Իսլամաֆոբիան արևմուտքում 51
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք բուրքա կրող մուսուլման կանանց հասցեին Բորիս Ջոնսոնի հնչեցրած վիրավորանքներին ու Բրիտանիայի հասարակության մեջ դրա արձագանքի մասին:

Բրիտանիայի նախկին ԱԳ նախարար Բորիս Ջոնսոսնի կողմից բուրքա օգտագործող մուսուլման կանանց ուղղված վիրավորանքը լայն արձագանք է գտել Բրիտանիայում և այդ երկրից դուրս: Բրիտանիայի նախկին ԱԳ նախարարը բուրքա օգտագործող մուսուլման կանանց նմանեցրել է «Բանկի կողոպտիչների»: Դեյլի թելեգրաֆ օրաթերթում հրատարակած գրառմամբ կոչ է արել հանրային վայրերում մուսուլման կանանց արգելել բուրքա կրել: Բորիս Ջոնսոնը սակավաթիվ մուսուլմանների կողմից օգտագործվող այս ծածկոցը «Տարօրինակ» և «Ծաղրական» էր բնութագրել: Բորիս Ջոնսոնը գրել է, որ իր իրավունքն է համարում ակնկալել ցանկացած կին իր հետ խոսելիս դեմքի ծածկոցը վերցնի: Նա շեշտել է, որ դպրոցներն ու համալսարանները նաև պետք է նման վերաբերմունք ցուցաբերեն, երբ մի աշակերտ կամ ուսանող կողոպտիչների տեսքով է ներկայանում:
Բորիս Ջոնսոնի այս վիրավորանքներին արձագանքեց Բրիտանիայի իսլամական հասարակությունը: Բրիտանիայի իսլամական խորհուրդը հստակ դիրքորոշում որդեգրեց այս խնդրի նկատմամբ: Այս խորհուրդը շեշտել է, որ Բորիս Ջոնսոնի կողմից ազգային օրաթերթում այս բառերի միտումնավոր կիրառումը ինչ-որ կերպ աջ ծայրահեղականի վերաբերմունք է: Այս խորհրդի համոզմամբ այս առիթով ներողություն խնդրելը ամենաչնչին ակնկալիքն է և պահպանողական կուսակցությունը պետք է առավել ուշադրություն ցուցաբերի իր անդամների մեջ իսլամաֆոբիայի տարածման խնդրին: Պահպանողական մուսուլմաններ կոչվող խմբի հիմնադիր Մոհամմեդ Շեյխը ասել է.«Բորիս Ջոնսոնի այս գրությունը խնդրահարույց էր»: Համայնքների պալատում լեյբորիստական կուսակցության պատգամավոր Դեյվիդ Լամին Ջանսոնին բնութագրել է, որպես ցածրարժեք Դոնալդ Թրամփ և նրան մեղադրել է քաղաքական շահերի համար իսլամաֆոբիա տարածելու մեջ: Հակազդելով Ջոնսոնի խոսքերին Լամին թուիթերում գրել է.«Մեր երկրի փողոցներում ու պողոտաներում մի խումբ հանցագործներ մուսուլման կանանց գլխից հանում են բուրքաները, բայց Բորիս Ջոնսոնը ի հակազդեցություն ծաղրում ու փոստարկղի է նմանեցնում այս կանանց»:

Որոշ վերլուծաբաններ համոզված են, որ բուրքա հագնող մուսուլման կանանց մասին արտահայտություններով Ջոնսոըն ձգտում է ստանալ իր կուսակցության աջակողմյանների աջակցությունը: Բրեքսիտի բանակցությունների գործընթացի վերաբերյալ Թերեզա Մեյի նախագծի հետ հակադրվելուց հետո Թերեզա Մեյի հրաժարվելու դեպքում Բորիս Ջոնսոնը վարչապետի թեկնածուներից մեկն է: Բուրքա օգտագործող մուսուլման կանանց ուղղված Բորիս Ջոնսոնի վիավորանքների լայն արձագանքը վարչապետ Թերեզա Մեյին ու պահպանողական կուսակցության պաշտոնյաներին ստիպել է արձագանքել Բորիս Ջոնսոնի արտահայտություններին: Վարչապետ Թերեզա Մեյը Բորիս Ջոնսոսնին կոչ է արել իր հնչեցրած վիրավորանքների համար ներողություն խնդրել բուրքա ու նիգաբ օգտագործող մուսուլման կանացից: Բրիտանիայի վարչապետն ասել է.«Այս խոսքերը բացահայտ վիավորանք են, պետք է ուշադիր լինենք: Ժողովրդի այս խավին նկարագրելու համար Բորիս Ջոնսոնի օգտագործած բառերը բացահայտ անարգանք էր: Թերեզա Մեյը հավելել է.«Այս հարցը կարևոր է, որ արդյոք հավատում ե՞նք մուսուլման կանայք նիգաբ ու բուրքա օգտագործելու հարցով իրենց կրոնական պարտքը կատարելու իրավունք ունեն»: Բրիտանիայի պահպանողական կուսակցության ղեկավար Բրենդեն Լուիսը այդ երկրի նախկին ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնին կոչ է արել, պաշտոնապես ներողություն խնդրել նիգաբ և բուրքա կրող մուսուլման կանանց ծաղրելու համար: Բրիտանիայի ԱԳ նախարարության խորհրդական Էլիսթեր Բարեթի տեսանկյունից նույնպես Բորիս Ջոնսոնի խոսքերը շատ «Թունավոր ու հարձակողական» են եղել: Բորիս Ջոնսոնը մուսուլմաններից ներողություն խնդրելու հարցով մերժել է վարչապետի և պահպանողական կուսակցության ղեկավարի պահանջները ու միաժամանակ ընդգծել է դիրքորոշումը: Հետևելով Ֆրանսիային, Գերմանիային, Ավստրիային ու Բելգիային, Դանիայում բուրքա ու նիգաբ կրելն արգելվելուց մի քանի օր հետո Բորիս Ջոնսոնը բացահյտօրեն հայտարարեց իր հակառակությունը:

Բրիտանիայի նախկին ԱԳ նախարարը Դեյլի թելեգրաֆում տպագրած գրառման մեջ բուրքայի նկատմամբ իր հակադրությունը արդարացնելու համար ասել է, որ Ղուրանի մեջ այդ կապակցությամբ ոչ մի հրահանգ տրված չէ: Պետք է Պարոն Ջոնսոնին ասել, որ նախքան որոշ մուսուլման կանանց հիջաբի դեմ հակադրվելն ու նրանց ծաղրելը, իսլամ կրոնի մասնագետներից կամ հոգևերականներից խորհրդակցել ու հարցնել հիջաբի մասին: Իրականում Ղուրանը խոսում է ընդհանրությունների ու ընդհանուր սկզբունքների մասին: Հետևաբար, ակնկալել, որ Ղուրանում կգտնվեն բոլոր մանրամասնությունները նմանում է այն բանին, որ ակնկալենք սահմանադրության մեջ բերված լինեն երկրի բոլոր օրենքների մանրամասնությունները: Իսլամական հրամանների աղբյուրը միայն Ղուրանը չէ: Ղուրանը կյանքի ու դաստիարակության հետ կապված իսլամական հրամանների առաջին և կարևորագույն աղբյուրն է: Ղուրանի կամ մեծ մարգարեի ավանդազրույցների մեջ մի խնդրի մասին ուղղակիորեն չասված հարցերի բացատրության կարևորագույն աղբյուրներից են համարում մարգարեի ու նրա գերդաստանի ավանդազրույցները և մուսուլման կրոնագետների ընդհանուր կարծիքը: Հիջաբը ընդհանուր սկզբունք է և այս խնդրի մասին Ղուրանի մեջ խոսվում է, ինչն իր հերթին վկայում է խնդրի կարևորության մասին: Ղուրանի երկու այաները հստակ կերպով արծարծել են հիջաբի հարցը: Նուր Սուրայի 31-րդ և Ահզաբ սուրայի 59-րդ այայները այդ մասին են խոսում: Նուր սուրայի 31-րդ այայում ասված է. «Ասա՛ հավատացյալ կանանց, որպեսզի իջեցնեն հայացքները և պաշտպանվեն ծածկոցով: Թող նրանք չցուցադրեն իրենց բարեմասնությունները, բացառությամբ նրանցից, որոնք երևում են և թող իրենց գեղեցկությունը չցուցադրեն ոչ ոքին բացի իրենց ամուսիններից, հայրերից, կեսրարներից, որդիներից, ամուսինների որդիներից, եղբայրներից, եղբորորդիներից, քրոջ որդիներից, աղախիններից կամ այն երեխաներից, ովքեր դեռ չեն հասունացել: Եվ թող նրանք չսկսեն հարվածել իրենց ոտքերով՝ իմաց տալու համար այն զարդերի մասին, որոնք թաքցնում են: Ով հավատացյալներ: Բոլորդ դիմե՛ք Ալլահին ապաշխարելու համար որ ներում ստանաք»:
Ղուրանի Ահզաբ սուրայի 59-րդ այայում ասված է.« Ով Մարգարե, ասա քո կանանց ու քո դուստրերին, լավ կլինի, որ ծածվեն չադրաների մեջ: Այդպես հեշտ կլինի տարբերել նրանց, և ապա նրանք չեն ենթարկվի որևէ նվաստացման: Եվ եթե մինչ այժմ որևէ սխալ են արել կամ թերացել են թող ապաշխարեն Աստված բարի է և ողորմած»:
Իսլամի ուսուցումներին հավատարիմ մուսուլման կանայք ու աղջիկները բոլորը փորձում են հիջաբ ունենալ: Որոշներն էլ բուրքա ու նիգաբ են օգտագործում: Միթե՞ Լիբերալ ժողովրդավարության մեջ համոզումների ու հավատքի ազատություն չկա: Որոշ մուսուլման կանայք ու աղջիկներ հիմնվելով իրենց համոզումների վրա ցանկանում են ծածկել իրենց երեսը: Մինչ այժմ ոչ մի զեկույց չի եղել այն մասին, որ արևմտյան հասարակություններում բուրքան ու նիգաբը օգտագործել են որևէ հանցագործություն իրականացնելու կամ հասարակության կայունությունը խափանելու համար: Եվրոպական երկրներում բուրքա կրելու պատճառով հնչեցված վիրավորանքները և այդ հարցում սահմանափակումների առաջացման քայլերը ղեկավարումեն են իսլամատյաց ու հակաիսլամական հոսանքները: Բորիս Ջոնսոնը Բրիտանիայի վարչապետ դառնալու համար մոտեցել է իսլանատյաց աջակողմ ծայրահեղական կուսակցություններին: Բորիս Ջոնսոնի հակաիսլամական մոտեցումները տարածման դեպքում կարող են խոր ճեղքվածք առաջացնել ավելի քան 3 մլն. մուսուլմաններ ունեցող Բրիտանիայի հասարակության մեջ: