Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (88)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i100079-Համաքայլ_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունների_հետ_(88)
«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հոկտեմբեր 30, 2018 17:04 Asia/Tehran

«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

Մաշհադի Ֆիրդոսու անվան համալսարանի գիտնականները մի գերմանացի հետազոտողի համագործակցությամբ, առաջին անգամ Պարսից ծոցում և Օմանի ծովում կենդանական երեք նոր տեսակ են հայտնաբերել: Հայտնաբերված ջրակենցաղները պատկանում են խեցգետինների ընտանիքին , որոնք ուսումնասիրվել են Պարսից ծոցի և Օմանի ծովի իրանական ջրերում: Նոր ջրակենցաղների մասին ուսումնասիրությունը հրապարակվել է 2018 թվականին Zootaxa «Զութաքսա» հանդեսում:

 

 

 

Մաշհադի Ֆիրդոսու անվան համալսարանի գիտնականները մի գերմանացի հետազոտողի համագործակցությամբ, առաջին անգամ Պարսից ծոցում և Օմանի ծովում կենդանական երեք նոր տեսակ են հայտնաբերել:

 

Հաջողությամբ են անցել Իրանցի գիտնականների կողմից գիտելիքահենք մի ընկերությունում արտադրված Լեյշմանիոզի դեմ նանոդեղերի կլինիկական փորձարկումները: «Սինա ամելոֆիշ» կոչվող նանոդեղը չորս տոկոսանոց նանոլիպոզոմալ պարունակող լուծվող ու տեղական ազդեցությամբ գել է , որը որպես հակասնկային դեղ, օգտագործվում է Լեյշմանիոզ հիվանդությունը բուժելու համար: Երիկամների համար դեղի ունեցած կողմնակի ազդեցության պատճառով , դեղի նպատակային ազդեցության համար օգտագործվում է լիպոզոմալ ֆորմուլացիան: Դեղի լիպոզեմային ֆորմուլան մեղմում է դեղի վնասակար ազդեցությունը ՝ միաժամանակ մեծացնելով սնկային շերտի վրա դեղի ազդեցությունը: Դեղը կիրառելի է տեղական սնկային հիվանդությունների, նաև Լեյշմանիոզի բուժման համար: Օգտագործման արդյունքում, կրճատվում է մանրէների ազդեցությունը :

Լեյշմանիոզը վտանգավոր վարակիչ հիվանդություն է: Լեյշմանիոզի հարուցիչի` Leishmania պարզագույն մակաբույծի բնական պահեստարան են համարվում կենդանիները:  Երբ մոծակը խայթում է վարակված կենդանուն, մակաբույծը տեղափոխվում է նրա մարմին, որտեղ զարգացման մի քանի փուլ է ընթանում: Հետո մոծակը խայթում է մարդուն` նրա օրգանիզմին փոխանցելով հիվանդության հարուցիչը:  Այդպես մարդը վարակվում է: Ընդերային լեյշմանիոզը ծայրաստիճան վտանգավոր հիվանդություն է համարվում, որը չբուժելու դեպքում կարող է մահացու լինել: Գիտելիքահենք ընկությունը պատրաստել է դեղի  լաբորատորային տարբերակը: Աշխարհում 12 միլիոն, իսկ Իրանում 30 հազար հոգի համարվում են հիվանդության վարակակիր:

 

 

 

Հաջողությամբ է անցել Իրանցի գիտնականների կողմից գիտելիքահենք մի ընկերությունում արտադրված Լեյշմանիոզի դեմ նանոդեղերի կլինիկական փորձարկումները:

 

Գիտական վարկանիշային «Քլարիվեյթ անալիտիքս» Clarivate Analytic կենտրոնից ստացված տեղեկությունների համաձայն, 2017 թվականին գիտության արտադրության ոլորտի վիճակագրական տվյալները հաստատել են, որ ԻԻՀ-ը գտնվում է առաջատար 25 երկրների խմբում: ISC-ի ղեկավարի ասածով, կենտրոնի տվյալներով 2017 թ.-ին Իրանում գիտության արտադրության թիվը կազմել է 52,183 աշխատություն: Դա այն դեպքում, երբ 2016 թ.-ին այդ թիվը 47,901 էր կազմում:

 

 

Բարձրացել է Իրանում գիտական արտադրության թվաքանակը

 

2016 թվականի համեմատությամբ 2017 թվականին Իրանի գիտական մակարդակը բարձրացել է 8.9 տոկոսով ՝ Իրանին բերելով աշխարհի 25 առաջատար երկրների ցուցակում: Հաջորդ հորիզոնականում են Ռուսաստանը և Չինաստանը ՝ 6.7 և 4.3 տոկոսանոց աճով: Մի քանի երկրներ նույնիսկ բացասական աճ են արձանագրել , այսինքն 2017 թվականին նրանց գրանցված աշխատությունների թիվը պակասել է նախորդ տարվա համեմատությամբ:

2016 թվականի համեմատությամբ 2017 թվականին Իրանի գիտական մակարդակը բարձրացել է 8.9 տոկոսով

 

Իսլամական աշխարհի գիտությունների աշխատությունների կենտրոնի ղեկավարի (IslamicWorld Science-ISC) խոսքերով, վերջին վեց տարիների ընթացքում՝ 2012-2017 թթ.-ին, Իրանի գիտական արտադրությունը մշտական աճ է ունեցել: 1.6 անգամ ավելանալով, Իրանի գիտական արտադրության թվաքանակը 2012 թվականի 30,947 –ից ՝ 2017 թվականին 52,183-ի է  հասել: Հիշյալ վեց տարիներին գիտության արտադրության աճի ցուցիչը կազմել է 9.1 տոկոս: Թվերի վկայությամբ, վերջին վեց տարիներին աշխարհի առաջատար երկրների մոտ զարգացման ցուցիչը եղել է 13 տոկոս: Առաջինից երրորդ տեղերն են գրավում Ռուսաստանը, Հնդկաստանը և Իրանի իսլամական հանրապետությունը ՝ համապատասխանաբար 13, 10.5 և 9.1 տոկոսանոց աճով:

2012-2017 թթ.-ին, Իրանի գիտական արտադրությունը մշտական աճ է ունեցել  :

 

 

Մարմնի  տարբեր օրգաններում ու արյունատար անոթներում սերմերն ավելացնող բջիջներն ուսումնասիրելով, գիտնականները հայտնաբերել են եռաչափ մարմիններ, որոնք ձևավորվում են բջիջների թեքման ու կազմակերպման ժամանակ:  scutoid անվանումը ստացած նոր մարմինները, որոնք չէին երևում անզեն աչքով,  էպիթելիալ բջիջներին հնարավորություն են տալիս արդյունավետ կերպով ինքնաձևավորվել: Էպիթիլիալ բջիջները համարվում են սերմերի աճի նախնական բլոկները և պետք է կարողանան դիմանալ օրգանների ձևավորման ժամանակ սպասվող սեղմացմանն ու թեքումներին: Նոր ուսումնասիրությունները պարզել են, որ ձևի հիմունքով սերմերի աճի գործընթացի համար բնութագրում չի կատարվել: Այդ ձևն օգնում է բջիջների կայունացմանը, միաժամանակ պահպանվում է նաև բջիջների էներգիան: Voronoi համակարգում համակարգչային մոդելների օգնությամբ քննարկվել է նաև այդ ձևի իրական բնույթը: Փենսիլվանիայի համալսարանի գիտնականների ասածով, չափազանց զարմանալի է եղել մոդելավորման գործընթացը: Մոդելը կանխատեսեց, որ հյուսվածքի թեքմանը զուգընթաց, բացի սյունականման ձևերից, ստեղծվում են այլ ձևեր: Գիտնականների ասածով, իրենք գտել են երկրաչափական նոր ձևեր, որոնք նույնիսկ անուն չունեն: Գիտնականները քննարկել են կենդանիների մոտ հյուսվածքների եռաչափ համակարգը, ապա պարզել են, որ բջիջները ստանում են համակարգչային մոդելի կանխատեսած տեսքը: Ավելի վաղ ենթադրվում էր, որ միմյանց կողքի հայտնվելով, բջջային զանգվածը ստանում է սյան տեսք: Առաջիկայում մարմնի օրգանների և հյուսվածքի ճարտարագիտությունը պայմանավորված է լինելու բջիջների եռաչափ վերահսկման, ընկալման ու կազմակերպական ունակություններով:

 

Գիտնականները հայտնաբերել են եռաչափ մարմիններ, որոնք ձևավորվում են բջիջների թեքման ու կազմակերպման ժամանակ: