի և սա հզոր շարժում է , որը վերաբերում է  մուսուլմանների մի խմբին, չնայած սուննիները նույնպես մասնակցում են դրան: Այս հանրահավաքը մեծ արձագանք է գտնում աշխարհում: Մարդիկ դրա առջև խոնարհվում են, մեծարում են այն, համարելով այն աշխարհի ամենամեծ հանրահավաքը: Տեսեք, թե ինչպիսի հզոր շարժում է  սա: Երբ մարմիններն իրար կողքի են գտնվում, արձագանքն այսպիսին է լինում: Եթե մենք բոլորս` մուսուլման երկրները, սուննի,  շիա, կամ իսլամի այլ ճյուղերի ներկայացուցչիները, հավաքվենք միասին, եթե մեր սրտերը մաքուր լինեն, եթե մենք իրար չկասկածենք, եթե բարի լինենք իրար նկատմամբ, տեսեք թե ինչպիսի հպարտություն ու միասնություն կզգանք մենք":

 

Հոսեյնի սիրո ճշմատությունն Արբաինի հանրահավաքում դրսևրովեց այն ժամանակ, երբ 20 միլիոն մարդ կանգնեց իրար կողք կողքի, եղբայրացավ և միասին քայլեց դեպի բարոյական ճամփորդություն: Դա այն դեպքում, երբ հարյուր հազարանոց ստադիոնում 5 հազար ոստիկան է տեղակայվում, որպեսզի որևէ դեպք տեղի չունենա: ԻԻՀ  մշակությանի հեղափոխության գերագույն խորհրդի անդամ Հասան Ռահիմփուր Ասղադին այս կապակցությամբ ասում է. Չնայած Արբաինի հավաքը սկզբում շիական էր համարվում, սակայն այն այսօր դադարել է լինել միայն կրոնական արարողություն և վերածվել է համաշխարհային իրադարձության: Նման դեպք, երբ 25 միլիոն մարդ քայլի դեպի Քարբալա, չի գրանցվել: Այս երևույթն անկասկած կրոնական միասնություն է և աստվածային կամ մարդկային ոչ մի ուսմունք, նման հանրահավաքի ականատեսը չի եղել: Այսօր աշխարհում դրա նմանը չկա: Եվ սա Իմամ Հոսեյնի ամենամեծ հրաշքնեից է":

Անգլալեզու The Independent օրաթերթն այս կապակցությամ գրել է. "Բազմաթիվ մուսուլմաններ ամեն գնով գնում են դեպի Քարբալա, որը գտնվում է  Բաղդադից 62 կմ դեպի հարավ-արևմուտք:: Նրանք եկել են մասնակցելու Արբաինի արարողությանը և այս շարժումը համարում են ամենամեծ ուխտագնացությունը":

Արբաինն Աշուրայի 40-րդ օրն է և այս արարողության ժամանակ մուսուլմանները նշում են Իմամ Հոսեյնի` իսլամի մարգարերի թոռան նահատակությունը: Այս օրերին աշխարհի տարբեր երկրներից 40 միլիոն մարդ այցելել է Քարբալա". գրում է թերթը:

Ամրիկյան Business Times-ը, խոսելով այն մասին , թե մուսուլմաններն ինչպիսի հետաքրքրությամբ են մասնակցում այս արարողությանը, գրում է. "Չնայած  Արբաինի արարաղությունների ժամանակ տեղի են ունեցել ահաբեկչական հարձակումներ և զոհվել են տասնյակ մարդիկ, սակայն միլիոնավոր մարդիկ շարունակում են մասնացել Քարբալաի ուխտագնացությանը":

حضور میلیون ها انسان در مراسم اربعین حسینی در کربلا

 

Միլիոնավոր մարդկանց մասնակցությոնը Արբաինի արարողությանը

Քարբալայի Արբաինի արարողությոնը վերածվել է Իսլամի համաշխարհային քարոզչության ներուժի: Ներուժ, որը նմանեցնում են Մեքքայում Հաջի ոըպտագնացությանը: Նույնիսկ կարելի է ասել ավելի որակով: Այսօր Արբաինն այլևս շիական հանրահավաք չէ: Այդ արարողությանը մասնակցում են սուննիներ և այլ կրոնների հետևորդներ: Այս շարժումը համաշխարհային շարժում է, որին մասնակցում են միլիոնավոր մարդիկ` Ասիա, Եվրոպա և Աֆրիկա աշխարհամասերից: Ուխտագնացությունը մի հնարավորություն է, որն ուխտագնացին թույլ է տալիս ամրապնել իր կապը հավատքի ու մարգարեների հետ: Արարողության -ժամանակ ուխտագնացների ճանաչողությունմ իրենց կրոնի մասին ավելի է խորանում:

Արևմտյան լրատվամիջոցները, որոնք անկողմնակալ լինելու հավակնություն ունեն, սակայն դիմում են ցենզուրայի, անկարող եղան ներկայացնել Արբաինի բազմամիլիոնանոց հանրավաքը և ինչպես միշտ դիմեցին ցենզուրայի: Սակայն ուզեն թե չուզեն նրանք, Արբաինի հանարահավքը թողենլուէ համաշխարհային ազդեցություն: Եվ պետք է խոստովանել, որ Հոսեյնի անունն ինչպես գարնանային անուշ բումունք, տարածվել է ամբողջ աշխարհում: