Ռուհոլլահի դպրոցում (15)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i100179-Ռուհոլլահի_դպրոցում_(15)
Այս հաղորդման ընթացքում կպարզաբանենք համալսարանի ու համալսարանականների առաքելությունն ու պարտականությունը Իմամ Խոմեյնիի տեսանկյունից:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Նոյեմբեր 01, 2018 16:54 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում կպարզաբանենք համալսարանի ու համալսարանականների առաքելությունն ու պարտականությունը Իմամ Խոմեյնիի տեսանկյունից:

Ողջույն թանկագին բարեկամներ: Ձեզ ենք ներկայացնում «Ռուհոլլահի դպրոցում» հաղորդաշարի հերթական համարը: Եթե հիշում եք նախորդ երկու հաղորդումներում վերլուծելով գիտության հանդեպ Իմամ Խոմեյնիի հայացքները նաև անդրադարձանք այն հարցին, որ նրա  համոզմամբ իսլամն ընդգծելով շահավետ գիտության գաղափարը, գիտությունն ու հավատքը համարում է աշխարհիկ ու հավիտենական երջանկության հասնելու համար թռչունի երկու թևերը և դրա հիման վրա էլ համալսարանների ու համալսարանականների պարտականությունն է համարում գիտնական ու հավատացյալ մարդկանց դաստիարակումը, ովքեր կոչված են պաշտպանելու երկրի անկախությունը և հող պատրաստելու հասարակության զարգացման, նաև մարդկային կատարելագործման գագաթները նվաճելու համար: Այս հաղորդման ընթացքում կփորձենք պարզաբանել համալսարանների ու համալսարանականների առաքելության ու պարտականության նաև հոգևոր կենտրոնների ու համալսարանների միասնականության մասին Իմամ Խոմեյնիի տեսակետները:

 

Իմամ Խոմեյնին համալսարանների դասախոսներին հասարակության և ժողովրդի ճակատագրի հանդեպ պատասխանատու է համարում և հավատացած է, որ համալսարանների դասախոսները ուսուցչական կոչումն ընդունելով ստանձնել են երիտասարդ սերնդին առաջնորդելու պարտականությունը, հետևաբար դա մարգարեների կոչում է: Նա համալսարանների դասախոսների պատասխանատվությունն է համարում հասարակության իրազեկումը և երիտասարդ սերնդի ու ազնիվ մարդկանց դաստիարակումը, ովքեր ապագայում պիտի ստանձնեն երկրի ղեկը և որոշեն հասարակության ճակատագիրը: Նա ասում է. «Նրանք ովքեր ուսուցիչ են, համալսարաններում դասախոս են պիտի զբաղվեն երիտասարդ սերնդի դաստիարակությամբ:  Իսլամական դաստիարակություն ստացած մարդն անհնարին է որ իր երկրին դավաճանի...Դավաճանությունը բացառվում է: Մենք պիտի փորձենք ազնիվ մարդիկ դաստիարակել...Ուսուցչությունը մեծ կոչում է, քանի որ մարդակերտման աշխատանք է: Մյուս աշխատանքները  նման մակարդակի չեն հասնում, քանի որ զբաղվում են այլ հարցերով: Աշխարհում որևէ բան չի կարող մարդու հետ համեմատվել, որևէ աշխատանք չի կարող մարդակերտմանը համազոր լինել: Ինչքան մեծ լինի կոչումը, կրած պատասխանատվությունն էլ ավելի մեծ է լինում»:

Իսլամական հեղափոխության հիմնադիրն ուսանողության պարտականությունն է համարում զգաստացնել ննջածներին, լուսարարություն կատարել ու հատկապես ներքին բռնապետ և արտաքին գաղութարար  ուժերի դիմաց իրազեկել ժողովրդին և նրանց կոչ է անում այս նպատակին հասնելու համար օգտվել իրենց բոլոր ուժերից և պատշաճ կառույցներ ստեղծելով իրականացնել հասարակության հանդեպ իրենց կրած պատասխանատվությունը: Նա այս ուղղությամբ ասում է. «Ձեր մտավորական երիտասարդության պարտականությունն է դադար չառնելով զգաստացնել մահաբեր քնով տարվածներին և մերկացնելով գաղութարարների ու նրանց անմշակույթ հետևորդների դավաճանություններն ու ոճրագործությունները, իրազեկել անտեղյակներին և հրաժարվել տարաձայնությունից, պառակտումից ու կրքերից, որոնք գլխավորում են բոլոր նեխածությունները...Մուսուլմանների հույսի նշույլը համարվող ձեր՝ իսլամի արժանավոր երիտասարդների պարտականությունն է իրազեկել ժողովրդին և մերկացնել գաղութարարների չարանենգ ու տնավեր նախագծերը... Զինվեք, կազմավորվեք ու ձեր շարքերն ընդլայնեք... Բողոքեք վայրագությունների, մարդասպանությունների ու  օրինազանցությունների դեմ»:

Իմամը հոգու մաքրագործումը, ինքնակերտումը և լրջությամբ գիտության վաստակումը համարում է անհատական ու հասարակական վեհ նպատակների իրագործման ուղղությամբ ուսանողների երկու գլխավոր առաքելությունը և նրանց կոչ է անում գիտություն ձեռք  բերելու հարցում չհիասթափվել, քանի որ այդ կապակցությամբ հիասթափությունը հող է նախապատրաստում երկրների ներքին հարցերին գաղութարարների միջամտության համար: Նա այս կապակցությամբ ասում է. «Թե հոգևորական և թե համալսարանական երիտասարդությունը լրջորեն պիտի գիտություն ձեռք բերեն: Այն չափազանց մտահոգիչ շշուկը, որ վերջերս տարածվել է որոշ երիտասարդների մոտ թե ինչո՞ւ պիտի դաս սովորել, ապակողմնորոշող թեմա է և վստահաբար դրա հիմքում կամ ընկած է տգիտությունն ու անիրազեկությունը կամ սատանայական ներշնչումներն ու հրահրումները... որպեսզի մեր համալսարանական երիտասարդությանը դաստիարակեն մակաբույծների նման, ովքեր կախված են գաղութարար խավերից: Ամեն ինչը ներմուծված լինի և բոլոր բնագավառներում ու գիտական ճյուղերում օտարներից կախվածությունն ամեն օր մեծանա և սա սա մեծ վտանգ է, որ երկիրն ամեն օր դեպի հետ է մղելու: Եթե համալսարանները դատարկվեն գիտնական ու փորձագետ մարդկանցից մեր տնտեսական ու գիտական հարցերի ղեկը կստանձնեն օտարները: Օտարների դեմ պայքարելու գլխավոր ու ազդեցիկ միջոցը կրոնական ու աշխարհիկ գիտության զենքով զինվելն է և այս խրամատը զիջելն ու զինաթափման կոչը դավաճանություն է համարվում հանդեպ իսլամն ու իսլամական երկիրը»:   

 

Իմամ Խոմեյնին հոգու մաքրագործումը և կրքերի սանձումը համարում է համալսարաններում ուսման անհրաժեշտություններից մեկը և ուսանողներին կոչ է անում գիտություն սերտելուն զուգահեռ երիտասարդության հենց սկզբից զբաղվել ինքնակերտմամբ ու մարդկային կատարելագործման փուլերն անցկացնելով ու դա չթողնել ծերության շրջանին, քանի որ ծերության շրջանում սատանայական ուժերը բույն են դնում մարդու մոտ և դրան զուգահեռ մարդու ուժերը ջլատվում են: Հետևաբար երիտասարդությունը համալսարանական միջավայրում միաժամանակ պիտի աշխատանք տանի գիտության, բարեպաշտության ու ինքնակերտման ուղղությամբ, ինչը չափազանց անհրաժեշտ է թե նրա անհատական գոյության և թե հասարակության բարեփոխման, զարգացման ու առաջադիմության համար: Նա ընդգծում է. «Մարդու բնազդը սանձարձակ է ու այդ սանձարձակությունը նրան գետին է տապալելու հենց այնպես որ եթե մարդ հեծնի սանձն արձակած ձին, դա կարող է նրա մահվան պատճառ դանռա: Մարդու բնազդի սանձարձակությունը շատ ավելի վտանգավոր է և կարող է մարդու դեպի ոչնչացում տանել: Գիտության ու դաստիարակության ուղղությամբ վերցված ցանկացած քայլին զուգահեռ ձեր բնազդը սանձելու ուղղությամբ մեկ քայլ վերցրեք: Հանկարծ չլինի որ խորանաք գիտության մանրամասնությունների մեջ ու անտեսեք ձեր բնազդի սանձարձակությունը: Եթե թերանաք գիտության ուղղությամբ վերցված յուրաքանչյուր քայլով կհեռանաք մարդկայնությունից»:

Իմամ Խոմեյնին գիտությունն ու բարեպաշտությունը զուգահեռ դառնալու արգասիքներից է համարում սեփական կարողությունների հայտնագործումը և հավատացած է, որ համալսարանականները արևելքի ու արևմուտքի դիմաց չպիտի սարսափի զգացմունք ունենան: Իմամ Խոմեյնին ասում է. «Դուք՝ սիրելի ուսանողներդ, ինքներդ արևմուտքից հեռու մնալու հակումներ դրսևորեք: Գտեք ձեր կորսվածը: Նրանք ցանկանում են ամեն գնով իրենց պարտադրել մեզ և դուք պիտի դիմադրեք»:

Նա շեղվածներին ու պառակտում սերմանողներին դիմակայելը համարում է ուսանողության պարտականությունը և հավատացած է, որ ուսանողական խմբերի միասնականությունը համարվում է հաղթանակի գաղտնիքը և զգաստությամբ պիտի դա պահպանել: Իմամ Խոմեյնին նշում է. «Այն ինչը, որ հաճախ բացատրել եմ և համարվում է հաղթանակի գաղտնիքը, դա ուսանողական խմբերի միասնականությունը և իսլամական-ազգային մեկ խմբի ձևավորումն է այն շեղվածների դիմաց, ովքեր ցանկանում են պառակտում առաջացնել...Պիտի գիտակցեք, որ տարաձայնություն ու պառակտումը բոլոր դժբախտությունների ու գերությունների ակունքներն են»: Նա ուսանողական խմբավորումներին ու մասնավորապես իսլամական միություններին հստակ հորդորում է զգուշանալ իրենց կառույցներում թշնամիների ներթափանցման կապակցությամբ, քանի որ իսլամական հեղափոխության ընդդիմադիրները ներթափանցելով ուսանողական կառույցներ նաև ուսանողների մեջ ներթափանցելու հող են պատրաստում: Նա ասում է. «Իսլամական միությունները պիտի զգույշ լինեն, որպեսզի ոչ-հանձնառու  մարդիկ նրանց շարքերը չներթափանցեն, քանի որ եթե նրանցից մեկը ներթափանցի պարզ չէ, թե դեպի ուր կարող է առաջնորդել այդ միությունը»:

Իմամ Խոմեյնին քաղաքական հարցերին միջամտությունը համարում է համալսարանականների իրավունքը և դիրքորոշվելով նրան դիմաց ովքեր քաղաքականության հարցում միջամտությունը միայն սահմանափակում են հոգևորականությամբ, քաղաքական հարցերին համալսարանականների միջամտությունը և երկրի ճակատագրի հանդեպ զգայնությունն անհրաժեշտ է համարում երկրի իդեալների ու հեղափոխության պաշտպանության համար և ասում է. «Ոմանք գնացել ու համալսարաններում հայտարարել են, թե ընտրություններին միջամտությունը քաղաքականության մեջ միջամտություն է համարվում և դա հոգևորականության իրավունքն է: Մինչև հիմա ասում էին, թե հոգևորականությունը չպիտի միջամտի  և դա դեմ է նրանց կոչումին: Այդտեղ ձախողեցին ու հիմա հակառակն են ասում: Սա նախորդ դավադիր քայլից ավելի վտանգավոր է, քանի որ նրանք լուսանցք էին մղում մի խումբ հոգևորականների, իսկ սրանք ողջ ժողովրդին են լուսանցք մղում: Համալսարանները չպիտի խաբվեն ու պիտի միջամտեն ընտրությունների հետ կապված հարցերին»: Իմամ Խոմեյնին ուսանողության ու համալսարանական կառույցներին համարում է շեղումները կանխելու համար  հասարակության աչալուրջ  դիտորդը և ասում է. «Իսլամական միությունների պատասխանատվությունը համալսարաններում շատ մեծ է: Նրանք պարտականություն ունեն ամեն տեսակետից ուշադրություն ցուցաբերել համալսարանների հանդեպ, որպեսզի այդտեղ շեղումներ չլինեն»:

Իմամ Խոմեյնին հոգևոր կենտրոնների ու համալսարանների միասնականությունը համարում է հասարակության վեհացման ու առաջադիմության անհրաժեշտ պայմանը և հավատացած է, որ համալսարանների ու հոգևոր կենտրոնների միջև առաջացած երկվության ու վատատեսության արմատը գտնվում է գաղութարարական քաղաքականությունների մեջ: Նա ասում է. «Մինչ այսօր գաղութարարության դավադիր ձեռքը տարբեր միջոցներով խոր տարածություն է ստեղծել երիտասարդ խավի և կրոնական հարցերի ու իսլամի օգտաշատ օրենքների միջև և երիտասարդ, ուսանող ու համալսարանական խավին վատատես է դարձրել հոգևորականության հանդեպ և նաև սրանց մոտ վատաբանել է նրանց: Հետևաբար բնազդային ու գործնական միասնականությունը վերացել է և օտարների չար նպատակների իրագործման հող է պատրաստվել»:

Նա չափազանց անհրաժեշտ համարելով համալսարանների ու հոգևոր կենտրոնների միջև փոխադարձ հարգանքն ասում է. «Անհրաժեշտ է, որ հոգևորական ու համալսարանական խավերը միմյանց հանդեպ փոխադարձ հարգանքով վերաբերվեն: Համալսարանների մտավորական երիտասարդությունը պիտի հարգվի հոգևորականությանը... Հոգևորականությունը մեծ ուժ է, որին կորցնելով թշնամու դաժան ուժն առանց ընդդիմախոս է դառնում և հարգելի հոգևորականներն էլ պիտի հարգեն երիտասարդ ու մտավորական խավին, որը ծառայում է իսլամին ու երկրին ու այդ պատճառով արժանանում է օտար վարձկանների հարձակումներին և չհրաժարվի այս մեծ ուժից...Վստահ եղեք, որ այս երկու ուժերի մեկտեղմամբ նվաճելու ենք հաղթանակը»:

Նա իր քաղաքական-աստվածային կտակում որպես իր վերջին հորդորները հոգևոր կենտրոններին ու համալսարաններին միասնականության և համալսարանականներին ու հոգևորականներին բարեկամության ու համախոհության կոչ է անում և ասում է. «Իմ հորդորն է ներկա ու ապագա սերունդներին, որ չթերանան և համալսարանականներին ու քաջարի երիտասարդությանը կոչ եմ անում առավել ամրացնել ու սերտացնել հոգևորականության և հոգևոր դպրոցների սաների հետ բարեկամությունն ու համախոհությունը և չանտեսել թշնամու դավերն ու նախագծերը»: